Ժամանակն ավարտվեց, Նիկոլը ստիպված է քայլ անել

Վերլուծություն

Իր վեր­ջին հար­ցազ­րույ­ցում Հա­յաս­տա­նում Ռու­սաս­տա­նի դես­պան Սեր­գեյ Կո­պիր­կի­նը, բա­ցի նրա­նից, որ ա­մե­նաու­ղիղ տեքստով, ա­ռանց դի­վա­նա­գի­տա­կան բա­ռա­պա­շա­րի հե­տե­ւից ընկ­նե­լու, ստա­խո­սութ­յան մեջ մե­ղադ­րեց Ա­լեն Սի­մոն­յա­նին, մի քա­նի ու­շագ­րավ փաս­տեր եւս բա­ցա­հայ­տեց, ո­րոնք հե­ռուն տա­նող մտո­րում­նե­րի տե­ղիք են տա­լիս: Հի­շեց­նենք, որ մինչ այդ, Ա­լե­նը, ի թիվս այլ պնդում­նե­րի, նաեւ հայ­տա­րա­րել էր, թե. «Մենք հե­տո մեկ ան­գամ եւս հույս ենք հայտ­նել, որ նրանք մեզ կպաշտ­պա­նեն, հե­տո մեզ նո­րից խա­բե­ցին, եւ, ի վեր­ջո, փոր­ձե­ցին մեզ ներ­քա­շել նոր պա­տե­րազ­մի մեջ ար­դեն Հա­յաս­տա­նի տա­րած­քում, որ­պես­զի գան ու «փրկեն» Հա­յաս­տա­նը», եւ այս­պես շա­րու­նակ:

ԻՆՉ ՀՈՒՇԵՑ ՌԴ ԴԵՍՊԱՆԸ

­Բայց մինչ Կո­պեր­կի­նի խոս­քին հաս­նե­լը` ա­վե­լորդ ան­գամ մեկ նյո­ւանս նկա­տենք: Այն, որ Ա­լե­նը եւ ոչ միայն նա, այս­պի­սով փոր­ձում են հեր­թա­կան թե­ժա­ցու­մը հա­ղոր­դել հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րին, եւս մեկ ան­գամ հաս­տատ­վեց:  Ընդ ո­րում, երբ այս քայ­լին գնում են Հա­յաս­տա­նի հա­մար ծայ­րա­հեղ վտան­գա­վոր ի­րա­վի­ճա­կում, երբ նույն Ա­լե­նի շեֆ Նի­կոլն ու տար­բեր այլ ՔՊ-ա­կան­ներ խո­սում են լայ­նա­մասշ­տաբ պա­տե­րազ­մի մեծ հա­վա­նա­կա­նութ­յան մա­սին, ար­դեն իսկ ա­ռաջ է քա­շում այն հար­ցը, թե ին­չո՞ւ, ո՞րն է սրանց նպա­տա­կը: Եր­կու պար­զա­գույն ի­րո­ղութ­յուն կա, ո­րից, որ­քան էլ Ա­լենն ի­րեն կո­տո­րի, չենք կա­րող չտես­նել: Ե­թե ըն­դու­նենք, որ ի­րոք կա Ադր­բե­ջա­նի լայ­նա­մասշ­տաբ հար­ձակ­ման վտանգ, ո­րից, դա­տե­լով Նի­կո­լի հիս­տե­րիա­յից, պաշտ­պան­վե­լու քիչ ռե­սուրս­ներ ու­նենք, ա­պա կա­րող է բնա­կան հա­մար­վել, որ անվ­տան­գա­յին ա­ռու­մով սրանք հույ­սը դրել են ար­տա­քին մի­ջամ­տութ­յան վրա: Դա կա­րող է լի­նել ռազ­մա­կան կամ քա­ղա­քա­կան տես­քով: Այս­պես, ե­թե հետ են քաշ­վում ռուս­նե­րից՝ հույ­սը դնե­լով Ա­րեւ­մուտ­քի վրա, ա­պա նախ՝ ռազ­մա­կան ռե­սուրս մեր տա­րա­ծաշր­ջա­նում Ա­րեւ­մուտ­քը պար­զա­պես չու­նի: Իսկ քա­ղա­քա­կան ռե­սուր­սը, այն է՝ տա­րաբ­նույթ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով կամ սպառ­նա­լիք­նե­րով Ա­լիե­ւին զսպե­լը, ինչ­պես ցույց տվեց նախ՝ 44-օր­յա պա­տե­րազ­մը, ա­պա Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րի վրա հար­ձա­կում­նե­րը եւ, վեր­ջա­պես, Ար­ցա­խի հա­յա­թա­փու­մը, բա­ցառ­վում է: Փո­խա­րե­նը, տա­րա­ծաշր­ջա­նում, ան­կախ դրա­կան կամ բա­ցա­սա­կան գնա­հա­տում­նե­րից, փաս­տա­ցի միայն Ռու­սաս­տանն է, որն ու­նի ինչ­պես ռազ­մա­կան, այն­պես էլ քա­ղա­քա­կան պո­տենց­իալ, Հա­յաս­տա­նի հետ պայ­մա­նագ­րա­յին բա­զա, ա­մե­նա­կա­րե­ւո­րը՝ սե­փա­կան դրդա­պատ­ճառ Ա­լիե­ւին զսպե­լու հա­մար: Եվ երբ այս պա­րա­գա­յում, այն էլ՝ հենց նի­կոլ­յան խուն­տա­յի նկա­րագ­րած ծայ­րա­հեղ վտան­գա­վոր ի­րա­վի­ճա­կում գնում են ռուս­նե­րի հետ նման սրա­ցում­նե­րի՝ ան­գամ «ա­մա­չե­լով» խո­սել «Ա­րեւ­մուտ­քը մեզ կօգ­նի» քա­նիցս հերք­ված ժան­րով, ա­պա հի­շա­տակ­ված «ին­չու» հար­ցը հան­գում է նույն­քան պարզ հաշ­ված բա­ցատ­րութ­յուն-վար­կած­նե­րի՝ հիմ­նա­կա­նում այս ուղ­ղութ­յամբ՝ պատ­վե­րի կա­տա­րում, Հա­յաս­տա­նի ոչն­չաց­ման ծրա­գիր, եր­կի­րը թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մին սկու­տե­ղի վրա մա­տու­ցել եւ այլն: Ա­մե­նա­մեղմ տար­բե­րա­կը կլի­ներ, թե խելք­նե­րը չի հե­րի­քում, բայց դա սրանց ինչ-որ տեղ ար­դա­րաց­նող վար­կածն է:

Եվ ա­հա, Կո­պեր­կի­նի հի­շա­տակ­ված պա­տաս­խան-հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի մեջ հենց այդ վեր­ջին ուղղ­վա­ծութ­յամբ մի շարք հե­տաքր­քիր մտքեր կա­յին: Այդ թվում՝ «Ես ան­գամ չեմ հի­շա­տա­կի այն դի­տոր­դա­կան, մեր սահ­մա­նա­յին դիր­քե­րը, ո­րոնք, վար­չա­պե­տի անձ­նա­կան խնդրան­քով, Ռու­սաս­տա­նի հաշ­վին տե­ղա­կայ­վե­ցին Ադր­բե­ջա­նի հետ սահ­մա­նի եր­կայն­քով, որ­պես­զի նպաս­տեն ի­րա­վի­ճա­կի կա­յու­նաց­մա­նը... ո­րոնք, ի դեպ, հայ­կա­կան կողմն այդ­պես էլ չհա­մար­ձակ­վեց օ­րի­նա­կա­նաց­նել ի­րա­վա­կան ա­ռու­մով»: Հա­մոզ­վե­լու հա­մար դժվար չէ հի­շել փաս­տը, թե 2020թ.-ի նո­յեմ­բե­րի ա­ռա­ջին օ­րե­րից մինչ հրա­դա­դա­րը ինչ­պես էին Ս­յու­նի­քի ա­րե­ւել­յան սահ­ման­նե­րին ռու­սա­կան դրոշ­ներ բարձ­րաց­վում, ու թեեւ Ա­լիե­ւը ճեղք­ման գնա­լու մեծ ցան­կութ­յուն ու­ներ, ստիպ­ված կանգ ա­ռավ: Ու փո­խա­րե­նը, այդ սահ­ման­նե­րը հե­տո լցվե­ցին «եվ­րաշ­պիոն­նե­րով»:

Այ­սինքն, կհեր­քի՞ Նի­կո­լը, որ հենց իր նա­խա­ձեռ­նութ­յամբ են ռու­սա­կան ու­ժե­րը տե­ղա­կայ­վել ադր­բե­ջա­նա­կան սահ­ման­նե­րին. տես­նենք, բայց այս պա­հին հեր­քում չկա: Ե­թե ոչ, չհեր­քի, դես­պա­նը հաս­կա­նա­լի ակ­նարկ է հնչեց­նում՝ ա­մե­նա­ծանր պա­հին է­լի ռու­սա­կան դրո­շին է ան­գամ Նի­կո­լը դի­մել:

­Դես­պա­նի հա­ջորդ ակ­նար­կը, նո­րից սահ­մա­նա­յին անվ­տան­գութ­յան հետ կապ­ված, վե­րա­բե­րում է ար­դեն այս օ­րե­րին. «Մենք, ի դեպ, հայ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ շփվե­լիս էլ ա­սում ենք. ե­կեք քննար­կենք վստա­հա­լից, ա­ռար­կա­յա­կան ձե­ւով, թե ինչ խնդիր­ներ կան, այդ թվում եւ ՀԱՊԿ գոր­ծու­նեութ­յան հար­ցե­րում, ինչ կա­րող ենք մենք, ինչ քայ­լեր կա­րող ենք ձեռ­նար­կել, որ­պես­զի Հա­յաս­տանն ի­րեն ա­վե­լի շատ անվ­տանգ զգա՝ այն հաշ­վառ­մամբ, որ միայն Ռու­սաս­տանն այս­տեղ ի­րա­պես ռե­սուրս­ներ ու­նի, ո­րոնք անվ­տան­գութ­յան ո­լոր­տում են եւ ու­ղե­կից պար­տա­վո­րութ­յուն­նե­րի շրջա­նա­կում։ Բայց պա­տաս­խան չկա, այլ ար­վում են նման հայ­տա­րա­րութ­յուն­ներ, եւ իս­կա­պես հարց է ա­ռա­ջա­նում, թե ինչ­պես առ­հա­սա­րակ գնա­հա­տել այս ա­մե­նը, եւ ում շա­հե­րից են նման հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը (հա­կա­ռու­սա­կան- Հեղ.) բխում»:

Այ­սինքն, Ա­րոն, Նի­կո­լը, Ա­լե­նը կամ մյուս­նե­րը կա­րո՞ղ են հստակ, կոնկ­րետ, ա­ռար­կա­յա­կան, ա­ռանց հե­քիաթ­նե­րի եւ բա­ցա­հայտ ստե­րի պա­տաս­խա­նել նման պարզ հար­ցե­րի՝ ռու­սա­կան ռազ­մա­կան կե­տերն Ադր­բեջ­անի ուղ­ղութ­յամբ նպաս­տե՞լ են սահ­մա­նա­յին կա­յու­նութ­յա­նը, թե՝ ոչ, ռուս­նե­րը նման ա­ռարկա­յա­կան քննար­կում­ներ անց­կաց­նել ա­ռա­ջար­կե՞լ են, թե՝ ոչ, այդ ա­ռա­ջարկ­նե­րը քննար­կե՞լ են, թե՝ ոչ, դրանք ըն­դու­նե­լու դեպ­քում կա­րո՞ղ են ի հայտ գալ ռեալ անվ­տան­գա­յին մե­խա­նիզմ­ներ, որ նվա­զի Նի­կո­լի քա­րո­զած «մեկ շա­բա­թից պա­տե­րազ­մի» ռիս­կը եւ հնա­րա­վո­րութ­յուն բաց­վի նոր­մալ, հաս­կա­նա­լի եւ քիչ թե շատ ըն­դու­նե­լի տար­բե­րա­կով սահ­մա­նա­զատ­ման հա­մար:

Այ­սինքն, ե­թե այդ ա­մե­նը, ին­չի մա­սին հայ­տա­րա­րեց ՌԴ դես­պա­նը, ռեալ գո­յութ­յուն ու­նի, եւ նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը գնում են Ա­րեւ­մուտք, որ­տե­ղից անվ­տա­գա­յին հար­ցե­րի հետ կապ­ված ակն­հայ­տո­րեն ու­նենք ու­ղիղ զրո ա­ռա­ջարկ, ա­պա նո­րից ի հայտ է գա­լիս «ին­չու» հար­ցը:

ԺԱՄԱՆԱԿԸ ԼՐԱՑԱՎ

Ա­հա, ՌԴ դես­պա­նի՝ բա­զում հար­ցեր ա­ռաջ քա­շող եւ դեռ պա­տաս­խան չստա­ցած այս հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի ֆո­նին ի հայտ ե­կավ եւս մեկ նյո­ւանս, ո­րը Նի­կո­լին ուղղ­ված հեր­թա­կան հար­ցա­շարն է օ­րա­կարգ բե­րում: Այս­պես, ՀԱՊԿ-ից վեր­ջա­պես ար­ձա­գան­քե­ցին Նի­կո­լի քա­նիցս հնչեց­ված պա­հան­ջին՝ պար­զա­բա­նել, թե որն է Հա­յաս­տա­նում կազ­մա­կեր­պութ­յան պա­տաս­խա­նատ­վութ­յան տա­րածքը: Ու պարզ­վում է, որ նման հարց Նի­կո­լը պար­զա­պես չպետք է հնչեց­ներ. դ­րա պա­տաս­խա­նը վա­ղուց է հստա­կեց­վել. «Հա­մա­ձայն 2010 թվա­կա­նի փոխ­գոր­ծակ­ցութ­յան սկզբունք­նե­րի մա­սին հա­մա­ձայ­նագ­րի, ո­րը ստո­րագր­վել է ՀԱՊԿ-ի կող­մից, պա­տաս­խա­նատ­վութ­յան տա­րածք հա­մար­վում է ան­դամ երկր­նե­րի ինք­նիշ­խան տա­րած­քը», - աս­վում է կազ­մա­կեր­պութ­յան պա­տաս­խա­նում։ Իսկ այդ ինք­նիշ­խան տա­րած­քը, հի­շեց­նենք, ՀԱՊԿ-ում ֆիքս­ված է այն 29.8 հա­զար քկմ-ն, ո­րի մա­սին այդ­քան խո­սում է Նի­կո­լը, եւ ո­րը գտնվում է նրա ա­սած Ալ­մա-Ա­թա­յի հռչա­կագ­րի տրա­մա­բա­նութ­յան մեջ:

Ի­հար­կե, հա­յաս­տան­յան խուն­տան կա­րող է շա­րու­նա­կել, թե ի­րեն կոնկ­րետ այն սահ­մա­նա­յին գիծն է հե­տաքրք­րում, որ­տե­ղով անց­նում է Հա­յաս­տա­նի սահ­մա­նը: Դ­րա պա­տաս­խա­նը, ըստ կազ­մա­կեր­պութ­յան, սա է. «ՀԱՊԿ-ի պա­տաս­խա­նատ­վութ­յան տա­րածքն ա­վարտ­վում է այն­տեղ, որ­տեղ անց­նում է պե­տա­կան ​​սահ­մա­նը, ո­րը կար­գա­վոր­վում է Հա­յաս­տա­նի եւ ն­րա հար­եւան­նե­րի միջեւ երկ­կողմ հի­մունք­նե­րով»: Ս­րա­նից հստակ ա­սել չի լի­նում. սահ­մա­նագ­ծում ի­րա­կա­նաց­նե­լը ՀԱՊԿ-ի ֆունկ­ցիան չէ, դա սու­վե­րեն երկր­նե­րի, կոնկ­րետ դեպ­քում՝ Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի հստա­կեց­ման հարցն է, թե կոնկ­րետ այս սա­րով կամ այս ձո­րով է անց­նում պե­տա­կան սահ­մա­նը: Սա­կայն սա հենց այն հարցն է, ո­րը պետք է լուծ­վի նո­րից Նի­կո­լի կող­մից այդ­քան քա­րոզ­ված սահ­մա­նա­զա­տում-սահ­մա­նագծ­ման գոր­ծըն­թա­ցով, եւ քա­նի դեռ դա չկա, ան­գամ Հա­յաս­տանն ու Ադր­բե­ջա­նը չու­նեն այն հստակ պա­տաս­խա­նը, թե սահ­մանն անց­նում է այս սա­րով ու ձո­րով:

Այս­պի­սով, ՀԱՊԿ-ը տվեց Նի­կո­լի հար­ցադր­ման կոնկ­րետ պա­տաս­խա­նը, թե որն է իր պա­տաս­խա­նատ­վութ­յան գո­տին: Եվ նկա­տենք, սրա­նից ա­վե­լի կոնկ­րե­տա­ցում այս պա­հին հնա­րա­վոր չէ տալ, այդ կոնկ­րե­տա­ցու­մը, կրկնում ենք, պար­զա­պես գո­յութ­յուն չու­նի: Ու սրա­նով գնդա­կը տե­ղա­փոխ­վում է Նի­կո­լի խա­ղա­դաշտ: Հի­շեց­նենք, նա էր, որ վեր­ջերս հայ­տա­րա­րեց, որ ե­թե ՀԱՊԿ-ը պա­տաս­խա­նի այս հար­ցե­րին, եւ դա հա­մա­պա­տաս­խա­նի Եր­եւա­նի պատ­կե­րա­ցում­նե­րին, Հա­յաս­տա­նի եւ կազ­մա­կեր­պութ­յան միջեւ առ­կա խնդիր­նե­րը կլուծ­վեն։ «Հա­կա­ռակ դեպ­քում, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նը դուրս կգա ՀԱՊԿ-ից։ Երբ, չեմ կա­րող ա­սել»,- ա­վե­լաց­րել էր նա:

Այ­սինքն, հի­մա այն հարցն է, թե տրված պա­տաս­խա­նը որ­քա­նո՞վ է հա­մա­պա­տաս­խա­նում «Եր­եւա­նի պատ­կե­րա­ցում­նե­րին»: Ա­վե­լի կոնկ­րետ, ՀԱՊԿ-ի նման հայ­տա­րա­րութ­յու­նը, որն ի­հար­կե, ա­մե­նե­ւին էլ պա­տա­հա­կան չէ, որ այս պա­հին մտավ շրջա­նա­ռութ­յան մեջ, Նի­կո­լի ա­ռաջ եր­կու կոնկ­րետ ուղ­ղութ­յուն է բա­ցում, կամ ա­վե­լի ճիշտ՝ պար­տադ­րում: Հայ­տա­րա­րել, թե պա­տաս­խա­նով բա­վա­րար­ված է ու շա­րու­նա­կում է ՀԱՊԿ-ի, բնա­կա­նա­բար, ա­ռա­ջին հեր­թին Ռու­սաս­տա­նի հետ նոր­մալ գոր­ծակ­ցութ­յուն: Կամ ինչ-որ պատր­վակ գտնել այս պա­տաս­խա­նի մեջ, ա­սել, թե բա­վա­րար­ված չեն, եւ շարժ­վել ՀԱՊԿ-ից դուրս գա­լու ճա­նա­պար­հով: Կարճ ա­սած, սա այն պար­տադ­րանքն է, ո­րի մա­սին «կի­սա­դի­վա­նա­գի­տա­կան լեզ­վով» խո­սեց նաեւ Լավ­րո­վը՝ վեր­ջա­պես կոնկ­րետ կողմ­նո­րոշ­վեք եւ կոնկ­րետ պա­տաս­խան տվեք՝ մեզ հետ եք, թե՝ Ա­րեւ­մուտ­քի, կամ այս­պես՝ մեզ բա­րե­կա՞մ եք, թե՝ թշնա­մի: Իսկ ՀԱՊԿ-ի հայ­տա­րա­րութ­յունն այն ազ­դակն էր, որ մտա­ծե­լու ժա­մա­նա­կը լրա­ցել է, պետք է ա­րագ պա­տաս­խա­նել:

ԻՆՉ ԿԱՐՈՂ Է ԱՄԵՆ ՆԻԿՈԼԸ

Ի՞նչ պա­տաս­խան կա­րե­լի է այս պա­հին սպա­սել Նի­կո­լից եւ ար­դեն ա­մե­նա­մոտ ա­պա­գա­յում: Այս պա­հին ներ­քին ի­րո­ղութ­յունն այն է, որ եր­կի­րը ներ­քին պայթ­յու­նի շե­մին է անվ­տան­գա­յին խո­րը ան­հանգս­տութ­յու­նից: ՀԱՊԿ-ից հրաժար­վե­լու դեպ­քում այդ ան­հանգս­տութ­յու­նը կտրուկ բազ­մա­պատկ­վե­լու է: Ա­ռա­վել եւս, որ ԱՄՆ-ից հայ­տա­րա­րե­ցին, որ Բր­յու­սե­լում սպաս­վող ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հան­դիպ­ման ա­ռանց­քը խա­ղա­ղութ­յան գոր­ծըն­թա­ցը չի լի­նե­լու: Այ­սինքն, անվ­տան­գա­յին հար­ցե­րով մեզ վրա հույս չդնեք: Իսկ դա էլ ա­վե­լի է սրե­լու ներ­քին անվ­տան­գութ­յու­նը, եւ հա­զիվ թե պայթ­յու­նից խու­սա­փե­լը հնա­րա­վոր լի­նի: Ա­ռա­վել եւս, որ դեռ օ­դից կախ­ված է մնում Ա­րա­յի­կի հար­ցազ­րույ­ցը, որ­տեղ, են­թադ­րե­լի է, որ ծայ­րա­հեղ պայթ­յու­նավ­տանգ բա­ցա­հայ­տում­ներ կա­րող են լի­նել: ՀԱՊԿ-ի եւ ՌԴ-ի ուղ­ղութ­յամբ գնա­լը հա­կա­ռակ է­ֆեկտն է ու­նե­նա­լու՝ ան­հանգս­տութ­յան հան­դար­տե­ցում: Բայց այս դեպ­քում էլ ա­րեւմ­տա­մոլ­նե­րի թեւն է անց­նե­լու հար­ձակ­ման, թեեւ դրան դի­մա­կա­յե­լու տար­բե­րակ­ներն ան­հա­մե­մատ ա­վե­լի են, քան ա­ռա­ջին տար­բե­րա­կի դեպ­քում: Կա­րե­լի է նաեւ հրա­ժա­րա­կան տալ: Բայց այս դեպ­քում էլ նրան փո­խա­րի­նո­ղը պետք է, չէ՞, այս վի­ճա­կի ողջ մեղ­քը մե­կի վրա բար­դի, ու հրա­ժա­րա­կան տված Նի­կոլն ա­մե­նա­հար­մար թեկ­նա­ծուն է:

https://iravunk.com/sim/?p=280158&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ