Իսրայելյան հրթիռները հարվածեցին ոչ թե հյուպատոսարանին, այլ՝ Իրանին

Վերլուծություն

Այս օ­րե­րի սկան­դա­լա­յին ի­րա­դար­ձութ­յու­ննե­րից մեկն էլ դար­ձավ Սի­րիա­յում՝ Դա­մաս­կո­սում Ի­րա­նի հյու­պա­տո­սութ­յան վրա իս­րա­յե­լա­կան հրթի­ռա­յին հար­վա­ծը, ո­րի հետ­եւան­քով զոհ­վել է 2 գե­նե­րալ` Մո­համ­մադ Ռե­զա Զա­հե­դին եւ Մո­համ­մադ Հա­դի Հաջ Ռա­հի­մին, 5 ԻՀՊԿ սպա եւ այլ ան­ձինք: Ընդ­հան­րա­կան ի­մաս­տը սա է. Իս­րա­յե­լը հար­վա­ծել է նախ՝ ան­կախ պե­տութ­յան տա­րած­քի: Երկ­րոր­դը, դի­վա­նա­գի­տա­կան հաս­տա­տութ­յան, նաեւ այն ի­մաս­տով, որ դի­վա­նա­գի­տա­կան հաս­տա­տութ­յու­նն­երը հա­մար­վում են տվյալ երկ­րի տա­րածք: Այ­սինքն, սա հա­վա­սա­րա­զոր էր Իս­րա­յե­լի կող­մից Ի­րա­նի տա­րած­քին ու­ղիղ հրթի­ռա­յին հար­ված հասց­նե­լուն եւ Ի­րա­նի քա­ղա­քա­ցի­նե­րի սպա­նութ­յա­նը:

Այն, որ սա պա­տե­րազմ հայ­տա­րա­րե­լու պես մի բան է, հաս­կա­նա­լի է: Հաս­կա­նա­լի է նաեւ, որ Ի­րա­նը պա­տաս­խան հար­ված կհասց­նի, եւ, ըստ ա­մե­նայ­նի, նույն տես­քով՝ հար­ված­ներ հասց­նե­լով տար­բեր երկր­նե­րում իս­րա­յել­յան դի­վա­նա­գի­տա­կան հաս­տա­տութ­յու­ննե­րին: Սա­կայն այս պա­հին խնդրին այլ կող­մից է պետք մո­տե­նալ՝ իսկ ին­չո՞ւ Իս­րա­յե­լը գնաց նման քայ­լի, ո­րը ե­թե ան­գամ Ի­րա­նի եւ ի­րա­նա­մետ ու­ժե­րի հետ պաշ­տո­նա­կան պա­տե­րազ­մի չհան­գեց­նի, մեկ է, ծայ­րա­հեղ սրե­լու է տա­րա­ծաշր­ջա­նա­յին ի­րա­վի­ճա­կը, որն ա­ռանց այդ էլ միան­գա­մայն սուր է, ընդ ո­րում, ա­մե­նե­ւին էլ ոչ Իս­րա­յե­լի օգ­տին: Ի­րա­նի ԱԳ նա­խա­րար Հո­սեյն Ա­մի­րաբ­դոլ­լա­հիա­նը այս­պես է տես­նում հար­ցի պա­տաս­խա­նը. «Նե­թան­յա­հուն լիո­վին կորց­րել է իր մտքի հա­վա­սա­րակշ­ռութ­յու­նը՝ Գա­զա­յում Իս­րա­յե­լի ռե­ժի­մի հեր­թա­կան ձա­խո­ղում­նե­րի եւ սիո­նիստ­նե­րի հա­վակ­նոտ նպա­տակ­նե­րին հաս­նե­լու ան­կա­րո­ղութ­յան պատ­ճա­ռով»: Մի­գու­ցե ի­րոք «ծե­րուկն ան­տա­նե­լի է դար­ձել»: Բայց Իս­րա­յելն այն եր­կիրն է, որ­տեղ նման լրջա­գույն հար­ցերն ա­մե­նե­ւին էլ միայն վար­չա­պե­տի «ձախ ո­տից վեր կե­նա­լու» պատ­ճա­ռով չէ, որ լուծ­վում են: Ա­ռա­վել եւս, որ Վա­շինգ­տո­նը, փոր­ձե­լով ի­րեն ար­դա­րաց­նել, հայտ­նեց, թե Իս­րա­յե­լը միայն վեր­ջին պա­հին է ի­րեն այդ մա­սին տե­ղե­կաց­րել: Այ­սինքն, քննա­րկում­ներ ե­ղել են, այդ թվում, թե ում երբ տե­ղե­կաց­նեն, ո­րո­շու­մը օ­դի մեջ չէ, որ կա­յաց­վել է:

Չ­նա­յած, նման է նրան, որ Իս­րա­յե­լի ներ­կա­յիս, մեղմ ա­սած, խո­ցե­լի վի­ճակն է հիմ­նա­կան պատ­ճա­ռը, որ գնա­ցել են նման ծայ­րա­հեղ քայ­լի: Այդ­պես էլ չի կա­րո­ղա­նում լու­ծել Գա­զա­յի, այն է՝ ՀԱՄԱՍ-ի խնդի­րը, եւ դա չա­փա­զանց լուրջ հար­ված է Իս­րա­յե­լի ռազ­մա­կան հե­ղի­նա­կութ­յա­նը: Իսկ ե­թե կորց­նես հե­ղի­նա­կութ­յու­նը, ա­պա ա­րա­բա­կան աշ­խար­հի հետ հար­բե­րութ­յուն­նե­րի հար­ցը ծայ­րա­հեղ դժվա­րա­նա­լու է: Ու նման ի­րա­վի­ճա­կում թիվ 1 դաշ­նա­կի­ցը՝ ԱՄՆ-ն, թեեւ զենք-զի­նամ­թեր­քով օգ­նում է, սա­կայն քա­ղա­քա­կան ա­ռու­մով հա­կա­սութ­յու­ննե­րը միայն խո­րա­նում են: Բա­նը հա­սավ նրան, որ Վա­շինգ­տո­նը, ե­րե­ւի պատ­մութ­յան մեջ ա­ռա­ջին ան­գամ ՄԱԿ ԱԽ-ում չար­գե­լա­փա­կե­ց  հա­կաիս­րա­յել­յան բա­նա­ձե­ւը: Էլ չա­սած, որ ա­մե­րի­կա­ցի­ներն ակ­նար­կում են հու­սիթ­նե­րի հետ քա­ղա­քա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի փոր­ձե­րի մա­սին՝ դրա­նով ըստ էութ­յան ար­դա­րաց­նե­լով՝ լավ եք ա­նում, որ Իս­րա­յե­լի հա­մար բեռ­ներ տա­նող նա­վե­րին եք հար­վա­ծում:

­Բայց մեկ այլ լրջա­գույն խնդիր եւս վեր­ջին ժա­մա­նակ­ներս նկատ­վում է: Այս­պես, ռուս­նե­րը հե­րիք չէ, խոսե­ցին Հո­լա­նի բարձ­ունք­նե­րի հատ­վա­ծում օ­դա­յին պա­րե­կութ­յուն ի­րա­կա­նաց­նե­լու մա­սին, օ­րերս էլ պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րե­ցին, որ դա Սի­րիա­յի տա­րածք է եւ պետք է ա­զա­տագր­վի: Բ­նա­կա­նա­բար, Ի­րա­նը եւս այդ տե­սա­կե­տին է: Ընդ ո­րում, այս պա­հին ռուս­նե­րին չես կա­րող թե­րագ­նա­հա­տել: Ռու­սա­կան նա­վա­տորմն օ­րերս մուտք գոր­ծեց Կար­միր ծով, եւ կան լու­րեր, որ պատ­րաստ­վում է հիմ­նա­վոր­վել այս­տեղ՝ Ի­րա­նի հետ սերտ հա­մա­գոր­ծակ­ցե­լով: Ոչ միայն Ի­րա­նի. կա նաեւ ՌԴ-ի, Ե­գիպ­տո­սի (դեռ աֆ­րիկ­յան մյուս երկր­նե­րին մի կողմ թող­նենք) հետ սերտ եւ ա­ճող հա­մա­գոր­ծակ­ցութ­յան տես­լա­կան, իսկ դա նշա­նա­կում է Սո­ւե­զի ջրանցք եւ ան­մի­ջա­կան ելք Իս­րա­յե­լի հա­րա­վա­յին սահ­ման: Նույն­պես ա­ճող եւ միան­գա­մայն սերտ են նաեւ ՌԴ-ի հա­րա­բե­րությ­ուննե­րը սաուդ­նե­րի եւ ա­րա­բա­կան աշ­խար­հի հետ: Իսկ դա սեղմ­վող օ­ղակ է, որն Իս­րա­յե­լին միայն ու միայն նոր խնդիր­ներ է խոս­տա­նում:

­Լու­ծում կա­րող է դառ­նալ ԱՄՆ-ին տա­րա­ծաշր­ջա­նա­յին պա­տե­րազ­մի մեջ ներ­քա­շելը, ո­րից, ընտ­րութ­յուն­նե­րից հաշ­ված ա­միս­ներ ա­ռաջ, Ս­պի­տակ տունն ա­մեն կերպ խու­սա­փում է: Եվ հյու­պա­տո­սա­րա­նին՝ Ի­րա­նին հար­վա­ծե­լը կա­րող է դառ­նալ այն պայ­թու­ցի­չը, ո­րը, հնա­րա­վոր է, դե­տո­նա­ցիա­յի են­թար­կի ողջ տա­րա­ծաշր­ջա­նը՝ դառ­նա­լով Վա­շինգ­տո­նի հա­մար պա­տե­րազ­մե­լու պար­տադ­րանք: Կարճ ա­սած, ստա­ցանք դե­պի Եր­րորդ աշ­խար­հա­մարտ տա­նող եւս մեկ կարճ ճա­նա­պարհ:

Ի դեպ, շեղ­վե­լով թե­մա­յից, նկա­տենք, որ ՌԴ-ի՝ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի մեծ տա­րա­ծաշր­ջա­նում թվարկ­ված գոր­ծակ­ցութ­յան ա­մե­նա­թույլ օ­ղակն այս պա­հին դար­ձել է նի­կոլ­յան Հա­յաս­տա­նը: Եվ դա եւս մեկ ազ­դակ է, որ Հա­յաս­տա­նի ուղ­ղութ­յամբ վերջ­նա­կան հստա­կե­ցում­ներն այս պա­հին Մոսկ­վա­յի ա­ռաջ­նա­յին օ­րա­կար­գում են (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=280158&l=am):

https://iravunk.com/sim/?p=280160&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ