Տանը առյուծ են, դրսում՝ փիսո

Ներքաղաքական

Երեկ ԱԺ-ում կառավարությա հարց ու պատասխանի ժամանակ Փաշինյանի գլխավորած ՔՊ կուսակցությունը շատ ակտիվ էր, նույնիսկ` ագրեսիվ։ Եկել էին ասելու, որ հող չեն տալիս, պարզապես, մի երկու գյուղ է, դա էլ մեր հետ առնչություն չունի, իսկ միջպետական անվտանգային կարեւոր ճանապարհի հանձնումն, ըստ Փաշինյանի, նորմալ երեւույթ է, որովհետեւ ճանապարհին ինքը խանութ չի տեսել։

Ավելի զարմանալի էր այն հատվածը, երբ պատգամավոր Լեւոն Քոչարյանը հարց հնչեցրեց ու վերջում, երբ հարցրեցին ում էր ուղղված հարցը, ինքը ասաց երկրի գլխին, ու այստեղից Փաշինյանը մինչեւ հոգու խորքը վիրավորվեց, քիչ էր մնում երկրի ամբիոնից հայհոյեր, չնայած՝ որ իր պատասխանը քիչ էր տարբերվում հայհոյանքից։

Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ երկրի վարչապետն իրեն հավասար է համարում ամեն պատգամավորի հետ ու հարձակվում նրանց վրա, «атвет» տալիս, բայց արդարացի հարց է առաջանում՝ լավ բա այսքան ժամանակ, երբ ադրբեջանցիները մեր ու մանուկից մինչեւ երկրի նախագահ, որ կոշիկները մաքրում են իր եւ իր թիմակիցների վրա, ինչո՞ւ ՔՊ-ականները այդչափ չեն աքլորանում։ Ուր էր վարչապետի ինքնասիրությունը, երբ նրան այլ երկրից «ծաղրածու» էին անվանում կամ էլ Ալիեւը ասում էր, որ կինն է խնդրել՝ այլեւս չնեղացնի Նիկոլին։ Այսինչ է՝ տանը առյուծ են, դրսում՝ փիսո, ինչի՞ց են այդքան ոգեւորվել Փաշինյանենք, հող հանձնելո՞ւց։ Այնպես էլ հպարտանում են, կարծես, ազգի հարցն են լուծում։ Ալիեւի հատուկ հանձնարարություններով դեսպան դարձած Փաշինյանն իր օպոնետների վրա հարձակվելուց զատ՝ լավ կլինի իր ինքնասիրության բողբոջները նաեւ կիրառի այս ծնկի բերած ազգին ոտքի հանելու ուղղությամբ։

https://iravunk.com/sim/?p=279101&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ