«Փաստ». Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Նիկոլ Փաշինյանի հանձնողականության հերթական «արարը»

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ՝ հանդիպելու Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց և հարակից այլ համայնքների բնակիչների հետ և փաստացի համոզելու, որ պետք է կատարել Ադրբեջանի պահանջն ու հանձնել Տավուշի չորս գյուղերը (Բաղանիս Այրում, Աշաղը (Ներքին) Ոսկեպար, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի):

Հանդիպման ամբողջ նպատակն է եղել վախ ներշնչել, որ չհանձնելու դեպքում «շաբաթվա վերջին» պատերազմ կլինի: Հիշեցնենք, որ օրեր առաջ նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե այդ բնակավայրերը երբեք Հայաստանի տարածքում չեն եղել: Այս օրերին հաճախ խոսվում է բուն տարածքների հանձնման, այսպես ասած՝ «հող հանձնելու» մասին, սակայն ոչ պակաս կարևոր է հասկանալ, թե իրականում ի՞նչ կլինի, եթե Նիկոլ Փաշինյանը որոշի հանձնել այդ տարածքները:

Նախ՝ քարտեզին նույնիսկ թեթևակի հայացք նետելով՝ ակնհայտ է դառնում, որ Ոսկեպար գյուղը կհայտնվի լիակատար շրջափակման մեջ, իսկ Կիրանց և Բաղանիս գյուղերը՝ մասնակի շրջափակման մեջ: Երկրորդ՝ Երևան-Թբիլիսի ռազմավարական ճանապարհը փաստացի կփակվի, թշնամու վերահսկողության տակ կհայտնվի նաև ռազմավարական գազատարը: Թշնամին կմոտենա վերոնշյալ երեք գյուղերին մի քանի տասնյակ մետրի հեռավորության վրա, ինչն այդ համայնքներում կյանքը պարզապես կդարձնի անտանելի, եթե չասենք՝ անհնար: Սրան գումարած՝ մեր լավագույն պաշտպանական բնագծերը կանցնեն թշնամուն՝ դրա ծանր հետևանքներով:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի պատրաստակամ հանձնողականության հերթական այս «արարից» զայրացած են ոչ միայն տեղի բնակիչները, ընդհանրապես Հայաստանի հասարակության՝ մտածելու ունակություն ունեցող հատվածը, այլ նաև զինվորականությունը: Բանն այն է, որ նրանք հիանալի հասկանում են, որ կա՛մ պետք է հրաժարվեն կատարել զորքերը հետ քաշելու հրամանը, կա՛մ դառնան հանցակից. բանն այն է, որ իրավաբանները, նաև տարբեր քաղաքական ուժեր հայտարարել են, որ գործ ունենք հանցագործության հետ: Օրինակ՝ «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն օրերս նշել էր, որ ՀՀ ցանկացած տարածքի զիջում այլ պետությանը հանցագործություն է Հայաստանի սահմանադրական կարգի դեմ և, համաձայն Քրեական օրենսգրքի 421 հոդվածի, ենթակա է խիստ պատժի:

Նշվում է նաև, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Ադրբեջանի կողմից հնչեցված բնակավայրերը ՀՀ-ին չեն պատկանում, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված հանցագործություն է, քանզի որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=279083&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ