Ինչ կապ ունի Արայիկ Հարությունյանի եղբայրն Արամուսում տեղի ունեցած վիճաբանության հետ

Ներքաղաքական

Մամուլում տարածված տեղեկություններն առ այն, որ Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանի եղբայրը, իբրեւ ներկա է եղել ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, Հայաստանի ազգային հերոս ՏԻՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ խնջույքին եւ այնուհետեւ մասնակցել է ծագած վիճաբանությանը, չեն համապատասխանում իրականությանը։

Արայիկ Հարությունյանին մոտ կանգնած «Իրավունքի» աղբյուրները փաստեցին, որ վերջինիս եղբայրը ոչ միայն չի մասնակցել վիճաբանությանը, այլեւ ընդհանրապես ներկա չի եղել ո՛չ այդ խնջույքին, ո՛չ էլ տվյալ տարածքում ընդհանրապես: Միեւնույն ժամանակ, չհերքեցին, որ Ա. Հարությունյանի եղբոր եւ Տիրան Խաչատրյանի միջեւ կան ջերմ ընկերական հարաբերություններ:

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ` Տիրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը։ Նրան առաջադրված մեղադրանքի հիմքում, ըստ Քննչական կոմիտեի, Արամուս գյուղում գործող «Էրիկի մոտ» հացատանը տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանությունն է: Հունվարի 11-ին վերոնշյալ հացատան բակում վիճաբանություն է ծագել շուրջ տասնյակ անձանց միջեւ։ Այդ ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց` զուգորդված փոխադարձ հայհոյանքներով, իսկ վիճաբանությանը մասնակից Տիրան Խաչատրյանը, շարունակելով խուլիգանական գործողությունները, իր մոտ եղած հրազենից կրակոց է արձակել եւ մարմնական վնասվածք պատճառել տեղի բնակչին։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=273973&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ