ԳՈՏԵՊՆԴՎԵՔ ԿԻՍԱ` ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՄԵԶ ԿՕԳՆԻ

Վերլուծություն

Օս­տապ Բեն­դե­րի այս հայտ­նի խոս­քը լա­վա­գույնս բնու­թագ­րում է Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րող շրջա­նակ­նե­րում տի­րող մթնո­լոր­տը:

 Օ­րերս «կլա­սիկ դե­պու­տատ», Նի­կո­լի ծրագ­րե­րի եր­կա­րամ­յա ա­ջա­կից եւ վեր­ջերս հա­տուկ հանձ­նա­րա­րութ­յուն­նե­րի դես­պա­նի պաշ­տո­նից հրա­ժա­րա­կան տված Էդ­մոն Մա­րուք­յա­նը, կա­մա թե ա­կա­մա, բա­ցա­հայ­տեց մի շարք կա­րե­ւո­րա­գույն հան­գա­մանք­ներ:

«ԿԼԱՍԻԿ» ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ

­Նա­խե­ւա­ռաջ Մա­րուք­յա­նը բա­ցա­հայ­տեց, որ Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նի կազ­մում ճա­նա­չե­լը ե­ղել է եվ­րոա­մե­րիկ­յան ծրագ­րի մի մա­սը, ո­րը թե­լադր­վել է Նի­կո­լին, ո­րից հե­տո Նի­կո­լը, խախ­տե­լով ՀՀ սահ­մա­նադ­րութ­յու­նը, հան­ցա­վոր գոր­ծար­քի մեջ մտավ թուրք-ադր­բե­ջա­նա­կան միու­թե­նա­կան պե­տութ­յան հետ` Պ­րա­հա­յում հայ­տա­րա­րե­լով, որ Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նի մաս է: Դ­րա դի­մաց Նի­կո­լին խոս­տաց­ված էր, որ Ադր­բե­ջա­նը կհայ­տա­րա­րի, որ ճա­նա­չում է Հա­յաս­տա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը ՀԽՍՀ սահ­ման­նե­րում: Միա­ժա­մա­նակ Ա­րեւ­մուտ­քը պետք է ե­րաշ­խա­վո­րեր ար­ցախ­ցի­նե­րի` ի­րենց հո­ղում ապ­րե­լու եւ նրանց մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նութ­յու­նը:

Էդ­մոն Մա­րուք­յա­նը խոս­տո­վա­նում է, որ նա նույն­պես հա­մա­ձայն էր, ա­վե­լին` մաս­նա­կից էր այս սար­սա­փե­լի դա­վա­ճա­նա­կան ծրագ­րին, ո­րի նպա­տակն էր ռուս­նե­րին դուրս մղել Ադր­կով­կա­սի տա­րա­ծաշր­ջա­նից: Այս­պի­սով, Մա­րուք­յա­նը տվել է ինք­նա­խոս­տո­վա­նա­կան ցուց­մունք, ինչ­պես նաեւ` ցուց­մունք Նի­կո­լի դեմ, ըստ ո­րի` նրանք պետք է մե­ղադր­վեն ՀՀ սահ­մա­նադ­րութ­յու­նը խախ­տե­լու, թշնա­մու հետ գաղտ­նի դա­վա­ճա­նա­կան գործ­ար­քի մեջ մտնե­լու մեջ: Եվ ե­թե Մա­րուք­յա­նի ինք­նա­խոս­տա­վա­նա­կան ցուց­մուն­քից հե­տո Դա­տա­խա­զութ­յու­նը եւ Քննչա­կան կո­մի­տեն չհա­րու­ցեն քրեա­կան գործ, ա­պա նրանք նույն­պես կլի­նեն վե­րո­հիշ­յալ հան­ցանք­նե­րի ան­մի­ջա­կան մաս­նա­կից­նե­րը:

­Սա­կայն վե­րա­դառ­նանք Մա­րուք­յա­նի ինք­նա­խոս­տո­վա­նութ­յա­նը: Ըստ նրա` Ադր­բե­ջա­նը խա­բեց, ինչ­պես Ա­րեւ­մուտ­քին, այն­պես էլ` Նի­կո­լին ու Էդ­մո­նին, Հա­յաս­տա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը չճա­նա­չեց, իսկ ար­ցախ­ցի­նե­րին ար­տաք­սեց Ար­ցա­խից: Արդ­յուն­քում` սկու­տե­ղի վրա ստա­նա­լով ե՛ւ Ար­ցա­խը, ե՛ւ Հա­յաս­տա­նի հայ­տա­րա­րութ­յու­նը Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նի մաս ճա­նա­չե­լու վե­րա­բեր­յալ: Նույն ըն­թաց­քում Ա­րեւ­մուտ­քը մա­տը մա­տին չխփեց, որ­պես­զի ա­պա­հո­վի իր ա­ռաջ քա­շած ծրագ­րի շրջա­նա­կում Ադր­բե­ջա­նի կող­մից ստանձ­նած պար­տա­վո­րութ­յուն­նե­րի կա­տա­րու­մը: Թեեւ, մեր հա­մոզ­մամբ, Ա­րեւ­մուտ­քը էն գլխից պլա­նա­վո­րում էր Ար­ցա­խի բնակ­չութ­յան տե­ղա­հա­նու­մը, քա­նի որ տար­րա­կան քա­ղա­քա­գի­տա­կան վեր­լու­ծութ­յու­նը ցույց է տա­լիս, որ հենց դա էր Ա­րեւ­մուտ­քի մի­ջանկ­յալ նպա­տակ­նե­րից մե­կը:

Արդ­յուն­քում Էդ­մո­նը վե­րո­հիշ­յալ դա­վա­ճա­նա­կան ծրագ­րի տա­պա­լու­մից հե­տո կես տա­րի մտա­ծեց-մտա­ծեց եւ ո­րո­շեց ան­հա­մաձ­յա­նութ­յուն հայտ­նել Նի­կո­լի հետ ու հրա­ժա­րա­կան տալ: Սա­կայն նա բնավ էլ ի­րեն մե­ղա­վոր չի հա­մա­րում Ար­ցա­խի կոր­ծան­ման հա­մար: Եվ բա­վա­րար­վեց` ըն­դա­մե­նը հրա­ժա­րա­կան տա­լով: Սա­կայն չէ՞ որ նա մեղ­սա­կից է այդ դա­վա­ճա­նա­կան ծրագ­րին եւ թուրք-ադր­բե­ջան­ցի­նե­րի հետ գաղտ­նի դա­վա­ճա­նա­կան հա­մա­ձայ­նագ­րին: Եվ այդ ծրագ­րի տա­պա­լու­մից պետք է ոչ թե հրա­ժա­րա­կան տար ու, ըստ ի­րեն, շա­րու­նա­կեր իր քա­ղա­քա­կան ար­դեն ընդ­դի­մա­դիր գոր­ծու­նեութ­յու­նը, այլ քիչ թե շատ խիղճ ու պա­տիվ ու­նե­ցո­ղը նման դեպ­քե­րում դի­մում է ինք­նաս­պա­նութ­յան: Չէ՞ որ նաեւ Էդ­մո­նի մաս­նակ­ցութ­յամբ մեր ազ­գը կորց­րեց հա­զա­րամ­յակ­նե­րով պահ­պան­ված մեր մար­զե­րից մե­կը, եւ հար­յուր հա­զար հայ դար­ձան փախս­տա­կան, զոհ­վե­ցին մի քա­նի տասն­յակ հայ զին­վոր­ներ եւ քա­ղա­քա­ցիա­կան ան­ձինք, զոհ­վե­ցին նաեւ ռուս խա­ղա­ղա­պահ­ներ: Իսկ Էդ­մո­նը ըն­դա­մե­նը հրա­ժա­րա­կան տվեց տա­քուկ պաշ­տո­նից:

ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

­Թեեւ, Էդ­մո­նը պնդում է, թե ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­ներ չեն սպաս­վում, եւ նա ոչ թե դրա հա­մար է դուրս ե­կել Նի­կո­լի թի­մից, կա­րե­լի է են­թադ­րել, որ կա՛մ Նի­կո­լին հա­նե­լու են Ազ­գա­յին ժո­ղո­վի ո­րոշ­մամբ եւ փո­խա­րի­նե­լու են ծայ­րա­հեղ սո­րո­սա­կան մե­կով, օ­րի­նակ` Անգ­լիա­յի հե­տա­խու­զութ­յան հետ մո­տի­կից ծա­նոթ ԱԽՔ Ար­մեն Գ­րի­գոր­յա­նով, կա՛մ , այ­նո­ւա­մե­նայ­նիվ, Նի­կո­լը կգնա ընտ­րութ­յուն­նե­րի եւ կփոր­ձի պահ­պա­նել սե­փա­կան դիր­քե­րը: Եր­կու դեպ­քում էլ Մա­րուք­յա­նին, ո­րը նաեւ «Լու­սա­վոր Հա­յաս­տան» կու­սակ­ցութ­յան նա­խա­գահն է, ձեռհ­տու է տա­րան­ջատ­վել Նի­կո­լից:

Ինչ վե­րա­բե­րում է Էդ­մո­նին, ա­պա նա իր քա­ղա­քա­կան կեն­սագ­րութ­յան մեջ այն­քան է շուռումուռ ե­կել այս կող­մից այն կողմ, որ նա ո­րե­ւէ խոս­քին հա­վա­տա­լու ո­րե­ւէ ա­ռիթ չու­նենք: Միա­ժա­մա­նակ հայտ­նի է, որ վեր­ջին շրջա­նում Էդ­մո­նը զբաղ­ված էր հայ-թուր­քա­կան սահ­մա­նին սահ­մա­նա­մերձ գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րին թուր­քա­սի­րութ­յուն հա­մո­զե­լու գոր­ծով: Նա կազ­մա­կեր­պում էր հան­դի­պում­ներ, ո­րոնց ըն­թաց­քում փոր­ձում էր ներշն­չել սահ­մա­նա­մերձ գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րին, թե ինչ­պի­սի պայ­ծառ «ա­պա­գա կա» կլի­նի, ե­թե բաց­վի հայ-թուր­քա­կան սահ­մա­նը:

­Նոր ընտ­րութ­յուն­նե­րի վար­կա­ծի օգ­տին են խո­սում նաեւ մի շարք սկան­դա­լա­յին ֆի­գուր­նե­րի ակ­տիվ տե­ղա­շար­ժե­րը: Այս­պես, Նի­կո­լի նախ­կին ակ­տիվ ա­ջա­կից, ՊՆ նա­խա­րար Ար­շակ Կա­րա­պետ­յա­նը Մոսկ­վա­յում նստած ո­րո­շել է ՀՀ-ում ստեղ­ծել կու­սակ­ցութ­յուն: Կու­սակ­ցութ­յուն ստեղ­ծե­լուց ա­ռաջ նա գժտվեց իր, ըստ էութ­յան, միակ դաշ­նա­կից, ի­րեն ռազ­մա­կան գոր­ծիչ ան­վա­նող Գե­ւորգ Գե­ւոր­գա­նի հետ: Գժտ­վե­լու պատ­ճա­ռը, ըստ Գե­ւորգ Գե­ւորգ­յա­նի, Ար­շակ Կա­րա­պետ­յա­նի ան­ձի մեջ է: Սա­կայն կան նաեւ այլ լու­րեր, որ Ար­շակ Կա­րա­պետ­յա­նի ա­ռաջ դրել են ձայ­նագ­րութ­յուն, որ­տեղ Գե­ւորգ­յա­նը բա­ցում է Ար­շակ Կա­րա­պետ­յա­նի գոր­ծու­նեութ­յան ստվե­րա­յին կող­մե­րը: Իսկ այդ կող­մե­րը շատ են` սկսած նախ­կին նա­խա­րա­րի ներ­կա­յիս ֆի­նան­սա­կան ա­ռա­տութ­յան աղբ­յուր­նե­րից, վեր­ջաց­րած նրա քա­ղա­քա­կան կա­պե­րով: Հի­շեց­նենք, որ Ար­շակ Կա­րա­պետ­յա­նը քա­ռօր­յա պա­տե­րազ­մից հե­տո Սերժ Սարգս­յա­նի կող­մից հե­ռաց­վել էր պաշ­տո­նից, պատ­ճառ­նե­րի մա­սին կա­րե­լի է խո­սել այլ ա­ռի­թով: Սա­կայն «նախ­կին» լի­նե­լով` Կա­րա­պետ­յա­նը հեշ­տութ­յամբ սկսեց հա­մա­գոր­ծակ­ցել ու ծա­ռա­յել Նի­կո­լին ու հե­տե­ւա­պես ամ­բող­ջութ­յամբ կի­սում է Նի­կո­լի հետ Ար­ցա­խում ու ՀՀ սահ­ման­նե­րում կրած սար­սա­փե­լի կո­րուստ­նե­րը: Բայց սա էլ ո­րո­շեց կու­սակ­ցութ­յուն բա­ցել…

­Հատ­կան­շա­կան է, որ Ա. Կա­րա­պետ­յա­նի կող­մից կու­սակ­ցութ­յուն հիմ­նե­լու ո­րո­շու­մը զու­գակց­վեց մեկ այլ հե­տաքր­քիր ո­րոշ­մամբ, երբ այդ կու­սակ­ցութ­յան նա­խա­գահ պետք է դառ­նա Շա­հին­յան Հո­վի­կը, ո­րը ժա­մա­նա­կին ե­ղել է Լե­ւոն Տեր-­Պետ­րոս­յա­նի ա­մե­նաե­ռան­դուն ա­ջա­կից­նե­րից մե­կը, հայտ­նի է ե­ղել ընտ­րութ­յուն­նե­րի կեղ­ծա­րա­րութ­յամբ եւ առնչ­վել է կրի­մի­նալ շրջա­նակ­նե­րի հետ` ու­նե­նա­լով «շախ­տի Հո­վո» մա­կա­նու­նը: Դ­րա­նից հե­տո Շա­հին­յան Հո­վի­կը ան­ցել է մի քա­նի քա­ղա­քա­կան շրջա­նակ­նե­րի մի­ջով եւ ա­հա հայտն­վել Կա­րա­պետ­յա­նի կու­սակ­ցութ­յան ղե­կա­վա­րի դե­րում:

­Մեկ այլ հե­տաքր­քիր պատ­մութ­յուն, ո­րը ցույց է տա­լիս մո­տա­լուտ ընտ­րութ­յուն­նե­րի նա­խա­պատ­րաստ­ման գոր­ծըն­թաց, կապ­ված է նույն­պես Մոսկ­վա­յում գտնվող Միհ­րան Պո­ղոս­յա­նի հետ: Այս անձն էլ ժա­մա­նա­կին ե­ղել է ԴԱՀԿ ղե­կա­վար: Ե­ղել է նաեւ Հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցութ­յան ան­դամ, այդ կու­սակ­ցութ­յան խմբակ­ցութ­յան պատ­գա­մա­վոր, սա­կայն այժմ հայ­տա­րա­րել է, որ դուրս է գա­լիս Հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցութ­յու­նից եւ ստեղ­ծում է իր սե­փա­կան կու­սակ­ցութ­յու­նը: Վեր­ջերս Քեթ­րի­նի Միհ­րա­նը, ո­րը ժա­մա­նա­կին մե­ղադր­վում էր բա­նա­նի ներ­մուծ­ման մե­նաշ­նորհ ու­նե­նա­լու մեջ, եւս հայտն­վեց բա­նա­նա­յին սկան­դա­լի կի­զա­կե­տում: Բանն այն է, որ իր ըն­կե­րութ­յան հաս­ցեով ե­կած բա­նա­նի խմբա­քա­նա­կի մեջ հայտ­նա­բեր­վեց մեծ քա­նա­կութ­յամբ թմրան­յութ: Գոր­ծի շուրջ սկզբից մեծ աղ­մուկ բարձ­րա­ցավ, սա­կայն հե­տո այդ պա­տա­հա­րի մա­սին նա­խընտ­րե­ցին չխո­սել եւ Քեթ­րի­նի Միհ­րա­նի մաս­նակ­ցութ­յու­նը Հա­յաս­տան մե­ծա­քա­նակ թմրան­յու­թեր ներ­մու­ծե­լու պատ­մութ­յան հետ մնաց ա­նո­րոշ: Մ­նում է են­թադ­րել, ին­չի՞ շնոր­հիվ Նի­կո­լը ոչ միան թույլ տվեց Քեթ­րի­նի Միհ­րա­նին շա­րու­նա­կել բա­նա­նի ներկ­րու­մը Հա­յաս­տան, ո­րի դեմ Նի­կո­լը փրփու­րը բե­րա­նին պայ­քա­րում էր ընդ­դի­մա­դիր ե­ղած ժա­մա­նակ, այ­լեւ ին­չո՞ւ ծած­կադմ­փո­ցի են­թարկ­վեց մեկ տոն­նա­յի թմրան­յու­թի պատ­մութ­յու­նը: Եվ արդ­յո՞ք այս­պի­սի հան­գա­մանք­նե­րում Միհ­րան Պո­ղոս­յա­նը կա­րող է գոր­ծել ան­կաշ­կանդ…

­Հաս­կա­նա­լի է, որ նոր ընտ­րութ­յուն­ներ Նի­կո­լի հա­մար անց­կաց­նե­լը կլի­նի սար­սա­փե­լի ծանր: Ըստ բո­լոր հար­ցում­նե­րի` նա ու­նի 12-14 տո­կոս ա­ջակ­ցութ­յուն: Սա­կայն բանն այն է, որ ո­րե­ւէ այլ ընդ­դի­մա­դիր ուժ այ­սօր չու­նի ան­գամ դա: Եվ հա­վա­նա­բար ընտ­րութ­յուն­նե­րը հաղ­թե­լու եւ դրան­ցից հե­տո կա­ռա­վա­րութ­յուն ձե­ւա­վո­րե­լու Նի­կո­լի տակ­տի­կան լի­նե­լու է նույ­նը, ինչ 2021 թվա­կա­նի ԱԺ-ի, կամ էլ` 2023 թվա­կա­նի Ե­րե­ւա­նի ա­վա­գա­նու ընտ­րութ­յուն­նե­րում: Այ­սինքն` ընտ­րութ­յուն­նե­րի մաս­նա­կից դարձ­նել հնա­րա­վո­րինս շատ կու­սակ­ցութ­յուն­նե­րի, փո­շիաց­նե­լով նրանց մի­ջեւ ընդ­դի­մա­դիր ընտ­րա­զանգ­վա­ծի ձայ­նե­րը: Միա­ժա­մա­նակ թույլ չտա­լով, որ­պես­զի ընդ­դի­մութ­յու­նը ձե­ւա­վո­րի միաս­նա­կան ճա­կատ: Փոր­ձը ցույց է տա­լիս, որ Նի­կո­լի այդ տակ­տի­կան բե­րել է հա­ջո­ղութ­յան, իսկ թե ինչ լծակ­նե­րով նա թույլ չտ­վեց, որ­ նա­խորդ ընտ­րութ­յուն­նե­րում ընդ­դի­մութ­յու­նը ձե­ւա­վո­րի միաս­նա­կան ճա­կատ հայտ­նի է, դրանք եր­կուս­ն են` քրեա­կան հե­տապն­դում­ներ եւ տնտե­սա­կան ար­տո­նութ­յուն­ներ: Այ­սինքն` հին եւ փորձ­ված մտրա­կի եւ քաղց­րաբ­լի­թի հայտ­նի տակ­տի­կան:

Ի՞ՆՉ ԿԱՍԻ ԱՐԱՅԻԿԸ

Ինչ­պես հայտ­նի է, Ար­ցա­խի նախ­կին նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րութ­յուն­յա­նի ադր­բե­ջա­նա­կան հե­ռուս­տա­տե­սութ­յա­նը տված հար­ցազ­րույ­ցը կհրա­պա­րակ­վի մար­տի 28-ին: Ինչն է պատ­ճա­ռը, որ ադր­բե­ջան­ցի­նե­րը 20 օր ձգձգե­լու են այդ հար­ցազ­րույ­ցի հրա­պա­րա­կու­մը: Բանն այն է, որ Ա­րա­յիկ Հա­րութ­յուն­յա­նը քա­ջա­տեղ­յակ է, թե՛ 44-օր­յա պա­տե­րազ­մի հայ­կա­կան կող­մից ձա­խող­ման բո­լոր նրբութ­յուն­նե­րին, եւ թե՛ Ար­ցա­խի բռնա­գաղ­թի այն­պի­սի ման­րա­մաս­նե­րի, ո­րոնք կա­րող է Նի­կո­լին, եւ ոչ միայն նրան, դնել վերջ­նա­կան փա­կու­ղու ա­ռաջ: Ըստ էութ­յան, այդ 20 օ­րը տրված է Նի­կո­լին որ­պես վերջ­նա­գիր Ադր­բե­ջա­նի ե­րեք պա­հանջ­նե­րի կա­տար­ման հա­մար` նախ Զան­գե­զու­րի մի­ջանց­քը եւ ա­պա չորս գյու­ղե­րի հանձ­նու­մը, եւ, վեր­ջա­պես սահ­մանդ­րա­կան հան­րաք­վեն: Ե­թե հաշ­վի առ­նենք, որ Ռու­սաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վը նույն­պես ակ­նար­կել է 44-օր­յա պա­տե­րազ­մի հետ կապ­ված եւ դրա­նից հե­տո Նի­կո­լի վե­րա­բեր­յալ աղմ­կա­հա­րույց բա­ցա­հայ­տում­նե­րի ա­ռու­մով,ա­պա Նի­կո­լը մին­չեւ մար­տի 28-ը կա՛մ պետք է կա­տա­րի Ա­րեւ­մուտ­քի պա­հան­ջը, կա՛մ Ռու­սաս­տա­նի, կա՛մ էլ Ադր­բե­ջա­նի: Ե­րեք դեպ­քում էլ Նի­կո­լի եր­գը երգ­ված է լի­նե­լու: Եվ վեր­ջա­պես կա չոր­րորդ տար­բե­րա­կը` այս 20 օր­վա մեջ հայ­տա­րա­րել ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րի մա­սին` փոր­ձե­լով հե­տաձ­գել վերջ­նա­կան հան­գու­ցա­լուծ­ման պա­հը:

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=278440&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ