Ձախողակ Արշակ Կարապետյանը երկու անգամ փուստ տվեց

Նորություններ

Արշակ Կարապետյանը այն բացառիկ ձախողակ բարձրաստիճան զինվորականն է, որը  իր պարտականությունները չկարողացավ կատարել երկու պատերազմների դեպքում եւ երկրի երկու ղեկավարների օրոք:

Բոլորս հիշում ենք, որ 4-օրյա պատերազմից հետո Արշակ Կարապետյանը, որը զբաղեցնում էր հայոց բանակի հետախուզության ղեկավարի պաշտոնը  Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնանկ արվեց: Պարզվեց, որ  նա չէր կատարել իր ծառայողական պարտականությունները, որի համար էլ եւ հեռացվել էր ՀՀ 3-րդ նախագահի կողմից  իր աշախատանքից:

Սակայն  Նիկոլի  հեղաշրջումից հետո Արշակ Կարապետյանը կրկին ջրի երես է ելնում եւ ինչպես պարզվեց երեկվա Նիկոլի ասուլիսից, կրկին տապալում է իր աշխատանքը: Ընդ որում,  երեկ դա հավաստիացրեց ե՛ւ Նիկոլը ե՛ւ խոստովանեց հենց ինքը` Արշակ Կարապետյանը: Բանն այն  է, որ 2021 թվականի նոյեմբերի 14-ին, երբ ադրբեջանցիները ներխուժեցին Հայաստանի սահմաններից ներս Արշակ Կարապետյանը  իր իսկ խոսքով գտնվում էր Դուբայում: Սա նշանակում է, որ Արշակ Կարապետյանի ղեկավարության ներքո բանակը բացարձակապես պատրաստ չէր  ադրբեջանական հարձակմանը: Կամ էլ թե չէ, եթե բանակային հետախուզությունը  ճշտել էր, որ Ադրբեջանը կատարում է զորքերի տեղաշարժ ու պատրաստվում է զանգվածաբար մտնել ՀՀ տարածքից ներս եւ այդ պայմաններում ՊՆ նախարարը մեկնում է ինչ-որ հանդիպման երկրից դուրս, սա արդեն ոչ այլ ինչ է, քան դավաճանություն:

Ավելին, Նիկոլի բերած  փաստերից հետեւում է, որ Արշակ Կարապետյանը անգամ ադրբեջանցիների ներխուժումից հետո Նիկոլին հավաստիացնում էր, որ սահմաններում  ամեն ինչ հանգիստ է: Այստեղից էլ բխում է, որ ՊՆ-ում այնպիսի բարդակ էր, որ նախարարին չէին տեղեկացրել նույնիսկ այն մասին, որ ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի Հանրապետություն: Իսկ եթե բարդակ չէր եւ տեղեկացրել էին , ապա ստացվում է, որ Արշակը միտումնավոր մոլորեցնում էր Նիկոլին եւ այստեղ նույնպես դավաճանության հոտ է գալիս: 

Հիշեցնենք, որ այդ օրը Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Մինչդեռ, պաշտպանության նախարարությունը հայտարարում էր, թե «ադրբեջանական ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել և հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը»։

Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում որոշ չափով ետ են քաշվել եւ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Ադրբեջանին, այնուամենայնիվ, հաջողվել է որոշ հատվածներում 1-2 կմ առաջ գալ։

Այսքանից հետո իր մասնագիտական եւ ծառայողական հարցերում  առնվազն ձախողակ ու անփույթ գտնված Արշակ Կարապետյանը որոշել է մտնել մի ոլորտ ոչտեղ չունի ո՛չ գիտելիք, ո՛չ փորձ, ո՛չ էլ համապատասխան թիմ: Արշակը որոշել է դառնալ քաղաքական գործիչ, այն էլ` առաջնորդ: Կարելի է միայն պատկերացնել, թե ո՞ւր կհասցնի այսպիսի  քաղաքական առաջնորդը առանց այդ էլ գրեթե կործանված Հայաստանում: Եվ ինչպե՞ս հասկանալ, որ Նիկոլին հլու-հնազանդ ծառայող , Նիկոլի բոլոր դավաճանությունները (ինչպես ինքն է ասում) մարսող, ավելին` դրանց մասնակից Արշակ Կարապետյանը  ոչ թե այն ժամանակ ի նշան անհամաձայնության հրաժարական տվեց, թեեւ, իրեն հարգող զինվորական ոչ թե հրաժարական պետք է տար, այլ փոխեր  քաղաքական դավաճանության ընթացքը եւ բռներ դավաճանի ձեռքը, բայց ոչ` Արշակ Կարապետյանը տաքուկ-տաքուկ զբաղեցնում էր իր պաշտոնը եւ այժմ Նիկոլի հետ հավասար  կիսում է այն դավաճանության պատասխանատվությունը, որին նա եւս մասնակից է եղել, ավելին` եղել է գլխավոր դերերից մեկում:

Իհարկե, տարօրինակ է նաեւ Նիկոլի պահվածքը, որը նախ մեծ պաշտոն է տալիս  նախկիններին  ծառայած  Արշակ Կարապետյանին եւ հետո  մի բան էլ իրեն առաջ է քաշում եւ նշանակում պաշտպանության նախարար:  Իսկ այն բանից հետո, երբ ՊՆ նախարարը դրսեւորեց  առնվազն  հանցավոր  ամփությույուն, որի արդյունքում  Հայաստանի Հանրապետությունը կորցրեց տարածքներ եւ զոհվեցին հայ զինվորներ, Նիկոլը բավարարվում է ընդամենը  պաշտոնանկությամբ, փոխանակ անմիջապես կալանավորեր այդպիսի ՊՆ նախարարին, այնուհետեւ անցկացներ հետքաննություն արդյո՞ք ակտարվածը անփություն էր, թե՞ դավաճանություն: Սակայն հավանաբար կատարվածը Նիկոլի սրտով էր եւ հենց այդպիսի  արդյունք ստանալու համար նախկինում արդեն իսկ իրեն ոչ լավ կողմից ցուցադրած Արշակ Կարապետյանին Նիկոլը դրեց բանակի գլխին եւ մի բան էլ, ըստ Արշակի, արգելեց զենք կիրառել թշնամու նկատմամբ: Արշական էլ փոխանակ այդպիսի հրաման ստանալուց հետո ըմբոստանար գլուխը կախ համաձայնվեց ղեկավարել բանակ, որը իրավունք չունի կրակելու:

Այպսիով, կարելի է եզրակացնել,որ այս երկուսի միջեւ իրականում կար  ինչ-որ համաձայնություն եւ այսօր  Նիկոլը փորձում է  գովազդել Արշակ Կարապետյանին, որպես իբր թե Ռուսաստանում լայն ու ազդեցիկ կապեր ունեցող մեկին: Գուցե Արշակը իսկապես Ռուսաստանում ունի որոշակի կապեր, քանի որ ունի որոշակի ֆինանսավորում, սակայն  ամբողջ հարցը այն է, թե ո՞ր շրջանակների հետ է այդ կապերը եւ ո՞ր աղբյուրից են գալիս այդ փողերը, չէ՞ որ Ռուսաստանում  կան բազմաթիվ շերտեր եւ խմբավորումներ, այդ թվում` այսպես կոչված 5-րդ շարասյունը: Մի բան կարելի է վստահաբար ասել, որ չկա ոչ մի  նշույլ, որ Արշակ Կարապետյանը ունի կապեր Ռուսաստանի պաշտոնական  կամ քաղաքագիտական  կամ հայրենասիրական շրջանակների հետ: Իսկ Նիկոլը  իր ասուլիսի ժամանակ իբր թե  Արշակ Կարապետյանին փնովելով եւ նրան ներկայացնելով որպես Ռուսաստանուևմ ազդեցիկ կապեր ունեցող գործիչ իրականում դրանովփորձում էր ստեղծել կեղծ թիրախ այն  Նիկոլին ատող ընդդիմադիր ընտրազանգվածի համար, ովքեր փնտրում են այնպսի առաջնորդի, ով լայն կապեր կունենա  Ռուսաստանի պետությունը ներկայանցող շրջանակների հետ: Հակառակ դեպքում, եթե Նիկոլը եւ Արշակը ոչ մի պայմանավորվածություն չունեն, ապա 2021 թվականի նոյեմբերի 14-ից հետո պետք է հարուցված լիներ համապատասխան քրեական գործ եւ այսօր հանրությունը պետք է ունենար ոչ թե Նիկոլի գանգատները ասուլիսում,  այլ քրեական գործով տրված պատասխան արդյոք 2021 թվականի նոյեմբերի 14-ին Արշակ Կարապետյանի արարքը հանցավոր անփություն էր, թե՞ դավաճանություն:

Ա. Հովհաննիսյան

https://iravunk.com/sim/?p=278517&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ