«Կովկասի գերին-2», կամ Նիկոլի հին ու նոր արկածները

Վերլուծություն

Ա­ռանց հեգ­նան­քի ենք ա­սում` այն տպա­վո­րութ­յունն է, որ ներ­կա իշ­խա­նա­կան խուն­տա­յում հրա­պա­րա­կավ եր­կու ճշմար­տա­խոս մարդ կա` Մել­քոն­յան Գա­գոն եւ Ա­ղա­զար­յան Հո­վոն: Հիմ­նա­կա­նում նրանք են, որ ներ­կա­յաց­նում են իշ­խա­նա­կան հա­մա­կար­գի ու­զած-չու­զա­ծը մո­տա­վո­րա­պես այն­պես, ինչ­պես ի­րա­կա­նում կա: Ու քա­նի որ «փա­կագ­ծեր բա­ցե­լու» հա­մար չեն պատժ­վում, ի հայտ է գա­լիս նաեւ երկ­րորդ տպա­վո­րութ­յու­նը, որ այս ան­ձինք Նիկո­լի մոտ աշ­խա­տում են ոչ թե պար­զա­պես պատ­գա­մա­վոր, այլ պետք ե­ղած պա­հին կեղ­տոտ, բայց բա­ցե­լու են­թա­կա դե­տալ­նե­րը հան­րութ­յա­նը հրամց­նե­լու գծով հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ:

ՈՎ ԱՎԵԼԻ ՇԱՏ «ՃՈՐՏԻ» ՏԵՍՔ ՈՒՆԻ

­Նա­խօ­րեին հեր­թա­կան նման «փա­կա­գի­ծը բա­ցեց» Մել­քոն­յան Գա­գոն, թե`  «Հա­յաս­տանն այժմ կանգ­նած է ընտ­րութ­յան առջև՝ Արև­մո՞ւտք, թե` Ռու­սաս­տան, Եր­ևա­նը պետք է կողմ­նո­րոշ­վի՝ իր անվ­տան­գա­յին խնդիր­նե­րը որ դեպ­քում ինչ կերպ կլուծ­վեն: Լավ­րովն ա­սում է՝ Հա­յաս­տա­նը պետք է կողմ­նո­րոշ­վի, Արև­մուտքն ա­սում է՝ Հա­յաս­տա­նը պետք է կողմ­նո­րոշ­վի։ Հի­մա գնա­ցիր դե­պի Արև­մուտք, Ռու­սաս­տա­նի նման թշնա­մի ես ու­նե­նա­լու, գնա­ցիր դե­պի Ռու­սաս­տան, դա նշա­նա­կում է Հա­յաս­տա­նի կո­րուստ՝ իր տա­րածք­նե­րով, Հա­յաս­տա­նի ան­կա­խութ­յու­նը վե­րաց­նում եք, ո­րով­հետև վեր­ջը մենք գի­տենք՝ այն­տեղ ինչ է, երբ մեզ ա­ռա­ջար­կում են մտնել ռուս-բե­լա­ռուսական կազմ՝ դա­շինք, դա ար­դեն Հա­յաս­տա­նի վերջն է»:

Սկ­սենք վեր­ջից. ինչ է, սույն, ա­մոթ էլ է ա­սել, գե­նե­րալն ու­զում է հա­մո­զել, թե Բե­լա­ռու­սը, մտնե­լով ՌԴ-ի հետ միու­թե­նա­կան պե­տութ­յան մեջ, «կո­րե՞լ» է, «Բելա­ռու­սի վե՞րջն է»: Այն եր­կի՞­րը, ո­րը հի­մա պաշտ­պան­ված է մի­ջու­կա­յին զեն­քով եւ թքած ու­նի Ա­րեւ­մուտ­քից ե­կող բո­լոր սպառ­նա­լիք­նե­րի վրա: Այն եր­կի՞­րը, ո­րի ողջ բնակ­չութ­յու­նը չու­նի աշ­խա­տա­տե­ղի, աշ­խա­տա­վար­ձի, սննդի, կեն­ցա­ղի, ա­ռող­ջա­պա­հութ­յան, կրթութ­յան ու բա­զում այլ խնդիր­ներ: Այն եր­կի՞­րը, ո­րի իշ­խա­նա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի դպրո­ցա­հա­սակ թոռ­նե­րը հա­սա­կա­կից­նե­րին չեն դա­նա­կա­հա­րում եւ պա­պի «վաս­տակ­նե­րի» հաշ­վին պա­տաս­խա­նատ­վութ­յու­նից ա­զատ­վում: Վեր­ջա­պես, այն եր­կի՞­րը, ո­րի բնա­կիչ­ներն ի­րենց շատ ա­վե­լի ա­պա­հով, պաշտ­պան­ված, վաղ­վա օր­վա հան­դեպ վստահ են զգում, քան ան­գամ գա­գո­նե­րի կող­մից այդ­քան պաշտ­ված եվ­րո­պա­նե­րում, էլ չա­սած`նրանց ղե­կա­վա­րած Հա­յաս­տա­նի մա­սին: Օ­րա­կան 24-ժամ­յա ռե­ժի­մով ի­րենց շե­ֆի`­Նի­կո­լի մա­կար­դա­կով դո­ղում են, թե ա­ման, այն­պի­սի բան չա­սեք, որ հան­կարծ Ա­լիե­ւը չզայ­րա­նա, ու նման գա­գո­նե­րը դեռ «ան­կա­խութ­յան վե­րա­ցու­մի՞ց» են խո­սում:

 Դեռ տա­րի­ներ ա­ռաջ միան­շա­նակ պնդել ենք` Ռու­սաս­տան-­Բե­լա­ռուս մտնե­լով, Հա­յաս­տա­նը վերջ­նա­կա­նա­պես կամ­րապն­դեր Ար­ցա­խի ստա­տուս քվոն: Ընդ­հուպ Ար­ցա­խի հա­յա­թա­փու­մը պնդում էինք, որ ար­ցախ­յան իշ­խա­նութ­յու­նն­երը ստա­ցել են հստակ ա­ռա­ջարկ` պաշ­տո­նա­պես դի­մել Մոսկ­վա­յին, եւ դա հիմք կդառ­նա ար­ցա­խա­հա­յութ­յան լիա­կա­տար անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման հա­մար: Այն ժա­մա­նակ էլ, հի­մա էլ նույն ու­ժե­րը ճա­ռեր են կար­դում Հա­յաս­տա­նի «ան­կա­խութ­յան կորս­տի» մա­սին` բնա­կա­նա­բար կա­տա­րե­լով Ա­րեւ­մուտ­քից ե­կած հրա­ման­նե­րը: Արդ­յուն­քում, հի­մա է, որ ու­նենք ան­կա­խութ­յան ա­մե­նաի­րա­կան, ա­մե­նա­տե­սա­նե­լի եւ շո­շա­փե­լի կո­րուս­տը, քա­նի որ ան­գամ մեր Սահ­մանադ­րութ­յունն  է կախ­ված թուրք-ա­զե­րիա­կան հրա­ման­նե­րից: Ու այս­քա­նից հե­տո Մել­քոն­յան Գա­գոն, թե­րեւս նրա շուր­թե­րով Նի­կո­լը նույն խա՞ղն են ու­զում ա­ռաջ տա­նել, թե գի­տեք, Լու­կա­շեն­կոն իս­կա­կան «ճորտ» է: Իսկ երբ հատ­կա­պես 2020թ. նո­յեմ­բե­րից հե­տո Նի­կոլն ու Լու­կա­շեն­կոն եր­բեմն ի­րար կողք են կանգ­նում, ո՞վ ա­վե­լի շատ «ճոր­տի» տեսք ու­նի...

­Կամ ին­չո՞ւ հե­ռուն գնանք, Գա­գոն ի­րեն հա­յե­լու մեջ նա­յե՞լ է:

ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՂԱՂԱԿ ՆԻԿՈԼԻ՞Ց

­Չենք կար­ծում, որ Գա­գո­յի այս «մտքե­րը» պա­տա­հա­կա­նութ­յուն են, ա­ռա­վել եւս, երբ դրանք հնչում են «Ա­զա­տութ­յուն» ռա­դիո­կա­յա­նով: Ու­րեմն, ինչ­պե՞ս կա­րե­լի է հաս­կա­նալ դրանց ի­մաս­տը:

­Նախ, այս հայ­տա­րա­րութ­յամբ Գա­գոն մեկ բան գո­նե հստակ ֆիք­սեց: Այն է` նի­կո­լա­կան վեր­նա­խավն ի­րոք հաս­կա­ցել է Լավ­րո­վի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յան ու­ղիղ ի­մաս­տը`հստակ պա­տաս­խա­նեք` մեզ հետ եք կամ մեզ հետ չեք, ընդ ո­րում`բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րով: Հա­ջոր­դը, Գա­գոն նաեւ խոս­տո­վա­նեց, որ միայն Մոսկ­վան չէ, որ նման պա­հանջ է ներ­կա­յաց­նում. «Արև­մուտքն ա­սում է՝ Հա­յաս­տա­նը պետք է կողմ­նո­րոշ­վի»: Մինչ­դեռ քա­նի՞ցս ենք պնդել, որ Նի­կոլն ինքն ի­րեն եւ հե­տե­ւից էլ ողջ եր­կիրը ներ­քա­շել է Ռու­սաս­տան-Ա­րեւ­մուտք երկ­կողմ ճնշում­նե­րի մի­ջեւ, ո­րոնք հատ­կա­պես սրվե­ցին 2020թ. նո­յեմ­բե­րից սկսած` կապ­ված եր­կա­թու­ղու գերխնդ­րի հետ: Ընդ ո­րում, ե­թե ան­ցած ե­րե­քու­կես տա­րի­նե­րին Նի­կո­լը կա­րող էր դեռ մի կերպ այս­տե­ղից-այն­տեղ տա­տան­վել, ա­պա Գա­գո­յի հայ­տա­րա­րութ­յու­նը հաս­տա­տում է մեր մեկ այլ են­թադ­րութ­յուն եւս` այդ չնչին մա­նեւ­րա­կա­նութ­յունն ան­գամ այս պա­հին չկա: Նի­կոլ­յան տեր­մի­նա­բա­նութ­յամբ` «պետք է պա­տաս­խա­նել, եւ` վերջ»: Այս պա­հին գա­լիս են վեր­ջին զգու­շա­ցում­նե­րը, վերջ­նա­ժամ­կետն այս ա­միսն է` մին­չեւ Ռու­սաս­տա­նում կա­վարտ­վեն ընտ­րութ­յու­ննե­րը, եւ նոր կա­ռա­վա­րութ­յուն կստեղծ­վի:

Ու­րեմն, ի՞նչ է Գա­գո-«Ա­զա­տութ­յանը», ըստ ա­մե­նայ­նի` Ա­րեւ­մուտ­քին ա­հա­զան­գում Նի­կո­լը: Եր­կու տար­բե­րակ՝ «Արև­մո՞ւտք, թե` Ռու­սաս­տան»: Հե­ռան­կար­նե­րը սրանք են՝ Արև­մուտ­քի դեպ­քում՝ «Ռու­սաս­տա­նի նման թշնա­մի», Ռու­սաս­տա­նի դեպ­քում՝ «ռուս-բե­լա­ռուս կազմ»: Երկ­րորդ տար­բե­րա­կը, հաս­կա­նա­լի է, նշա­նա­կում է Ա­րեւ­մուտ­քի հա­մար խո­շոր պար­տութ­յուն Հա­րա­վա­յին Կով­կա­սում, ո­րը Գա­գոն, կա­մա թե ա­կա­մա, ի ցույց է դնում Ա­րեւ­մուտ­քին: Բայց նաեւ ակ­նար­կով՝ ա­ռա­ջին տար­բե­րա­կի դեպ­քում կու­նե­նա այն­պի­սի թշնա­մի, ո­րին դի­մա­կա­յե­լու մա­սին խոսք ան­գամ չի կա­րող լի­նել, ե­թե միայն այդ մի­ջոցն Ա­րեւ­մուտ­քը ցույց չտա: Ա­վե­լի ճիշտ, տվյալ դեպ­քում պետք է ոչ թե ըն­դա­մե­նը Մոսկ­վա­յի հնա­րա­վոր ճնշում­նե­րին դի­մա­կա­յե­լու ճա­նա­պարհ ցույց տալ, թե, Նի­կոլ ջան, գնա, գնա մնա­ցածն ինքդ ա­րա, այլ շատ ա­վե­լի տե­սա­նե­լի ու շո­շա­փե­լի գործ­նա­կան օգ­նութ­յուն:

ԽԱՂԸ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԲԱՑՎԵՑ

Ի­րա­կա­նում այս պա­հին խա­ղը դար­ձել է մին­չեւ վերջ բաց: Քա­նի՞ ան­գամ ենք ա­սել, որ հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սով 2020թ. նո­յեմ­բե­րից ի վեր կա միայն մեկ հարց՝ ո՞վ է ի­րա­կա­նաց­նե­լու Մեղ­րիի գծի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յու­նը՝ Ռու­սաս­տա՞­նը, ին­չի տակ, որ ստո­րագ­րել է Նի­կո­լը, Նա­հանգ­նե՞­րը (ա­վե­լի կոնկ­րետ՝ Բ­րի­տա­նիան), թե՝ թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մը (սա­կայն այս դեպ­քում պետք է ա­մե­նաուղ­ղա­կի ձե­ւով հաշ­վի առ­նել նաեւ Ի­րա­նի գոր­ծո­նը): Պարզ հաս­կա­նալ է պետք՝ խոսքն այս­տեղ այն մա­սին չէ, թե այդ եր­կա­թու­ղուց սպաս­վող ե­կա­մուտ­ներն ուր են գնա­լու. բո­լոր տար­բե­րակ­նե­րով էլ՝ Հա­յաս­տա­նին: Հիմ­նա­կան հարցն այն է, թե ո՞ր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դաշ­տում է լի­նե­լու Հա­յաս­տա­նը:

Ար­դեն ան­գամ ի­մաստ չու­նի խո­սել այն մա­սին, թե հա­րա­բե­րա­կան ի­մաս­տով Հա­յաս­տա­նի շահն ինչ է պա­հան­ջում՝ այդ ե­րեք ու­ժե­րից ո­րի հետ գոր­ծակ­ցել. այդ հար­ցին եւս անդ­րա­դառ­նա­լու բա­զում ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք: Այս պա­հին հար­ցը մի փոքր այլ է՝ ինչ ռիս­կե­րի է բախ­վե­լու ար­դեն ոչ թե նույ­նիսկ ան­ձամբ Նի­կո­լը, այլ Հա­յաս­տա­նը՝ վերջ­նա­կան ընտ­րութ­յան փու­լում:

­Մոսկ­վան միան­գա­մայն պարզ իր մո­տե­ցու­մը հայտ­նեց. չեք կա­րող քա­ղա­քա­կան հար­ցե­րում ըն­կե­րութ­յուն ա­նել մեր թշնա­մի­նե­րի հետ, բայց մե­զա­նից տնտե­սա­կան օ­գուտ­ներ ստա­նալ, կամ բո­լոր հար­ցե­րում մեզ հետ եք, կամ գնա­ցեք, ինչ ու­զում եք՝ ա­րեք: Մինչ­դեռ ի­րա­կա­նութ­յունն այն է, որ գործ­նա­կան հար­ված­նե­րի, ընդ ո­րում, միան­գա­մայն ծանր հար­ված­նե­րի բա­զում լծակ­ներ Մոսկ­վան ու­նի: Ըն­դա­մե­նը մեկ օ­րի­նակ. բա­վա­կան է միայն փա­կել Լար­սը, եւ վերջ, կմնա ոչ թե չո­քել, այլ սո­ղալ Թուր­քիա­յի ա­ռաջ: Գոր­ծող վեր­նա­խա­վի հա­մար դա մի­գու­ցե ան­գամ հա­ճե­լի լի­նի, բայց ա­սել, թե ա­ռանց այդ էլ ներ­սից ե­ռա­ցող ժո­ղո­վուրդն այդ հար­վածն էլ եւս նույն ան­տար­բե­րութ­յամբ կտա­նի, ե­րե­ւի սխալ կլի­ներ. խո­շոր հաշ­վով, դա հար­ված է մին­չեւ Հա­յաս­տա­նի վեր­ջին քա­ղա­քա­ցու գրպա­նին, գու­մա­րած շա­տե­րի մոտ դեռ առ­կա ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վութ­յու­նը: Ս­րա­նով հան­դերձ, էա­պես սրվում են նաեւ անվ­տան­գա­յին հար­ցե­րը, հաշ­վի առ­նե­լով, որ ե­թե հան­կարծ հա­ջող­վի լու­ծել ռուս­նե­րի հար­ցը, ա­պա միան­շա­նակ կտրուկ շի­կա­նա­լու է Հա­յաս­տա­նի հա­մար Թուր­քիա­յի եւ Ա­րեւ­մուտ­քի պայ­քա­րը: Ու ե­թե հան­կարծ Ան­կա­րան ո­րո­շի գնալ ռազ­մա­կան ա­նեք­սիա­յի ճա­նա­պար­հով, ա­պա դրան դի­մա­կա­յե­լու ո­րե­ւէ ռեալ մի­ջոց Ա­րեւ­մուտ­քը պար­զա­պես չու­նի:

Այ­սինքն, Ա­րեւ­մուտ­քի տե­սա­նե­լի ու շո­շա­փե­լի գործ­նա­կան օգ­նութ­յուն աս­վա­ծը հենց այս հա­մա­լիր խնդիր­նե­րի լու­ծու­մը կա­րող է լի­նել: Այս պա­հին ու­նենք հե­տեւ­յալ ի­րո­ղութ­յու­նը. չկա եւ տե­սա­նե­լի ա­պա­գա­յում ծրագր­ված չէ Եվ­րո­պա­յից Հա­յաս­տա­նին տրա­մադր­վե­լիք անվ­տան­գա­յին օգ­նութ­յան մա­սին ո­րե­ւէ փաս­տա­թուղթ: Կան բա­նա­վոր խոս­տում­ներ՝ «մենք թույլ չենք տա» ո­ճով: Սա­կայն այդ­պես «թույլ չէին տա­լիս» նաեւ Ար­ցա­խի հա­յա­թա­փու­մը, բայց հե­տո լավ էլ թույլ տվե­ցին: Տն­տե­սա­կան դաշ­տի մա­սին խո­սելն ան­գամ ա­վե­լորդ է. մի շարք օբ­յեկ­տիվ եւ սուբ­յեկ­տիվ պատ­ճառ­նե­րով եվ­րո­պա­կան շու­կան Հա­յաս­տա­նի հա­մար ու­նի չնչին հա­սա­նե­լիութ­յուն: Ու ասել, թե այդ պատ­կե­րը կփոխ­վի, ե­թե գոր­ծի Հա­յաս­տան-­Թուր­քիա-Եվ­րո­պա կա­պու­ղի­նե­րը, միամ­տութ­յուն կլի­ներ. Հա­յաս­տա­նը պար­զա­պես չու­նի եվ­րո­պա­կան գեր­հա­գեց­ած շու­կա­յին հա­մա­պա­տաս­խան ապ­րանք: Հումք, մի փոքր այլ տե­սա­կա­նի, եւ վերջ: Մ­յուս կող­մից, թուր­քա­կան ուղ­ղութ­յան գոր­ծարկ­ման դեպ­քում, ա­ռա­վել եւս, ե­թե այն հան­կարծ Հա­յաս­տա­նի հա­մար դառ­նա հիմ­նա­կան, դա հա­վել­յալ գերճն­շու­մա­յին լծակ է դառ­նա­լու Ան­կա­րա­յի հա­մար, ինչ­պես ե­ղավ օ­դա­յին հա­ղոր­դակ­ցութ­յան դեպ­քում. երբ քեֆ­նե­րը տվեց, կբա­ցեն, երբ չտվեց, կփա­կեն: Ճիշտ է, այդ դեպ­քում Հա­յաս­տանն էլ կդառ­նա փոք­րիկ հան­գույց թուրք-ա­զե­րիա­կան ապ­րանք­նե­րի հա­մար՝ թյուր­քա­կան աշ­խար­հից Եվ­րո­պա տա­նող ուղ­ղութ­յամբ: Բայց թող փոր­ձի նման ճնշու­մա­յին լծակ բա­նեց­նել…

Ա­մեն դեպ­քում, Մակ­րո­նի հետ Նի­կո­լի վեր­ջին հան­դի­պումն էլ ցույց տվեց՝ ռեալ օգ­նութ­յան խոս­տում­ներ չկան: Ա­սենք, Նի­կո­լի ներ­կա ազ­դա­կը, թե հա­սեք, օգ­նեք, այ­լա­պես ստիպ­ված ՌԴ-­Բե­լա­ռուս կգնամ, իր հեր­թին է հու­շում, որ եվ­րո­պա­կան օգ­նութ­յան ռեալ ծրա­գիր այս պա­հին չու­նի:

Արդ­յուն­քում, Գա­գո­յի ա­սած՝ «Արև­մո՞ւտք, թե` Ռու­սաս­տան» եր­կընտ­րանքն ի­րա­կա­նում այս տեսքն ու­նի: Դե­պի Արեւ­մուտք, բայց ա­ռանց Ա­րեւ­մուտ­քի ո­րե­ւէ ռեալ օգ­նութ­յան եւ Ռու­սաս­տա­նի հետ թշնա­մա­նա­լու գնով: Կամ դե­պի Ռու­սաս­տան՝ ՌԴ-­Բե­լա­ռու­սի կազ­մում հայտն­վե­լու հե­ռան­կա­րով: Այս վեր­ջին տար­բե­րակն ի­րա­կա­նում Հա­յաս­տա­նի ան­կա­խութ­յա՞ն, թե՞ ըն­դա­մե­նը նման գա­գո­նե­րի իշ­խա­նութ­յան կո­րուստն է. չնա­յած, այս­տեղ պա­տաս­խա­նը միան­շա­նակ է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=278040&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ