Որ պաշտոնյան է ամենաշատը վիրավորվում ԶԼՄ-ներից ու լրագրողներից

Ներքաղաքական

2022-23թթ. ընդդեմ ԶԼՄ-ների ու լրագրողների ներկայացված է եղել 71 դատական հայց, դրանցից մեկի վերաբերյալ կա վճիռ: Այս մասին «Վիրավորանքի ու զրպարտության հիմքով դատական գործերն ընդդեմ ԶԼՄ-ների ու լրագրողների. խնդիրներ եւ միտումներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ ԱՇՈՏ ՄԵԼԻՔՅԱՆԸ: Նա պաշտոնյաների հետ ունեցած իր հաճախակի հանդիպումներից փակագծեր բացեց:

«Շատ ժամանակ իրենք չեն էլ թաքցնում, որ այդ դատական գործերն իրենց համար կարեւոր են ոչ միայն ինֆորմացիան հերքելու, ներողությունով սահմանափակվելու համար, այլ ֆինանսական փոխհատուցում պահանջելու, որպեսզի ցավ զգան ԶԼՄ-ները: Կարծում եմ` այստեղ կրթվելու անհրաժեշտություն կա, որովհետեւ երբ ասում ես Եվրոպական դատարանի նախադեպային որոշումները, մի քիչ այլ կերպ են պատկերացնում: Չի հիմնավորվում, թե ինչու ներողությունը բավարար չէր: Վերջերս ԱԺ նախագահը իր դժգոհությունն էր հայտնում ԲԴԽ նախագահին, որ դատարանները շատ քիչ են փոխհատուցումները հաստատում, գոնե դատական ծախսերը բավարար չափով հաստատվեին: Դա ընկալվում է որպես մեսիջ, որ դատական ծախսերը բավարարեք»,- ընդգծեց Մելիքյանը:

Թե ո՞ր պաշտոնյաներն են ավելի շատ դատական հայցեր ներկայացրել՝ ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահն առաջին հերթին նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:

https://iravunk.com/sim/?p=277689&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ