ԱՄՆ-ում սպասվում են 7 ծանրագույն ամիսներ

Վերլուծություն

­Կարե­լի է մտա­ծել, որ «Ա­զա­տութ­յան» մի­ջո­ցով Ա­րեւ­մուտ­քին հղված օգ­նութ­յան ազ­դակն (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=278040&l=am) ի­րա­կա­նում ուղղ­ված էր Վա­շինգ­տո­նին: Այն պարզ պատ­ճա­ռով, որ Նի­կո­լը Եվ­րո­պա­յի հետ ար­դեն իսկ շփվել է, հաս­կա­նում է, թե ին­չի հույս կա­րող է ու­նե­նալ: Ու ե­թե այդ­պես է, Վա­շինգ­տո­նից սպա­սե­լիք­ներ կա­րո՞ղ է ու­նե­նալ:

Ա­սել, թե այս պա­հին Բայ­դե­նի ու նրա թի­մի դար­դու­ցա­վը Նի­կոլն է կամ ան­գամ Զե­լենս­կին, միամ­տութ­յուն կլի­ներ: Ընտ­րութ­յուն­նե­րին մնա­ցել է մի կես տա­րի, իսկ վի­ճա­կը՝ թող ու փա­խի: Թ­րամ­փին փորձում են կանգ­նեց­նել բո­լոր հնա­րա­վոր եւ անհ­նար, թույ­լատ­րե­լի եւ ան­թույ­լատ­րե­լի մե­թոդ­նե­րով, բայց բան չի ստաց­վում: Ան­գամ խա­ղի մեջ են խառ­նել ուլտ­րա­լի­բե­րալ դրա­ծո հան­րա­պե­տա­կա­նի՝ կու­սակ­ցութ­յան թեկ­նա­ծո­ւի դիր­քի հա­մար պայ­քա­րե­լու: Բայց Թ­րամ­փը մեկ բա­ցա­ռութ­յամբ հաղ­թել է բո­լոր նա­հանգ­նե­րում: Դա­տա­կան ո­րո­շում սար­քե­ցին՝ ար­գե­լե­լով կոնկ­րետ նա­հանգ­նե­րում մաս­նակ­ցել ան­գամ ներ­կու­սակ­ցա­կան ընտ­րութ­յուն­նե­րին՝ նա­խա­գա­հի թեկ­նա­ծու ա­ռա­ջադր­վե­լու հա­մար, սա­կայն ԱՄՆ Գե­րա­գույն դա­տա­րա­նը նա­խօ­րեին ո­րո­շեց, որ Թ­րամ­փը կա­րող է ա­ռա­ջադր­վել ԱՄՆ նա­խա­գա­հի պաշ­տո­նի հա­մար պայ­քա­րում։ Եվ դա տրա­մա­բա­նութ­յուն ու­նի. ա­մե­րիկ­յան ուլտ­րա­լի­բե­րալ ողջ քա­րոզ­չա­մե­քե­նան ստիպ­ված է ար­ձա­նագ­րել, որ Թ­րամփն այս պա­հին ու­նի ան­հա­մե­մատ բարձր վար­կա­նիշ, քան Բայ­դե­նը: Ի­հար­կե՝ մի լրատ­վա­մի­ջո­ցը մի փոքր ա­վել ու պա­կաս է ներ­կա­յաց­նում, քան մյու­սը, բո­լո­րի մոտ Թ­րամ­փի ի­րա­կան ցու­ցա­նիշ­ներն էա­կա­նո­րեն նվա­զեց­ված են: Բայց դրա­նով հան­դերձ, Թ­րամ­փի էա­կան ա­ռա­վե­լութ­յան փաս­տը թաքց­նել հնա­րա­վոր չէ: Ու վերց­նել եւ ընտ­րութ­յան չթող­նել մի գոր­ծ­չի, ով այս պա­հին ու­նի ԱՄՆ ընտ­րող­նե­րի կե­սից ա­վե­լիի վստա­հութ­յու­նը, քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազմ տա­նող ա­մե­նա­կարճ ու­ղին է: Ու ով ի­մա­նա, թե դա ուր կտա­նի, երբ ժո­ղովր­դից զատ, նաեւ նա­հանգ­նե­րի մեծ մա­սի իշ­խա­նութ­յուն­ներն են հասց­րել աչ­քի ընկ­նել ընդ­դեմ, կենտ­րո­նա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի կոշտ պայ­քա­րով եւ բա­ցա­հատ ա­ջակ­ցում են Թ­րամ­փին:

­Կարճ ա­սած, Բայ­դե­նի վար­չա­կազ­մին սպա­սում են յոթ ծան­րա­գույն ա­միս­ներ, եւ այս ըն­թաց­քում ա­մեն մի սխալն էլ ա­վե­լի է մե­ծաց­նում Թ­րամ­փի ընտր­վե­լու եւ Բայ­դե­նի (ու նրա ո­րոշ ա­ռանց­քա­յին թի­մա­կից­նե­րի)` բան­տում հայտն­վե­լու հա­վա­նա­կա­նութ­յու­նը: Եվ ի­հար­կե, պա­տա­հա­կան չէ, որ նման ի­րա­վի­ճա­կում Ս­պի­տակ տու­նը փոր­ձում է հնա­րա­վո­րինս թու­լաց­նել իր գո­նե տե­սա­նե­լի մաս­նակ­ցութ­յու­նը ըն­թա­ցիկ թեժ խա­ղե­րում՝ հիմ­նա­կան գոր­ծա­ռույթ­նե­րը թող­նե­լով տե­ղա­կան մանկ­լա­վիկ­նե­րի վրա: Բայց ա­սել, թե դա ա­վե­լի շատ վնաս է բե­րում, թե՝ օ­գուտ, դա էլ է հարց: Օ­րի­նակ, նման մանկ­լա­վիկ­նե­րից Շոլ­ցը «բռնվեց» գե­նե­րալ­նե­րի հե­ռա­խո­սա­յին խո­սակ­ցութ­յան գաղտ­նալս­ման գոր­ծով, որ­տեղ քննար­կում էին ի­րենց, բրի­տա­նա­ցի­նե­րի եւ ա­մե­րի­կա­ցի­նե­րի ու­ղիղ մաս­նակ­ցութ­յամբ Կեր­չի նե­ղու­ցի կամր­ջին հար­վա­ծե­լու թե­ման: Կամ Մակ­րո­նը, ո­րը հան­կարծ սկսեց խո­սել Ուկ­րաի­նա ՆԱՏՕ-ա­կան զոր­քեր ու­ղար­կե­լու հե­ռան­կա­րի մա­սին: Ու հի­մա Ս­պի­տակ տունն ար­դեն ո­րե­րորդ ան­գամ ստիպ­ված է ար­դա­րա­նալ, թե մենք զորք ու­ղար­կե­լու մա­սին չենք էլ մտա­ծում, թե­եւ Թ­րամ­փը մե­ղադ­րանք­նե­րի հեր­թա­կան փա­թեթն ուղ­ղեց Բայ­դե­նին, թե այս մա­ռազ­մա­տիկ ծե­րու­կը ի վեր­ջո հասց­նե­լու է Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յի­նի, ո­րի ժա­մա­նակ ին­քը կթաքն­վի բուն­կեր­նե­րում, եւ կզոհ­վեն շար­քա­յին ա­մե­րի­կա­ցի­նե­րը:

Ն­ման ի­րա­վի­ճա­կում Նի­կոլն ա­մե­րիկ­յան ու­ղիղ կամ միջ­նոր­դա­վոր­ված՝ Եվ­րո­պա­յի մի­ջո­ցով օգ­նութ­յան վրա կա­րո՞ղ է հույս դնել: Թե Մակ­րոնն ին­չեր է խոս­տա­ցել Նի­կո­լին, ի­րենք կի­մա­նան: Բայց որ նրա ա­սած­նե­րը հիմ­նա­կա­նում չեն կա­տար­վում, ա­վե­լորդ ան­գամ հիմ­նա­վո­րեց Հա­յաս­տա­նին տրա­մադ­րած մի քա­նի գի­շե­րա­յին հե­ռա­դի­տակ­նե­րը:

Մ­յուս կող­մից, հե­տաքր­քիր էր նաեւ Պես­կո­վի հայ­տա­րա­րութ­յու­նը՝ Պու­տի­նի եւ Նի­կո­լի հնա­րա­վոր շփման մա­սին. «Ոչ, ներ­կա պա­հին բարձր մա­կար­դա­կով շփում­ներ ժա­մա­նա­կա­ցույ­ցում նա­խա­տես­ված չեն։ Միեւ­նույն ժա­մա­նակ, անհ­րա­ժեշ­տութ­յան դեպ­քում, ի­հար­կե, կա­րող են հայտն­վել, բա­վա­կան ա­րագ կա­րող են կազ­մա­կերպ­վել հե­ռա­խո­սազ­րույց­ներ»: Կա­րե­լի է ըն­կա­լել նաեւ այս­պես՝ Պու­տի­նը ա­ռանձ­նա­պես խո­սե­լիք չու­նի, բայց դուռն էլ փակ չէ, ե­թե դի­մեն, կա­րող ենք ա­րագ կազ­մա­կեր­պել:

Այդ դու­ռը, ե­րե­ւի, մեկ ա­միս էլ դեռ բաց կմնա, ե­թե միայն Նի­կոլն այս ըն­թաց­քում նոր սրա­ցում­նե­րի չգնա:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=278041&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ