Էշն ինչ գիտի, նուշն ինչ է, ողորմելինե՛ր, մնացեք էդ մակարդակին. Հայրիկյան

Տեսանյութեր

Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ՀՀ արդարադատության նախարարությունում օրերս պետք է կայանար նախարարության ներկայացուցիչների եւ ԱԻՄ-ականների հանդիպումը: ԱԻՄ նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ պատրաստվում էր նախարարությանը փոխանցել դեռեւս տարիներ առաջ 10 կուսակցությունների կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Սակայն ԱԻՄ-ականներն ու նրանց համախոհները նախարարության դիմաց հայտնվեցին փակ դռների առաջ: ԱԻՄ նախագահը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, մանրամասնեց, որ հստակ ժամ էին պայմանավորվել, ինքն էլ պատրաստվում էր ներկայացնել հայեցակարգ, որի ուղղությամբ այս իշխանությունը 4 տարի աշխատել է ու չի կարողացել իրականացնել:

— Սահմանադրական բարեփոխում են սկսում՝ առանց հասկանալու, որ պետք է հայեցակարգ ունենան, որ հետո ձեռնամուխ լինեն այդ գործին։ Եվ նրանք քաղաքական ու պետական գործիչներ են իրենց համարում։ 2020 թվականից մինչեւ 2024 թվականն ընկած ժամանակահատվածը վատնեցին, ներպետական ծախսագումար կորզեցին՝ ավելի քան 200 մլն դրամ, եւ ոչինչ չարեցին։ Ինձ մոտ մեր 10 կուսակցությունների կողմից նախկինում ներկայացված հայեցակարգն է, որը կրկին պետք է փոխանցեինք նախարարությանը: Մենք պայմանավորվել էինք, որ պետք է հանդիպենք Արդարադատության նախարարության պատասխանատուների հետ եւ փոխանցենք փաստաթուղթ, որի համար անբանները, 4 տարի պետությունից աշխատավարձ ստանալով, չմշակեցին։ Եթե որեւէ այգեգործ ստացած լիներ որոշակի գումար եւ, օրինակ, ծառերը չտնկեր, նրան պատասխանատվության կենթարկեին: Բայց այս մարդիկ, ժողովրդի հաշվին իրենց վզերը հաստացնելով, իրենց իսկ ժամադրություններից էլ են հրաժարվում, ինչպես ասում են` գող` սիրտը դող։ 4 տարվա ընթացքում չկարողացան չորս էջ գրել, հիմա ուզում ենք պատրաստի հայեցակարգ տալ, թաքնվում են պատերի հետեւում: Բա իրենց խղճի հետեւում ինչպե՞ս են թաքնվելու, իրենց երեխաների դառը ճակատագրի առաջ ինչպե՞ս են արդարանալու: Ողորմելի, թշվառ, ծախու արարածներ են` նախարարի գլխավորությամբ, որը հուլիսին ավարտված նորմատիվ իրավական ակտի մասին ասում է` մինչեւ դեկտեմբեր կհասցնենք: Գրիգոր Մինասյանն արդարադատության նախարա՞ր է, թե՞ վերջին քրեական հանցագործը: Իրավական նորմատիվ ակտը պետք է ժամկետում կատարվի։ Չկատարվեց, դադարեցվում է իր գործունեությունը։ Ինչեւէ, այդ ողորմելի ստրուկներն անգամ իմ խոսքերին, նախարարության դիմաց եկած մարդկանց նույնիսկ հայացքին արժանի չեն: Միայն դեբիլը չգիտի, որ Սահմանադրության մեջ բարեփոխումները կատարվում են մեկ նպատակով` քաղաքացիների իրավունքները ընդլայնելու: Ամեն դեպքում, ինձ համար անհասկանալի էր, ինչո՞ւ էր նախարարության աշխատակցուհին` Անի կոչված դժբախտը, հանդիպման ժամ նշանակել, եթե իր ղեկավարներն այդքան վախկոտ են, Վերգո են, ինչո՞ւ է դրանց հետ բան պայմանավորվում, մի՞թե չգիտեր, որ անողնաշար են: Ի դեպ, նախարարություն ինձ հետ գրքեր էի տարել` բացարձակ ժողովրդավարության վերաբերյալ, պետությունների ժողովրդավարականությունը չափելու բանաձեւի վերաբերյալ, որ նվիրեի, բայց էշն ինչ գիտի, նուշն ինչ է: Ողորմելինե՛ր, մնացեք այդ մակարդակին, մեկ է» վաղը սրբելու ենք իրենց այդտեղից: Որեւէ պատասխանատու դիրքում իրավունք չունեն այսպիսի մարդիկ լինեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=278455&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ