Մակրոնի տերերի հրամանը պետք է կատարել, եւ վերջ

Վերլուծություն

­Վեր­ջին ա­սուլի­սում Նի­կո­լը հեր­թա­կան ան­գամ միաց­րեց հին բա­յա­թին: Թե` ՀԱՊԿ-ը պետք է ա­սի` որն է մեր սահ­մա­նը. ճա­նա­չի այդ սահ­մա­նը, ու­րեմն լավ, ե­թե` ոչ, ա­պա Նի­կոլն ա­ռա­ջին ան­գամ պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րեց, թե Հա­յաս­տա­նը դուրս կգա ՀԱՊԿ-ից: «Ե­թե ՀԱՊԿ­–ը կպա­տաս­խա­նի մեր հար­ցե­րին, ու այդ պա­տաս­խան­նե­րը կհա­մընկ­նեն մեր պատ­կե­րա­ցում­նե­րին, ա­պա դա կնշա­նա­կի, որ ՀՀ­–ի ու ՀԱՊԿ­–ի մեջ հար­ցե­րը լուծ­ված եւ ամ­փոփ­ված են: Ե­թե ոչ, ա­պա Հա­յաս­տա­նը դուրս կգա ՀԱՊԿ­–ից: Ե՞րբ... չեմ կա­րող ա­սել»:

ԲԱՅՑ ՉԷ՞ ՈՐ ՀԱՊԿ-Ը ՎԱՂՈՒՑ Է ՃԱՆԱՉԵԼ ԱՅՍ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

Այն, որ սա սո­վո­րա­կան ա­վանտ­յու­րա­յից այն կողմ «չի քա­շում», հաս­կա­նա­լի էր ի սկզբա­նե եւ շատ պարզ նկա­տա­ռում­նե­րով: Նախ, Նի­կո­լը, դեռ տխրահռ­չակ Պ­րա­հա­յում է պարզ­վել, Հա­յաս­տան ա­սե­լով` նկա­տի ու­նի Խորհր­դա­յին Հա­յաս­տա­նի տա­րած­քը: Նաեւ, թե դա հաս­տատ­վել է Ալ­մա-Ա­թա­յում, այ­սինքն` այդ հռչա­կագ­րով է, որ ստո­րագր­ման պա­հին ար­դեն նախ­կին ԽՍՀՄ հան­րա­պե­տութ­յուն­նե­րը ճա­նա­չել են մի­մյանց տա­րածք­նե­րը: Ընդ ո­րում, Ալ­մա-Ա­թա­յի այդ հռչա­կա­գիրն ա­մե­նե­ւին էլ միայն Հա­յաս­տանն ու Ադր­բե­ջա­նը չէ, որ ըն­դու­նել են, ա­վե­լին, ստո­րագր­ման պա­հին Ադր­բե­ջանն ան­գամ այն­տեղ չէր: Այդ փաս­տա­թուղ­թը Հա­յաս­տա­նի հետ միա­սին ստո­րագ­րել են նաեւ ՀԱՊԿ ներ­կա ան­դամ երկր­նե­րը: Այ­սինքն, թե Նի­կո­լի հա­մար հիմք է Ալ­մա-Ա­թա­յի հռչա­կա­գի­րը, ա­պա ըստ դրա, ՀԱՊԿ ան­դամ երկր­նե­րը դեռ էն ժա­մա­նակ են ճա­նա­չել Հա­յա­ստանն այն սահ­ման­նե­րով, ո­րոնց մա­սին Նի­կո­լը հի­մա խո­սում է:

­Գու­մա­րած դրան, Նի­կո­լի պա­հան­ջը սա է` Հա­յաս­տանն ու­նի 29,8 հա­զար քկմ տա­րածք, եւ Բաք­վից քա­նիցս պա­հան­ջել է` հրա­պա­րա­կավ դա ա­սել: Ու ա­հա մեկ էա­կան դրվագ. ՀԱՊԿ-ի պաշ­տո­նա­կան կայ­քում, այն բաժ­նում, որ­տեղ ներ­կա­յաց­ված են կազ­մա­կեր­պութ­յան ան­դամ երկր­նե­րը (Տե´ս լու­սան­կա­րը` կայ­քի հա­մա­պա­տաս­խան բա­ժին­նե­րի սքրին շո­թե­րը), Հա­յաս­տա­նի մա­սին աս­ված է. «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նը զբա­ղեց­նում է 29,8 հա­զար քկմ տա­րած­ք» (https://odkb-csto.org/countries/armeniya/#loaded): Այն, ինչ պա­հան­ջում է Նի­կո­լը: Չէ, դա Նի­կո­լի պա­հան­ջով չէ, որ կայ­քում ա­վե­լաց­րել են, այդ­պես ներ­կա­յաց­ված էր ի սկզբա­նե:

Возможно, это изображение карта и текст «уководство новости документы аналитика медиа Ru скиивнай оезепасвасти парламентская ассамблея одкб союзники. одкб w шанхайская организация сотрудничества евразийская экономическая комиссия союзники. одкб армения республика армения занимает площадь 29,8 тыс. KB. KM, численность 0OC 200 12.03.20 в одкн страте P»

Այս վեր­ջին փաս­տը միան­շա­նակ մեկ բան է ցույց տա­լիս` ՀԱՊԿ-ը, ըստ այդմ` ան­դամ երկր­նե­րը ի սկզբա­նե են Հա­յաս­տանն ըն­դու­նել այն տա­րած­քով, ո­րը հի­մա պա­հան­ջում է  Նի­կո­լը: Իսկ թե կոնկ­րետ մետ­րի ճշգրտութ­յամբ որ­տեղ է կա­մա­յա­կան հատ­վա­ծում ա­վարտ­վում Հա­յաս­տա­նը եւ սկսվում Ադր­բե­ջա­նը, դա ան­գամ Նի­կոլն ու Ա­լիեւն այս պա­հին ա­սել չեն կա­րող, ուր մնաց ՀԱՊԿ երկր­նե­րը. հենց դրա հա­մար է պետք հստակ, քար­տե­զա­յին սահ­մա­նա­զա­տու­մը: Ընդ ո­րում, այն քար­տեզ­նե­րով, ո­րը հի­մա միայն Մոսկ­վա­յում են:

Ու թե հի­մա Նի­կոլն ի՞նչ է ու­զում ՀԱՊԿ-ից, այդ­պես էլ ոչ մե­կը չի կա­րո­ղա­նում հաս­կա­նալ: Թե այս բլու­րը, կամ այն մյուսն ո՞ւմն է. սահ­մա­նա­զա­տում ա­րեք, պար­զեք, որ նրանք էլ կոնկ­րետ դա ճա­նա­չեն, ին­չի՞ մա­սին է խոս­քը: Փո­խա­րենը, նա նույն ա­սու­լի­սում ա­մե­նայն ջա­նա­սի­րութ­յամբ փոր­ձում էր հա­մո­զել, թե գի­տեք, ԵՄ-ն ճա­նա­չել է, գնա­ցել էինք Եվ­րո­պա, այն­տեղ պա­տից մեր քար­տեզն էր կախ­ված: Ի­հար­կե, այս­տեղ կա­րե­լի է նաեւ եր­կար-բա­րակ խո­սել Նի­կո­լի նման մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րի լրջութ­յան աս­տի­ճա­նից, բայց հի­մա ար­դեն դա չէ մեր խնդի­րը: Փաս­տը, որ այդ ա­սու­լի­սից հե­տո՝ կա­ռա­վա­րութ­յան ե­րեկ­վա նիս­տում նա սկսեց խո­սել, թե՝ ել­նե­լով նրա­նից, որ «պա­տա­հա­բար» այս ա­մե­նին զու­գա­հեռ Եվ­րո­պա­կան խորհր­դա­րա­նը ըն­դու­նել է Եվ­րա­միութ­յան հետ Հա­յաս­տա­նի ա­վե­լի սերտ կա­պե­րի մա­սին բա­նա­ձեւ, ու­րեմն՝ ԵՄ ան­դա­մութ­յան թեկ­նա­ծու դառ­նա­լու հար­ցը ՀՀ-ում հան­րա­յին քննարկ­ման ա­ռար­կա պետք է դառ­նա, ար­դեն իսկ ա­վե­լորդ ան­գամ հիմ­նա­վո­րում է, թե ինչ է դրած ՀԱՊԿ-ի, այն է՝ ՌԴ-ի ուղ­ղութ­յամբ հա­րա­բե­րութ­յուն­ներն այդ­քան սրե­լու նի­կոլ­յան թի­մի այս գոր­ծու­նեութ­յան տակ: Ընդ ո­րում, խոս­քը նույն բա­նի մա­սին է, ին­չը պնդում էինք 2018թ.-ից սկսած: Այն է՝ նի­կո­լա­կան թի­մին իշ­խա­նութ­յան բե­րե­լու հիմ­նա­կան խնդի­րը մեր եր­կի­րը ռու­սա­կան ուղ­ղութ­յու­նից պո­կելն է, ընդ ո­րում, ան­կախ այն բա­նից, թե դրա արդ­յուն­քում Հա­յաս­տա­նի հետ ինչ կլի­նի, կամ առ­հա­սա­րակ, Հա­յաս­տան կմնա, թե՝ ոչ: Ա­մեն դեպ­քում, այլ հիմ­նա­վո­րում, թե ին­չու է Նի­կո­լը հենց այս պա­հին այս­քան եւ այս­պես ար­հես­տա­կա­նո­րեն սրել հա­կա­ռու­սա­կան կուր­սը, նույն­քան ար­հես­տա­կա­նո­րեն ուռ­ճաց­րել եվ­րո­պա­կա­նութ­յու­նը, դժվար է գտնել:

­Կամ, ու­րիշ ի՞նչ բա­ցատ­րութ­յուն տաս, երբ եր­կի­րը, իր իսկ խոս­տո­վան­մամբ, կանգ­նած է նոր պա­տե­րազ­մի շե­մին, եւ այդ նույն պա­հին գնում ես թիվ 1 ռազ­մա­­քա­ղա­քա­կան դաշ­նակ­ցի հետ բա­ցա­հայտ թշնա­ման­քի ուղ­ղութ­յամբ: Ու ի՞նչ է, մեզ պետք է ա­պա­հո­վագ­րի մա­քուր ուլտ­րա­լի­բե­րա­լիս­տա­կան Եվ­րո­պա­կան խորհր­դա­րան կոչ­ված կա­ռույ­ցի հայ­տա­րա­րութ­յո՞ւ­նը, թե մենք պաշտ­պա­նում ենք Հա­յաս­տա­նի ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը: Այդ նույն ԵՄ-ն­ այ­սօր իր ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը չի կա­րո­ղա­նում պաշտ­պա­նել, ի­րե­նից հա­զա­րա­վոր կի­լո­մետ­րեր հե­ռու գտնվող Հա­յաս­տա­նին այդ ինչ­պե՞ս պետք է պաշտ­պա­նի, ընդ ո­րում, չլի­նե­լով ռազ­մա­կան կա­ռույց: Այն դեպ­քում, երբ Բա­քուն շատ հան­գիստ ար­ձա­գան­քեց. «Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի մի­ջեւ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցին մի­ջամ­տե­լու փո­խա­րեն, ա­վե­լի օգ­տա­կար կլի­ներ, ե­թե Եվ­րա­խորհր­դա­րա­նը սկսեր զբաղ­վել Եվ­րո­պա­յին պա­տու­հա­սող ա­վե­լի լուրջ խնդիր­նե­րով»: Կարճ ա­սած, թքած ու­նեն, թե ի­րե­նից բան չներ­կա­յաց­նող Եվ­րո­պան ինչ ո­րո­շում­ներ կկա­յաց­նի:

Չ­նա­յած, այս ա­մե­նին կա­րե­լի է շատ ա­վե­լի պարզ նա­յել: Այն, որ Մակ­րոնն այ­սօր վե­րած­վել է հա­կա­ռու­սա­կա­նութ­յան տե­սա­նե­լի լի­դե­րի (հաս­կա­նա­լի է, անգ­լո­սաք­սո­նա­կան, ա­վե­լի կոնկ­րետ՝ տա­րաբ­նույթ ռոտ­շիլ­դա­կան վե­րին տե­րե­րի հրա­հան­գով), ո­րե­ւէ լուրջ փոր­ձա­գետ չի կաս­կա­ծում: Ու միայն փաս­տը, որ Նի­կոլն այս ի­րա­վի­ճա­կում, այն էլ՝ բրի­տա­նա­կան MI6-ի շե­ֆի հետ հան­դի­պու­մից հե­տո վա­զում է իր «ա­մե­նաա­զիզ մեր­ձա­վոր» Մակ­րո­նի մոտ՝ Հա­յաս­տա­նի «բա­նա­լի­նե­րը մա­տու­ցե­լու», թե­րեւս ման­կա­պար­տե­զա­հա­սակ ե­րե­խա­յի հա­մար էլ է պարզ դառ­նում այս ա­մե­նի պատ­ճա­ռա­հե­տե­ւան­քա­յին զար­գա­ցում­նե­րը:

«ԱԼԵՔՍԱՆԴՐՈՊՈԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 2»-Ի ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼԸ

­Թե ուր է տա­նե­լու նի­կոլ­յան թի­մի այս ուղ­ղութ­յու­նը մեզ, դա եւս դժվար չէ հաս­կա­նալ: Այն, որ Ֆ­րան­սիան գլո­բալ մասշ­տաբ­նե­րով ի­րե­նից գրե­թե բան չի ներ­կա­յաց­նում, որ մի բան էլ հա­զա­րա­վոր կի­լո­մետ­րե­րով հե­ռու գտնվող Հա­յաս­տա­նի անվ­տան­գա­յին հար­ցեր լու­ծի, միան­շա­նակ է: Իսկ ԵՄ-ն, կրկնենք, ե­թե դեռ ինչ-որ ար­ժեք ի­րե­նից ներ­կա­յաց­նում է, մեկ է՝ ռազ­մա­կան կա­ռույց չէ եւ այս պա­հին ան­գամ սե­փա­կան անվ­տան­գութ­յու­նը չի կա­րող ե­րաշ­խա­վո­րել:

­Կարճ ա­սած, Հա­յաս­տա­նին խոս­տա­նում են այն, ինչ ար­դեն խոս­տա­ցել են Ուկ­րաի­նա­յին: Ինչ վի­ճա­կում է Ուկ­րաի­նան այդ խոս­տում­նե­րի արդ­յուն­քում, տես­նում են բո­լո­րը: Ինչ վի­ճա­կում կա­րող է հայտն­վել Հա­յաս­տա­նը՝ Նի­կո­լի բե­րա­նով հնչեց­վող նույ­նան­ման խոս­տում­նե­րի արդ­յուն­քում, դժվար չէ կռա­հել՝ ել­նե­լով պար­զա­գույն դե­տալ­նե­րից: Պարզ օ­րի­նակ էր Տա­վու­շի ի­րա­վի­ճա­կը: Այս դեպ­քում կա­րո՞ղ են ռուս­նե­րի կամ ՀԱՊԿ-ի վրա ինչ-որ մեղք բար­դել. տրա­մա­բա­նո­րեն՝ ոչ, բայց նի­կո­լյան խուն­տան կա­րող է: Մինչ­դեռ ի­րո­ղութ­յու­նը սա է. Ա­լիե­ւը պա­հան­ջում է այն, ին­չը ԽՍՀՄ քար­տեզ­նե­րով ի­րենն է հա­մա­րում: Ու խնդիրն այն է, որ այդ տա­րածք­նե­րի մեջ կան Հա­յաս­տա­նի հա­մար ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կութ­յան ճա­նա­պարհ­ներ: Ու Նի­կոլն ա­մե­նայն սի­րա­լի­րութ­յամբ ինչ-որ տրա­ֆա­րետ է ցույց տա­լիս, ա­սե­լով՝ այն, ինչ Խորհր­դա­յին Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րից դուրս է, տա­լիս եմ, ու ան­մի­ջա­պես էլ պատ­րաստ­վում է հանձն­մա­նը. ա­մեն դեպ­քում, Բ­րի­տա­նիան, մի շարք այլ երկր­ներ ար­դեն իսկ հոր­դո­րել են ի­րենց քա­ղա­քա­ցի­նե­րին՝ այդ ճա­նա­պար­հով հան­կարծ չանց­նեք: Ընդ ո­րում, Պ­րա­հա­յի հայտ­նի տխրահռ­չակ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րից եւ բազ­միցս Նի­կո­լի կող­մից դրա վե­րա­հաս­տա­տե­լուց հե­տո նա ար­դեն չի էլ կա­րող այդ անկ­լավ­նե­րը չտալ: Ողջ աշ­խար­հի հա­մար դա այս պա­հին Ադր­բե­ջա­նի տա­րածք է, ո­րը Հա­յաս­տա­նի վե­րահս­կո­ղութ­յան տակ է. ու­րեմն պար­տա­վոր է տալ: Փո­խա­րե­նը, Նի­կո­լը հո­դա­բաշխ բառ ան­գամ չի ա­սում նույն ԽՍՀՄ սահ­մա­ննե­րով Ադր­բե­ջա­նի տի­րա­պե­տու­թան տակ մնա­ցած մեր հո­ղե­րի մա­սին: Ընդ ո­րում, Ա­լիեւն էլ այդ մա­սին, Նի­կո­լի պես, բառ ան­գամ մինչ այս չի ա­սել եւ հի­մա հան­գիստ պա­տաս­խա­նում է՝ ոչ մի հայ­կա­կան հող էլ ինձ մոտ չկա: Աշ­խար­հի աչ­քին սա մնում է բաց թե­մա՝ կար­վի սահ­մա­նա­զա­տում, կլուծ­վի: Փո­խա­րե­նը, Նի­կոլն այն խղճուկ վի­ճա­կին է այս եր­կի­րը հասց­րել, որ հի­մա հո­խոր­տան­քի բառ ան­գամ չի ուղ­ղում Ա­լիե­ւին, թե՝ մեր հողն է, չտաս, ա­պա կվերց­նենք:

­Մեկ այլ դե­տալ: Թ­յուր­քա­գետ Վա­րու­ժան Գե­ղամ­յա­նը պնդում է. «Թուր­քիա­յի մեր­ձիշ­խա­նա­կան «Սեր­դար Քը­լը­չի գլխա­վո­րած թուր­քա­կան պատ­վի­րա­կութ­յու­նը ՀՀ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին ա­ռա­ջար­կել է Ս­յու­նի­քի մար­զին (­Զան­գե­զու­րին) տալ հա­տուկ կար­գա­վի­ճակ այն­պի­սի մո­դե­լով, ինչ­պի­սին որ ու­նի «Ռու­սաս­տա­նին կապ­ված, բայց միա­ժա­մա­նակ ինք­նա­վար մար­զի կար­գա­վի­ճա­կով հան­դես ե­կող Կա­լի­նինգ­րա­դը»... ա­ռա­ջի­կա­յում հա­վա­նա­կան է, որ ադր­բե­ջան­ցի­նե­րի բնա­կե­ցու­մը ա­պա­հո­վե­լուց հե­տո Ս­յու­նի­քը պո­կե­լու հա­մար ա­ռա­ջարկ­վի Ս­յու­նի­քի հա­տուկ կար­գա­վի­ճակ՝ Թուր­քիա­յի վե­րահս­կո­ղութ­յան ներ­քո»: Ո­րե­ւէ մե­կը կաս­կա­ծո՞ւմ է, որ ե­թե բան չփոխ­վի, ա­պա նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը դեմ­քի շատ տխուր ար­տա­հայ­տութ­յամբ վա­ղը-մյուս օ­րը կսկսեն «բա­ցատ­րել»՝ բա որ չտանք նման կար­գա­վի­ճակ, պա­տե­րազմ է լի­նե­լու…

Ա­հա եւ վերջ. սա է ներ­կա ու­ժա­յին բա­լան­սը, եւ ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի հետ թշնա­մա­նա­լը եւ ԵՄ-ին ան­դա­մութ­յան թեկ­նա­ծո­ւի դի­մումն այս բա­լան­սում ո­չինչ չի փո­խում: Ո­րե­ւէ մե­կի մոտ կաս­կած մնա­ցե՞լ է, որ այս ա­մե­նը դի­տա­վո­րութ­յամբ չի ար­վում, որ նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­ներն ըն­դա­մե­նը չեն հաս­կա­նում ա­րած­նե­րը: Կամ այս­պես. ո­րե­ւէ մե­կի մոտ կաս­կած մնո՞ւմ է, որ, ինչ­պես քա­նիցս ենք պնդել, ըն­թաց­քի մեջ է այն ծրա­գի­րը, ո­րը Բ­րի­տա­նիան թուր­քե­րի հետ հա­մա­տեղ փոր­ձում էր կյան­քի կո­չել ան­ցած դա­րի մինչ 20-ա­կան­նե­րը՝ «Ա­լեք­սանդ­րո­պո­լի պայ­մա­նա­գիր», «Բա­թու­միի պայ­մա­նա­գիր» ան­վա­նում­նե­րով: Այս ան­գամ կստաց­վի՞…

Քերոբ Սարգսյան

https://iravunk.com/sim/?p=278721&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ