Սերդ ինձ տուր. Արթուր Բադասյան (Պրեմիերա)

Երգիչ ԱՐԹՈՒՐ ԲԱԴԱՍՅԱՆԸ հանրության դատին է հանձնել իր նոր «Սերդ ինձ տուր» երգի տեսահոլովակը: Նշենք, որ երգի խոսքերի հեղինակը Սիրա Գեւորգյանն է, երաժշտությունը՝ Տաջիկստանի ամենահայտնի երգչուհիներից Ֆարահնոզ Շարաֆովայի հայտնի հիթն է: Իսկ տեսահոլովակի ռեժիսորը Նարեկ Աբրահամյանն է: «Իրավունք»-ի հետ զրույցում երգիչն անդրադարձել է այս երգի ընտրությանը, խոսել՝ երաժշտական անցած ճանապարհի ու ծրագրերի մասին:

- «Ճերմակ ամպերի տակ», «Դու ինձ անծանոթ», «Սերդ ինձ տուր»… Ձեր գրեթե բոլոր երգերը սիրո մասին են: Սա խոսում է Արթուր Բադասյանի սիրահարված լինելո՞ւ մասին:

- Առհասարակ սիրո մասին երգերը մեծ պահանջարկ ունեն: Այդ իսկ պատճառով էլ սիրո մասին երգերը շատ են: Ինքս սիրահարված եմ կյանքին եւ իմ աշխատանքին ու սիրում եմ ստեղծագործել հենց սիրո մասին:

- Ձեր նախորդ տեսահոլովակի պրեմիերան գրեթե մեկ տարի առաջ էր, ինչո՞վ էր պայմանավորված այսպիսի մեծ դադարը:

- Մեծ դադարը պայմանավորված էր շատ բուռն եւ խիտ աշխատանքային գրաֆիկով ու ստեղծագործական աշխատանքներով: Նոր երգերի վրա էինք աշխատում, որոնք պարբերաբար կներկայացնենք մեր հանրությանը եւ իմ երկրպագուներին:

- «Սերդ ինձ տուր» երգի տաջիկերեն տարբերակը կատարել է ասիական փոփ երաժշտության ժանրում հանդես եկող երգչուհի Ֆարահնոզ Շարաֆովան: Ինչո՞ւ որոշեցիք անդրադառնալ հենց այս երգին:

- Անկեղծ ասած, ես լսել եմ պարսկերեն տարբերակը եւ հավանելով երաժշտությունը՝ ցանկություն առաջացավ փորձել կատարել եւ ներկայացնել իմ տարբերակը:

- Շատերը Ձեզ հիշում են դեռեւս «Ժողովրդական երգիչ» հեռուստատեսային նախագծից: Իրականում այս նախագծո՞վ եղավ Ձեր մուտքը շոու-բիզնես, թե՞ շատ ավելի վաղ եք սկսել երգել:

- Երգարվեստով զբաղվում եմ 10 տարեկանից, մասնակցել եմ տարբեր մրցույթների, նախագծերի, որոնցից ավելի հայտնի է «Ժողովրդական երգիչ-2» նախագիծը, ինչի շնորհիվ էլ մեծ հնարավորություններ եւ համագործակցության առաջարկներ ստացա, որից հետո ավելի հստակ ու մեծ քայլերով շարժվեցի դեպի մեծ բեմ եւ երգարվեստ:

Нет описания.

- Ձեզ համարում եք ժողովրդակա՞ն երգիչ, էստրադայի՞ն, թե՞ ինչ-որ տեղ նաեւ դեմ չեք ռաբիս երգել:

- Ես երգում եւ ստեղծագործում եմ բոլոր ժանրերում՝ թե՛ ժողովրդական, թե՛ էստրադային, թե՛ ռաբիս, բայց ինձ շատ ավելի հոգեհարազատ է ժողովրդական, աշուղական երգերը:

- Արթուր, ի՞նչ ստեղծագործական նորություններ սպասի հանրությունն առաջիկայում Ձեզնից:

- Հանրությունը թող սպասի նոր երգերի, նոր տեսահոլավկների: Առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել Iravunk. com-ին՝ այս անդրադարձի համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=278576&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ