ՆԻԿՈԼԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՈՒՅՍՈՎ, ԲԱ ՄԵՆՔ Ո՞ՒՄ ՀՈՒՅՍՈՎ

Վերլուծություն

­Հայ­կա­կան հո­ղե­րը թուր­քե­րին հանձ­նե­լու ու սահ­մա­նադ­րութ­յու­նը մշտա­կան խախ­տե­լու իր ան­փա­ռու­նակ գոր­ծու­նեութ­յան մեջ ­Նի­կո­լը, կար­ծես թե, այն­քան է խճճվել ու խրվել, որ ինչ ցնդա­բա­նութ­յուն ա­սես, որ դուրս չի տա­լիս, միայն թե հիմ­նա­վո­րի իր հա­կա­հայ­կա­կան քա­ղա­քա­կա­նութ­յու­նը: ­Տա­վու­շում հանձն­վող գյու­ղե­րի բնակ­չութ­յան հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ նա փի­լի­սո­փա­յում էր, թե ե­թե հա­յոց զոր­քը գնա, գյու­ղե­րը հանձ­նեն ու տե­ղը գան սահ­մա­նա­պահ­ներ, ա­պա դա գյու­ղա­ցի­նե­րի հա­մար շատ ա­մուր մի պատ­նեշ է լի­նե­լու, եւ ի­րենց անվ­տան­գութ­յու­նը ա­պա­հո­վե­լու է:

ՆԻԿՈԼԻ ՍԵՐԸ ԵՐԿԻՐ Է ՔԱՆԴՈՒՄ

­Սա­կայն պա­րա­դոք­սը այն է, որ ար­դեն այդ գյու­ղե­րը չեն լի­նե­լու, որ­պես­զի նրանց անվ­տանգ­ութ­յու­նը սահ­մա­նա­պահ­նե­րը ա­պա­հո­վեն: ­Նի­կո­լը դուրս տվեց ա­ռա­վել քան ան­կապ մի միտք, թե «սահ­մա­նա­պահ­նե­րի մոտ ի­րար վրա կրա­կե­լը ըն­դուն­ված չէ»: ­Թե ­Նի­կոլն ի՞նչ գի­տի` ինչ է ըն­դուն­ված սահմա­նա­պահ­նե­րի մոտ, ի՞ն­չը ըն­դուն­ված չէ, ե­թե մեկ ժամ ան­գամ բա­նա­կում չի ծա­ռա­յել ու սահ­մա­նում չի ե­ղել: ­Թե ի՞նչ պատ­ճա­ռով` վար­կած­նե­րը տար­բեր են: Ըստ ­Նի­կո­լի` սահ­մա­նը «ի­րա­վա­կան պա­րիսպ» է: ­Սա­կայն ադր­բե­ջան­ցի­նե­րին դա չխան­գա­րեց խո­րա­պես թքե­լով թե՛ ­Նի­կո­լի, թե՛ իր «ի­րա­վա­կան պա­րիս­պի» վրա, գրա­վել ­Հա­յաս­տա­նի «ի­րա­վա­կան պա­րիս­պից» ներս 200 քառ. կմ:

­Նի­կո­լի ա­սած­նե­րը այն­քան աբ­սուր­դա­յին են, որ թվում է, թե գործ ու­նես հո­գեկան ծանր հի­վան­դութ­յուն ու­նե­ցող մար­դու հետ, ո­րը կորց­րել է տրա­մա­բա­նութ­յան հետ ո­րե­ւէ շփում: Իր մեկ այլ հայ­տա­րա­րութ­յունն այն էր, թե նա այն­քան ա­նեծք է վերց­րել իր վրա (իսկ ա­նեծ­քը, ինչ­պես հայն­տի է, յո­թը պորտ շա­րու­նակ­վե­լու կա­րո­ղութ­յուն ու­նի), քա­նի որ սի­րում է գյու­ղա­ցի­նե­րին.  «Խի՞ եմ էս­քան հայ­հո­յանք, լու­տանք ու ա­նեծք վերց­նում, մա­զո­խի՞ստ եմ, ոչ, սի­րում եմ ձեզ»,- ոս­կե­ղե­նիկ հա­յե­րե­նով սեր է բա­ցատր­վում ­Նի­կո­լը: Այս­պի­սի «կտե­րով» նա ե­կավ իշ­խա­նութ­յան, բայց ինչ­պես ա­սում են նույն գե­տը եր­կու ան­գամ մտնել չի լի­նի: Ու հի­մա էլ ոչ ոք չի հա­վա­տում ­Նի­կո­լի սի­րո խոս­տո­վա­նութ­յուն­նե­րին:

Եվ հենց գյու­ղա­ցի­նե­րին սի­րե­լուց է, որ ու­զում է ի­րենց տնե­րը տալ թուր­քե­րին, իսկ ի­րենց Ի­ջե­ւա­նում տներ կա­ռու­ցել: ­Թե ո՞ւմ փո­ղե­րով է կա­ռու­ցե­լու ­Նի­կո­լը այդ տնե­րը հարց է. բյու­ջեում նման գու­մար­ներ նա­խա­տես­ված չեն: ­Հա­վա­նա­բար, այդ փողն էլ են տա­լու ադր­բե­ջան­ցի­նե­րը: ­Կամ էլ ար­դեն ադր­բե­ջան­ցի­նե­րի տված փո­ղե­րից է մաս­նա­բա­ժին հան­վե­լու: ­Մի խոս­քով, ­Նի­կո­լի սե­րը Ար­ցա­խը քան­դեց, հի­մա էլ ­Տա­վուշն է քան­դում… Կ­լի­նի դու էլ ոչ մե­կին չսի­րես , քո տնա­վեր «սի­րուց» եր­կիր ենք կորց­նում, գնա սի­րիր քո թուր­քե­րին:

­Հող հանձ­նող, վա­խե­ցած եւ կուչ ե­կած ­Նի­կո­լը նշում է, որ նրա դի­մաց, որ նա հանձ­նում է ­Տա­վու­շի գյու­ղե­րը, Ադր­բե­ջա­նը չի նա­հան­ջե­լու մեր տա­րածք­նե­րից: ­Մա­րազ­մը եւ պա­րա­նո­յան հաս­նում են այն­տեղ, որ նա ա­սում է, թե Ադր­բե­ջա­նը «չի նա­հան­ջե­լու, բայց սա ի­րադ­րութ­յան մեր գնա­հա­տա­կա­նը չի փո­խում, ո­րով­հե­տեւ այս ի­րադ­րութ­յան մեջ մեզ ա­վե­լի լավ է մենք կանգ­նենք մեր սահ­մա­նագ­ծին եւ լի­նենք պա­հան­ջո­ղի դիր­քում»: ­Թե ու­մից ինչ է ի վի­ճա­կի պա­հան­ջել ­Նի­կո­լը, մենք ար­դեն լավ գի­տենք: ­Նա կա­րող է պա­հան­ջել իր նի­կո­լազ­գի­նե­րից, որ հլու-հնա­զանդ ծա­ռա­յեն ի­րեն, իր ոս­տի­կան­նե­րից` որ ջար­դեն ընդ­դի­մութ­յա­նը, իր դա­տա­վոր­նե­րից` որ դա­տեն ան­մեղ­նե­րին: Իսկ թուր­քից նա ոչ միայն պա­հան­ջել, ան­գամ խնդրել չի կա­րող, թուր­քից նա կա­րող է միայն մու­րալ, որ հայ­կա­կան հո­ղե­րի դի­մաց ի­րեն թույլ տան մի քա­նի ա­միս էլ վեր ընկ­նի իր բազ­կա­թո­ռի մեջ:

­Նի­կո­լը փոր­ձում էր գյու­ղա­ցի­նեին հան­ցա­կից դարձ­նել ի­րեն եւ իր դա­վա­ճան ոհ­մա­կին: ­Նա փոր­ձում էր հա­մո­զել, թե ի­րենք դա­վա­ճան ու հող ծա­խող չեն, բայց դա­վա­ճանն ու հող ծա­խո­ղը ու­րիշ ինչ­պի­սի՞ն է լի­նում: Իսկ այն հար­ցին, թե արդ­յո՞ք կա ե­րաշ­խիք, որ գյու­ղե­րը հանձ­նե­լուց հե­տո Ադր­բե­ջա­նը կրկին ա­ռաջ չի գա եւ պա­տե­րազմ չի սան­ձա­զեր­ծի, այս խե­լա­կո­րույ­սը պա­տաս­խա­նեց, թե ե­րաշ­խիք­ներ չկան, սա­կայն կա հույս, որ Ադր­բե­ջա­նը այդ­պես չի վար­վի:

­Նի­կո­լը պա­թո­լո­գիկ վախ­կո­տութ­յուն է ցու­ցա­բե­րում, իր աչ­քին ա­մե­նու­րեք ե­րեւում են կա­տա­ղած ցու­լեր, փո­թոր­կած օվ­կիա­նոս­ներ, սա­տա­նա­ներ եւ այլն: Ադր­բե­ջա­նը մի հատ «փըխկ» ա­նե­լուց ­Նի­կոլն ա­ղա­ղա­կում է, թե հո­ղե­րը տվեք, թե չէ մի քա­նի օ­րից պա­տե­րազմ է սկսվե­լու: Այս­պես շատ շու­տով նա հա­վա­քե­լու է ե­րե­ւան­ցի­նե­րին եւ ա­սի, որ ե­թե Ե­րե­ւա­նը չտանք, ա­պա նույն­պես մի քա­նի օ­րից պա­տե­րազմ է սկսվե­լու: Ինչ­պես կա­րե­լի է ու­նե­նալ պե­տութ­յուն, ո­րն ա­նընդ­հատ հանձ­նում է իր հո­ղե­րը, որ­պես­զի ինքն ի­րեն չպաշտ­պա­նի: ­Նի­կո­լը հա­յի (արդ­յո՞ք հա­յի) այն ա­նիծ­ված տե­սա­կից է, ով պատ­րաստ է ա­մեն ինչ հանձ­նել իր կա­շին ու իր բիզ­նե­սը փրկե­լու հա­մար: ­Հենց այս հա­յի տա­րա­տե­սա­կի մա­սին էր ա­սում ­Պուշ­կի­նի ստե­ղծա­գոր­ծութ­յան մեջ լեռ­նե­ցին.  «Դու վախ­կոտ ես, դու ճորտ ես, դու հայ ես»: ­Հա­վա­նա­բար այն ժա­մա­նակ նույն­պես կա­յին նի­կո­լազ­գի­ներ, ո­րոնք ի­րենց ներ­կա­յաց­նում էին որ­պես հա­յեր: ­Սա­կայն հայ­րե­նա­սեր հա­յե­րը եւ նի­կո­լազ­գի­նե­րը դրանք ոչ միայն տար­բեր, այլ հա­կա­դիր ազ­գեր են:

­Մի այլ նի­կո­լազ­գի ԱԳ նա­խա­րար Ա­րա­բաթ (գոր­ծա­կա­լա­կան մա­կա­նու­նը «Օ­մե­գա») Մի­զո­յա­նը պար­զա­պես գա­լարվ­ում է, որ­պես­զի ար­դա­րաց­նի իր տեր ու տի­րա­կան Նի­կո­լի ա­րած­ներն ու ա­սած­նե­րը: Երբ սրանք վա­վե­րաց­նում էին մի­ջազ­գա­յին քրեա­կան դա­տա­րա­նի Հ­ռո­մի ստա­տու­տը, ա­նա­մո­թա­բար ստում էին, թե դա ար­վում է ադր­բե­ջան­ցի­նե­րին պատ­ժե­լու հա­մար: Իսկ հի­մա սրի­կա­յա­բար հայ­տա­րա­րում են, որ պատ­րաստ են մի­ջազ­գա­յին ատ­յան­նե­րում դա­դա­րեց­նել բո­լոր գործըն­թաց­նե­րը Ադր­բե­ջա­նի դեմ: Ու երբ Օ­մե­գա­յին հարց­նում են, թե ին­չի՞ էր պետք այդ դեպ­քում վա­վե­րաց­նել Հ­ռո­մի ստա­տու­տը եւ թշնա­մաց­նել ­Ռու­սաս­տա­նին, ե­թե հի­մա բո­լոր հայ­ցե­րը ­Բաք­վի դեմ հան­վում են, նա գա­լար­վե­լով դուրս է տա­լիս ա­նի­մաստ բա­ռա­կույ­տեր. «Ե­թե մի կող­մը ա­նի քայլ, մյու­սը` կա­նի երկ­րոր­դը, եւ վերջ­նա­կան դա­սա­վոր­վա­ծութ­յու­նը կցու­ցադր­վի հրա­պա­րա­կայ­նո­րեն»:

Երբ սրան հարց են տա­լիս, թե ինչ­պե՞ս հաս­կա­նալ, որ Ա­լիե­ւը փաս­տեց, որ 2018 թվա­կա­նին ­Նի­կո­լը խոս­տա­ցել էր հանձ­նել հո­ղե­րը, Օ­մե­գան ի­րեն գցում է «դո­դե­րի բախ­չեն» եւ նշում, թե բո­լոր իշ­խա­նութ­յուն­նե­րը քննար­կում էին հո­ղե­րը հանձ­նե­լու հար­ցը:

­Սա­կայն ­Մի­զո­յա­նի գլուխ­գոր­ծոցն այն էր, որ պարզ­վում է ար­ցախ­ցի­նե­րի ար­տաքս­ման ու բռնա­գաղ­թի պատ­ճա­ռը ո՛չ թե Ադր­բե­ջանն է, ո՛չ թե ­Նի­կո­լը ու իր թայ­ֆան, ով­քեր ճա­նա­չե­ցին Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նի կազ­մում, այլ հենց ղա­րա­բաղ­ցի­նե­րը. «Ե­թե դուք ու­նեք մե­ղադ­րանք­ներ, հաս­ցեագ­րեք դրանք այլ մարդ­կանց, մենք այդ ա­մե­նի մեջ մե­ղա­վոր չենք»,- ա­նա­մո­թա­բար ա­սում է «պի­լի­սո­սի» աս­պե­տը: Այս­պի­սի զզվե­լի կեր­պար­նե­րի և զզ­վե­լի խոս­քե­րի շա­րա­նը կա­րե­լի է շա­րու­նա­կել ան­վերջ:

ՀԱՆՁՆԱՐԱՐՎԱԾ Է ԴԱՌՆԱԼ ՌՈՒՍԱՄԵՏ

Այն­պի­սի տպա­վո­րութ­յուն է, որ «քյառ­թու» ա­րեւմ­տա­մետ­նե­րին հանձ­նա­րար­ված է դառ­նալ ռու­սա­մետ: Ընդ ո­րում, հանձ­նա­րար­ված է ի­րենց ա­րեւմտ­յան հրա­հան­գիչ­նե­րի կող­մից: Ն­պա­տա­կը պարզ է, այն դեպ­քում, ե­թե ­Ռու­սաս­տա­նը հաղ­թի Ուկ­րաի­նա­յին, իսկ այդ սցե­նա­րը շատ ի­րա­տե­սա­կան է, ­Մոսկ­վան իր ու­շադ­րութ­յու­նը կդարձ­նի Անդր­կով­կա­սի վրա: Բ­նա­կա­նա­բար, ­Նի­կո­լը եւ նի­կո­լազ­գի­նե­րը այս­տե­ղից կվռնդվեն, եւ պետք է ձե­ւա­վոր­վի այն­պի­սի իշ­խա­նութ­յուն, ո­րը  կկա­րո­ղա­նա ­Ռու­սաս­տա­նի հետ ար­տաք­նա­պես կար­գա­վո­րել հա­րա­բե­րութ­յուն­նե­րը: ­Հենց այդ նպա­տա­կով է, որ Ա­րեւ­մուտ­քը ձե­ւա­վո­րում է սե­փա­կան «ռու­սա­մետ­նե­րի» շա­րաս­յուն, ո­րը անհ­րա­ժեշ­տութ­յան պա­հին կա­րող է բեր­վել իշ­խա­նութ­յան եւ թույլ չտալ, որ­պես­զի ­Հա­յաս­տա­նը իս­կա­պես ստեղ­ծի ­Ռու­սաս­տա­նի հետ դաշ­նակ­ցա­յին, վստա­հե­լի ու ա­մուր հա­րա­բե­րութ­յուն­ներ:  «Ռու­սա­մետ­նե­րի» ան­վան տակ ներդ­նե­լով իր մարդ­կանց իշ­խա­նութ­յան բո­լոր օ­ղակ­նե­րում, սկսած ա­մե­նա­բարձր պաշ­տոն­նե­րից մին­չեւ վար­չութ­յուն­նե­րի պե­տեր ու բաժ­նի վա­րիչ­ներ` Ա­րեւ­մուտ­քը ե­րաշ­խա­վո­րում է ինքն ի­րեն, որ անհ­րա­ժեշ­տութ­յան եւ հնա­րա­վո­րութ­յան պա­հին նո­րից իշ­խա­նութ­յան կբե­րի նի­կո­լազ­գի­նե­րին, իսկ մինչ այդ ա­մեն ինչ ա­նե­լու է, որ­պես­զի ­Հա­յաս­տա­նում նի­կո­լազ­գի­նե­րը բազ­մա­նան ու ամ­րապնդ­վեն, ինչ­պես դա ա­նում էր վեր­ջին 30 տա­րի­նե­րի ըն­թաց­քում: Ի դեպ, այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, Ա­րեւ­մուտ­քին շատ ան­գամ հա­ջող­վում էր ­Հա­յաս­տա­նում ռու­սա­կան հան­գույ­ցա­յին դիր­քե­րում նշա­նա­կել իր գոր­ծա­կալ­նե­րին, ով­քեր, ռու­սա­կան փող ու պաշ­տոն­նե­ր ստա­նա­լով, սպա­սար­կում էին ա­րեւմտ­յան շա­հե­րը:

­Վե­րո­հիշ­յալ սցե­նա­րի ա­մե­նա­ցայ­տուն, կա­րե­լի է ա­սել կլա­սիկ օ­րի­նա­կը Էդ­մոն ­Մա­րուք­յանն է: ­Վեր­ջինս քննա­դա­տում է եւ­րո­պա­ցի բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա ­Շառլ Մի­շե­լին նրա հա­մար, որ նա ծաղ­րան­քով շնոր­հա­վո­րում է ­Պու­տի­նին: ­Թե երբ­վա­նի՞ց է ամ­բողջ կյան­քում ա­րեւմ­տա­մետ Էդ­մոն ­Մա­րուք­յա­նը դար­ձել սրտա­ցավ ­Պու­տի­նի հան­դեպ… ­Հա­վա­նա­բար հենց այն պա­հից, երբ Ա­րեւ­մուտ­քի իր հրա­հան­գիչ­նե­րը տվել են նրան հանձ­նա­րա­րութ­յուն տա­րան­ջատ­վել ­Նի­կո­լից ու ձե­ւա­նալ ռու­սա­մետ: Ըստ ո­րոշ լու­րե­րի` «Կ­լա­սի­կը» բա­նակ­ցութ­յուն­ներ է վա­րում մեկ այլ տա­րօ­րի­նակ կեր­պա­րի` Ար­շակ ­Կա­րա­պետ­յա­նի հետ: Այս վեր­ջինս էլ նույն­պես ի­րեն հայ­տա­րա­րում է ռու­սա­մետ, սա­կայն հլու-հնա­զանդ ծա­ռա­յում էր ­Նի­կո­լին, հենց այն ըն­թաց­քում, երբ ­Նի­կո­լը «քլուն­գով» քան­դում էր հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը: ­Բա­ցի ­Նի­կո­լից ու Ար­շա­կից ոչ ոք դեռ չի ա­սել, որ Ար­շակ ­Կա­րա­պետ­յա­նը ռու­սա­մետ է, սա­կայն այդ հե­քիա­թը պետք է տա­րա­ծել, եւ այն տա­րած­վում է:

Այ­սօր նույ­նիսկ մին­չեւ ա­կանջ­նե­րը նի­կո­լա­կան ու հա­կա­ռուս ­Հո­վիկ Ա­ղա­զար­յանն է ի­րեն ռու­սա­մետ հռչա­կում: ­Նա­րի­նե ­Դիլ­բար­յանն էլ վրա­դիր…

Եվս մի զար­մա­նա­լի նո­րա­թուխ ռու­սա­մետ ի հայտ է ե­կել բիզ­նե­սի աշ­խար­հից: ­Քա­ղա­քա­կան դաշ­տում ո­րե­ւէ փոր­ձա­ռութ­յուն չու­նե­ցող Մ­հեր Ա­վե­տիս­յա­նը հա­ջո­ղութ­յուն­ներ է գրան­ցել ­Ռու­սաս­տա­նում շի­նա­րա­րա­կան բիզ­նե­սի ո­լոր­տում: Եվ ըն­դա­մե­նը հա­մե­մա­տա­բար վեր­ջերս իր մոտ դրսե­ւո­րո­վել է ան­զուսպ ձգտու­մը դե­պի քա­ղա­քա­կա­նութ­յուն ու հատ­կա­պես` հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի զար­գա­ցում: ­Նա մի ան­հա­ջող փորձ ա­րեց ­Մոսկ­վա­յում հայ-ռու­սա­կան ֆո­րում հա­վա­քե­լու հա­մար, հի­մա էլ նույ­նը ու­զում է ա­նել Ե­րե­ւա­նում: Ի­հար­կե, այդ ձգտու­մը գո­վե­լի է, սա­կայն հարց է ծա­գում, իսկ ին­չո՞ւ մինչ այդ, այդ նո­րա­թուխ քա­ղա­քա­կան գոր­ծի­չը այդ­քան պա­սիվ էր, ե­թե չա­սենք ան­տար­բեր թե՛ հայ ազ­գի, թե՛ հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հան­դեպ:

­Մի խոս­քով, մրցա­վազք է սկսվել ա­մե­նա­ռու­սա­մե­տի տիտ­ղո­սը վերց­նե­լու հա­մար: Ընդ ո­րում, ա­ռա­ջին շար­քե­րով միմ­յանց հրմշտում են նրանք, ով­քեր կա՛մ հայ­տնի ռու­սատ­յաց­ներ են, կա՛մ եր­կար տա­րի­ներ ­Ռու­սաս­տա­նի մա­սին մո­ռա­ցած­նե­րը, կա՛մ էլ այդ­տեղ թա­փով բիզ­նես վա­րող­նե­րը:

ԱՐ­ՄԵ­ՆԱԿ ­ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻՍ­ՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=279025&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ