«Հրապարակ». Սահմանադրությունը փոխելու Փաշինյանի ծրագիրն օրակարգից դուրս չի եկել

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանից տարածքային զիջումների հարցերը հետին պլան են մղել Սահմանադրությունը փոխելու Նիկոլ Փաշինյանի ծրագիրը, որը նույնպես պարտադրվում էր Ադրբեջանի եւ Արեւմուտքի կողմից, սակայն այն դուրս չի եկել օրակարգից, քանի որ միայն նոր սահմանադրության մեջ համապատասխան դրույթներ ամրագրելու միջոցով կարող է Հայաստանը դուրս մղել ռուսներին ՀՀ-ից։

Խոսքը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մասին է, որը գործում է 1995 թվականի միջպետական համաձայնագրով։ 2010-ին փաստաթղթում փոփոխություններ են կատարվել, եւ բազայի տեղակայման ժամկետը երկարացվել է մինչեւ 2044 թվականը: Ընդ որում՝ պայմանագրում չկա որեւէ դրույթ, որը հնարավորություն կտա այն լուծելու: Դա հնարավոր կլինի  միայն նոր սահմանադրությամբ` ամրագրելով, որ Հայաստանը չեզոք երկիր է իրեն հռչակում, եւ նրա տարածքում չի կարող այլ պետության զինված ներկայություն լինել։

Հիշեցնենք․ 2010 թ. օգոստոսին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ Հայաստան կատարած պետական այցի ընթացքում ստորագրվեց N5 արձանագրությունը՝ 1995թ. հայ-ռուսական պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին: Բացի այդ, արձանագրության համաձայն, ընդլայնվում էր ռազմակայանի աշխարհագրական եւ ռազմավարական պատասխանատվության ոլորտը:

Եթե մինչ այդ գործառույթները սահմանափակվում էին նախկին ԽՍՀՄ-ի արտաքին սահմանները հսկելով, ապա արձանագրության ստորագրումից հետո այդ սահմանափակումը հանվեց: Ռուսական կողմը Հայաստանի ռազմական անվտանգությունը համատեղ ապահովելու եւ հայկական զինուժն արդիական զինատեսակներով սպառազինելու պարտավորություն ստանձնեց:102-րդ ռազմակայանում, ընդհանուր առմամբ, ծառայում է շուրջ 5 հազար զինվորական»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=279252&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ