Հնարավոր չէ իրագործել նոր Սահմանադրություն ընդունելու գաղափարը. Գեւորգ Դանիելյան

Ներքաղաքական

Ըստ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի: Նա պնդում է, որ անհրաժեշտ է ոչ թե բարեփոխել մայր օրենքը, այլ՝ բոլորովին նորն ընդունել։ Այս մասին վերջինս հայտարարել է Արդարադատության նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ: Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանը նաեւ ընդգծել է, որ խոսքը Հայաստանի կառավարման համակարգը փոփոխելու մասին չէ: Նոր Սահմանադրություն ընդունելու պատճառը, ըստ նրա, «տարածաշրջանի ու աշխարհի փոփոխություններն են, որոնք անհրաժեշտ է կառավարել՝ Հայաստանի պետական շահերին համապատասխան»: Նրա գնահատմամբ՝ «պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ եւ ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական եւ ռեգիոնալ նոր պայմաններում»: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ Պետության եւ իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ:

- Նիկոլ Փաշինյանը խոսեց նոր Սահմանադրություն ունենալու մասին. իրականում սա ի՞նչ կարող է տալ իշխանությանը, թե՞ հարցը պետք է դիտարկել զուտ թուրք-ադրբեջանական պահանջների կամ ճնշումների համատեքստում:

- Մեր երկրի համար գերխնդիրը երբեք չի եղել, առավել եւս ներկա փուլում չի կարող լինել սահմանադրական փոփոխությունը, ինչ կերպ էլ այն հրամցվի: Երբ 2013 թ., որպես «Սահմանադրական իրավունքի կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ, ընդգրկվեցի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում, նույն մտայնությամբ եմ գործել եւ հրապարակավ հայտարարել, որ սահմանադրական փոփոխություններն ինքնին իրավաքաղաքական լավ համակարգ ունենալու երաշխիք չեն, դրանք կարող են իրավական փաստաթղթի բարելավմամբ աջակցել այդպիսի երաշխիք ունենալուն, իսկ իրական հաջողության հասնելու միակ գրավականը սահմանադրականությունն է։ Ինքս բազմիցս եմ արտահայտվել, որ Սահմանադրության մասին դատողություններ անելուց զատ, նախ՝ հարկ էր անվերապահորեն հետեւել վերջինիս հիմնադրույթներին, հատկապես՝ քաղաքական եւ ռազմական բնույթի միջազգային պայմանագրերը խորհրդարանում վավերացնելու, տարածքային փոփոխությունները բացառապես հանրաքվեի միջոցով լուծելու եւ այլ հիմնահարցերի մասով։ Նկատեք, խոսում եմ այն հարցերի մասին, որոնք համընդհանուր են, բնորոշ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին, ուստի՝ դրանք անվերապահորեն նույնն են մնալու նաեւ հետագա հնարավոր սահմանադրական փոփոխությունների կամ նոր Սահմանադրություն ընդունելու պարագայում։ Հետեւաբար, հարց է ծագում՝ ինչի՞ համար է այս ամենը, եթե սահմանադրականության տեսանկյունից արդեն անտեսված են նշված հիմնադրույթները։ Ինչ  վերաբերում է հնարավոր ճնշումներին, ապա այդպիսի ընկալում հանրային ինքնագիտակցության մեջ ձեւավորվում է այն պարագայում, երբ մեր ժողովրդի նկատմամբ, թերեւս, թշնամական կեցվածք ունեցող եւ վերջին տարիներին դարձյալ առերեւույթ ցեղասպանության ոճրագործություններ իրականացրած Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարները խոսում են նույնաբնույթ ասպեկտներով Սահմանադրությունը վերանայելու անհրաժեշտության մասին։ Թուրքիայի իշխանությունը, մասնավորապես անտեսում է, որ Հայոց ցեղասպանության փաստերը հաստատվել են հենց թուրքական ռազմական տրիբունաների 1919-21թթ. մեղադրական դատավճիռներով, ուստի՝ որեւէ պետություն, այդ թվում՝ Հայաստանն, ի զորու չէ ժխտելու Հայոց ցեղասպանության փաստը։ Ցավալի է, որ Իսրայելի իշխանությունը միայն այս օրերին է հիշել այդ մասին եւ զուտ սեփական քաղաքական օրակարգից ելնելով, փորձում է շահարկել հանրահայտ փաստերը, մինչդեռ՝ իրենք պաշտոնապես դեռ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

- Ինչո՞վ է այս պահին խանգարում Նիկոլ Փաշինյանին Սահմանադրությունը, երբ 2018 թվականից տեղի ունեցած սահմանադրական կարգի տապալման մի շարք դրվագների հետ կապված՝ Սահմանադրական դատարանից մինչեւ միջազգային կառույցներ մնացին լուռ եւ, ըստ էության, խոչընդոտ չեն նրա որեւէ քայլին:

- Սահմանադրությունը կոչված է իշխանատենչ նկրտումները սահմանափակելու համար, պատահական չէ, որ Շահամիրյաններն իրենց մշակած Հիմնական օրենքը անվանել էին «Որոգայթ փառաց», ասել կուզի՝ փառատենչության համար որոգայթներ լարող։ Սա իշխանությամբ օժտված մարդկանց նկատմամբ պարզապես կամակորություն չէ, այլ հանրային շահերով եւ շարքային քաղաքացու իրավունքների նկատմամբ նվազագույն իրական հարգանք երաշխավորելու խիստ անհրաժեշտ գործիք։ Բանաձեւը պարզ է՝ յուրաքանչյուր պաշտոնյա իրավասու է կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ եւ դրան համապատասխան ընդունված օրենքով։ Սա նաեւ նշանակում է, որ յուրաքանչյուր սահմանադրական մարմին պարտավոր է չմատնվել անգործության, այլ համարժեք արձագանքելով երկրին սպառնացող մարտահրավերներին, հավուր պատշաճի իրացնել հենց իրեն տրված լիազորությունները։ Ընդ որում, լիազորությունների ծավալից տրտնջալուց առաջ, նախ՝ հարկ է լիարժեք կիրառել եղածը, ինչի օրինակները, ցավոք, եզակի չեն։ Ի սկզբանե գործող Սահմանադրությունը քննադատվում էր, այսպես կոչված՝ սուպերվարչապետությանը կանաչ ճանապարհ հարթելու համար։ Մինչդեռ՝ իրականում խորհրդարանական կառավարման ձեւի բուն իմաստն այն է, որ յուրաքանչյուր ղեկավար հենց ինքն էլ պատասխանատվություն կրի իր որոշումների համար, ոչ թե խուսափի դրանից՝ ստվերային հրահանգներով, ինչը բնորոշ է կիսանախագահական ձեւին։ Ցավոք, ե՛ւ օրենսդրական, ե՛ւ իրավակիրառ հարթությամբ արվեց ճիշտ հակառակը, ուստի՝ խորհրդարանական կառավարման ձեւ գործնականում դե ֆակտո չի էլ ձեւավորվել։

- Ձեր գնահատմամբ՝ արդյո՞ք թիրախում Սահմանադրության մեջ հղում արված Անկախության հռչակագիրն է լինելու, ՀՀ գե՞րբը, որի վրա Արարատն է, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կարգավիճա՞կը, ընտանիքի մոդե՞լը… Թե՞ հակազգային այլ ականներ են փորձում տեղադրել Սահմանադրության մեջ, որոնց մասին դեռ չեն բարձրաձայնում:

- Այս դեպքում, կարծիք հայտնելու կարիք չկա, քանզի այդ արժեքների վերանայման մասին խոսվել է բացահայտ եւ միանշանակ։ Կարծիք կհայտնեի այլ հարցի մասին՝ թե որքանո՞վ է հնարավոր հանրաքվեի միջոցով իրագործել նոր Սահմանադրություն ընդունելու գաղափարը։ Այս հարցին իմ պատասխանը մեկն է՝ հնարավոր չէ։ Հաշվի առնելով ընտրական գործընթացների նկատմամբ անթաքույց անտարբերությունն ու հիասթափությունը, ավելի քան պարզ է դառնում, որ հնարավոր չէ ազգային հիմնարար արժեքների վերանայման հարցերով հանրաքվեի համար ապահովել անհրաժեշտ քվորում՝ ընտրողների առնվազն կեսի մասնակցությունը։ Վերջին հաշվով, պետության խորհրդանիշերը նախատեսված չեն սոսկ քաղաքական ուժերի հարաբերակցության այժմեական իրողությունը կամ խիստ սուբյեկտիվ ու իրավիճակային հայացքները արտացոլելու համար, դրանք առանձնանում են իրենց հավաքական որակներով, մնայուն պատմամշակութային արժեքներով, ապագայի տեսլականով եւ ազգային ինքնության որակներով։ Խոսքը ոչ թե անհիմն ու զգացմունքային հավակնությունների, այլ հիշյալ արժեքները արժանապատիվ կեցվածքով ընկալելու եւ սատար լինելու մասին է, քանզի դա է ազգային ինքնության պահպանմամբ հզոր երկիր դառնալու միակ գրավականը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=274334&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ