Մոսկվայի հայկական թատրոնը փետրվարից մինչև մայիս ամիսը Մոսկվայում նշելու է Թումանյանի 155-ամյա հոբելյանը

Մշակութային

 «Իրավունքը» զրուցել է Մոսկվայի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Վրաստանի եւ Ռուսաստանի թատերական գործիչների, Մոսկվայի կինոդերասանի գիլդիայի միության անդամ, դերասան, բեմադրիչ, դրամատուրգ ՍԼԱՎԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ:

— Պարոն Ստեփանյան, Մոսկվայի հայկական թատրոնն ինչպե՞ս ընդգրկվեց ՌԴ նախագահական մշակութային նախաձեռնությունների հիմնադրամի դրամաշնորհի ծրագրի մեջ:

— Արդեն երկրորդ տարին է, որ գոյություն ունի ՌԴ նախագահական մշակութային նախաձեռնությունների դրամաշնորհի հիմնադրամի ծրագիրը: Առաջին տարում թատրոնները չէին մասնակցում, բայց երկրորդ տարում ընդգրկվեցին: Երբ իմացանք, մենք նույնպես մասնակցեցինք ու շահեցինք:

1692281437390.jpg

1692281335883.jpg

—Հաղթանակի հետ կապված, ի՞նչ սպասելիքներ ունեք:

— Մտածում էի՝ այս տարի Մոսկվայի հայկական թատրոնում մեծ շուքով նշել Հովհ. Թումանյանի 155-ամյակը, քանի որ Թումանյանն ինձ համար սրբության սրբոցն է: Փառք Աստծո, ստացվեց: Ու հիմա փետրվար ամսից մինչեւ մայիսի վերջը Մոսկվայի տարբեր բեմահարթակներում խաղալու ենք նախագահական դրամաշնորհ շահած` Թումանյանի 155-ամյակին նվիրված տիկնիկային ներկայացումը: Դեռեւս անցյալ տարի Մոսկվայի հայկական թատրոնում հանդես եկանք «Անխելք մարդը» տիկնիկային ներկայացմամբ: Այս տարի ՌԴ նախագահական մշակութային նախաձեռնությունների հիմնադրամի աջակցությամբ՝ շուտով կկայանա «Քեֆ անողին քեֆ չի պակսի» տիկնիկային ներկայացման պրեմիերան: Ի դեպ, «Քեֆ անողին քեֆ չի պակսի» անունը փոխել ենք եւ անվանել ենք «Весельчак»: Բացի ինտրիգային ու հուզիչ սյուժեից, ներկայացման մեջ առկա են վառ ու հրապուրիչ ազգային երգն ու պարը, հայկական անսպառ հումորն ու ազգային ոգին:

1692281968701.jpg

1692281045617.jpg

Ներկայացումը հայերե՞ն, թե՞ ռուսերեն լեզվով է լինելու:

— Լինելու է ե՛ւ հայերեն, ե՛ւ ռուսերեն լեզվով: Օրինակ, Մոսկվայի հայկական դեսպանատանը, կիրակնօրյա հայկական «Այբիկ», «Վերածնունդ» դպրոցներում հայերեն ենք խաղալու: Իսկ Ազգային տնտեսության նվաճումների ցուցահանդեսում («Выставка достижений народного хозяйства»), Ռուսաստանի Ժողովուրդների տանը («Дом Народов»)՝ ռուսերեն:  Ռուսաստանի հայերի միության բեմահարթակում խաղալու ենք եւ հայերեն, եւ ռուսերեն լեզվով: Առիթից օտվելով շնորհակալությունս եմ ուզում հայտնել  ՌԴ հայերի միությանը մեր թատրոնին ամեն ինչով աջակցելու համար:

Հայ հանդիսատեսը միշտ էլ սիրով է արձագանքում Թումանյանի ստեղծագործություններին, իսկ ռուսալեզու հանդիսատեսն ինչպե՞ս ընդունեց:

— Տիկնիկային ներկայացում ասելով՝ բոլորին թվում է, թե դա միայն երեխաների համար է, բայց մենք «Անխելք մարդը» ռուսերեն լեզվով չորս անգամ խաղացել ենք Ազգային տնտեսության նվաճումների ցուցահանդեսի բեմում: Դահլիճն այնքան լեփ լեցուն էր, որ ասեղ գցելու տեղ չկար: Ներկայացումը սիրով դիտեցին ոչ միայն փոքրիկները, այլ նաեւ` մեծերը: Հանդիսատեսի 80 տոկոսը հայեր չէին եւ շատ ջերմ ընդունեցին, որովհետեւ ասելիքը շատ արդիական, ուսանելի եւ օգտակար է: Այն ոգի եւ ուժ է տալիս, օպտիմիստական հայացքներ է ձեւավորում եւ շատ հետաքրքիր լուծումներ է իր մեջ պարունակում: Թումանյանից ռուսալեզու հանդիսատեսի համար մենք էլի ներկայացում ենք խաղացել` «Սուտլիկ որսկանը», որը դիտելուց հետո թատերագետները, երբ հարցնում էին, թե «Սուտլիկ որսկանը» որ թվին է գրված, ես էլ ասում էի` 1910 թվականին, պատասխանում էին, թե՝ չի կարող այդ թվականներին լինել, քանի որ դա սյուրռեալիստական գործ է: Իսկ սյուրռեալիզմը Եվրոպա մտավ 1920-ական թվականներից Սալվադոր Դալիի, Ռենե Մագրիտ եւ մյուսների կողմից: Այստեղից պարզ է դառնում, որ Թումանյանի միջոցով սյուրռեալիզմը Հայաստանում շատ ավելի շուտ է իր արմատները գցել: Այնպես որ, ռուսալեզու հանդիսատեսի հետաքրքրությունը շատ մեծ է Թումանյանի նկատմամբ, եւ մենք դրանով շատ ուրախ ու հպարտ եք:

Ձեր թատրոնի կոլեկտիվում նաեւ ռուս դերասաններ կան: Նրանք ներգրավվա՞ծ են տիկնիկային ներկայացման մեջ:

— Այո, տիկնիկային ներկայացումների մեջ ներգրավված են ոչ միայն հայ, այլ նաեւ ռուս, գերմանացի, օսեթ, ուկրաինացի դերասաններ:

Մշակութային առումով ինչպիսի՞ն է համագործակցությունը ռուսների հետ:

— Այնքան ջերմ է, որ մեզ անվճար իրենց բեմերն են տրամադրել ոչ միայ հայերը, այլ նաեւ ռուսական մեծ նշանակություն ունեցող այնպիսի օբյեկտներ, ինչպիսիք են` Ազգային տնտեսության նվաճումների ցուցահանդեսը, Ռուսաստանի Ժողովուրդների տունը, «Հեքիաթի թատրոնը»…

Հայաստանում շատ են հակառուսական տրամադրությունները: Մոսկվայում հակառակը նկատելի՞ է հայերի նկատմամբ:

— Մոսկվայում ռուս ազգի վերաբերմունքը մեր մեր հանդեպ շատ ջերմ է: Բոլորը մեծ սիրով են գալիս են մեր ներկայացումներին: Փետրվարի 10-ին խաղացինք Չեխովի «Առաջարկություն+» («Предложение+») ներկայացումը, որը ռուսալեզու հանդիսատեսի կողմից շատ լավ ընդունվեց: Ճիշտ է, մեր թատրոնը Մոսկվայի հայկական թատրոնն է, բայց մեր խաղացանկում ունենք նաեւ ռուս եւ այլազգի գրողների գործերից: Հանդիսատեսը մեծ սիրով գալիս է մեր ներկայացումներին եւ լավ կարծիքներ է հայտնում: Որպեսզի համոզվեք իմ ասածի ճշմարտության մեջ, կարող եք մեր յություբյան ալիքի տեսանյութերը դիտել, որտեղ մեր ներկացումներց հետո իրենց կարծիքներով կիսվում են եւ ռուս հայտնի դերասանները, եւ ռուսալեզու հանդիսատեսը: Նրանք շատ ջերմ են խոսում մեր մասին, եւ ոչ մի նշանակություն չունի, թե քաղաքական գործիչներն ինչ փոխհարաբերությունների մեջ են միմյանց հետ: Ինչ վերաբերում է հայ-ռուսական փոխհարաբերություններին, ապա մենք պետք է հասկանանք, որ ուզենք, թե չուզենք Ռուսաստանը մեր ամենահզոր դաշնակիցն է, եւ պետք է ամուր ու բարեկամական լինի մեր կապը այդ հզոր պետության հետ:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=275907&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ