Մյունխենում հնչած պոպուլիստական հայտարարությունների դառը պտուղները դեռ քաղելու ենք. Բալասանյան

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը, համաժողովի շրջանակում ունեցավ երկկողմ մի շարք հանդիպումներ, իսկ աշխատանքային այցն ամփոփեց` պատասխանելով Մյունխենի եւ հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին, որի ժամանակ նա մի շարք ուշագրավ հայտարարություններով է հանդես եկել: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:

Ճի՞շտ է մեկնաբանում Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկա կետ, որ Ռուսաստանը ՀՀ-ում պետք է որեւէ բան վերահսկի:

— Բայց ոչ մեկն չի էլ ասել, որ նման կետ կար: 2020 թվականի նոյեմբերի 9-ի արձանագրության 9-րդ կետում հստակ ֆիքսված է, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները հսկելու են Հայաստանի եւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Նախիջեւանի միջեւ գտնվող սահմանային անցակետերը: Ոչ ոք չի ասել, թե Հայաստանի ներսում Ռուսաստանի կողմից ինչ-որ վերահսկողություն է սահմանվելու որոշակի տարածքների նկատմամբ: Եվ այդ առումով` այո՛, ես համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց նաեւ զարմանալի է, որ այդ տարբերությունը չեն նկատում եւ փորձում են մանիպուլացնել, իբր իրենք ոչինչ չեն խախտել եւ նման կետ անգամ չի եղել` մոտավորապես «իզուր եք մեզ մեղադրում» տրամաբանությամբ:

Ըստ Նիկոլ Փաշինյանի` եռակողմ հայտարարության մնացած կետերը Ադրբեջանն ու Ռուսաստանը ճղել, գցել են մի կողմ, իսկ այդ 9-րդ կետի վրա հղումն արդեն էլ արդիական չէ, իսկ պարտավորությունները խախտել է ոչ թե Հայաստանը, այլ` Ադրբեջանը եւ Ռուսաստանը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Անկեղծ ասած, ինձ համար անընդունելի է «ճղել, գցել են մի կողմ» ձեւակերպումը: Պայմանագիրը «ճղած» երկրի արտգործնախարարության ներկայացուցիչը անընդհատ հղում չի տալիս այդ փաստաթղթին եւ կոչ չի անում Հայաստանին եւ Ադրբեջանին` վերադառնալ այդ ֆորմատի շուրջ եւ շարունակել բանակցությունները: Համենայնդեպս, նման բան պաշտոնապես ոչ ոք չի հայտարարել, որ նոյեմբերի 9-ի արձանագրություններն այլեւս չկան: Բացի այդ, անգամ եթե որոշակի վերապահումներ կան նոյեմբերի 9-ի արձանագրության հետ կապված, դիվանագիտական տեսանկյունից անտակտ հայտարարություն է նման կերպ արտահայտվելը, թե պայմանագիրը չկա, Ադրբեջանը եւ Ռուսաստանը «ճղել, գցել են մի կողմ», մեզնից ի՞նչ եք ուզում: Հայաստանը չէ, որ պետք է հայտարարի` նոյեմբերի 9-ից հրաժարվելու մասին կամ այդպիսի գնահատական տա, որովհետեւ հակառակ պարագայում մեզ են մեղադրելու նույն Ռուսաստանը եւ Ադրբեջանը նոյեմբերի 9-ին ստանձնած հանձնառությունները չկատարելու մեջ: Մենք ինչո՞ւ ենք հավելյալ գործիքակազմ տրամադրում Ադրբեջանին, որպեսզի վերջինս մեղադրի մեզ նոյեմբերի 9-ի պայմանագիրը չկատարելու մեջ եւ դրանով շահի Մոսկվայի բարեհաճությունը: Չնայած նրան, որ Ադրբեջանն ինքը չի կատարում նոյեմբերի 9-ի արձանագրության կետերը` երբեք նման հայտարարություն չի անում: Այստեղ խնդիրը հայտարարություն անելու մեջ է, որը Հայաստանը չպետք է աներ, որովհետեւ այն օգտագործվելու է հենց մեր դեմ:

Փաշինյանը նաեւ հայտարարել է, թե «ԼՂ-ում հայ չկա, եւ դա նաեւ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվությունն է, որի նպատակը ԼՂ հայությանը պաշտպանելն էր»: Ադրբեջանի կողմից հրապարակված տեսանյութերը փաստում են, որ առնվազն մի քանի տասնյակ հայ մնացել է Արցախում: Փաստորեն, նրա՞նց էլ են հանձնել Ադրբեջանին, Հայաստանը որեւէ պատասխանատվություն չի՞ զգում այդ մարդկանց նկատմամբ:

— Նախ եթե խոսում ենք Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության մասին, այստեղ կարելի է մի փոքր պատմական էքսկուրս կատարել:

Առաջին` 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ Հայաստանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում` դրանով խախտելով նոյեմբերի 9-ի արձանագրությունը, որտեղ հստակ ֆիքսված է «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցությունը: Այսինքն` նոյեմբերի 9-ի արձանագրությունով Ադրբեջանն ընդունում էր, որ` այո, կա Լեռնային Ղարաբաղ տարածք, որի վրա ինքն այդ պահին չունի իշխանություն ու համաձայնում էր այդ եռակողմ ընդունված փաստաթղթի հետ:

Երկրորդ` խոսելով Արցախի հանրապետության քաղաքացիների անվտանգության ապահովման մասին` պետք է ֆիքսել, որ մեր հայրենակիցներն առաջին հերթին ՀՀ քաղաքացիներ էին: Անկախ նրանից` ճամփորդական էր նրանց անձնագրերը, թե` ճամփորդական չէր, այդ մարդիկ ունեին ՀՀ անձնագիր, որի վերջին էջում նշված էր, որ այդ անձնագիրը կրողի պաշտպանը, հովանավորյալը Հայաստանի Հանրապետությունն է: Բայց նույն Հայաստանի Հանրապետությունն Արցախի շրջափակման օրերին հայտարարում էր, որ Արցախի խնդիրն իր խնդիրը չէ, Հայաստանը չի միջամտելու, եթե Ադրբեջանն այնտեղ ռազմական գործողություն սկսի: Ընդ որում` սա ասվել է պետական ամենաբարձր մակարդակով:

Եվ հիմա այս ամենը դնում են մի կողմ, մեղքը գցում ռուս խաղաղապահի վրա` այն դեպքում, երբ Ռուսաստանն ուղիղ հարց է բարձրացնում` եթե դու հոկտեմբերի 6-ին արդեն հայտարարել ես, որ Արցախը ճանաչում ես Ադրբեջանի կազմում, մեզնից ի՞նչ ես ուզում, այսինքն` մենք Ադրբեջանի դեմ պետք է կռվեի՞նք: Այն կարգավիճակը, որն ուներ ռուս խաղաղապահը` մինչեւ 2022 թվականի հոկտեմբերի 6-ը, շեշտակիորեն տարբերվում է այն կարգավիճակից կամ դրա բացակայությունից, որ նա ուներ հոկետմբերի 6-ից հետո: Սա հսկայական տարբերություն է, որին կարծես չեն անդրադառնում, բայց այն շատ կարեւոր է: Դրա համար մի փոքր պետք է խորամուխ լինել խնդրի մեջ եւ այդպես հրապարակային պոպուլիստական հայտարարություններ չանել: Մինչդեռ մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակում շատ եղան նման պոպուլիստական հայատարարություններ, որոնց դառը պտուղները դեռ մենք քաղելու ենք եւ, ցավոք սրտի, այս ամենն արվելու է Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հաշվին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=276717&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ