Մբապեն հայտնել է, որ կհեռանա ՊՍԺ-ից. Ռոմանո
ՍպորտՖրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ՊՍԺ-ից, հայտնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Վերջինս նշում է, որ Մբապեն հեռանալու որոշման մասին հայտնել է ֆրանսիական ակումբի կատարցի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիին:
Հուլիսի 1-ին կավարտվի 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը: Սպասվում է, որ Մբապեն ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:
https://iravunk.com/sim/?p=276399&l=am/