Հերթական ապօրինի ու զոռբա գործընթացը ԿԳՄՍ տիրույթում. հասցվել է 10 մլն-ի վնաս

Ներքաղաքական
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ տեղեկացնում է, որ օրերս երկու ուշագրավ դատական վճիռներ են հրապարակվել:
 
«Դրանցից մեկով Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն անվավեր ճանաչեց Բրյուսովի անվ․ պետական համալսարանի ժամանակավոր պաշտոնակատար Դ․ Գյուրջինյանի՝ համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին աշխատանքից ազատելու հրամանը։
Մյուսով՝ Երեւանի քաղաքացիական դատարանի մեկ այլ վճիռով անվավեր ճանաչվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի որոշումը, որով Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ազատվել էր աշխատանքից։ Ըստ մոտավոր հաշվարկների հանրային միջոցներին հասցված վնասը 10 մլն ՀՀ դրամի շրջանակում է։ Բայց խնդիրը կամ խնդրի հիմնական էությունը ոչ այնքան նյութականն է, որքան՝ հանրությանն ու պետության վարկանիշին հասցված բարոյական ու քաղաքական վնասը։
 
Ըստ էության, անդրդվելի ցինիզմով հանրային կարծիքն ու ՀՀ օրենսդրությունն արհամարհելը, ՀՀ քաղաքացու արժանապատվության ու վարկի հետ խաղալը, հանրային ու պետական շահը ոտնակոխ անելը սրանց մոտ ձեռագիր է, հիվանդագին սեւեռում։ Օրերս պաշտոնական նամակով դիմել եմ ՀՀ փոխվարչապետ, Բրյուսովի անվ․ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Խաչատրյանին՝ պարզաբանելու, թե որքանով է օրինական Բրյուսովի անվ․ պետակական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար հայտարարված բաց մրցույթը։ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ռեկտորի նոր ընտրություններ կարող են նշանակվել նախորդ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում։ Մինչդեռ 2022 թ. դեկտեմբերի 9-ին կայացած ռեկտորի ընտրության արդյունքներն այս պահին վիճարկվում են դատարանում, իսկ կառավարության կողմից դրանք անվավեր ճանաչելու որոշում չի կայացվել։ Մինչդեռ մարտի 29-ին «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի ակնհայտ խախտումով՝ Բրյուսովի ռեկտոր է ընտրվել նախորդ ընտրություններում պարտված եւ, այդուհանդերձ, իշխանությունների հովանավորյալ միակ թեկնածուն։
 
Լրագրողի հարցին, թե արդյոք անօրինական չե՞ն ընտրությունները, երբ դատարանի որոշմամբ չեն չեղարկվել նախորդ ընտրության արդյունքները, փոխվարչապետը նախ պատասխանում է, որ այդտեղ է ոչ թե որպես փոխվարչապետ, որպես խորհրդի նախագահ: Հետո պատասխանում է, որ որ ինքն իրավասու չէ մեկնաբանել այն փաստաթղթերը, որոնք ինքը չի ստորագրել, իսկ ինչ վերաբերվում է «այս» ընտրությանը, նրա ձեւակերպմամբ, այն կայացել է օրենքի տառին համապատասխան։
 
Եվ․․․ իրավական այսպիսի գիտելիքներով ու համոզումներով, քաղաքական այսպիսի պատասխանատվությամբ անձը ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ է․․․ Եթե, սեպենք, թե Պրն փոխվարչապետը կրթական օրենսդրությունը չի տիրապետում կամ ժամանակ չունի տիրապետելու, բա ինչո՞ւ է ստանձնել եւ մատների արանքով է նայում բուհի կառավարման խորհրդի աշխատանքներին, եթե անգամ օգնականները չեն զեկուցել որ խնդիր կա․․․ չէ՞ որ դրա նախօրեին պաշտոնական նամակով անդրադարձել էի եւ բարձրացրել՝ դատական վեճի առկայության մասին․․․
 
Չէ, իրականում, սա ոչ ժամանակի, ոչ իմացության, ոչ էլ շարքային ապօրինության խնդիր է, սա հստակ եւ անթաքույց ցինիզմով՝ պետականության, պետական ինստիտուտների եւ օրենքի գերայության վրա թքած ունենալու, ամենաթողության եւ անպատժելիության վարքագիծ է։ Այս համատարակ վարքագիծը մեզ համար Հարենիքի ու Պետականության կորստի գին ունի։ Եվ, այնուամնայնիվ, գալու է պատասխան տալու ժամանակը», - ընդգծել է ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ եւ, որպես հետգրություն, հավելել. «Անցյալ տարի «Բրյուսով» օպերացիան ձախողելուն անմիջապես հաջորդեցին նախարար Դումանյանի եւ փոխվարչապետ, Բրյուսովի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մաթեւոսյանի պաշտոնանկությունները։ Իսկ ՀՀ Բուհերը ո՜չ քաղաքականացված են, ոչ էլ՝ կուսակցականացված, Ո՜Չ, իհարկե՝ Ո՜Չ․․․ Քարեր նետելու եւ քարեր հավաքելու ժամանակը․․․անխուսափելի ժամանակը․․․»:
https://iravunk.com/sim/?p=280089&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ