«Փաստ». Միայն հայտարարություններով չեն սահմանափակվում

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ քպական պատգամավորներից մեկը նորից մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին՝ փաստացի շարունակելով Նիկոլ Փաշինյանի քարոզչական թեզերը: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ իր հերթին նշել էր. «Այսօր մենք Ռուսաստանի հետ նույն լեզվով չենք խոսում. այն խնդիրները, որոնք կան Ռուսաստանի հետ հարաբերություններում, անհնար է թաքցնել»։ Սա արդեն նորություն չէ. գրեթե ամենօրյա ռեժիմով քպականներից ոմանք փորձում են հանրությանը համոզել, որ «ամեն ինչում ռուսներն են մեղավոր»:

Ավելին, քպականների ու հենց Նիկոլ Փաշինյանի՝ վերջին օրերի ու հատկապես երեկվա հայտարարություններից տպավորություն է, որ հանրության վրա «վախ ծախելուն» զուգահեռ հիմքեր են ստեղծում այդ «վախի» հնարավոր «առարկան» հետագայում ռուսների «գրպանը գցելու» համար: Սակայն, ինչպես երևում է, Հայաստանի օրվա իշխանություններն իրենց հակառուսական քաղաքականության մեջ միայն հայտարարություններով չեն սահմանափակվում: Կան տեղեկություններ, որ գարնանից սկսվել են ռուսներին «նեղելու» գործողություններ, ընդ որում՝ տարբեր ուղղություններով։ Խոսքը թե՛ ռուսական զինված կոնտինգենտի, թե՛ այլ մասնագետների նկատմամբ կատարվող քայլերի մասին է։

Օրինակ՝ մեր աղբյուրները փոխանցում են, որ ՌԴ-ի զինված ուժերի հայաստանյան ծառայողներից մեկի բնակարանում վերջերս խուզարկություն է իրականացվել, բայց այդպես էլ ոչինչ չի հայտնաբերվել: Սակայն ուշագրավ է, որ, մեր տեղեկություններով, 102-րդ ռազմաբազայի հրամանատարությանը տեղյակ չի պահվել այդ մասին, ինչը, մեր զրուցակիցներից մեկի խոսքերով, պարտադիր պայման է։ Կան նաև տեղեկություններ, որ ինչ-որ «ժանգլ յորություններ» են արվել ռազմաբազայի զինվորականների ընտանիքների, երեխաների՝ բժշկական ծառայություններից օգտվելու ցանկերի հետ կապված։ Ու սրանք միայն մի քանի օրինակներ են: Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս և այլ դեպքերի հետ կապված Ռուսաստանում հստակ միտում են տեսնում, քանի որ նախկինում երբևէ այդ կարգի միջադեպեր չեն եղել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=280058&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ