ԱՐԵՎՄՈՒՏՔԸ  ՆԻԿՈԼԻՆ` ԿԱ´Մ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԿԱ´Մ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Վերլուծություն

Ինչ­պես հայտ­նի մուլտ­ֆիլ­մում Կարլ­սո­նը օ­դում թռչկո­տե­լու հա­մար ու­ներ մու­րա­բա­յի կա­րիք, այդ­պես էլ Նի­կո­լը իշ­խա­նութ­յու­նը պա­հե­լու հա­մար ու­նի Ա­րեւ­մուտ­քին ու թուր­քե­րին նո­րա­նոր զի­ջում­ներ ու նվեր­ներ մա­տու­ցե­լու կա­րիք:

Գ­յում­րի այ­ցե­լութ­յան ժա­մա­նակ Նի­կո­լը շա­րու­նա­կեց իր հա­կա­հայ­կա­կան քա­րոզ­չութ­յու­նը` այս ան­գամ նշե­լով, որ պատ­մա­կան անհ­րա­ժեշ­տութ­յուն է պատ­մա­կան Հա­յաս­տա­նից անց­նել ի­րա­կան Հա­յաս­տա­նին: Նա նշեց, որ ի­րենց պա­տաս­խա­նատ­վութ­յան տա­րած­քը դա «ի­րա­կան Հա­յաս­տա­նի տա­րածքն է»: Այդ­պի­սով, Նի­կո­լը շա­րու­նա­կում է Եվ­րա­միութ­յան կող­մից նրան հանձ­նա­րար­ված հա­կա­հայ­կա­կան ծրագ­րի ի­րա­կա­նա­ցու­մը, ո­րը նա ստանձ­նել է 2022 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 6-ին` Պ­րա­հա­յում հայ­տա­րա­րե­լով, որ Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նի մաս է:

 Ընդ ո­րում, Նի­կո­լը կրկին կի­րա­ռեց շան­տա­ժի իր սի­րած մե­թո­դը` նշե­լով, որ ե­թե մենք չհրա­ժար­վենք պատ­մա­կան Հա­յաս­տա­նից, ա­պա ի­րա­կան Հա­յաս­տա­նը նույն­պես կդառ­նա պատ­մա­կան: Այ­սինքն` Նի­կո­լը ա­ռա­ջար­կում է հայ ժո­ղովր­դին եր­կու տար­բե­րակ. կա՛մ մեռ­նել որ­պես հայ, կա՛մ ապ­րել որ­պես թուր­քի ճորտ, ա­ռանց պատ­մա­կան հի­շո­ղութ­յան, ա­ռանց Ար­ցա­խի ա­զա­տագր­ման հույ­սի, ա­ռանց Ցե­ղաս­պա­նութ­յան մա­սին ծպտուն հա­նե­լու:

­Գու­ցե Նի­կո­լի հա­մար այդ­պես ապ­րե­լը նա­խընտ­րե­լի է: Նա այժմ էլ է այդ­պես ապ­րում: Սա­կայն արդ­յո՞ք դա ըն­դու­նե­լի է հայ ժո­ղովր­դի հա­մար: Սա է ամ­բողջ խնդի­րը:

ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԼԱՑԴԱՐՄ

Ն­շե­լով իր պա­տաս­խա­նատ­վութ­յան մա­սին, Նի­կո­լը հեր­թա­կան ան­գամ դի­մե­լով պո­պու­լիզ­մի իր սի­րած թե­զե­րին, նշեց, որ Ադր­բե­ջա­նին հո­ղեր հանձ­նե­լուց հե­տո մնա­ցած Հա­յաս­տա­նում իր կա­ռա­վա­րութ­յու­նը կա­պա­հո­վի անվ­տան­գութ­յուն ու տնտե­սա­կան զար­գա­ցում: Սա­կայն, թե ինչ­պե՞ս է Նի­կոլն ու իր կա­ռա­վա­րութ­յու­նը ա­պա­հո­վում անվ­տան­գութ­յուն, մենք բո­լորս ենք տես­նում: 31 գյու­ղե­րի տա­րածք­նե­րից Ադր­բե­ջա­նին հանձ­նած 200 քառ. կմ-ն դրա ա­պա­ցույցն է, եւ դա դեռ սկիզբն է: Ինչ վե­րա­բե­րում է տնտե­սա­կան զար­գաց­մա­նը, ա­պա Նի­կո­լի իշ­խա­նութ­յան վեց տա­րի­նե­րի ըն­թա­ցքում Հա­յաս­տա­նի ար­տա­քին պարտ­քը գրե­թե կրկնա­պատկ­վեց: Այ­սինքն` Նի­կո­լը վերց­րեց այն­քան ար­տա­քին պարտք ու վարկ, ինչ­քան մին­չեւ իր գա­լը բո­լոր կա­ռա­վա­րութ­յուն­ներն ի­րար հետ վերց­րած: Բա­ցի այդ, Հա­յաս­տա­նի տնտե­սա­կան «զար­գաց­մա­նը» չդի­մա­նա­լով, ա­մեն տա­րի եր­կի­րը լքում են ա­վե­լի քան 50 հա­զար հա­յեր:

Իսկ ինչ վե­րա­բե­րում է պատ­մա­կան Հա­յաս­տա­նից հրա­ժար­վե­լուն, ին­չով զբաղ­ված է Նի­կոլն իր ողջ գի­տակ­ցա­կան կյան­քի ըն­թաց­քում, ա­պա դա պետք է ձե­ւա­կերպ­վի Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան ան­կա­խութ­յան հիմ­նաս­յու­նե­րը քան­դե­լով, այ­սինքն` Ան­կա­խութ­յան հռչա­կա­գի­րը վե­րաց­նե­լով: Բա­ցի այդ, Նի­կո­լից պա­հանջ­վում է փո­խել սահ­մա­նադ­րութ­յու­նը` հիմ­նա­հա­տակ ոչն­չաց­նե­լով ա­մեն ազ­գա­յի­նը: Օ­րերս հայտ­նի էր դար­ձել, որ ԱՄՆ-ի դես­պա­ն Ք­րիս­տի­նա Ք­վի­նը այ­ցե­լել է ՀՀ սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան եւ մաս­նակ­ցել է սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րի խորհր­դի նիս­տին: Սա փաս­տում է, որ նոր սահ­մա­նադ­րութ­յուն կազ­մե­լու գոր­ծըն­թա­ցն ի­րա­կա­նաց­վում է ա­մե­րի­կա­ցի­նե­րի վե­րահս­կո­ղութ­յան ներ­քո: Վեր­ջին­նե­րիս հիմ­նա­կան նպա­տա­կն է Հա­յաս­տա­նը դարձ­նել հա­կա­ռու­սա­կան եւ հա­կաի­րա­նա­կան պլաց­դարմ: Ի­հար­կե, այդ հար­թա­կի կա­ռա­վա­րու­մը կհանձն­վի Թուր­քիա­յին, ին­չի մա­սին անգ­լիա­ցի­նե­րը ար­դեն բա­ցեի­բաց ա­սում են: Եվ այդ ա­մե­նը պետք է ար­ձա­նագր­վի ՀՀ նոր սահ­մա­նադ­րութ­յան մեջ:

 Ամ­բողջ խնդիրն այն է, որ այդ սահ­մա­նադ­րութ­յու­նը, ինչ­պես նաեւ ՀՀ Ան­կա­խութ­յան հռչա­կագ­րի չե­ղար­կու­մը պետք է անց­կաց­վի հան­րաք­վեով: Եվ ըն­դա­մե­նը տա­սը տո­կոս հե­ղի­նա­կութ­յուն ու­նե­ցող Նիկ­ոլը, ի­հար­կե, դա ա­նել չի կա­րող: Ուս­տի` նրա ա­ռաջ դրված է իր վե­րա­կա­ցու­նե­րի կող­մից եր­կընտ­րանք` կա՛մ դու դա ա­նում ես, կա՛մ հե­ռա­նում ես, եւ դա ա­նում են ու­րիշ­նե­րը: Այ­սօր Նի­կոլն ի­րեն մեջ­տե­ղից ճղում է, որ­պես­զի ի­րա­կա­նաց­նի հրա­հան­գիչ­նե­րի կար­գադ­րութ­յուն­նե­րը: Սա­կայն ինչ­պես ա­պա­հո­վել 650 հա­զար ՀՀ քա­ղա­քա­ցու մաս­նակ­ցութ­յու­նը հան­րաք­վեին` նա չգի­տի:

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԻՄԻՏԱՑԻԱ

Որ­պես ի­րա­վի­ճա­կի լու­ծում, հա­վա­նա­բար կնա­խանշ­վի Նի­կո­լին ինչ-որ իբր «ընդ­դի­մա­դիր» ու­ժով փո­խա­րի­նե­լու տար­բե­րա­կը, որ­պես­զի այդ ու­ժը ան­վան­վի հա­կա­նի­կո­լա­կան, ստա­նա Նի­կո­լին ա­տող ժո­ղովր­դի ա­ջակ­ցութ­յու­նը եւ վստա­հութ­յան վար­կը: Եվ այդ «հա­կա­նի­կո­լա­կան վար­կի» շնոր­հիվ Նի­կո­լին իբր ընդ­դի­մա­դիր նոր ու­ժը պետք է ի­րա­կա­նաց­նի սահ­մա­նադ­րա­կան սկզբունք­նե­րի այն հե­ղաշր­ջու­մը, որն այ­սօր չի կա­րո­ղա­նում ա­նել Նի­կո­լը:

­Հատ­կան­շա­կան է, որ այ­սօր հենց նի­կո­լա­կան­ներն են ար­դեն կոչ ա­նում, որ ժո­ղո­վուր­դը դուրս գա եւ նի­կո­լա­կան­նե­րին ու­ղար­կի գրո­ղի ծո­ցը: Հենց կար­կա­ռուն նի­կո­լա­կան պատ­գա­մա­վոր Հո­վիկ Ա­ղա­զար­յա­նը օ­րերս հայ­տա­րա­րեց. «Ե­թե տղա­մարդ եք, ա­պա դուրս ե­կեք եւ մեր նման դա­վա­ճան­նե­րին հա­նեք իշ­խա­նութ­յու­նից»:

­Մենք բազ­միցս նշել ենք, որ գոր­ծող խորհր­դա­րա­նա­կան գլխա­վոր ընդ­դի­մութ­յու­նը` ի դեմս «Հա­յաս­տան» դա­շին­քի, այդ­պես էլ չկա­րո­ղա­ցավ իր ձեռ­քը վերց­նել իշ­խա­նութ­յան դեմ ի­րա­կան պայ­քա­րի դրո­շը: Այս ի­րա­վի­ճա­կը դի­պուկ է նկա­րագ­րում քաղ­աքա­գի­տութ­յան դոկ­տոր Ար­թուր Խա­չիկ­յա­նը. «Դի­վա­նա­գի­տութ­յուն, քա­ղա­քա­կա­նութ­յուն չկա, ռազ­բի­րյատ­նե­րի մեջ ենք սաղ օ­րը: Ընդ­դի­մութ­յուն էլ ա­մեն ան­գամ դուրս է գա­լիս, ժո­ղո­վուր­դը նա­յում է, ա­սում` չգի­տենք իշ­խա­նութ­յո՞ւնն է ա­վե­լի վատ, թե՞ ընդ­դի­մութ­յու­նը, ու գնում են տուն»:

Եվ ա­հա իշ­խա­նութ­յու­նը ո­րո­շել է իր հա­մար ձե­ւա­վո­րել այն­պի­սի «ընդ­դի­մութ­յուն», ո­րն իբր կլի­նի հա­կա­նի­կո­լա­կան, անհ­րա­ժեշտ պա­հին իբր «կվռնդի» Նի­կո­լին, սա­կայն ի­րա­կա­նում ո՛չ Նի­կո­լին ու իր հա­րազ­ա­տնե­րին, ո՛չ Նի­կո­լի բիզ­նես­նե­րին ինչ-որ բան կսպառ­նա, ո՛չ նի­կո­լա­կան­նե­րից մե­ծա­մաս­նութ­յա­նը եւ ա­մե­նա­կա­րե­ւո­րը` այդ նոր` իբր ընդ­դի­մա­դիր ու­ժը կշա­րու­նա­կի Նի­կո­լի հրա­հան­գիչ­նե­րից ստա­ցած նույն ա­րեւմ­տաթուր­քա­մետ քա­ղա­քա­կան կուր­սը: Սա­կայն, ե­թե այ­սօր Նի­կո­լի հան­դեպ կա հա­մա­ժո­ղովր­դա­կան ա­տե­լութ­յուն, ա­պա այդ նոր ու­ժի հան­դեպ ա­տե­լութ­յու­նը կձե­ւա­վոր­վի ե­րե­քից հինգ տար­վա ըն­թաց­քում: Այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում այդ նոր ու­ժը կանց­կաց­նի ե՛ւ նոր սահ­մա­նադ­րութ­յու­նը, ե՛ւ Հա­յաս­տա­նը կդարձ­նի Թուր­քիա­յի վիլ­ա­յեթ:

­Մենք ար­դեն գրել ենք, որ պա­տա­հա­կան չէր «կլա­սիկ» Էդ­մոն Մա­րուք­յա­նի հրա­ժա­րա­կա­նը: Նույն­քան պա­տա­հա­կան չէր Սամ­վել Բա­բա­յա­նի` իբր Նի­կո­լին ընդ­դի­մա­դիր դառ­նա­լը: Իսկ ռու­սա­մետ դաշ­տում ակ­տիվ դե­րա­կա­տա­րութ­յուն են ու­նե­նում նախ­կի­նում Նի­կո­լին ա­մե­նա­մոտ կանգ­նած ան­ձինք, ո­րոնք հլու-հնա­զանդ կա­տա­րում էին ա­րեւմտ­յան հրա­հան­գիչ­նե­րի հանձ­նա­րա­րա­կան­նե­րը: Բա­վա­կան է հի­շել միայն վեր­ջերս ակ­տի­վութ­յան ջան­քեր գոր­ծադ­րող Նի­կո­լի նախ­կին ՊՆ նա­խա­րար Ար­շակ Կա­րա­պետ­յա­նին, ո­րի պաշ­տո­նա­վար­ման օ­րոք Հա­յաս­տա­նն ակ­տի­վո­րեն տա­րածք­ներ էր հանձ­նում, ինչ­պես նաեւ դեռ Լե­ւոն Տեր-­Պետ­րոս­յա­նի ժա­մա­նակ­վա­նից հայտ­նի ա­րեւմ­տա­մետ­նե­րը, ով­քեր հի­մա օ­դում զգես­տա­փոխ­վել են եւ ի­րենց ներ­կա­յաց­նում են որ­պես ռու­սա­մետ­ներ:

Օ­րերս իշ­խա­նութ­յուն­նե­րը ակ­տիվ գոր­ծո­ղութ­յուն­ներ սկսե­ցին մինչ այդ գրե­թե ան­հայտ «Մար­տա­կան եղ­բայ­րութ­յուն» կազ­մա­կեր­պութ­յանը գո­վազ­դե­լու նպա­տա­կով: Մեծ աղ­մու­կով ոս­տի­կա­նութ­յու­նը կա­լա­նա­վո­րել է այդ կազ­մա­կեր­պութ­յու­նից 69 հո­գու ու այ­նու­հե­տեւ ա­զատ ար­ձա­կել: Ն­րանք իբր գնում էին պաշտ­պա­նե­լու Տա­վու­շի գյու­ղե­րը: Ի­րա­կա­նում սրանք պաշտ­պան­վե­լու ան­վան տակ խու­ճապ էին տա­րա­ծում, ինչ­պես նաեւ կա­տա­րում գո­ր­ծո­ղութ­յուն­ներ, ո­րոնց արդ­յուն­քում կա­րող է սադ­րանք լի­նել, եւ հրահր­վել պա­տե­րազմ: Կազ­մա­կեր­պութ­յան ղե­կա­վա­րը իր ա­րեւմ­տա­մե­տութ­յամբ հայտ­նի Հ­րանտ Տեր-Աբ­րա­համ­յանն է, ո­րը ժա­մա­նա­կին սա­տա­րում էր ՀՀՇ-ա­կան գա­ղա­փար­նե­րին, իսկ մին­չեւ վեր­ջերս ամ­բող­ջութ­յամբ ա­ջակ­ցում էր Նի­կո­լին: Հա­վա­նա­բար, ա­րեւմտ­յան հրա­հան­գիչ­նե­րը նաեւ այս քիչ հայտ­նի կազ­մա­կեր­պութ­յա­նը նույն­պես փոր­ձար­կում են որ­պես Նի­կո­լին «գա­հըն­կեց» ա­նող ի­մի­տա­ցիոն թատրո­նի դե­րա­կա­տար:

Իսկ այդ­պի­սի թատ­րո­նի նա­խան­շան­նե­րը ար­դեն ի հայտ են գա­լիս, երբ կազ­մա­կերպ­վում է ծի­ծա­ղա­շարժ «հար­ձա­կում» ոս­տի­կա­նա­կան բա­ժան­մուն­քի վրա:

Ի­հար­կե, այդ նո­րա­թուխ «ընդ­դի­մա­դիր­նե­րի» պա­րա­հան­դե­սի ետ­նա­բե­մում ի­րենց ու­րույն դե­րը չեն կորց­նում սո­րո­սա­կան «ծան­րա­քա­շե­րը», ինչ­պի­սին են ԱԽՔ Ար­մեն Գ­րի­գոր­յա­նը, Ա­լեն Սի­մոն­յա­նը եւ այ­լք: Եվ շատ հա­վա­նա­կան է, որ Նի­կո­լի ու­սե­րի վրա հենց նրանք գան` վեր­ջի­նիս փո­խա­րի­նե­լու:

ԹԱՏՐՈՆԻ ՓՈԽԱՐԵՆ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Ա­րեւմտ­յան գծագ­րե­րով Հա­յաս­տա­նի վե­րա­ֆոր­մա­տա­վոր­ման գա­ղա­փա­րի ճար­տա­րա­պետ­նե­րը, բնա­կա­նա­բար, խիստ ան­հանգս­տա­ցան, երբ տե­սան Հա­յաս­տա­նում Ռու­սաս­տա­նի դես­պա­նա­տան մոտ ժո­ղովր­դա­կան այն մեծ հոս­քը, որ գա­լիս էր ի­ր ցա­վակ­ցութ­յու­նը եւ ա­ջակ­ցութ­յու­նը ՌԴ-ին հայտ­նե­լու: Այս­տեղ էր «Ու­ժեղ Հա­յաս­տան Ռու­սաս­տա­նի հետ. հա­նուն նոր Միութ­յան» Շար­ժու­մը, «Հան­րա­պե­տա­կան» կու­սակ­ցութ­յան ե­րի­տա­սա­րդա­կան թե­ւը, վեր­ջերս ակ­տի­վա­ցած «Միաս­նութ­յուն» շար­ժու­մը, այլ կազ­մա­կեր­պութ­յուն­ներ ու բազ­մա­թիվ ան­հատ քա­ղա­քա­ցի­ներ:

 Ի­հար­կե, հա­կա­ռու­սա­կան ա­լի­քի նա­խա­ձեռ­նող­նե­րը չէին սպա­սում, որ ի­րենց վա­րած ու նա­խա­ձեռ­նած այդ գոր­ծըն­թա­ցի արդ­յուն­քում Հա­յաս­տա­նում կպահ­պան­վի այդ­քան սեր ու հար­գանք Ռու­սաս­տա­նի հան­դեպ, իսկ այդ փաս­տը խառ­նում է Ա­րեւ­մուտ­քի բո­լոր խա­ղա­քար­տե­րը: Այ­սինքն` այն ծրա­գի­րը, ըստ ո­րի` Նիկ­ոլը, իբր ժո­ղովր­դա­կան ա­լի­քի արդ­յուն­քում, պետք է հանձ­նի իշ­խա­նութ­յու­նը «Նի­կոլ երկ­րոր­դին», կա­րող է տա­պալ­վել եւ կեղծ «ընդ­դի­մութ­յան» փո­խա­րեն իշ­խա­նութ­յան գան իս­կա­պես ազ­գա­յին հայ­րե­նա­սի­րա­կան ու­ժե­րը, ո­րոնք կդա­դա­րեց­նեն Ա­րեւ­մուտ­քում թխած ազ­գա­կոր­ծան ծրագ­րի ի­րա­կա­նա­ցու­մը եւ կփկեն Հա­յաս­տա­նը Ա­րեւ­մուտ­քի կող­մից նա­խա­տես­ված վախ­ճա­նից:

Ար­մե­նակ Հով­հան­նիս­յան

 

https://iravunk.com/sim/?p=279524&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ