ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

(ՔՊ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ `«ՄԵՆՔ ԷԼ ՉԳԻՏԵՆՔ, ԹԵ ՄԵՐ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ  ՈՎ  ԻՆՉ ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ ՈՒՆԻ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԼԳԲՏ հա­մայն­քից հայտնում են, որ մեզ  էլ հայտ­նի չէ, թե ՔՊ-ում ով ինչ սե­ռա­կան կողմ­նո­րո­շում ու­նի, բայց  հան­րութ­յա­նը հայտ­նի է, թե ՔՊ որ ան­դա­մը հո­գե­կան մտա­վոր զար­գաց­վա­ծութ­յան  ինչ մա­կար­դա­կի վրա է:

**

ԽՈՇՈՐ ԱՌԱՋԸՆԹԱՑ

(ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ ՊԱՏՎԻՆ, ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ, ՃԱՇԿԵՐՈՒՅԹ  ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

­­Թաղ­ման բյու­րո­յից հայտ­նում են, որ ­Վա­հագն ­Խա­չա­տուր­յա­նը ոչ միայն սել­ֆի է ա­րել Անգ­լիա­յի հան­գուց­յալ թա­գու­հու դա­գա­ղի մոտ, այլ նաեւ դրսում նրան ձրի կե­րակ­րել են:

**

ՆՈՐ ՔՊ-ԱԿԱՆ ԱՍԱՑՎԱԾՔ

(ԱԼԵՆԻ ԵՂԲՈՐ ԿՆՈՋ ԵՎ ՆՐԱ ՏՆՕՐԵՆԻ ՄԱՍՈՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ  ՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ` ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳԻՐ  ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ  ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

­­Տե­րո­վին ՔՊ-ն­ է տա­րել, ան­տե­րին` գա­ղու­թը:

**

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԿՈՒՅՍԻ ՍԻՆԴՐՈՄ

(ԿՈՒՍՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԳԵԼԻՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՉԷ` ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

­­Քա­ղա­քա­գետ­նե­րի միութ­յու­նից հայտ­նում են, որ ի­րենք էլ այդ նա­խագ­ծին ու­զում են միաց­նել քա­ղա­քա­կան կու­սութ­յան ստուգ­ման ար­գել­քը, քա­նի որ այդ դաշ­տում մի ստվար զանգ­ված կա, որ ա­մեն ան­գամ կու­սակ­ցութ­յուն փո­խե­լուց իր կու­սութ­յու­նը վե­րա­կանգ­նում է եւ կրկին սկսում իր քա­ղա­քա­կան կա­րիե­րան:

**

ՀԻՆ ԳՈՂԱԿԱՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ

(ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ ԿԱՑՆԱՀԱՐՈՂ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒՆ ԱՐՏԱՀԱՆՁՆՈՂ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՃԱՇ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

­­Մի գդալ ճաշ տամ...

**

ԴԱՍԱԿԱՆ

(ՆԻԿՈԼԻ` ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՅՈՒՄ ՏՎԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՑ ՀԵՏՈ ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ  ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ  ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

­­Ռա­դիո­յում իշ­խա­նութ­յան ե­կա­ծը` ռա­դիո­յով էլ կհե­ռա­նա:

**

 

ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ

 (ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ` ՀԵՏ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ին­չի էտ ­Նի­կոլն ար­ցախ­ցի­նե­րին աշ­նանը դարձ էր բե­րել, որ հիմա մի­հատ էլ հետ ա ու­ղար­կում։

**

ԴԱՍԱԿԱՆ

(ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ԵՐԳԸ` ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ, «ՀԵՂԱՇՐՋՄԱՆՆ» ԸՆԴԱՌԱՋ)

Мы поедем, мы помчимся на оленя утром ранним…

**

 Под похмелья

­­Հան­րա­յին ռա­դիո­յից հայտ­նում են, որ ­Գա­րե­գին ­Խու­մար­յա­նը Նի­կո­լի` ռա­դիո­յում տված հար­ցազ­րույ­ցից հե­տո հինգ օր խում­հա­րի տակ է ե­ղել, երբ սթափ­վել է, նոր հայ­տա­րա­րութ­յուն է ա­րել։

**

 ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ

(ՇՇԻ ՄԵԼՈՅԻ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ ԲՌՆԿՎԱԾ ՀՐԴԵՀԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ինչ ըլ­նում ա, շշին ըլ­նի։

**

 ՕՐԱԿԱՐԳՍ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ

( ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ `«ՓՈՂՈՑԻՑ ՀԵՏ ԵԿԱՔ ՈՒ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԱՍԱՑԻՔ՝ ՈՐՆ Է ՁԵՐ ՕՐԱԿԱՐԳԸ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԱԺ ընդ­դի­մութ­յու­նից հայտ­նում են, որ օ­րա­կար­գի բա­ցա­կա­յութ­յու­նը դեռ չի նշա­նա­կում օ­րա­կարգ չու­նե­նալ։

**

ԴԻՓ ԱՌՆՈՒՄ ԻՆ ՈՒ ԾԱԽՍՈՒՄ ԻՆ

(ՍՈՆԱ ԱՂԵԿՅԱՆԻ ` ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ  ԾԵՐԵԹԵԼԻՈՒՄ ԲՈՒԴԿԱ  ԴՆԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ըստ «Ծե­րե­թե­լո­ւ» մաս­նա­գետ­նե­րի` հե­տե­ւե­լով Երե­ւա­նի ա­վա­գա­նու վեր­ջին նիս­տի ա­վա­գա­նի­նե­րի միջեւ առ ու ծա­խի ըն­թաց­քին, պետք չէ բուդ­կա դնել, այլ ընդ­հա­կա­ռա­կը` «Ծե­րե­թե­լի­ն» պետք է տե­ղա­փոխ­վի քա­ղա­քա­պե­տա­րա­նի մոտ:

 

https://iravunk.com/sim/?p=275878&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ