Ինչ է խոստանում մեզ Էրդողանի պարտությունը

Վերլուծություն

­Մեկ այլ գոր­ծոն եւս ի հայտ ե­կավ, որն Ա­լիե­ւի կող­մից մասշ­տա­բա­յին պա­տե­րազմ սկսե­լու վար­կա­ծի օգ­տին չէ 'Te;s naeu https://iravunk.com/?p=280112&l=am": Այս­պես, նա­խօ­րեին Թուր­քիա­յում կա­յա­ցած տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի ընտ­րութ­յուն­նե­րում Էր­դո­ղա­նի թի­մը՝ իշ­խող «Ար­դա­րութ­յուն եւ զար­գա­ցումը», 20 տար­վա մեջ ա­ռա­ջին ան­գամ զի­ջեց ընդ­դի­մութ­յա­նը՝ «Ժո­ղովր­դա­հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցութ­յա­նը»: Ընդ ո­րում, Էր­դո­ղա­նը պարտ­վեց բո­լոր ա­ռանց­քա­յին քա­ղաք­նե­րում:

­Փոր­ձա­գետ­ներն ար­դեն հասց­րել են գնա­հա­տել այն ի­րո­ղութ­յու­նը, ո­րը ձե­ւա­վոր­վում է Թուր­քիա­յում ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո: Ընդ ո­րում, կան­խա­տե­սում­նե­րը Էր­դո­ղա­նի հա­մար մռայլ են՝ «Այս ընտ­րութ­յուն­նե­րը քա­ղա­քա­կան երկ­րա­շարժ կամ նույ­նիսկ ցու­նա­մի էին Թուր­քիա­յի հա­մար»,- ա­սել է փոր­ձա­գետ­նե­րից մե­կը՝ Հա­քան Աք­սա­յը։ Ն­րա գնա­հատ­մամբ, այս ընտ­րությ­ուն­նե­րը ցույց տվե­ցին, որ ան­ցած տար­վա մա­յի­սի նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յու­ննե­րում պարտ­վե­լուց հե­տո, ընդ­դի­մութ­յունն այ­սօր ցույց տվեց, որ ու­նի ժո­ղովր­դի մե­ծա­մաս­նութ­յան ա­ջակ­ցութ­յու­նը: Այ­սինքն, Թուր­քիա­յում քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճակ է փոխ­վել, եւ դա բե­րե­լու է նոր՝ ար­տա­հերթ նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րի սուր պա­հան­ջի:

Այլ փոր­ձա­գետ­ներ, աս­վա­ծին զու­գա­հեռ, հի­շել են Էր­դո­ղա­նի հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րով նա այս ընտ­րութ­յու­նն­երը հա­մա­րել էր իր «վեր­ջին ընտ­րութ­յուն­նե­րը»: ճիշտ է, Թուր­քիա­յում իշ­խող «Ար­դա­րութ­յուն եւ զար­գա­ցում» կու­սակ­ցութ­յան պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Օ­մեր Չե­լի­քը նշել է, որ Էր­դո­ղա­նի հայ­տա­րա­րութ­յու­նը «վեր­ջին ընտ­րութ­յուն­նե­րի» մա­սին չի նշա­նա­կում նրա հե­ռա­նալը քա­ղա­քա­կա­նութ­յու­նից։ Սա­կայն ա­ռա­ջա­տար փոր­ձա­գետ­նե­րը պնդում են, որ Էր­դո­ղա­նը մի շարք պատ­ճառ­նե­րով, այդ թվում` ա­ռող­ջա­կան, այ­լեւս չի կա­րող մնալ իշ­խա­նութ­յան ղե­կին: Նա այս տե­ղա­կան ընտ­րութ­յուն­նե­րի մի­ջո­ցով ծրագ­րում էր իշ­խա­նութ­յան սա­հուն փո­խան­ցում իր ցան­կա­լի ի­րա­վա­հա­ջոր­դին: Բայց պար­տութ­յու­նը փո­խեց ի­րա­վի­ճա­կը. «Հի­մա Էր­դո­ղա­նը պետք է կա´մ­ այս թույլ դիր­քե­րից գնա «ժա­ռան­գորդ օ­պե­րա­ցիա­յին»`վտան­գե­լով լիո­վին կորց­նել իշ­խա­նութ­յու­նը, կա´մ շա­րու­նա­կի մնալ պաշ­տո­նին`պա­հե­լով ի­րեն հե­ռա­նալ պար­տադ­րող այդ բո­լոր խո­րը գոր­ծոն­նե­րը: Իսկ դրանք էլ ա­վե­լի կխո­րա­նան, քա­նի որ իր ու­ժը գնա­հա­տած ընդ­դի­մութ­յու­նը կշա­րու­նա­կի ճնշել իշ­խա­նութ­յա­նը` կապ­ված ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րի խնդրի հետ»:

Ա­մեն դեպ­քում, փաստն այն է, որ դեռ ան­գամ ընտ­րութ­յու­ննե­րի վերջ­նա­կան արդ­յունք­նե­րը չհնչած, Թուր­քիա­յում ար­դեն իսկ այն ա­րա­գութ­յամբ էին պտտվում ար­տա­հերթ նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուններ պա­հան­ջող խո­սակ­ցութ­յու­նն­երը, որ Էր­դո­ղա­նի գրա­սեն­յա­կը ստիպ­ված էր հան­դես գալ դա բա­ցա­ռող հայ­տա­րա­րութ­յամբ: Բայց դա ար­դեն քիչ բան է նշա­նա­կում. ընդ­դի­մութ­յու­նը, որն ըն­կալ­վում է հա­մե­մա­տա­բար ա­վե­լի ա­րեւմ­տա­մետ խումբ, քան էր­դո­ղա­նա­կան թեւն է, զգաց իր ու­ժը, եւ շատ մեծ է հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ պայ­քա­րը կտե­ղա­փո­խի զանգ­վա­ծա­յին ճնշում­նե­րի դաշտ: Իսկ սա ակ­նար­կում է սպաս­վող քա­ո­սա­յին ի­րա­վի­ճա­կի մա­սին, ո­րը, գու­մար­վե­լով այս ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րին, խոս­տա­նում է նկա­տե­լիո­րեն թու­լաց­նել Էր­դո­ղա­նի դիր­քե­րը: Արդ­յուն­քում, նա ու­նե­նա­լու է եր­կու տար­բե­րակ: Կա´մ փոր­ձել ա­վե­լի ամ­րաց­նել ա­րեւմտ­յան ուղ­ղութ­յամբ իր քա­ղա­քա­կա­նութ­յու­նը՝ հու­սա­լով, որ դա ի­րեն կհա­նի ա­րեւմ­տա­մետ­նե­րի հար­վա­ծի տա­կից: Բայց ԱՄՆ-ում ա­ռա­ջի­կա­յում ընտ­րութ­յու­ններ են, կա­րող է ի­րա­վի­ճակ փոխ­վել, եւ այ­սօր Բայ­դե­նի հետ ինչ-որ բան պայ­մա­նա­վոր­վե­լը վա­ղը կա­րող է չե­ղարկ­վել հա­վա­նա­կան նոր իշ­խա­նութ­յուն­նե­րի կող­մից: Կա´մ հա­կա­ռա­կը, կա­րող է ու­ժե­ղաց­նել ռու­սա­կան ուղ­ղութ­յու­նը, ա­րեւմ­տա­մետ­նե­րին ճնշել, որ­պես պե­տութ­յա­նը վնաս հասց­նող­ներ, դրա­նով ամ­րապն­դել դիր­քե­րը՝ փոր­ձե­լով «ժա­ռան­գոր­դի» մի­ջո­ցով վե­րար­տադր­վել հա­ջորդ նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րում:

Ան­կախ նրա­նից, թե որ ուղ­ղութ­յամբ կնա­խընտ­րի գնալ Էր­դո­ղա­նը, մեկ բան հաս­տատ է՝ նա այս պա­հին հայտն­վել է ա­նո­րոշ վի­ճա­կում՝ ռիս­կա­յին հե­ռան­կար­նե­րով հան­դերձ: Իսկ դա, ինչ խոսք, ա­նո­րո­շութ­յուն է փո­խան­ցում նաեւ Ա­լիե­ւին, ա­ռա­վել եւս, ե­թե մինչ ջրե­րը հան­դարտ­վե­լը գնա այն­պի­սի ար­մա­տա­կան քայ­լի, ինչ­պի­սին կլի­նի հա­րավ­կով­կաս­յան հար­թա­կում նոր պա­տե­րազ­մը:

Մ­յուս կող­մից, Հեյ­դա­րո­վի­չը հա­զիվ թե աչ­քա­թող ա­նի նաեւ ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յու­նը: Կա­րե­ւոր դե­տալ. Թուր­քիա­յի, Ղա­զախս­տա­նի եւ Չի­նաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րութ­յուն­նե­րը կոչ են ա­նում ի­րենց քա­ղա­քա­ցի­նե­րին շտապ լքել Օ­դե­սան, Խար­կո­վը, Կի­եւը եւ տա­րա­ծաշր­ջա­նը։ Ն­կա­տենք, որ խոսքն այն պե­տութ­յուն­նե­րի մա­սին է, ո­րոնք նախ` հազ­վա­դեպ են հման հայ­տա­րա­րութ­յու­ննե­րով հան­դես գա­լիս: Եվ երկ­րոր­դը` քա­ջա­տեղ­յակ են ուկ­րաի­նա­կան ի­րա­դար­ձութ­յու­ննե­րի եւ հնա­րա­վոր զար­գաց­ման սցե­նար­նե­րի մա­սին: Եվ ե­թե այս եր­կու հան­գա­ման­քը հաշ­վի առ­նե­լով, նման կոչ են հնչեց­րել, այն էլ գործ­նա­կա­նում միա­ժա­մա­նակ, դա շատ լուրջ մտո­րում­նե­րի տե­ղիք է տա­լիս ա­մե­նա­մոտ ա­պա­գա­յում սպաս­վող բուռն ռազ­մա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի մա­սին: Ա­ռա­վել եւս, որ ե­րեկ­վա­նից լրա­ցավ նա­խա­գա­հի պաշ­տո­նում Զե­լենս­կու լե­գի­տի­մութ­յան ժամ­կե­տը, մա­յի­սի 21-ին՝ նրա ի­նա­գու­րա­ցիա­յի օ­րը, դա կդառ­նա շատ լուրջ խնդիր՝ լայն դուռ բա­ցե­լով նե­րուկ­րաի­նա­կան քա­ղա­քա­կան խո­րը ցնցում­նե­րի ա­ռաջ:

­Մի խոս­քով, ռուս­նե­րի հետ այս պա­հին թշնա­մա­նա­լը վտան­գա­վոր է: Ա­լիե­ւը միշտ էլ դա լավ է հաս­կա­ցել` ի տար­բե­րութ­յուն Նի­կո­լի…

https://iravunk.com/sim/?p=280113&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ