Փաշինյանն ընկել է չորս կրակի արանքը. Գարիկ Քեռյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ հետ:

— Փաշինյանի վարած քաղաքականությունը` Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահելու դիմաց` Արցախը հանձնենք Ադրբեջանին ու խաղաղություն ստանանք, ըստ էության, հօդս ցնդեց: Ալիեւը հանդես է գալիս նորանոր պահանջներով: Ի՞նչ ակնկալել 2024թ.-ից:

— Խաղաղության եւ տարածքային ամբողջականության ճանաչումը, ցավոք սրտի, հիմա միայն կապված ու կախված չէ հայ-ադրբեջանական հարաբերություններից, փաստացի մեկ տարվա ընթացքում ամսեամիս, անգամ շաբաթ առ շաբաթ փոխվում է քաղաքական իրավիճակը: Հարաբերություններին շատ ակտիվ սկսել են միջամտել ոչ միայն նախկին խաղացողները, արտաքին քաղաքական դերակատարները, այլ նաեւ դինամիկ, շատ ակտիվ ներգրավվածություն ենք տեսնում Եվրամիության, Իրանի, Միացյալ Նահանգների կողմից, որոնք իրենց շահերն ունեն ու դրանք մշտապես բախվում են իրար. երբեմն համընկնում են, երբեմն՝ հակասում: Ե՛վ Ալիեւի, ե՛ւ ադրբեջանական իշխանությունների, ինչպես նաեւ Հայաստանի վարչապետի քաղաքական դիրքորոշումների վրա այս ճնշումներն էական ազդեցություն են թողնում: Այսպիսի մի օրինակ բերեմ` երբ ոչ վաղ անցյալում Զանգեզուրի վրայով անցնող միջանցքի հարցը չլուծվեց, մի պահ Ադրբեջանը հայտարարեց, թե իրենք գտել են այլընտրանքային ուղի Իրանով, եւ այլեւս դա իրենց հետաքրքիր չէ, բայց չանցավ երկու ամիս, նորից Էրդողանի ու Ալիեւի խոսույթում սկսեց ընդգծվել, որ կապ չունի, թե Իրանի տարածքով է անցումը, «Զանգեզուրի միջանցքը» իրենց համար առաջնային է ու կարեւոր:

— Ալիեւն ասում է` եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որեւէ այլ կետում չի բացի: Իսկ Իրանը դեմ չէ՞ այդ «միջանցքին»:

— Իրանը դեմ է այդ միջանցքին, բայց իր նկատմամբ խիստ բացասական եւ մարտային դիրքորոշում ունեցող Արեւմուտքն այս հարցում, կարծես, համամիտ է: Կա տեղեկատվություն, որ Արեւմուտքից զգուշացնում են Ադրբեջանին, որ չօգտագործի Իրանի տարածքով միջանցքը, այլ միջանցք ձեռք բերի, բայց ոչ ռուսական վերահսկողությամբ: Հետո հայտնվում է ռուսական կողմը, սկսում է իր ակտիվ գործունեությունը, իր կողմը ներգրավելով նաեւ Ադրբեջանին, որ միջանցքը կա, բայց մի պայմանով` այն լինի ռուսական կողմնորոշման: Հետո արդեն նոր իրողություններ են հայտնվում Բրյուսելում, այլ  իրողություններ` Վաշինգտոնում, այլ առաջարկություններ` Մոսկվայում, նոր դիրքորոշումներ, կարծիքներ` Երեւանում, Բաքվում , Թեհրանում, Անկարայում: Այնպես որ, այս ամբողջ խառնաշփոթի մեջ դեռեւս հստակություն չկա` արդյոք կգա՞ մի պահ, որ տարածաշրջանի դերակատարները, Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը կգա՞ն մի ընդհանուր հայտարարի, թե ինչպիսին պիտի լինի հայ-ադրբեջանական «Խաղաղության պայմանագիրը»: Երեւանում, կարծես, տպավորություն են փորձում ստեղծել, թե իրենք են հարցի հիմնական շահառուները, եւ իրենք սուվերեն իրավունք ունեն Ադրբեջանի հետ իրենց հարմար պայմաններով կնքել համապատասխան պայմանագիրը: Եվ խրոխտ հայտարարություններն այն մասին, թե Ադրբեջանի բոլոր նկրտումներին արժանի հակահարված կտրվի, իրականությանը չի համապատասխանում: Մեղմ ասած, Փաշինյանը ընկել է չորս կրակի արանքը. երկու կրակ որ լիներ, գոնե լավ կլիներ: Շփումները, առաջարկները, նոր բանակցությունները անընդհատ փոխում են իրավիճակը: Տեսեք, հիմա էլ Դավոսում անընդհատ հանդիպումներ է ունենում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ճիշտ է, առաջնային պաշտոնյաներ չեն նրա հետ զրուցողները, խորհրդականներ են, օգնականներ, բայց չմոռանանք, որ դիվանագիտական ներկա կոմունիկացիաներում երբեմն հենց նրանք են էական դեր կատարում, տեղեկատվություն տանում-բերում:

— Փաստացի Ալիեւը վերջնագրերով է հանդես գալիս` սահմանի բացման հետ կապված: Ադրբեջանի նախագահի խոսքերը ընկալենք սպառնալի՞ք, թե՞ անոնսավորում առաջիկա գործնական քայլերի:

— Այն, որ Հայաստանը փակուղում է արդեն 30 տարի, մեզ համար նորություն չէ: 90-ականների սկզբներից մենք այդ վիճակում ենք: Հիշենք, որ հայ-թուրքական սահմանը փակվել է 1993թ.-ից, էներգակիրների ներկրում Ադրբեջանի տարածքով շրջափակվել է դրանից առաջ: Որ մենք արտաքին աշխարհի հետ կապ ունենք միայն Վրաստանով, մասամբ Իրանով, արդեն փակուղում ենք: Ամբողջ գործընթացի նպատակն էր Հայաստանը դուրս բերել փակուղուց: Իսկ Ալիեւի խոսքերը, թե կմնաք փակուղում ու չենք բացի, դա արդեն ուղղակի ճնշում է Թուրքիայի եւ Ադրբեջանի պլանով` կոմունիկացիաները Ադրբեջան-Նախիջեւան, Նախիջեւանից Թուրքիա բացելու առումով: Ի դեպ, Ալիեւը նաեւ ասաց, որ իրենք այդ միջանցքը պատկերացնում են ռուսական վերահսկողությամբ, սա նշանակում է, որ ինչ-որ մի տեղ կա ռուս-ադրբեջանական ընդհանուր կոնսենսուս, որին հստակ դեմ է Արեւմուտքը, եւ, ըստ էության, Զանգեզուրի միջանցքը ոչ թե դիտարկվում է տնտեսական, կոմունիկացիոն կամ առեւտրի զարգացման համատեքստում, այլ դրա վրա վերահսկողության պայքարի հարց է: Ցանկացած կողմ, արտաքին քաղաքական դերակատար՝ Իրան, Թուրքիա, Եվրամիություն, Միացյան Նահանգներ, Ռուսաստան կողմ են այդ միջանցքին, եթե դա լինի իրենց վերահսկողության տակ, այսինքն` պայմանը դա է, դրա համար այդ հարցը չի լուծվում:

— Այսինքն` ստացվում է, որ օրակարգում միայն հայկական վերահսկողության տակ մնա՞լը չկա…

— Հայկական վերահսկողությունը լուրջ չեն դիտարկում, հավանաբար, օրինակ՝ ռուսական կողմը ենթադրում է, որ հայկական վերահսկողությունը դա կլինի արեւմտյան վերահսկողություն: Արեւմուտքն էլ կասկածում է, որ եթե լինի Հայաստանի վերահսկողության տակ, այստեղ կկանգնեն ռուսական սահմանապահ ծառայությունները եւ մեխանիկորեն Արդբեջանի աջակցությամբ կհայտնվեն ռուսական վերահսկողության տակ: Համընդհանուր անվստահություն է, չկա ազնիվ ու գործնական երկխոսություն: Իհարկե, սա բխում է ոչ միայն տարածաշրջանում Հայաստան-Ադրբեջան հակամարտությունից, այլ նաեւ Ռուսաստան-Արեւմուտք գլոբալ բախումից: Փաստացիորեն հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրն այսօր առաջնային չէ ո՛չ Միացյալ Նահանգների, ո՛չ Ռուսաստանի Դաշնության, ո՛չ Եվրամիության համար: Այսօր առաջնային է ամերիկյան օգնությունն Ուկրաինային, պատերազմի ելքը Ուկրաինայում, Գազայի հատվածում, Կարմիր ծովի շրջանում ծավալված իրադարձությունները: Հայ-ադրբեջանական «Խաղաղության պայմանագիրը» դրանց համեմատ 10-րդ հորիզոնականում է` կա՛մ կա, կա՛մ չկա: Եթե Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններն իսկապես անկեղծ լինեն եւ հաշվի առնեն, որ այսպիսի բարդ իրավիճակը կարող է շարունակվել երկար, գուցե եւ կարելի է համաձայնել երկկողմանի բանակցությունների շուրջ` առանց արտաքին միջնորդական առաքելության, որն, ըստ էության, վերածվել է ոչ թե նպաստավոր, այլ խառնակչային միջամտության:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=274046&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ