Արդեն բացահայտ Եվրոպային ուղղում են Ռուսաստանի հետ պատերազմելու

Վերլուծություն

Այն, որ եվ­րո­պա­կան ուլտ­րա­լի­բե­րալ­նե­րը եվ­րո­պա­ցի­նե­րին ակ­տի­վո­րեն նա­խա­պատ­րաս­տում են ­Ռու­սաս­տա­նի հետ պա­տե­րազ­մի ան­խո­ւ­սա­փե­լիութ­յան գա­ղա­փա­րին, վա­ղուց էր ե­րե­ւում: Եվ ա­հա, վեր­ջին ժա­մա­նակ­ներս գնա­լով տե­սա­նե­լի է դառ­նում, որ նույն ակ­տի­վութ­յամբ նաեւ հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նը, ա­սենք՝ նաեւ մերձդ­նեստր­յան ուղ­ղութ­յունն են փոր­ձում դարձ­նել պա­տե­րազ­մի թա­տե­րա­բեմ:

­­Ռուս­նե­րի հետ պա­տե­րազ­մի ան­խու­սա­փե­լիութ­յան մա­սին հեր­թա­կան քա­րոզն էր ծա­վա­լել մեզ ոչ ան­հայտ եւ հայ-ադր­բե­ջա­նա­կան «հաշ­տութ­յան» «ջա­տա­գով» ­Շառլ ­Մի­շե­լը: Ըստ նրա. «Եվ­րա­միութ­յու­նը կանգ­նած է Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մից ի վեր իր անվ­տան­գութ­յան ա­մե­նա­մեծ մար­տահ­րա­վե­րի ա­ռաջ։ Ե­թե մենք Ուկ­րաի­նա­յին բա­վա­րար օգ­նութ­յուն չցու­ցա­բե­րենք ­Ռու­սաս­տա­նին կանգ­նեց­նե­լու հա­մար, մենք հա­ջոր­դը կլի­նենք: ­Ռու­սաս­տա­նը շա­րու­նա­կում է ա­պա­կա­յու­նաց­ման իր մար­տա­վա­րութ­յու­նը՝ ­Մոլ­դո­վա­յում, Վ­րաս­տա­նում, ­Հա­րա­վա­յին ­Կով­կա­սում, Արեւմտ­յան ­Բալ­կան­նե­րում եւ նույ­նիսկ ա­վե­լի հե­ռու՝ Աֆ­րիկ­յան մայր­ցա­մա­քում։ ­Ռու­սաս­տա­նը լուրջ ռազ­մա­կան վտանգ է ներ­կա­յաց­նում եվ­րո­պա­կան մայր­ցա­մա­քի եւ հա­մաշ­խար­հա­յին անվ­տան­գութ­յան հա­մար։ ­Մենք պետք է լավ պատ­րաստ­ված լի­նենք պաշտ­պա­նա­կան տե­սանկ­յու­նից եւ­ անց­նենք «պա­տե­րազ­մա­կան տնտե­սութ­յան» ռե­ժի­մի։ ­Ժա­մա­նակն է պա­տաս­խա­նատ­վութ­յուն ստանձ­նել սե­փա­կան անվ­տան­գութ­յան հա­մար։ ­Մենք այլեւս չենք կա­րող հույս դնել ու­րիշ­նե­րի վրա կամ կախ­ված լի­նել ԱՄՆ-ում կամ որ­եւէ այլ տեղ ընտ­րա­կան փու­լե­րից: ­Մենք պետք է ու­ժե­ղաց­նենք Ուկ­րաի­նա­յի եւ Եվ­րո­պա­յի կա­րո­ղութ­յուն­նե­րը՝ պաշտ­պա­նե­լու ժո­ղովր­դա­վա­րա­կան աշ­խար­հը։ Ա­վե­լի ու­ժեղ Եվ­րո­պան կօգ­նի նաեւ ամ­րապն­դել ՆԱՏՕ-ի դա­շին­քը եւ բա­րե­լա­վել մեր հա­վա­քա­կան պաշտ­պա­նութ­յու­նը»:

Ինչ­քան էլ որ ­Շառլ ­Մի­շելն ի­րե­նից էա­կան ար­ժեք չի ներ­կա­յաց­նում, սա­կայն մեկ է, այս ո­րե­ւէ հիմ­նա­վո­րու­մից զուրկ հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րի գա­ղա­փա­րա­խո­սը, ի­հար­կե, ին­քը չէ, մի շարք ու­շագ­րավ մե­սիջ­ներ ու­նի: Մոլ­դո­վա, Վ­րաս­տան, ­Հա­րա­վա­յին ­Կով­կաս, Արեւմտ­յան ­Բալ­կան­ներ. ա­հա այն ուղ­ղութ­յուն­նե­րը, ո­րոնք հրամց­վում է, որ­պես ռու­սա­կան «ճնշում­նե­րի» գո­տի, այ­սինքն, պետք է գտնվեն եվ­րո­պա­կան «պաշտ­պա­նութ­յան» տակ: ­Թե ի­րա­կա­նում կա՞ն այս ուղ­ղութ­յուն­նե­րով «ռու­սա­կան ճնշում­ներ», ա­րեւմտ­յան քա­րոզ­չա­մե­քե­նան «գի­տի»: ­Սա­կայն հար­ցին նա­յենք նաեւ այս կող­մից. ­Հա­րա­վա­յին ­Կով­կա­սին դեռ կհաս­նենք, մինչ այդ, մեկ փաստ ­Մոլ­դո­վա­յից: Օ­րերս տա­րած­վե­ցին կադ­րեր, թե ինչ­պես է Օ­դե­սա­յից թռած ա­նօ­դա­չուն ­Մերձդ­նեստ­րում հար­վա­ծում ռազ­մա­կան օբ­յեկ­տում կա­յա­նած ուղ­ղա­թի­ռին: Այն, որ սա հստակ թի­րա­խա­վոր­ված հար­ված էր, երկ­րորդ կար­ծիք լի­նել չի կա­րող: Այն, որ նման ճշգրիտ թի­րա­խա­վոր­ման հնա­րա­վո­րութ­յուն Ուկ­րաի­նան չու­նի եւ այդ հար­ցում օգտ­վում է ա­րեւմտ­յան եւ, ա­ռա­ջին հեր­թին՝ բրի­տա­նա­կան հե­տա­խու­զութ­յան ծա­ռա­յութ­յուն­նե­րից, իր հեր­թին է հայտ­նի փաստ: Այ­սինքն, ակն­հայ­տո­րեն բրի­տա­նա­կան հետք պա­րու­նա­կող ռազ­մա­կան հար­ված է հասց­վում ­Մերձդ­նեստ­րին, ո­րը ­Մոլ­դո­վա­յին պա­տե­րազ­մի մեջ ներ­քա­շե­լու ռեալ պո­տենց­իալ ու­նի, եւ դա, ըստ ­Շառլ ­Մի­շե­լի քա­րո­զի, նշա­նա­կում է, որ ­Մոսկ­վա՞ն է ճնշում: ­Կամ, երբ ­Մոլ­դո­վա­յից ա­րեւ­մուտք՝ ­Ռու­մի­նիա­յի տա­րած­քում կա­ռու­ցում են ՆԱՏՕ-ի աշ­խար­հում ա­մե­նա­մեծ բա­զան, դա է՞լ է «ռու­սա­կան ճնշում­նե­րի» հե­տե­ւանք: ­Կով­կա­սում՝ ­Հա­յաս­տա­նում, երբ ան­գամ ա­ռանց թաքց­նե­լու, իշ­խա­նութ­յուն­նե­րը կտրուկ տե­ղա­փոխ­վում են ­Ռու­սաս­տա­նի հետ թշնա­մութ­յան վեկ­տո­րի, պատ­ճա­ռը «ռու­սա­կան ճնշում­նե՞րն» են, թե՞ ա­րեւմտ­յան տե­րե­րի հրա­ման­նե­րը: Ի­հար­կե, քա­րոզ­չա­մե­քե­նան այս եւ մյուս փաս­տե­րը հան­գիստ կներ­կա­յաց­նի « ռու­սա­կան ճնշում­նե­րի» արդ­յունք: Բայց դրա­նով ի­րո­ղութ­յուն­նե­րը, ո­րոնք հաս­կա­նում են բո­լոր քիչ թե շատ նոր­մալ, քա­րոզ­չա­կան զի­նա­տե­սակ­նե­րին չեն­թարկ­ված­նե­րը, չեն փոխ­վի: Արդ­յուն­քում, ­Մի­շե­լի մե­սի­ջը միան­շա­նակ է՝ «Մոլ­դո­վան, Վ­րաս­տա­նը, ­Հա­րա­վա­յին ­Կով­կա­սը, Արեւմտ­յան ­Բալ­կան­նե­րը», ինչ­պես որ Ուկ­րաի­նան է, պետք է ա­ռաջ­նա­յին կեր­պով դառ­նան ռուս­նե­րի դեմ պա­տե­րազ­մի գո­տի:

­­Հա­ջոր­դը. «Մենք այլեւս չենք կա­րող … կախ­ված լի­նել ԱՄՆ-ից»,- աք­լո­րա­ցել է ­Մի­շե­լը: Ի­մաստն այս­տեղ միան­շա­նակ է՝ հրահր­վող պա­տե­րազ­մին ԱՄՆ-ն չի մաս­նակ­ցե­լու, եւ ողջ բե­ռը ծրագ­րել են թող­նել Եվ­րո­պա­յի վրա:

­­Թե ում գա­ղա­փար­նե­րը, ա­վե­լի ճիշտ՝ ծրագ­րերն է ա­ռաջ տա­նում ­Մի­շե­լը, դա էլ կա­րե­լի է կռա­հել. ­սույն ուլտ­րա­լի­բե­րա­լիս­տի ի­րա­կան տե­րե­րը նոր չէ, որ պետք է հայտ­նի դառ­նան: Ընդ ո­րում, այս­տեղ մեկ հե­տաքր­քիր դե­տալ եւս կա: ­Խո­սակ­ցութ­յուն ե­ղավ, որ ­Մի­շե­լը նաեւ այ­լա­սեր­ված կա­պեր ու­նի կամ ու­նե­ցել է փա­րիզ­յան այ­լա­սեր­ված­նե­րի՝ վար­չա­պետ ­Գաբ­րիել Ա­թա­լի եւ նրա «կնոջ», թե՝ «ա­մուս­նու»՝ արտ­գործ­նա­խա­րար Ս­տե­ֆան ­Սե­ժուր­նե­նի, այ­սինքն՝ այդ «ըն­տա­նի­քի» հետ: Եվ, չմո­ռա­նանք, այս «ըն­տա­նի­քին» նման բարձր պաշ­տոն­նե­րի նշա­նա­կե­լուց ան­մի­ջա­պես հե­տո էր, որ նույն «բա­րո­յա­կան ո­ճի» մեջ գտնվող ­Մակ­րո­նը ո­րո­շեց Ուկ­րաի­նա ՆԱՏՕ-ի զոր­քեր ու­ղար­կել: ­Գո­նե հաս­կա­ցա՞ն, որ դրա­նով մեծ ծա­ռա­յութ­յուն մա­տու­ցե­ցին ­Պու­տի­նին. ՌԴ նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րում մաս­նա­կից­նե­րի եւ ­Պու­տի­նին տրված ձայ­նե­րի նման ան­նա­խա­դեպ մեծ թի­վը ե­կավ հու­շե­լու, որ ռուս­նե­րին պար­զա­պես «սկու­տե­ղի վրա մա­տու­ցե­ցին» ար­տա­քին ի­րա­կան վտան­գը, եւ ժո­ղո­վուր­դը շատ ա­րագ գնաց էլ ա­վե­լի ակ­տիվ հա­մախմբ­ման ուղ­ղութ­յամբ՝ ընդ­դեմ ար­դեն տե­սա­նե­լի ար­տա­քին թշնա­մու: ­Սա հար­ցի մի կողմն է:

Եվ մյուս կող­մից այն, որ ­Փա­րիզն ակ­տի­վո­րեն ­Մոսկ­վա­յի դեմ կոա­լի­ցիա է ստեղ­ծում, դա եւս աչ­քի ա­ռաջ հաս­տատ­վում է: Ի դեպ, մար­տի 30-ին լրա­նա­նում է ռու­սա­կան բա­նա­կի կող­մից ­Փա­րի­զի գրավ­ման 210 տա­րին, եւ կա­րե­լի է են­թադ­րել, որ այդ առ­թիվ տար­բե­ր սիմ­վո­լիզմ­ներ սի­րող եվ­րո­պա­կան ուլտ­րա­լի­բե­րալ­նե­րից դեռ «ա­նակն­կալ­ներ» կլի­նեն: ­Մակ­րո­նին ան­գամ եվ­րո­պա­ցի­ներն են հա­մա­րում ծայ­րա­հեղ վախ­կոտ, նա այս ըն­թաց­քում մի քա­նի ան­գամ փոր­ձեց հետ քաշ­վել իր սպառ­նա­լիք­նե­րից: Բայց արդ­յոք նման դեպ­քե­րի հա­մար չէ՞, որ նրա­նից շատ ա­վե­լի լի­բե­րաստ Ա­թալ-­­Սե­ժուր­նեն զույ­գին ու ­Մի­շե­լի կու­րա­տո­րութ­յամբ չեն կար­գել ­Մակ­րո­նի գլխին վե­րահս­կիչ:

Ա­սել, թե ներ­կա­յաց­վա­ծը ­Ռու­սաս­տա­նի խնդիրն է, միամ­տութ­յուն կլի­նի: Այն, որ ­Նի­կո­լը Մ­յուն­խե­նում այս բո­լոր գոր­ծըն­թաց­նե­րում ա­ռանց­քա­յին վե­րա­կա­ցու, MI6-ի շեֆ ­Ռի­չարդ ­Մու­րի հետ հան­դի­պու­մից հե­տո վա­զեց Մակ­րո­նի մոտ, քա­նիցս ենք ա­սել, որ պա­տա­հա­կան չէ: Այն­պես, ինչ­պես պա­տա­հա­կան չէ ­Մակ­րո­նի հետ հան­դի­պե­լուց հե­տո ­Նի­կո­լի եւ նրա թի­մի կտրուկ հա­կա­ռու­սա­կան վո­յաժ­նե­րը: Մ­նում է սպա­սել այս խա­ղի վերջ­նա­կան արդ­յուն­քին, ո­րը սա­րե­րի հե­տե­ւում չէ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=279024&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ