Զանգվածային անկարգություն հրահրում է հենց ինքը` Նիկոլ Փաշինյանը եւ իշխանության մյուս անդամները. Կարապետյան

Տեսանյութեր

Մինչ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ազդարարում է, որ կանանց միամսյակի առթիվ մարտի 8-ին գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար տրանսպորտը լինելու է անվճար, մյուս կողմից օրվա իշխանությունը դատում է նոր մայրացած քաղաքագետ ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ: Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ կայացավ նրա դեմ հարուցված քրեական գործի դատական նիստը: Հիշեցնենք, որ Ա. Կարապետյանը մեղադրվում է ՀՀ Քր. օրենսգրքի 328-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ ատելության քարոզ: Ըստ Քննչական կոմիտեի` կառավարության շենքի դիմաց 2023թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած հավաքի վերաբերյալ Անի Կարապետյան անվամբ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից իր էջում գրառումներ են կատարվել, որոնք առերեւույթ պարունակում են բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։ Տեւական լռությունից հետո մեզ հետ զրույցում Ա. Կարապետյանը փակագծեր բացեց:

— Նախ ասեմ, որ իմ դեմ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում: Արդեն վեց տարի է` զանգվածային անկարգություն հրահրում է հենց ինքը` Նիկոլ Փաշինյանը, եւ իշխանության մյուս անդամները: Մի քանի դեպք հիշատակեմ. Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ սեռական բնույթի սպառնալիքներ էր հնչեցնում ընդդիմադիրների հասցեին, իսկ իր կուսակցության կին ավագանու անդամը սպառնում էր ծամել ընդդիմադիրների ականջները: Սա առնվազն իշխող քաղաքական ուժի ներկայացուցչին հարիր բառամթերք չէ: Ուստի` զանգվածային անկարգությունները, ատելության քարոզն իրենց գործիքակազմն է, իրենք են այդ ամենը ներմուծել հայաստանյան քաղաքական դաշտ: Այնպես որ, ինձ նման մեղադրանք առաջադրելը հերթական փորձն է` ընդդիմախոսներին լռեցնելու: Բոլորս գիտենք, որ նման մեղադրանքներով ես միայնակ չեմ, նաեւ իմ ընդդիմադիր գործընկերներն ունեն մեղադրյալի կարգավիճակ: Կարծում եմ` ժամանակն ամեն ինչ կգցի իր տեղը:

— Դուք նոր եք ունեցել Ձեր փոքրիկին եւ, փաստորեն, նույնիսկ այդ կարգավիճակում վեց ամիս առաջ Ձեր կատարած մի գրառման համար փորձում են Ձեզ նստեցնե՞լ:

— Չեմ ցանկանում շահարկել իմ մայր լինելու փաստը: Ես փոքրոգի չեմ, եւ իմ քայլերն էլ, բնականաբար, գիտակցված են եղել: Վեց տարի չէ, որ ընդդիմադիր եմ, այլ ընդդիմադիր եմ եղել իմ ողջ գիտակցական կյանքում: Ես մինչեւ այս դեպքն ինձ թույլ չեմ տվել որեւիցե մի ոչ պատշաճ արտահայտություն, որը հարիր չէ քաղաքական, հասարակական գործչին: Նախկինում ոչ մի ղեկավար իրեն թույլ չի տվել  ընդդիմադիրների հետ խոսել այնպես, ինչպես հարբած խոսում է Նիկոլ Փաշինյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=277864&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ