ԻՆՉՈ՞Ւ ՈՉ ՄԵԿԸ ՉՀԱՄԱՐՁԱԿՎԵՑ ԵՄ-ԻՆ ՀԱՅՏՆԵԼ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

Վերլուծություն

 

Հա­յաս­տա­նի խորհր­դա­րա­նը վերած­վել է  է­ժա­նա­գին շոո­ւի`  ան­մա­կար­դակ ու ա­պուշ դե­րա­կա­տար­նե­րով: Ոչ մի լուրջ խո­սակ­ցութ­յուն, ոչ մի ու­շադ­րութ­յան ար­ժա­նի միտք, ցած­րո­րակ լեզ­վակ­ռիվ, ան­մա­կար­դակ փո­խա­դարձ մե­ղադ­րանք­ներ, վի­րա­վո­րանք­ներ ու հայ­հո­յանք:

Է՛Լ ԱՐԱ, Է՛Լ ՏԻԿԻՆ` ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԲԱՆԱՎԵՃ ԱԺ-ՈՒՄ

ՀՀ ԱԺ-ում քա­ղա­քա­կան ամ­բողջ դիս­կուր­սը գա­լիս հա­սնում է նրան, որ իշ­խա­նութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ընդ­դի­մա­դիր­նե­րին ա­սում են «տի­կին», իսկ վեր­ջի­ներս պա­տաս­խա­նում են «ա­րա, տի­կի­նը դու ես»: Ա­հա ողջ հայ­կա­կան քա­ղա­քա­կան բա­նա­վե­ճի էութ­յու­նը:

Ան­հաս­կա­նա­լի է, ին­չի՞ հա­մար է ընդ­դի­մութ­յու­նը ա­նի­մաստ լե­զու թրջում իշ­խա­նութ­յու­նը գրա­ված նի­կո­լա­կան թայ­ֆա­յի հետ: Եվ երբ ­Ռո­բերտ ­Քո­չար­յա­նի տղան խրոխտ հարց­նում է ­Նի­կո­լից, թե վեր­ջինս վար­չա­պետ է, թե ադր­բե­ջա­նա­կան ան­շարժ գույ­քի գոր­ծա­կալ, նա այդ հար­ցը տա­լիս է, քա­նի որ չգի­տի՞ ով է ­Նի­կո­լը: ­Թե՞ գի­տի, սա­կայն ու­զում է ցույց տալ հան­րութ­յա­նը ինչ­քան խի­զախ տղա է: ­Հե­տո էլ, որ ­Նի­կո­լը կոշտ ու կո­պիտ պա­տաս­խան է տա­լիս, ձե­նը կտրում է: ԱԺ-ն լեզ­վա­մար­զութ­յան վա՞յր է: Արդ­յո՞ք ընդ­դի­մութ­յու­նը ու­զում է հա­մո­զել ­Նի­կո­լին, որ ­Նի­կո­լը դա­վա­ճան է, թե՞ հույս ու­նի մտքա­փո­խել դա­վա­ճա­նին, որ նա դա­վա­ճա­նութ­յուն չա­նի: Ին­չի՞ հա­մար է պետք այդ շոո­ւ­նե­րը, իսկ գու­ցե ­Լե­ւոն ­Քո­չար­յա­նը այս շոու­նե­րով ու­զում է ստա­նալ հա­սա­րա­կութ­յան հա­մա­պա­տաս­խան շեր­տե­րի հա­մակ­րա՞ն­քը: Ի վեր­ջո, չէ՞ որ ­Նի­կո­լը այս­պի­սի ճա­նա­պար­հով ձեռք բե­րեց բազ­մա­հա­զար ա­ջակ­ցող­նե­րի ու հա­մակ­րող­նե­րի:

­Սա­կայն խա­ղալ ­Նի­կո­լի դաշ­տում, ­Նի­կո­լի օ­րենք­նե­րով ­Նի­կո­լի խա­ղը, այս­պես կոչ­ված, ընդ­դի­մա­դիր­նե­րի մոտ չի ստաց­վում, քա­նի որ ­Նի­կո­լը շատ ա­վե­լի լավ է տի­րա­պե­տում պո­պու­լիզ­մին, ու­նի շատ ա­վե­լի մեծ փորձ այդ գոր­ծում, եւ պետք է խոս­տո­վա­նել` ա­վե­լի սուր լե­զու, քան նոր-նոր քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ մտնող ­Լե­ւոն ­Քո­չար­յա­նը:

Իշ­խա­նա­կան պատ­գա­մա­վոր­նե­րը ի­րենց հեր­թին լա­րում են սե­փա­կան ու­ղեղ­նե­րի ոչ բազ­մա­թիվ ծալ­քե­րը, որ­պես­զի մի կերպ հո­դա­բաշխ կեր­պով փոր­ձեն բա­ցատ­րել, թե ին­չի՞ դի­մաց է ի­րենց շե­ֆը հենց այն­պես նվի­րում թուր­քե­րին հայ­կա­կան չորս գյու­ղե­րը: Եվ բա­ցատ­րութ­յուն­նե­րը, ո­րոնք հնչում են այդ ուղ­ղութ­յամբ, մե­կը մե­կից ա­պուշ ու դե­գե­նե­րատ են: Այս­պես` ­Տա­վու­շի նախ­կին մարզ­պետ ­Ղա­լում­յա­նը թշվա­ռի դեմ­քով փոր­ձում է հա­մո­զել, որ այդ հայ­կա­կան գյու­ղե­րը ադր­բե­ջա­նա­կան են: ­Հա­վա­նա­բար այն­տե­ղի 7-րդ ­դա­րում կա­ռու­ցած հայ­կա­կան ե­կե­ղե­ցին էլ ադր­բե­ջա­նա­կան մզկիթ է թվում այդ ­Ղա­լում­յա­նին: ­Թե ի՞նչ է նա ծխում, հայտ­նի չէ, սա­կայն արդ­յուն­քում սրա ու­ղե­ղը կար­ծես թե կա­խել է:

­Մեկ այլ «մտքի գի­գանտ» ­Հա­յաս­տա­նում ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պութ­յան (ВОЗ) դրա­ծո ու այդ «ВОЗ»-ի հան­ցա­վոր հանձ­նա­րա­րա­կան­նե­րը ի­րա­կա­նաց­նող Ար­սեն ­Թո­րոս­յա­նը լրագ­րող­նե­րին խա­բում է, թե չորս գյու­ղե­րի հանձ­ման գոր­ծըն­թա­ցում «ա­ռանց­քա­յին հար­ցը պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն ձեռք բե­րելն է», որ տե­ղի ու­նե­նան ադր­բե­ջան­ցի­նե­րի հետ տա­րածք­նե­րի փո­խա­նա­կում: ­Սա այն դեպ­քում, երբ իր շե­ֆը` ոչ բա­րով վար­չա­պետ կո­չեց­յա­լը, գյու­ղա­ցի­նե­րի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ հայ­տա­րա­րեց, որ թեեւ նման պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն չկա, բայց գյու­ղե­րը պետք է հանձ­նենք: ­Հի­մա այդ «ա­ռանց­քա­յին գար­դա­սիլ» ­Թո­րոս­յա­նը պար­զա­պես մո­լո­րեց­նում է մարդ­կանց: Իսկ նրա հա­ջորդ միտ­քը ար­ժա­նի է դե­բի­լիզ­մի գի­նե­սի գրքում գրանց­վե­լու հա­մար: ­Սա ա­սում է, թե «պետք է ու­րախ լի­նենք, որ վար­չա­պե­տը հան­դի­պում է այդ տա­րած­քի գյու­ղա­ցի­նե­րի հետ», իսկ ա­հա Ա­լիե­ւը` բռնա­պետ է եւ գյու­ղա­ցի­նե­րի հետ չի հան­դի­պում: Ամ­բողջ խնդիրն այն է, որ Ա­լիե­ւը գյու­ղեր ­Հա­յաս­տա­նին չի հանձ­նում: ­Նա ա­սել է եւ իր ա­սա­ծի տերն է, որ մի քայլ հետ իր զոր­քե­րը չեն գնա­լու: Ո­րե­ւէ մե­կը կա­րո՞ղ է բա­ցատ­րել սույն ՔՊ-շկա պատ­գա­մա­վոր ­Թո­րոս­յան Ար­սե­նին, որ հա­զար ան­գամ ա­վե­լի լավ է ու­նե­նալ Ա­լիե­ւի նման բռնա­պետ ղե­կա­վար, քան ­Նի­կո­լի նման իբր ժո­ղովր­դա­վար վար­չա­պետ: ­Բայց ե­թե ­Թո­րոս­յա­նը հան­կարծ փոր­ձի գո­նե մի քիչ թպրտալ, ի­րեն թե՛ «ВОЗ»-ը, թե՛ ­Նի­կո­լը կհի­շեց­նեն բազ­մա­թիվ կոմպ­րո­մատ­ներ, այն­պես որ նրա թպրտա­լը կվե­րած­վի հո­գե­վար­քի ցնցում­նե­րի:

­Մա­րազ­մի շնոր­հան­դե­սում փայ­լա­տա­կեց ՔՊ-շկա­նե­րի խմբակ­ցութ­յան քար­տու­ղար Ար­թուր ­Հով­հան­նիս­յա­նը, ո­րը մին­չեւ հո­գու խոր­քը վի­րա­վոր­վեց, երբ լսեց, որ ­Հա­յաս­տա­նը կոր­ծան­վող եւ ա­վեր­վող եր­կիր է. «Ի՞նչ է նշա­նա­կում` էս կազ­մա­լուծ­վող երկ­րում, հո դուք ղառ­ղառ չե՞ք, հար­գե­լի ընդ­դի­մութ­յուն»: Այ­սինքն` սույն դժգույն կեր­պա­րը երկ­րի 1/3-ը թուր­քե­րին տա­լուց հե­տո, հի­մա էլ չորս գյուղ նվի­րե­լու ըն­թաց­քում մի բան էլ հարց­նում է` ի՞նչ է նշա­նա­կում կազ­մա­լուծ­վող եր­կիր: Այ­նու­հե­տեւ այս մեծն քա­ղա­քա­կան գոր­ծի­չը իր թի­մի դա­վա­ճա­նութ­յու­նը փոր­ձում է քո­ղար­կել նրա­նով, թե իր խոս­քով «դաշ­նակ Աղ­վան ­Վար­դան­յա­նը, որ օ­դում պտտվող լու­րե­րի հա­մա­ձայն, կամ ոչ օ­դում, մի շարք ման­կա­տան ե­րե­խե­քի փո­ղեր է լա­փել»: ­Հի­մա օ­դո՞ւմ, թե՞ ոչ օ­դում, լա­փե՞լ է, թե՞ չի լա­փել, ո­րե­ւէ մե­կը կա­րող է բա­ցատ­րել` ի՞նչ կապ ու­նի այս ա­մե­նը նրա հետ, որ ­Նի­կո­լը թուր­քե­րին նվի­րում է չորս գյուղ, իսկ իր պնա­կա­լեզ­նե­րը փոր­ձում են դա ար­դա­րաց­նել: ­Սա­կայն ­Պա­նի­կովս­կու ո­ճով սույն կեր­պա­րը նաեւ ինքն ի­րեն ու իր շե­ֆին շատ ճիշտ կոչ ա­րեց` չսպա­սար­կել այլ երկր­նե­րի շա­հե­րը, քա­նի որ դա «դա­վա­ճա­նութ­յուն է, ազ­գա­դա­վութ­յուն, ստո­րութ­յուն եւ ան­բա­րո­յա­կա­նութ­յուն»: ­Դի­պուկ է աս­ված, ինք­նաքն­նա­դա­տա­բար:

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ «ՍՐԲՈՒԹՅՈ՞ՒՆ» Է

Անպ­տուղ լեզ­վա­կոխ «հրաձ­գութ­յուն­նե­րից» զատ, Ազ­գա­յին ժո­ղո­վը հասց­րեց նաեւ ըն­դու­նել շատ կա­րե­ւոր ո­րո­շում` վա­վե­րաց­նե­լով Եվ­րա­միութ­յան դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լութ­յան կար­գա­վի­ճա­կը ­Հա­յաս­տա­նում: Եվ­րա­դի­տորդ­նե­րին դրա­նով տրվում է ան­ձեռնմ­խե­լիութ­յուն, նույ­նիսկ` ա­վե­լի շատ, քան ԱԺ պատ­գա­մա­վոր­նե­րին: Ն­րանց չի կա­րե­լի կա­լա­նա­վո­րել, ձեր­բա­կա­լել, են­թար­կել քրեա­կան հե­տապն­դում­նե­րի, նրանք ա­զատ­վում են մաք­սա­յին զննում­նե­րից եւ ստա­նում են ան­խո­չըն­դոտ տե­ղա­շար­ժի ի­րա­վունք ­Հա­յաս­տա­նի ողջ տա­րած­քում: ­Հարց է ծա­գում, ե­թե եվ­րա­դի­տորդ­նե­րը պետք է դի­տար­կեն հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նը, ին­չո՞ւ է նրանց տրվում ամ­բողջ երկ­րով տե­ղա­շարժ­վե­լու ան­խո­չըն­դոտ ի­րա­վունք, ո­րից բխում է, որ նրանք կա­րող են այ­ցե­լել նաեւ փակ գո­տի­ներ ու գաղտ­նի օբ­յեկտ­ներ: Ինչ վե­րա­բե­րում է մաք­սա­յին զննմա­նը, ա­պա սա նշա­նա­կում է, որ եվ­րա­դի­տորդ­նե­րը կա­րող են ­Հա­յաս­տան բե­րել եւ ­Հա­յաս­տա­նից տա­նել ցան­կա­ցած իր, այդ թվում գաղտ­նի ու փակ օբ­յեկտ­նե­րի տե­սան­կա­րա­հա­նում­ներ, մաք­սա­նենգ ապ­րանք­ներ, պատ­մա­կան նշա­նա­կութ­յուն ու­նե­ցող ի­րեր:

­Հարց է ծա­գում, իսկ ինչ­քա­նո՞վ են այդ գե­րար­տո­նութ­յուն­նե­րը նպաս­տում ­Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յա­նը: Ակն­հայտ է, որ վնա­սում են, քա­նի որ ինչ­քան շատ են ­Հա­յաս­տա­նում ի­րենց լավ զգում, ինչ­պես նրանց ան­վա­նում են, եվ­րո­պա­կան շպիոն­նե­րը, այդ­քան վատ­թա­րա­նում են հայ-ռու­սա­կան եւ հայ-ի­րա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը:

­Սա­կայն ա­մե­նա­տա­րօ­րի­նակն այս­տեղ այն է, որ այս ո­րոշ­ման օգ­տին քվեար­կել է 57 պատ­գա­մա­վոր, ձեռն­պահ` 27-ը, եւ ԱԺ-ում չգտնվեց գո­նե մեկ հո­գի, ով քվեար­կեր դեմ: Այ­սինքն` ընդ­դի­մութ­յու­նը այս սկզբուն­քա­յին հար­ցում ըն­դա­մե­նը ձեռն­պահ է: Դա նշա­նա­կում է` չու­նի ո­րե­ւէ սկզբուն­քա­յին դիր­քո­րո­շում: Եվ այս­տեղ հարց է ծա­գում. այդ դեպ­քում ո՞րն է ընդ­դի­մութ­յան գա­ղա­փա­րա­խո­սա­կան ուղղ­վա­ծութ­յու­նը` Հա­յաս­տան-ԵՄ փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ա­ռու­մով, ­Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յան հա­մա­կար­գի տես­լա­կա­նի վե­րա­բեր­յալ եւ ­Հա­յաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի մա­սով: ­Պարզ­վում է` ընդ­դի­մութ­յու­նը չու­նի այդ­պի­սի կոնկ­րետ ձե­ւա­կերպ­ված եւ սկզբուն­քա­յին տար­րեր պա­րու­նա­կող դիր­քո­րո­շում: Դ­րա­նից հե­տո քա­նի՞ կո­պեկ ար­ժի ­Լե­ւոն ­Քո­չար­յա­նի հո­խոր­տանք­նե­րը ԱԺ-ում: Եվ արդ­յո՞ք դրանք նրա հա­մար չէին, որ­պես­զի փո­խի բա­վա­կա­նին վատ տպա­վո­րութ­յու­նը այն փա­տից, որ նա Ա­լեն ­Սի­մոն­յա­նի հետ մեկ­նել էր շրջա­գա­յութ­յան:

Ս­տաց­վում է ընդ­դի­մութ­յու­նը չի ու­զում փչաց­նել հա­րա­բե­րութ­յու­նը Եվ­րա­միութ­յան հետ, եւ ընդ­հան­րա­պես Եվ­րա­միութ­յու­նը նրանց հա­մար սրբութ­յուն է: Այս ա­ռու­մով շատ կա­րե­ւոր բա­ցա­հայ­տում ա­րեց Iravunk TV-ում Ար­թուր ­Վար­դան­յա­նը: ­Նա նշեց, որ ­Վա­հան ­Շիր­խան­յա­նը, ո­րը ­Հա­յաս­տա­նի ա­մե­նաա­րեւմ­տա­մետ գոր­ծիչ­նե­րից մեկն է, ժա­մա­նա­կին հա­մո­զում էր Ար­թուր ­Վար­դան­յա­նին, որ ­Հա­յաս­տա­նի ղե­կա­վար պետք է դառ­նա ­Սեյ­րան Օ­հան­յա­նը: ­Հաս­կա­նա­լի է, որ ­Սեյ­րան Օ­հան­յա­նի թեկ­նա­ծութ­յու­նը ա­րեւմ­տա­մետ­նե­րի մոտ ի հայտ էր ե­կել ոչ նրա գե­ղե­ցիկ աչ­քե­րի դի­մաց: Այս­տեղ չի կա­րե­լի չհի­շել ՕՐՕ դա­շին­քը, ո­րը նրա հիմ­նա­դիր­նե­րի Օս­կան­յան, ­Րաֆ­ֆի ­Հով­հաննի­ս­յան, ­Սեյ­րան Օ­հան­յան ա­նուն­նե­րի ա­ռա­ջին տա­ռե­րից կազմ­ված հա­պա­վումն է: Այդ դա­շին­քին, ի դեպ, ակ­տիվ ա­ջակ­ցում էր ­Սամ­վել ­Բա­բա­յա­նը: ­Վար­դան Օս­կան­յա­նի ա­րեւմ­տա­մե­տութ­յու­նը եւ Ա­րեւ­մուտ­քից ֆի­նան­սա­վոր­վե­լը, այն էլ` հսկա­յա­կան գու­մար­նե­րով հայտ­նի է, նույ­նը կա­րե­լի է ա­սել ­Րաֆ­ֆի ­Հով­հան­նիս­յա­նի մա­սին: ­Սամ­վել ­Բա­բա­յա­նը ­Ռու­սաս­տա­նում հայ­տա­րար­վել էր ան­ցան­կա­լի անձ: Ի՞նչ էր ա­նում այս շրջա­պա­տում  «Հա­յաս­տան» դա­շին­քի ղե­կա­վար ­Սեյ­րան Օ­հան­յա­նը, ա­հա այս­տե­ղից է բխում այն հար­ցի պա­տաս­խա­նը, թե ին­չու  «Հա­յաս­տան» դա­շին­քը դեմ չքվեար­կեց Եվ­րա­միութ­յան դի­տորդ­նե­րին ­Հա­յաս­տան բե­րե­լու ու այս­տեղ գե­րար­տո­նութ­յուն­ներ տա­լու ո­րոշ­մա­նը:

­Հի­մա եւս մեկ հարց. ­հայտ­նի էն նաեւ ­Ռո­բերտ եւ ­Լե­ւոն ­Քո­չար­յան­նե­րի կա­պե­րը ԱՄՆ-ում: Եվ արդ­յո՞ք այդ փաս­տը չի ազ­դում վե­րո­հիշ­յալ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի ար­տա­քին քա­ղա­քա­կան կողմ­նո­րո­շում­նե­րի վրա: Եվ գու­ցե այս­տեղ էլ կա­րե­լի է փնտրել այն հար­ցադր­ման պա­տաս­խա­նը, թե ին­չո՞ւ  «Հա­յաս­տան» դա­շին­քը դեմ դուրս չե­կավ եվ­րա­դի­տորդ­նե­րին:

Եվ վեր­ջա­պես, որ­տե՞ղ են ­Հայ ­Հե­ղա­փո­խա­կան ­Դաշ­նակ­ցութ­յան հիմ­նա­կան կա­ռուց­ված­քա­յին ու­ժե­րը, ո՞ր երկր­նե­րի քա­ղա­քա­ցի­ներ են ՀՅԴ-ի ղե­կա­վար­նե­րը: Ս­րա­նից հե­տո ինչ­պե՞ս կա­րող ենք ակն­կա­լել, որ  «Հա­յաս­տան» դա­շին­քը կհա­մար­ձակ­վեր, ե­թե ան­գամ ու­զե­նար դեմ քվեար­կեր Եվ­րա­միութ­յան դի­տորդ­նե­րին: ­Բայց չէ՞ որ հենց Եվ­րա­միութ­յան ծրա­գիրն էր ի­րա­կա­նաց­նում ­Նի­կո­լը Պ­րա­հա­յում, երբ հայ­տա­րա­րեց, որ Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նի մաս է» ԵՄ-ի ճնշման տակ:

Այս­պի­սով «գլխա­վոր» ընդ­դի­մութ­յան ու իշ­խա­նութ­յան մի­ջեւ ա­մե­նավճ­ռա­կան ու ճա­կա­տագ­րա­կան հար­ցե­րում, խո­շոր հաշ­վով, սկզբուն­քա­յին հա­կա­սութ­յուն չկա: Եվ երբ մա­մու­լում հնչում են հար­ցադ­րում­ներ, թե ին­չո՞ւ ­Ռու­սաս­տա­նը չի ա­ջակ­ցում խորհր­դա­րա­նա­կան գլխա­վոր ընդ­դի­մութ­յա­նը ընդ­դեմ իշ­խա­նութ­յուն­նե­րի, պա­տաս­խա­նը ակն­հայտ է դառ­նում այս քվեար­կութ­յու­նից հե­տո:

­Խորհր­դա­րա­նից դուրս նույն­պես հե­տաքր­քիր ի­րադ­րութ­յուն տե­ղի ու­նե­ցավ, ար­ցախ­ցի­նե­րի բա­վա­կա­նին մար­դա­շատ հան­րա­հավ­քը: Ինչ­քան էլ զար­մա­նա­լի է, հան­րա­հա­վա­քում չհնչեց ­Նի­կո­լի հրա­ժա­րա­կա­նի կամ Ար­ցա­խի ի­նքնո­րոշ­ման պա­հան­ջը: Այս ա­ռու­մով հատկ­նա­շա­կան է, թե ով էր ակնգ­նած այդ հան­րա­հա­վա­քի կազ­մա­կերպ­ման ա­կունք­նե­րում` հայտ­նի ա­րեւմ­տա­մետ, Ար­ցա­խի նախ­կին մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան Ար­տակ ­Բեգ­լար­յա­նը, ո­րը վեր­ջերս է վե­րա­դար­ձել ԱՄՆ-ից: Հի­մա ինչ պետք է հաս­կա­նալ, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը սրա­նով ­Նի­կո­լին հղում են հե­տեւ­յալ ու­ղեր­ձը, թե` ­Նի­կոլ, հան­կարծ մեր կուր­սից չշեղ­վես, թե չէ հի­մա չենք տա­լիս քո ա­նու­նը, բայց կա­րող ենք եւ տալ: ­Դե, ­Նի­կոլն էլ, կար­ծես թե չի էլ փոր­ձում շե­ղել:

ԱՐ­ՄԵ­ՆԱԿ ­ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻՍ­ՅԱՆ

 

 

https://iravunk.com/sim/?p=279201&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ