«Վամպիրների պարահանդեսն ավարտվում է». ինչ հասկացրեց Պուտինը

Վերլուծություն

­Մոսկ­վան, հաս­կա­նա­լի է, չհա­պա­ղեց ար­ձա­գան­քել Հա­յաս­տա­նի՝ ՀԱՊԿ-ից դուրս գա­լու հնա­րա­վո­րութ­յան մա­սին Նի­կո­լի հայ­տա­րա­րութ­յա­նը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=278721&l=am): Նախ Կ­րեմ­լից՝ ՌԴ նա­խա­գա­հի մա­մու­լի քար­տու­ղար Դ­միտ­րի Պես­կո­վը բա­վա­կա­նին զուսպ տո­նայ­նութ­յամբ, թե. «Մեզ անհ­րա­ժեշտ են շփում­ներ ինչ­պես ՀԱՊԿ շրջա­նակ­նե­րում, այն­պես էլ երկ­կողմ մա­կար­դա­կով մեր հայ գոր­ծըն­կեր­նե­րի հետ։ Մենք կպար­զա­բա­նենք եւ կ­խո­սենք պա­րոն վար­չա­պե­տի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րին հա­մա­պա­տաս­խան»:

Ի դեմս պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Մա­րիա Զա­խա­րո­վա­յի, ՌԴ ԱԳՆ-ի ար­ձա­գան­քը շատ ա­վե­լի կտրուկ էր, թե՝ Եր­եւա­նի ներ­կա­յիս կուր­սի շա­րու­նա­կութ­յու­նը կա­րող է ա­նուղ­ղե­լի վնաս հասց­նել մեր դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րին: Նախ, որ «այ­սօր Հա­յաս­տա­նի առջեւ ծա­ռա­ցած շատ ռիս­կեր կա­րող են մեղմ­վել, ե­թե այս երկ­րի ղե­կա­վա­րութ­յու­նը հա­մա­ձայ­նի ՀԱՊԿ դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լութ­յուն տե­ղա­կա­յել հան­րա­պե­տութ­յան տա­րած­քում»։ Այ­նու­հե­տեւ շատ կոնկ­րետ մե­ղադ­րանք. «ԵՄ ա­ռա­քե­լութ­յու­նը ոչ այն­քան պաշտ­պա­նում է Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րը, այլ մո­նի­տո­րին­գի ան­վան տակ հե­տա­խու­զութ­յուն է ի­րա­կա­նաց­նում. տվյալ­ներ հա­վա­քում հար­եւան երկր­նե­րի՝ Ռու­սաս­տա­նի, ի դեպ, եւ­ ոչ միայն Ռու­սաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի եւ Ի­րա­նի մա­սին»: Վեր­ջա­պես, որ. «Սա­կայն Եր­եւա­նի ներ­կա­յիս կուր­սի շա­րու­նա­կութ­յու­նը, ի վեր­ջո, կա­րող է ա­նուղ­ղե­լի վնաս հասց­նել մեր դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րին, լուրջ ռիս­կեր ստեղ­ծել հան­րա­պե­տութ­յան ինք­նիշ­խա­նութ­յան հա­մար»: Կարճ ա­սած, ՌԴ ԱԳՆ-ն նո­րից նույն կե­տին է հաս­նում՝ պետք է նստել, քննար­կել: Ու դրա­նով թույլ է տա­լիս նույն սխա­լը, ո­րի արդ­յուն­քում ու­նենք այս վի­ճա­կը: Այն տես­լա­կա­նով են փոր­ձում ա­ռաջ գնալ, որ գործ ու­նեն Հա­յաս­տա­նի կող­մից թույլ տրված սխալ­նե­րի հետ, ո­րոնք կա­րե­լի է ուղ­ղել: Բայց ե­թե ա­ռաջ­նորդ­վեն այլ մո­տեց­մամբ, որ խոս­քը ոչ թե սխալ­նե­րի, այլ՝ ծրագր­ված գոր­ծո­ղութ­յուն­նե­րի մա­սին է, եւ «Ա­լեք­սանդ­րո­պոլ 2»-ը դրա մաս­նիկն է, ա­պա գոր­ծո­ղութ­յու­ններն էլ կա­րող էին միան­գա­մայն այլ լի­նել:

Չ­նա­յած, նա­խօ­րեին ՌԴ նա­խա­գա­հի տված աղ­մուկ հա­նած հար­ցազ­րույ­ցում կա­յին մի շարք դե­տալ­ներ, ո­րոնք ա­նուղ­ղա­կիո­րեն նաեւ Հա­յաս­տա­նին, ա­վե­լի կոնկ­րետ՝ հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ ըն­թա­ցող գլո­բալ զար­գա­ցում­նե­րի մա­սով ո­րո­շա­կի հար­ցե­րի պա­տաս­խան­ներ էին տա­լիս: Այս­պես, ըստ Պու­տի­նի, ա­րեւմտ­յան է­լի­տա­նե­րը, «ոս­կե մի­լիար­դը», որ մի քա­նի հար­յուր տա­րի շա­հա­գոր­ծել է ողջ աշ­խար­հը՝ սե­փա­կան հարս­տաց­ման հա­մար բո­լո­րին պատ­ճա­ռե­լով ահ­ռե­լի տա­ռա­պանք­ներ, ու դեռ ու­զում են ա­մեն կերպ այդ դիր­քե­րը պահ­պա­նել, հի­մա պետք է հաս­կա­նան, որ. «Վամ­պիր­նե­րի պա­րա­հան­դեսն ա­վարտ­վում է»: Այն, որ Պու­տինն այս մա­սին խո­սում է ոչ թե միայն Ռու­սաս­տա­նի ա­նու­նից, այլ նաեւ այն ոչ պաշ­տո­նա­կան դա­շին­քի, ո­րի մաս­նիկն է Ռու­սաս­տա­նը, հաս­կա­նա­լի է: Նաեւ սա պարզ ակ­նարկ է, թե ներ­կա գլո­բալ պայ­քա­րին ինչ խո­րութ­յամբ է՝ ոչ թե ըն­դա­մե­նը ԽՍՀՄ-ի փլու­զու­մից հե­տո ստեղծ­ված աշ­խար­հա­կար­գի, այլ մի քա­նի հար­յուր տա­րի գոր­ծող աշ­խար­հի կա­ռա­վար­ման մո­դե­լի փո­փո­խութ­յան, եւ այս­տեղ նաեւ չմո­ռա­նանք, որ այդ մո­դե­լի ա­ռաջ­նորդ­նե­րից մե­կի՝ Բ­րի­տա­նիա­յի պատ­ճա­ռով ինչ հսկա­յա­կան կո­րուստ­ներ է կրել եւ կրում նաեւ հայ ժո­ղո­վուր­դը: Եվ ե­թե Պու­տի­նի գնա­հատ­մամբ՝ «Վամ­պիր­նե­րի պա­րա­հան­դեսն ա­վարտ­վում է», ա­պա դա կա­րող է ա­վարտ­վել բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րում միա­ժա­մա­նակ՝ Ուկ­րաի­նա­յում, Աֆ­րի­կա­յում, Ա­սիա­յում, Հա­րա­վա­յին Ա­մե­րի­կա­յում, եւ այդ ցան­կում Հա­յաս­տանն ըն­դա­մե­նը փոք­րիկ դե­տալ է: Կամ այս­պես, ե­թե «Վամ­պիր­նե­րի պա­րա­հան­դեսն ա­վարտ­վում է», ա­պա Նի­կո­լը դուրս կգա ՀԱՊԿ-ից, դուրս չի գա, դա ընդ­հա­նուր արդ­յուն­քի վրա կու­նե­նա զրո­յա­կան ազ­դե­ցութ­յուն: Իսկ «պա­րա­հան­դեսն ա­վարտ­վե­լուց» հե­տո մնա­ցած ա­մեն ինչն իր տե­ղը կընկ­նի:

Ի­հար­կե, կա­րող է եւ Պու­տի­նը հաշ­վարկ­նե­րում սխալ­վում է՝ «Վամ­պիր­նե­րի պա­րա­հան­դեսն ի­րա­կա­նում դեռ ա­մե­նե­ւին էլ չի ա­վարտ­վում »: Սա­կայն այս ի­րա­վի­ճա­կի հա­մար ՌԴ նա­խա­գա­հը եր­կու այլ դե­տալ էլ մատ­նան­շեց: Նախ, Ռու­սաս­տա­նը մղում է ոչ թե ստրա­տե­գիա­կան դիր­քե­րի բա­րե­լավ­ման պայ­քար, ինչ­պես Ա­րեւ­մուտ­քը, այլ շատ ա­վե­լի կա­րե­ւոր՝ կռվում է սե­փա­կան գո­յութ­յան հա­մար: Եվ ե­թե «Վամ­պիր­նե­րի պա­րա­հան­դե­սը չի ա­վարտ­վում», այն է՝ Ռու­սաս­տա­նը պարտ­վում է իր գո­յութ­յան հա­մար պայ­քա­րը, ա­պա ժա­մա­նա­կին Պու­տի­նը մեկ այլ թե­ւա­վոր դար­ձած միտք եւս հնչեց­րել է՝ «Իսկ մեր ին­չի՞ն է պետք մի այն­պի­սի աշ­խար, որ­տեղ չի լի­նե­լու Ռու­սաս­տա­նը», կամ այս մե­կը. «Ն­րանք պար­զա­պես կոչն­չա­նան, իսկ մենք կգնանք դրախտ»: Ակ­նար­կը, հաս­կա­նա­լի է, մի­ջու­կա­յին բախ­ման մա­սին է՝ աշ­խար­հի ե­րաշ­խա­վոր­ված ոչն­չաց­մամբ հան­դերձ: Եվ ա­հա այս ի­րա­վի­ճա­կի հա­մար նույն հար­ցազ­րույ­ցում ՌԴ նա­խա­գահն ա­վե­լորդ ան­գամ հի­շեց­րեց՝ ՌԴ-ի վե­րահս­կո­ղութ­յան տակ է ներ­կա­յիս ա­մե­նա­ժա­մա­նա­կա­կից մի­ջու­կա­յին տրիա­դան՝ մի­ջու­կա­յին լից­քե­րով եւ կրող հրթիռ­նե­րով հան­դերձ, ո­րը գտնվում է մշտա­կան մար­տա­կան պատրաս­տութ­յան վի­ճա­կում: Կարճ ա­սած, ե­թե «Վամ­պիր­նե­րի պա­րա­հան­դե­սը չի ա­վարտ­վում», ա­պա կա­րող է ա­վարտ­վել ա­մեն ինչ: Եվ այս տար­բե­րա­կի դեպ­քում էլ Նի­կո­լը դուրս կգա ՀԱՊԿ-ից, դուրս չի գա, բան չի փո­խում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=278724&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ