Չեմ սիրում պարտված լինել. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մեժլումյանը փակագծեր է բացում

Սպորտ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հնգակի չեմպիոն, ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ՄԵԺԼՈՒՄ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԸ (61կգ) 7։5 հաշվով հաղթեց մրցակցին եւ նվաճեց բրոնզե մեդալ։ Սպորտում մեծ նպատակներ հետապնդող ըմբիշի հետ զրուցել է «Իրավունք»-ը:

ՍԿԻԶԲ ԴԵՊԻ ԸՄԲՇԱՄԱՐՏ

- Սպորտով սկսել եմ զբաղվել 2009 թվականից, ք. Բերդում: Առաջին մարզիչս եղել է Արկադի Փարսյանը։ Ի սկզբանե չեմ հետաքրքրվել եւ չեմ սիրել այդ սպորտաձեւը: Թեեւ ինքն ուներ խումբ, սակայն ես երկար ժամանակ չէի այցելում։ Որոշ ժամանակ շատ անտարբեր էի (նույնիսկ չուզենալով էի գնում), հետո իմ մեջ սեր արթնացավ այս մարզաձեւի հանդեպ ու ժամանակի ընթացքում ամրապնդվեց, խորացավ:Մարզիչս տեսավ իմ մեջ այդ պոտենցիալը։ Առաջին մրցաշարս Տավուշի մարզի բաց առաջնությունն էր, եւ գրավեցի երրորդ տեղ: Հետո երկու տարով մեկնեցի Հայաստանից ու երբ վերադարձա, արդեն թիմը չէր գործում, եւ մարզիչս էլ Հայաստանում չէր։ Տեղափոխվեցի Երեւան եւ այդտեղ էլ շարունակեցի կարիերաս։

Տեղափոխվելով Երեւան՝ սկսեցի մարզումներս իմ ներկայիս մարզիչ Արշակ Հայրապետյանի մոտ։ Անկեղծ ասած, սկզբից շատ թույլ էի։ Չէի սիրում եւ հիմա էլ չեմ սիրում պարտված լինել։ Մտածում էի, որ կյանքումդ եթե ինչ-որ բան կիսատ թողնես, այդպես կիսատ էլ կշարունակվի։ Այդ մտածելակերպով փորձեցի ինձ վերագտնել, շատ տանջվել, ինքս ինձնից շատ պահանջել եւ այդպես ինչ-որ բանի հասնել։ Մինչեւ հավաքական ընդգրկվելս 3 մարզիչ եմ ունեցել։ Մարզիչներիցս՝ Արշակ Հայրապետյանից, Արշակ Սանոյանից եւ Գեւորգ Վարդանյանից շատ գոհ եւ շնորհակալ եմ։

ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ԴԵՐԸ

- Քրտնաջան աշխատանքի շնորհիվ 2016 թվականին առաջին անգամ Հայաստանի առաջնության երրորդ տեղ գրավեցի։ Ինձ համար շատ հիշարժան մեդալ էր, քանի որ այդտեղ առաջին անգամ ապացուցեցի, որ ես կարող եմ։ Հասկացա, որ ապացուցելու շատ բան ունեմ։ 2017, 2018, 2019 թվականներին հաղթեցի Հայաստանի առաջնություններրը, իսկ դրանից հետո մեկնեցի Հայոց բանակ՝ ծառայելու։ Ծառայել եմ 2020-22 թվականներին եւ յոթ ամսվա ծառայող էի ,երբ սկսվեց պատերազմը։ Նպատակ կար բանակից հետո նորից շարունակել ըմբշամարտը, բայց պատերազմի լարվածության պատճառով չզբաղվեցի։ Բանակից զորացրվելուց հետո վերսկսեցի մարզումներս եւ շնորհակալությունս կհայտնեմ Արշակ Հայրապետյանին, քանի որ նրա հորդորով էի սկսել։ Ջանք ու եռանդ չեմ խնայել մարզումների ժամանակ եւ կարողացա 8 ամիս անց մեծահասակների Հայաստանի չեմպիոն դառնալ։

ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ

- Մեծահասակների շարքում առաջին չեմպիոնությունս 2022 թվականին էր, այնուհետեւ 2023 թվականին մասնակցեցի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, որտեղ շատ մեծ հնարավորություններ ունեի չեմպիոն դառնալու, բայց եզրափակչում վնասվածքի պատճառով պարտվեցի եւ բավարարվեցի արծաթե մեդալով։ Եվրոպայի առաջնությունից հետո մասնակցեցի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությանը։ Մի քանի թերությունների պատճառով բրոնզե մեդալ նվաճեցի՝ պարտվելով առաջին գոտեմարտում եւ երկու գոտեմարտ հաղթելով։ 2024 թվականի սկզբին մասնակցեցինք մեծահասակների Եվրոպայի առաջնությանը։ Առաջին անգամ էի մասնակցում մեծահասակների խմբում։ 10 քաշայիններից մեկն ինձ էր վստահված։ Մտածմունքներս միմիայն  այն էր, որ արդարացնեմ մարզիչներիս հույսերը, քանի որ հասկանում էի՝ ինձնից շատ մեծ հույս ունեն։

ԴԵՊԻ ՀԱՂԹԱՆԱԿ

Առաջին անգամ էի մեծահասակների խմբում հանդես գալիս եւ առաջին գոտեմարտում զգացի փորձի պակաս։ Միգուցե դա էր պատճառը, որ պարտվեցի, սակայն չեմ ըկճվել եւ չեմ կոտրվել։Վստահ եմ, որ աշխարհի առաջնությանը այդ բացը չի լինի եւ թերությունները կլրացնեմ։

ԲՐՈՆԶԻ ՆՎԱՃՈՒՄ

- Եվրոպայի առաջնությանն անցկացրեցի 3 գոտեմարտ։ Առաջին գոտեմարտում պարտվեցի աշխարհի չեմպիոնին, այնուհետեւ 2 գոտեմարտ էր տրված, որ բրոնզե մեդալ նվաճեմ եւ երկուսն էլ պետք է հաղթեի։ Առաջինը վրացի ըմբիշի հետ էի։ Կարող եմ ասել, որ իմ գլխավոր մրցակիցն էր այդ մրցաշարում։ Կարողացա լավ տրամադրվել, լավ գոտեմարտ անցկացնել եւ հաղթել նրան։ Երրորդ տեղի համար գոտեմարտում գերմանացի մարզիկն էր, ով եվրոպայի չեմպիոն էր։ Այդտեղ էլ հաղթանակ տարա եւ նվաճեցի բրոնզե մեդալ։ 

Նյութը՝ ԱՐՈՒՍ ՄԵԼԻՔՅԱՆԻ

https://iravunk.com/sim/?p=277556&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ