ՀՀ տնտեսության շրջադարձը դեպի արևմուտք ձախողվել է. Fitch

Վերլուծություն

Տնտեսությունը դիվերսիֆիկացնելու՝ իշխանությունների հայտարարությունների ֆոնին ամենահեղինակավոր վարկանիշային կազմակերպություններից մեկը՝ Fitch-ը, առաջիկայում էական փոփոխություններ չի ակնկալում. գործակալությունը արձանագրել է, որ Հայաստանը մեծ կախվածություն ունի Ռուսաստանից, չնայած Երևանի ու Մոսկվայի միջև քաղաքական լարվածությանը` փոխադարձ առևտուրը նորանոր ռեկորդներ է գրանցում։ 2023-ի առաջին տասն ամիսներին երկրների առևտրաշրջանությունն անցել է 5 միլիարդ դոլարի սահմանը։

 

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2023 թվականին կազմել է Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 36.8 տոկոսը: Ընդ որում, Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 7 մլրդ 306 մլն 23.9 հազար դոլար՝ 2022-ի նկատմամբ աճելով 43.3 տոկոսով: Հատկանշական է, որ Ղազախստանի և Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության ծավալները նախորդ տարի աճել են անգամներով: 2023-ին Ղազախստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը աճել է 2.4 անգամ՝ կազմելով 100 մլն 484.2 հազար դոլար, իսկ Ղրղզստանի հետ աճը 4.2 անգամ է՝ 27 մլն 829 հազար դոլար ծավալով:

Արդեն 2024 թվականի հունվարի կտրվածքով ՝ ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների, ՀՀ առևտրաշրջանառությունը աճել է 78,8 տոկոսով` հասնելով 2,1 միլիարդ դոլարի: Եվ սա նույնպես ՌԴ հետ փոխադարձ առևտրի շնորհիվ, որը աճել է 93,3 տոկոսով հասնելով 861,4 միլիոն դոլարի:

 

ԵՄ-ն Հայաստանի առևտրային գործընկերների ցանկանում անգամ երկրորդը չի: Այդ տեղում Արաբական Էմիրություններն են, որն առաջ է անցել ԵՄ-ից ու Չինաստանից` 338 մլն դոլար ցուցանիշով: Եթե դիտարկենք առավել մանրամասն, ապա կպարզվի, որ դեպի Էմիրություններ արտահանման կեսը ոսկին է։ Ստացվում է, որ Հայաստանը ոչ թե սկսել է առևտուր անել ԱՄԷ-ի հետ, այլ ուղղակի տարանցիկ երկիր է՝ Ռուսաստանից Էմիրություններ ոսկի տեղափոխելու համար։ Եվ այս տվյալների հիման վրա կարող ենք ասել, որ Հայաստանը ոչ թե և ոչ այնքան դիվերսիֆիկացրել է առևտուրը, այլ ավելի է կախվել Ռուսաստանից, քանի որ դարձել է ռուսական ոսկու արտահանողը։

ԵՄ-ն անգամ երրորդ տեղում չէ: Երրորդ տեղում Չինաստանն է` 200 մլն դոլար ցուցանիշով և 9,3% աճով: Իսկ չորրորդ տեղում հայտնված Եվրոմիության հետ, որին անդամակցելու հայտ ենք ուզում նեկայացնել, առևտուրը կրճատվել է 28%-ով` հասնելով 140 մլն դոլարի: Դիցուք Ֆրանսիայի հետ առևտրաշրջանառությունը կրճատվել է 52,7 տոկոսով և կազմել է ընդամենը 6,4 միլիոն դոլար, համեմատության համար նշենք, որ 2023 թվականի հունվարին այդ թիվը կազմում էր 13,5 միլիոն դոլար: Անկում է ապրել նաև Գերմանիայի հետ առևտրաշրջանառությունը: Եթե 2023 թվականի հունվարին այդ թիվը կազմում էր 51,7 միլիոն դոլար, ապա 2024 թվականի հունվարին այն կազմում է ընդամենը 29,5 միլիոն դոլար: Հունաստանի հետ առևտրաշրջանառությունը 2024 թվականի հունվարին կազմել է 1,9 միլիոն դոլար, 2023-ի նույն ժամանակահատվածում այն կազմում էր 5,5 միլիոն դոլար: Լեհաստանի հետ երկկողմ առևտրաշրջանառությունը ևս կրճատվել է շուրջ երկու անգամ՝ այս տարվա հունվարին այն կազմել է 5,2 միլիոն դոլար, 2023-ի հունվարին այդ թիվը կազմում էր 10,6 միլիոն դոլար:

 

ԱՄՆ հետ երկկողմ առևտրաշրջանառությունը թեև չի կրճատվել, սակայն, աճն էլ կարելի է ասել չնչին է՝ ընդամենը 3,9 տոկոս և կազմել է 51,4 միլիոն դոլար: Մեծ Բրիտանիայի հետ երկկողմ առևտրաշրջանառությունը նույնպես դրական տեղաշարժեր չի արձանագրել, հակառակը, եթե 2023-ի հունվարին այն կազմել է 9,5 միլիոն դոլար, ապա այս տարվա հունվարին նվազել է , հասնելով՝ 3.3 միլիոն դոլարի:

 

Ստացվում է, որ եթե արևմուտքը ցանկանում է ՀՀ համար փոխարինել ՌԴ-ին, ապա պետք է ավելացնի իր առևտրաշրջանառությունը ավելի քան 6 անգամ, ինչը ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում դժվար թե իրականանալի է: Պարզ վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի համար միակ և առանցքային առևտրական գործընկերը՝ ՌԴ-ն է և ՀՀ տնտեսական աճի առյուծի բաժինը պայմանավորված է հենց ՌԴ հետ երկկողմ առևտրաշրջանառության աճով: Ինչ վերաբերվում է հավաքական արևմուտքին, ապա տեսնում ենք, որ ի հեճուկս գեղեցիկ խոստումների՝ արևմտյան երկրների հետ երկկողմ առևտրաշրջանառությունը կտրուկ անկում է գրանցում, հետևաբար կարելի է փաստել, որ տնտեսության դիֆերսիֆիկացիան մնալու է թղթի վրա, դրա իրագործման համար չկա և ոչ մի անհրաժեշտ պայման...

Lurer.com

 

https://iravunk.com/sim/?p=278168&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ