Գոռ Ներսիսյանը` Եվրոպայի մինչև 21 տարեկանների չեմպիոն(տեսանյութ)
ՍպորտԿարատեիստ Գոռ Ներսիսյանը դարձել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների չեմպիոն։
Թբիլիսիում կայացած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչը ոսկե մեդալ է նվաճել -84 կգ քաշային կարգում։ Եզրափակիչում Գոռ Ներսիսյանը հաղթել է մակեդոնացի Վիտոմիր Տրաջկովսկուն։ Հայ մարզիկն անցկացրել է 6 մենամարտ։
Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի հաղորդմամբ՝ Գոռ Ներսիսյանը դարձել է առաջին Եվրոպայի չեմպիոնը հայկական կարատեի պատմության մեջ:
https://iravunk.com/sim/?p=276098&l=am/