ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահացած հոգիներ, ոսկորներ, գերեզմանի հողեր.Ինչպես են մարդկանց հասցնում խելագարության.Սեւ մոգությունը անախադեպ չափերի հասել ՀՀ-ում

Տեսանյութեր

Թուղթ ու գիրը, անեծքը ունեն բումերանգի էֆեկտ, մի օր Ձեր արած վատ քայլը ձեր դեմ է օգտագործվելու։ ՀՀ-ում տարածված թուղթ ու գրի, գարնան շրջանում դրա մեծ պահանջաարկի, դրանց վտանգավոր հետեւանքների, գերեզմանատան հողերի միջոցով մարդկանց խելագարության հասցնելու միջոցով անցկացվող ծիսակարգերի եվ դրանցից ազատվելու միակ միջոցի մասին բացառիկ խաղաքարտեր է բացահայտում հայտնի շաման Արման Այվազյանը.

-Գարնան ժամանակաշրջանում էներգետիկան բարձրանում է եւ այն ավելի է սրվում, հիմա ավելի քան երբեւէ մարդիկ սկսել  են վազել թուղթուգիր անողների մոտ: Վերջերս հանդիպեցի մի լեհ կնոջ, ով աշխատում է բացառապես սեւ ուժերի հետ եվ երբ հարցրեցի, թե ո՞ր ազգն է ավելի շատ Ձեզ դիմում, պատասխանը ցնցեց ինձ, որովհետեւ ասաց` դա հայ ազգն է։ Հիմա սկսել են ավելի վատ տարբերակներով աշխատել, դա վուդուներն է, կերպարներով ու ասեղներով են աշխատում, որը ամենամեծ սեւ էներգետիկան է իր մեջ պարունակում։ Եթե մյուսների դեպքում պահանջնվում է 45-60 օր աշխատել, որպեսզի մաքրվի, ապա վուդույի դեպքում մոտ 80 օր է պետք։ 

-Մեզ դիմած քաղաքացիները նաեւ բարձրաձայնում են գերեզմանից հող վերցնելու տարբերակի մասին։ Սա՞ ինչ կարգի ազդեցություն կարող է թողնել մարդու կյանքի վրա։

-Այ՛ո, կա նման բան,  որի համար օգտագործում են մարդկանց մահացած հոգիները, ոսկորները, կամ գերեզմանի հողերը։ Դա հիմնականում անում են Մարտունու եվ Էջմիածնի շրջանի մոգերը , դա բավականին հին ծիսակարգ է, որը տվել է շատ զոհեր, որպեսզի հասնեն դրան։ Սա օգտագործում են հիմնականում, որպեսզի մարդը հոգեկան խանգարումներ ստանա եև ի ուրախություն մեզ այս տեսակը շատ չի զարգացել Հայաստանում եւ գնալով այն նվազում է։

-Իսկ առհասարակն հնարավո՞ր է շրջանցել սեւ մոգությունը եւ ինչպե՞ս պաշտպանվել, կամ ինչպես հասկանալ, որ մարդը սեւ ուժերի ազդեցության տակ ես։

-Միանշանակ հնարավոր է։ Երբ սկսվում են անհաջողությունները, մեկը-երկու չդառնալը, մարդկանց հիասթափությունները, մարդու տնից դուրս գալ ու չվերադառնալը, տղամարդկանց մոտ սկսում են որոշ օրգաններ չաշխատել։ Չեն ուզում աշխատանքի գնալ, կամ կորցնում են այն, սկսում են մարդիկ ազդել Ձեր վրա, նյարդային իրավիճակ է սկսվում մարդու մոտ։ Բայց գոյություն ունի ինքնաբացասական ազդեցություն, գիտակցաբար ազդեցություն սեւ մոգության եվ կա նաեւ ժառանգական ազդեցություն, որը փոխանցվում է գենետիկորեն։ Հաճախ գալիս ու ասում են, որ իրենց վրա կա թուղթ ու գիր, բայց պարզվում է, որ դա իրենց կողմից առաջացրած սեւ էներգետիկան է, իրենք են իրենց փակում։ Ենթադրենք մեկը գտնվում է դեպրեսիոն շրջանում ու հենց այդ ժամանակ մենք կարող ենք ակտիվացնել այս սեւ շրջանակը։

-Արման, իսկ կա՞ն թուղթ ու գրեր, որոնք հնարավոր չէ մաքրել։

-Ո՛չ, չկա նման բան, բոլորն էլ հնարավոր է մաքրել։ Ինչ է նշանակում թուղթուգիր. ստեղծված էներգետիկ դաշտ խաչմերուկի վրա Ձեզ գցում են պարկի մեջ ու չեք  կարողանում դուրս գալ այդ էներգետիկայից: Երբ դուրս ես գալիս այդ խաչմերուկից`  ազատվում ես այդ սեւ ուժերից, բայց դա վերադառնում է այն մարդու մոտ ով ստեղծել է դա։ Ասինքն թուղթուգիրը բումերանգի էֆեկտով վերադառնում է ստեղծողին, եւ անգամ նրա ժառանգներին։

https://iravunk.com/sim/?p=278444&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ