«Հրապարակ». Ալիեւը Փաշինյանին հանդիմանել է

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Ադրբեջանի նախագահը ոչ միայն տարածքային զիջումներ է պարտադրում ՀՀ ղեկավարին, այլեւ գրաքննության է ենթարկում իշխանության ներկայացուցիչների ելույթներն ու հարցազրույցները: Հատկապես` եթե նրանք խոսում են վերականգնվելու, Արցախը հետ բերելու, բանակը զինելու կամ ռեւանշի գնալու մասին։

ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանն ամիսուկես առաջ հարցազրույց է տվել, որտեղ ասել է. «Մեզ 1-1,5 տարի եւս անհրաժեշտ է, որ ամբողջությամբ կարողանանք մեջքներս ուղղել, եւ թուրքի հետ ուրիշ ձեւով կխոսենք»։ Պարզվում է` Ալիեւ-Փաշինյան վերջին հանդիպման ժամանակ Ալիեւն այդ հարցազրույցը դրել է Փաշինյանի առաջ, թե` քո թիմում ռեւանշիստներ կան, իսկ դու հակառակն ես ինձ համոզում։ Փաշինյանն էլ ՔՊ-ականների հետ վերջին փակ հանդիպման ժամանակ կոշտ դիտողություն է արել Ասլանյանին։

Մենք գրել էինք, որ այդ վերջին փակ հանդիպումն անցել է բավականին լարված մթնոլորտում, պատգամավորներից ոմանք ըմբոստացել են միակողմանի զիջելու քաղաքականությանը, նրանց թվում է եղել Հակոբ Ասլանյանը, ում ելույթի առիթով Փաշինյանը հիշատակել է իր եւ Ադրբեջանի ղեկավարի զրույցը՝ ասելով, թե խաղաղության գործընթացին նաեւ այդպիսի հայտարարություններն են վնասում։

Ասլանյանը մեզ հետ զրույցում չհերքեց այս պատմությունը, հակառակը` հպարտորեն խոստովանեց, որ Ալիեւն իսկապես իր հարցազրույցը ծանր է տարել։

«Այո, ինքը վախենում է դրանից, մոտ 2 տարի առաջ էլ երկրաշարժի առիթով մեր ուղարկած մարդասիրական օգնությունից հետո Ստամբուլում իմ մասին  հոդված գրեցին, որ, ճիշտ է` Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել, բայց դա կեղծ է, եւ դրա վառ ապացույցն այն է, որ ՀՀ ԱԺ իշխող ուժում կա պատգամավոր՝ Հակոբ Ասլանյան անունով, որն ասում է` ինձ համար ամենալավ թուրքը մեռած թուրքն է»,- ասաց պատգամավորը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=279586&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ