Հարյուր եւ ավելի անմեղ զոհերի արյան տակ երեւում է հարեւան բորենիների ականջները. Հայտնի փաստաբանը Մոսկվայի հրեշավոր ահաբեկչության մասին

Իրավական

Երեկ երեկոյան Մոսկվայում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունն աչքի է ընկնում ցինիզմով և դաժանությամբ: Անմեղ մարդկանց նկատմամբ այդպիսի վերաբերմունքը  մարդկային բոլոր նորմերի կոպտագույն խախտում է և ներում չունի,- անդրադառնալով Մոսկվայում տեղի ունեցած հրեշավոր ահաբեկչությանը, ասաց հայտնի փաստաբան, «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ընդգծելով.

-Նման ահաբեկչությունները շատանալու են եւ տարածվելու, քանի դեռ բազում ակաբեկչություններ մնում եւ մնացել են անպատիժ։ Արձանագրենք, որ նման դեպքում գործում է բումերանգի օրենքը։ Հեռու չգնանք, Հայաստանի օրինակով խոսեմ, երբ 15-20 տարի առաջ քնած զինվորին կանցնահարեցին, աշխարհը լուռ էր, ավելին ահաբեկիչ հերոսացվեց հարեւան մելիքությունում։ Նույն կերպ լուռ էր աշխարհը, երբ տարեց ամուսիներին իրենց տան մեջ խոշտանգելով սպանեցին, երբ հայ զինվորի գլխով ֆուտբոլ էին խաղում, ի վերջո չարձագանքեց 120 հազար հայերի բռնի տեղահանմանը իրենց բնօրրաներից։

Այսինքն մինչ աշխարհը լուռ ու կույր է, նմանատիպ ահաբեկչությունների աշխարհագրությունը տարածվելու է։ Իսկապես ցավալի ու դատապարտելի է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը, բայց առավել ուշագրավ է, որ հարյուր եւ ավելի անմեղ զոհերի արյան տակ երեւում է հարեւան բորենիների ականջները։

Ցավակցում եմ բոլոր անմեղ զոհերի հարազատներին։ 

 

 

 

https://iravunk.com/sim/?p=279298&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ