ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԱՐԶԻԿ, ՄԱՐԶԻՉ ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏԻ ԿՈՉՄԱՆ

Սպորտ

Վերջերս, ԿԳՄՍ նախարարի տեղակալ  Կարեն Գիլոյանը, մարզական կոչումներ է շնորհել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների։ Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման է արժանացել սամբիստ, Սամբոյի Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, խառը մենամարտերի պրոֆեսիոնալ մարզիկ, մարզիչ, ACB կարգի չեմպիոն, բազմաթիվ հեղինակավոր մրցաշարերի հաղթող ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:

Այս ուրախալի նորության առթիվ էլ, Iravunk. com -ի մարզական թղթակիցը հանդիպել է ու զրուցել Սարգսի հետ։

- Շնորհավորում ենք, Սարգիս, միջազգային կարգի սպորտի վարպետի կոչմանը արժանանալու կապակցությամբ։

- Շնորհակալ եմ։ Այս կոչումը պարտավորեցնող է։ Շատ հաճելի է, այս բարձր կոչմանը արժանանալը։

Նշեմ, որ սա երկար տարիների իմ տքնաջան աշխատանքի արդյունքն է, գնահատականը։ Իմ բոլոր հաղթանակները ես նվիրել եմ իմ հայրենիքին։ Շատ մեծ հպարտություն է, աշխարհի տարբեր երկրներում բարձր պահել Հայաստանի եռագույն դրոշը, հիմնը հնչեցնել։ - Սարգիս, իսկ հետագա ծրագրերի մասին ինչ կարող ես ասել:

-Պատրաստվում եմ սամբոյի Հայաստանի առաջնությանը, այն կկայանա մարտի 18-ին, հուսով եմ, ամեն ինչ լավ կստացվի։

Հ. Գ. Հավելենք, որ Սարգիս Վարդանյանը, այն եզակի հայազգի մարզիկն է, ով տարիներ առաջ Թուրքիայի Անթալիա քաղաքում, Խառը մենամարտերի միջազգային մրցաշարում, փառահեղ հաղթանակ տոնեց ազգությամբ թուրք Քերիմ Քելեշի հանդեպ ու Թուրքիայում ծածանեց Հայոց եռագույն դրոշը, ցավոք, վերադարձավ հայրենիք ու այդ պատմական հաղթանակի առթիվ չարժանացավ որևէ պարգևի։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

https://iravunk.com/sim/?p=278562&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ