«Ժողովուրդ». Տխուր վիճակագրություն. որ հիվանդություններից են ամենաշատը մահվան դեպքեր գրանցվել

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վիճակագրական կոմիտեի 2024 թվականի հունվարին հրապարակած՝ ՀՀ մահացությունն ըստ մահվան հիմնական պատճառների (աղբյուրը՝ մահվան բժշկական վկայականների հիմքով կազմված քաղաքացիական կացության մահվան վերաբերյալ ակտերի գրանցումները) մասին վիճակագրության համաձայն՝ մարդկանց մահացություններն ամենաշատը գրանցվում են արյան շրջանառության հիվանդություններից:

2023 թվականին այս հիվանդությունից մահացել է 1 375 մարդ, իսկ 2024-ին՝ 1488 մարդ, այսինքն՝ 113 մարդով ավելի: Մահացության պատճառների շարքի 2-րդ հորիզոնականում է նորագոյացությունից մահերը: Այստեղ եւս մահացությունների թվերը կրկին աճում են. 2023 թվականին դրանք կազմել են 446 մարդ, իսկ 2024 թվականին՝ 460 մարդ. այստեղ եւս աճ է գրանցվել (14 մարդ):

Երրորդ հորիզոնականում շնչառական օրգանների հիվանդություններով պայմանավորված մահերն են: Նախորդ տարի այս ախտորոշմամբ մահացել է 268 մարդ: Այս դեպքում, վերջին երկու տարիների համեմատությամբ, նվազել է ցուցանիշը. այս տարվա նույն ժամանակահատվածում մահացել է 249 մարդ, այսինքն՝ 19 մարդով քիչ:

Այս շարքը հաջորդում են մարսողական օրգանների հիվանդությունից, վարակիչ եւ մակաբուծային հիվանդություններից եւ այլ հիվանդություններից մահերը: Ուշագրավ է նշել, որ նախորդ տարի հունվարին Covid-19 վիրուսից մահացել էր 3 անձ, այս տարի այդ վարակից ոչ ոք չի մահացել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=278748&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ