«Գոյ» թատրոնի ռեժիսորը դիմեց թատերական գործիչներին

Տեսանյութեր

«Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն, սակայն աշխատել այն վայրում, որտեղ ստեղծագործել է շուրջ 35 տարի: Այս մասին Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, ՀԹԳՄ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության բեմից հայտարարեց թատրոնի ռեժիսոր ՍԱՐԳԻՍ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ:

«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ՀՀ կառավարությունը կատարել են իրենց ոչ մասնագիտական որոշումը: Այստեղ եմ, որպեսզի մասնագետները որոշում կայացնեն:  «Գոյ» թատրոնը ցանկանում է ունենալ իր ստեղծագործելու իրավունքը, ուրիշ ոչինչ չի ուզում: Այդ իրավունքը վաստակելու համար ցանկանում է աշխատել: Այսօր «Գոյ» թատրոնը պատրաստ է չլինել պետական, պատրաստ է լինել՝ անկախ: Դրա համար անհրաժեշտ է ստեղծագործելու վայր: «Գոյ»-ն այլ տեղ չի տեսնում դա անելու համար, տեսնում է բացառապես այն վայրը, որտեղ ստեղծվել է, որովհետեւ այդ տարածքը լցված է «Գոյ»-ի էներգիայով»,- նշեց ռեժիսորը:

Սարգիս Արզումանյանը դիմելով թատերական գործիչներին՝ խնդրեց նրանց աջակցությունը. «Եթե կարծում եք, որ այս քաղաքին պետք է «Գոյ» թատրոնը, խնդրում եմ աջակցել մեզ: Համապատասխան փաստաթուղթ է կազմվել, պետք է այնտեղ ստորագրել, տալ համաձայնություն, որ «Գոյ» թատրոնը Երեւանին անհրաժեշտ է՝ որպես անկախ թատրոն: Այդ փաստաթուղթը կուղարկվի ՀՀ կառավարությանը՝ ի դեմս ՀՀ վարչապետի, որպեսզի նրանց կայացրած որոշման մեջ  լրացումներ կատարվեն, կամ այլ մեխանիզմներ մշակվեն, ու «Գոյ» թատրոնը դառնա անկախ եւ ստեղծագործի այն վայրում, որտեղ աշխատել է»:

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել է՝ միավորելով այն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ: «Գոյ»-ականները այս միավորումը համարում են «Գոյ»ասպանություն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=279651&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ