Մտածող քաղաքացին վտանգավոր է Նիկոլի համար. Սամվել Նիկոյան

Տեսանյութեր

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ԱԺ մի քանի գումարման պատգամավոր, Ազգային ժողովի նախկին նախագահ (2011-2012) ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ գնահատմամբ` առկա աղետից պետք է փրկվենք նախեւառաջ կամքով եւ ոգեղենությամբ:

— Հաշվի առնելով վերջին շրջանում տեղի ունեցող հրաժարականներն ու հարուցված քրեական գործերը` կարելի՞ է ասել, որ իշխանական բուրգը սկսել է ճաքեր տալ:

— Կարծում եմ` շատ շուտ է խոսել իշխանական բուրգի ճաքերի մասին: Խնդիրը հետեւյալն է` Նիկոլին միշտ անհրաժեշտ է, որպեսզի հասարակության մի մասին անընդհատ ինչ-որ իրադարձություններով կերակրի: Այլեւս «հների» կերպարներն այն հնչեղությունը չեն ունենում, դրա համար անցել է յուրայիններին: Բնակչության, երեւի, 20 տոկոսը դեռեւս մնում է իր ազդեցության տակ, որոնց թույլ չի տալիս, որ մտածեն: Նիկոլը գիտի` մտածող քաղաքացին վտանգավոր է իր համար: Եվ որպեսզի քաղաքացին հանկարծ չսկսի մտածել, նա անընդհատ կերակրում է իրադարձություններով: Այնպես որ, ձեր հիշատակած դեպքերն էլ հերթական օպերացիան է:

— Փաստորեն, հիմա նաեւ «հին» ու «նախկին» դարձավ նաեւ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյա՞նը…

— Հիշեցի այս իշխանության օրոք ամենաբարձր պաշտոն զբաղեցնողներից մեկին` գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Երբ  նրան աշխատանքից հանեցին, մեկ էլ տեսանք, որ եկել է ու կանգնել մարդկանց մոտ` հավաքներից մեկի ժամանակ: Եթե ես այդ պահին նրան տեսած լինեի, կգնայի ու դուրս կշպրտեի: Նա իրավունք չուներ այդտեղ լինելու, որովհետեւ Նիկոլի հետ հավասար պետք է պատասխան տա, այլ ոչ թե գա կանգնի եւ հանկարծ փորձի սրբագրվել: Իսկ Վահան Քերոբյանն ուրիշ տարբերակ է, նա էլ, երեւի, չհասկացավ` ինչպե՞ս դարձավ նախարար, ինչպե՞ս հանեցին, ինչո՞ւ եկավ, ինչո՞ւ է գնում:

— Ասում եք` «շատ շուտ է խոսել իշխանական բուրգի ճաքերի մասին», իսկ ե՞րբ է դա հնարավոր:

– Իշխանական բուրգը հենց այնպես չի ճաքի: Եթե ընդդիմությունը փոքր-ինչ ավելի գործնական քայլերի դիմի, նորից կերակրատաշտի գործոնը նրանց կմիավորի: Բայց նաեւ հասկանում եմ, որ իշխանության մեջ կան շատ մարդիկ, որոնք հասկանում են` այնպիսի իրադարձություններ են տեղի ունեցել մեր երկրում, որոնք ժամանակի եւ տարածության մեջ երբեք մոռանալու չեն: Հայ ժողովուրդը չի հանդուրժելու այս ամենը, եւ իրենք չեն ուզում Նիկոլի հետ կիսել այդ շատ դաժան պատասխանատվությունը, որն անխուսափելիորեն լինելու է: Իհարկե, շատերը գտնում են տարբերակ, որ փախնեն այդ պատասխանատվությունից: Ոմանք էլ գտնում են, որ իրենք մեղավոր չեն առկա խնդիրներում: Մյուս կողմից Նիկոլն էլ է հասկանում, որ պետք է այնպես անել, որ լինի կոլեկտիվ պատասխանատվություն: Իսկ այդ կոլեկտիվում բոլորը, ովքեր հաց են տանում իրենց տուն, թող իմանան, որ իրենց հացի մեջ արյուն կա: Սա նրանց երեխաներն էլ պետք է հասկանան: Դավաճան Մելիք Ֆրանգուլի գերեզմանը մինչեւ այսօր անարգվում է, չեն մտածո՞ւմ, որ իրենցից որեւէ մեկն արժանանալու է այդ բախտին:

— Չե՞ք կարծում, որ հասկացողն արդեն հասկացել է, չհասկացողն էլ մինչեւ աղետն իր տունը չհասնի, այդպես էլ չի հասկանալու, բայց եթե հասնի էլ, արդեն շատ ուշ կլինի երկրի համար:

— Ավելին ասեմ` 100 տարի առաջ էլ իրավիճակը նույնն էր: Մի գյուղ գալիս կոտորում էին, ջարդում, այրում, սպանում ու բռնաբարում, կողքի գյուղը հանգիստ նստած սպասում էր: Պետք է կարողանալ պայքարել, պետք է համախմբվել: Այս ներքին փոխադարձ մեղադրանքները, կշտամբանքները, անցյալի հիշեցումները ոչ մի տեղ չեն տանում: Սա որեւիցե մեկին օգուտ չէ: Զարմանում եմ` լուրջ դեմքով մարդիկ նստում են ու քննարկում` 2018 թվականին ինչ տեղի ունեցավ: Դա չէ խնդիրն այսօր, եթե 2018 թվականին մարդը ելել է փողոց ու քեզ հայհոյել է, ջհանդամը, եթե հիմա գոնե սկսել է հանկարծ հասկանալ, որ աղետի մեջ ենք բոլորս: Պետք է այդ մարդուն փաթաթվել եւ ասել` դու իմ եղբայրն ես: Այո՛, չպետք է նայել, թե ինչ վերաբերմունք է ունեցել 2018 թվականին, ինչ արել արել է, բայց հիմա աղետից պետք է փրկվենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=277051&l=am/
Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу