Ո՞ւմ ախորժակն է աղի լիճը. նոր խոլերիայի բուն Աղի լճում.տեսանյութ

Տեսանյութեր

Երևանում շատերիս հայտնի աղի լիճը վտանգի տակ է։ iravunk.com-ը ահազանգ ստացավ լճից երկար տարիներ օգտվողներից առ այն, որ արդեն 3֊4 ամիս է կոյուղաջուրը պայթել և լցվում է աղի լիճը, ոչ մի պատկան մարնին իր վրա չի վերցնում պատասխանատվություն այն նորոգելու համար։ Մեր հետ զրույցում, աղի լճից երկար տարիներ օգտվող Հրաչ Թարխանյանը իրավիճակը ներկայացրեց հետևյալ կերպ.

Այս լճից օգտվում են երևանցիները, և ոչ միայն։ Սարի թաղի կոյուղա գիծը կոտրվել է և ամբողջ կոյուղաջրերը լցվում են այդ լիճը արդեն 3֊4 ամիս է։ Սրտացավ մի խումբ տղաներ դիմել են գրեթե բոլոր համապատասխան մարմիններ, բայց անդրշիրիմյան լռություն է։ Այսօր այս վայելքի տեղը վեր է ածվել խոլերիայի։ Մենք արդեն քանի օր է հերթապահում ենք լճի մոտ, որ երեխաները կամ չիմացող մարդիկ չգան էստեղ միամիտ լողանան ու աղիքային հիվանդություն ստանան։ Սա աղետ է, մեկ ամիս է պայքարում ենք, Վիոլա ջուրն ասում է` ես նման տարածք չունեմ, Էրէբունու հանայնքապետարանն ասում է իմ կոմպետենցիայից դուրս է, սանեպիտկայանն ասում է դա իմ խնդիրը չէ։ Հիմա մենք ի՞նչ անենք։ 

Iravunk.com-ի որոշ աղբյուրներ մեզ փոխանցեցին, որ այս ամենն միտումնավոր է արվում, քանի որ խոսակցություններ են պտտվում, որ տարածքն ուզում են սեփականաշնորհել։ 

Ստեղծված իրավիճակի առընչությամբ Iravunk.com-ը զանգահարեց համաճարակաբան, Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանին, ով ստեղծված իրավիճակը մկնաբանեց հետեվյալ կերպ․ 

«Կոյուղաջրերում գոյություն ունեն մի շարք հարուցիչներ կյանքի եվ առողջության համար վտանգավոր, եթե հաշվի առնենք, որ որեւէ միջամտություններ չեն արվում։ Նման դեպքերում, պետք է պետական մակարդակով հայտարարություններ անեն, որ խստիվ արգելվում է եվ խորհուրդ չի տրվում լողալ այդ լճում Իսկ լողալու դեպքում հիվանդությունները կարող են փոխանցնվել մարմնի տարբեր անցքերից։ Էլ չեմ ասում, որ աղիների վարակում կարող է տեղի ունենալ խոլերիայից, տիֆից։ Ես ներկա պահին չեմ կարող ասել, թե ինչ հարուցիչնեի ներկապնակներ կարող են ի հայտ գալ, բայց նման դեպքերում, նորմալ երկրներում պետք է ժամանակ առ ժամանակ նմուշառումներ կատարեն եվ, եթե կան հարուցիչներ պետք է դրանց դեմ պայքար տանեն»։ 

ՀԳ․ Տեսնես ո՞ւմ ախորժակն է բացվել աղի լճի շուրջ։ 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

https://iravunk.com/sim/?p=279338&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ