Իրատեսակա՞ն է Երրորդ աշխարհամարտը

Վերլուծություն

­Բայց, ի­հար­կե, այն բո­լոր զար­գա­ցում­նե­րը, ո­րոնք հնա­րա­վոր են մեր տա­րա­ծաշր­ջա­նում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=273945&l=am), շա­րու­նա­կում են մե­ծա­պես կախ­ված մնալ ար­դեն ոչ միայն ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մից, այլ այն ի­րո­ղութ­յուն­նե­րից, ո­րոնք այ­սօր զար­գա­նում են Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում: Վեր­ջին ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը ե­կան հու­շե­լու, որ տա­րա­ծաշր­ջա­նա­յին, ե­թե ոչ՝ Հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մը դար­ձել է, ա­ռա­վել քան եր­բե­ւէ՝ սպա­սե­լի: Ու ա­ռաջ է գա­լիս այն հար­ցը, որ ե­թե Ի­րա­նը ներ­քաշ­վի մեծ բա­խում­նե­րի մեջ, դա կա­րո՞ղ է թու­լաց­նել Թեհ­րա­նի հա­յաց­քը մեր տա­րա­ծաշր­ջա­նում՝ ագ­րե­սիա­յի հա­մար ճա­նա­պարհ բա­ցե­լով թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մի հա­մար:

­Հու­սիթ­նե­րին ա­մե­րի­կաբ­րի­տա­նա­կան կոա­լի­ցիա­յի կող­մից հասց­րած վեր­ջին հար­ված­նե­րը, ի­հար­կե, կա­րե­լի է հա­մա­րել քայլ՝ տա­րա­ծաշր­ջա­նա­յին մեծ պա­տե­րազ­մին ըն­դա­ռաջ: Միայն թե այդ հար­ված­նե­րին զու­գա­հեռ, ո­րոշ հե­տաքր­քիր նյո­ւանս­ներ եւս նկատ­վե­ցին: Դ­րան­ցից ա­ռա­ջինն այն փաստն էր, որ դեռ այդ «գեր­գաղտ­նի» օ­պե­րա­ցիան չսկսված, աշ­խար­հով մեկ խոս­վում էր, որ նման հար­ված է ի­րա­կա­նաց­վե­լու: Ընդ ո­րում, նախ­նա­կան աղբ­յու­րը հենց բրի­տա­նա­կան մա­մուլն էր: Արդ­յուն­քում, The Daily Telegraph-ը նա­խօ­րեին հայտ­նեց, որ ԱՄՆ-ը բար­կա­ցած է Բ­րի­տա­նիա­յի վրա՝ նման «բե­րան­բա­ցութ­յան» հա­մար: Բանն այն է, որ ար­դեն հուն­վա­րի 11-ի ե­րե­կո­յան Times թեր­թը հայտ­նեց բրի­տա­նա­կան կա­բի­նե­տի ար­տա­կարգ նիս­տի մա­սին, որ­տեղ Ռի­շի Սու­նա­կը հայ­տա­րա­րեց, որ հա­մա­ձայ­նել է թա­գա­վո­րութ­յան զոր­քե­րի մաս­նակ­ցութ­յա­նը հու­սի­թի­նե­րի դեմ ԱՄՆ գոր­ծո­ղութ­յա­նը: «­Վար­չա­պե­տի՝ խորհր­դա­րա­նը շրջան­ցե­լու եւ մար­տե­րին միա­նա­լու ո­րո­շու­մը հան­գեց­րել է քաո­սի 24 ժամ­վա ըն­թաց­քում եւ զայ­րույ­թի Պեն­տա­գո­նում, երբ հայտ­նի է դար­ձել գաղտ­նի ծրա­գի­րը»,- գրում է Telegraph-ը:

Այժմ Լոն­դո­նում փնտրում են լրատ­վա­մի­ջոց­նե­րում տվյալ­նե­րի ար­տա­հոս­քի աղբ­յու­րը։ Թեեւ բո­լորն են հաս­կա­նում, որ բրի­տա­նա­կան կա­բի­նե­տի ար­տա­կարգ նիս­տից ար­տա­հոսք կա­րող է լի­նել կա՛մ նիս­տը հրա­վի­րո­ղից, այն է` վար­չա­պե­տի գրա­սեն­յա­կից, կա՛մ կա­բի­նե­տի ար­տա­կարգ նիս­տի մաս­նա­կից­նե­րից մե­կից, եւ այդ դեպ­քում եւս պա­տաս­խա­նա­տուն վար­չա­պետն է: Իսկ ա­հա ո­րոշ վեր­լու­ծա­կան աղբ­յուր­ներ կար­ծում են, որ նման ար­տա­հոս­քը դի­տա­վոր­յալ է ե­ղել` Բ­րի­տա­նիա­յում աղ­մուկ ա­ռա­ջաց­նե­լու, դրա­նով` օ­պե­րա­ցիա­յին մաս­նակ­ցութ­յան աս­տի­ճա­նը նվա­զեց­նե­լու հա­մար: Ըստ այդ աղբ­յուր­նե­րի, մի կող­մից` Սու­նա­կի դիր­քերն ա­ռանց այդ էլ ծայ­րա­հեղ ան­կա­յուն են, եւ պա­տե­րազ­մի մեջ ներ­քաշ­վե­լը նրա հա­մար պաշ­տո­նան­կութ­յան ա­մե­նա­կարճ ճա­նա­պարհն է: Պա­տե­րազմ, ո­րի նպա­տա­կը հա­մա­րում են Բայ­դե­նի նե­րա­մե­րիկ­յան վար­կա­նի­շը բարձ­րաց­նե­լը: Այ­սինքն, հա­նուն Բայ­դե­նի վար­կա­նի­շի, Սու­նա­կը հար­վա­ծի տակ է դնում սե­փա­կա­նը: Երկ­րորդ կար­ծի­քը, որ ա­ռաջ են տա­նում նույն աղբ­յուր­նե­րը, այն է, որ Բ­րի­տա­նիան այս պա­հին ո­րե­ւէ ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յան լիո­վին ան­պատ­րաստ է: Բա­նը հա­սել է նրան, որ մի նա­վից անձ­նա­կազմ են հա­նում, որ հա­մալ­րեն այլ նա­վի անձ­նա­կազ­մը: Այ­սինքն, «բրի­տա­նա­կան բա­նա­կը կի­սա­դա­տարկ է»,- ար­տա­հայտ­վել է աղբ­յուր­նե­րից մե­կը: Չ­կա հա­մա­պա­տաս­խան քա­նա­կի ու ո­րա­կի զենք, զի­նամ­թերք, ֆի­նանս­ներ: Այդ վի­ճա­կում Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում ու­ղիղ մար­տի մեջ մտնե­լը կա­րող է ծանր հե­տե­ւանք­ներ ու­նե­նալ, ին­չը եւս շատ լուրջ հար­ված է Սու­նա­կի եւ ողջ իշ­խող ու­ժի հա­մար: Բայց նաեւ` ԱՄՆ-ին մեր­ժել չեն կա­րող: Ուս­տի, ա­վե­լի ձեռն­տու տար­բե­րակ է դար­ձել տար­բեր մի­ջոց­նե­րով եւ պատր­վակ­նե­րով պա­տե­րազ­մից խու­սա­փե­լը, եւ նման տե­ղե­կատ­վա­կան ար­տա­հոսքն էլ ըն­կալ­վում է նման մի­ջոց­նե­րից մե­կը:

Այն, որ բրի­տա­նա­կան բա­նա­կը մար­տու­նա­կութ­յան հետ կապ­ված լրջա­գույն խնդիր­ներ ու­նի, մինչ այս էլ բա­զում հու­շող փաս­տեր կա­յին: Ա­վե­լին, այդ վի­ճա­կում են գործ­նա­կա­նում բո­լոր եվ­րո­պա­կան բա­նակ­նե­րը: Թե ին­չու, դա հին ու խո­րը պատ­մութ­յուն է, մի կողմ թող­նենք: Վեր­ջա­պես, ի­րո­ղութ­յունն այն է, որ նաեւ ա­մե­րիկ­յան բա­նակն իր լա­վա­գույն օ­րե­րը չի ապ­րում: Ու դեռ մի բան էլ՝ կող­քին ու­նի նման դաշ­նա­կից­ներ: Այ­սինքն, քա­նի դեռ օ­դից ան­պա­տիժ հար­ված­ներ հասց­նե­լու հնա­րա­վո­րութ­յուն կա, կա­րող են հաղ­թա­կան պա­տե­րազմ­ներ վա­րել: Իսկ ա­հա Ե­մե­նի դեպ­քը այլ բան հու­շեց. ստա­նում են պա­տաս­խան եւ այն­քան լուրջ, որ կան խո­սակ­ցութ­յուն­ներ ա­մե­րիկ­յան ռազ­մա­նա­վի խոր­տակ­ման մա­սին: Արդ­յուն­քում, ԱՄՆ-ի մի քա­նի դաշ­նա­կից­ներ (Ի­տա­լիա, Գեր­մա­նիա եւ այլն) էն գլխից մեր­ժե­ցին կոա­լի­ցիա­յի մեջ մտնել, ո­րոշ դաշ­նա­կից­ներ, ինչ­պես Բ­րի­տա­նիա­յի օ­րի­նակն է, չեն կա­րող մեր­ժել Վա­շինգ­տո­նին, բայց նաեւ մասշ­տա­բա­յին բա­խում­նե­րից են խու­սա­փում: Իսկ փա­ռա­բան­ված իս­րա­յել­յան բա­նա­կը գրե­թե ըն­դու­նում է, որ ի զո­րու չէ հաղ­թել ՀԱՄԱՍ-ին: Եվ ա­հա այս ի­րա­վի­ճա­կում ԱՄՆ-ն կանգ­նած է պա­տե­րազմ սկսել-չսկսե­լու, ընդ ո­րում, մի քա­նի ուղ­ղութ­յուն­նե­րով սկսել-չսկսե­լու հե­ռան­կա­րի ա­ռաջ: Կա­րող է դի­մել մի­ջու­կա­յին զեն­քի, բայց դա ինք­նաոչն­չա­ցում է: Ե­թե չի դի­մում, փաստն այն է, որ դեռ ան­գամ Ի­րա­նին չհա­սած, սկսել է ռազ­մա­նա­վեր կորց­նել: Ընդ ո­րում, Ուկ­րաի­նան չար դաս ե­ղավ ԱՄՆ-ի հա­մար. այդ օ­րի­նա­կը տես­նե­լով, այ­լեւս ոչ մի եր­կիր չի ու­զում դառ­նալ ա­մե­րիկ­յան շա­հե­րի հա­մար կրա­կից շա­գա­նակ հա­նող:

Արդ­յուն­քում, թեեւ փոր­ձե­ցին գնալ միան­գա­մից հու­սիթ­նե­րին զանգ­վա­ծա­յին հար­ված­նե­րով խեղ­ճաց­նե­լու տար­բե­րա­կով, բայց այս պա­հին հա­կա­ռակ է­ֆեկտն է: Այ­սինքն, թեեւ խոս­վում է Եր­րորդ աշ­խար­հա­մար­տի մեծ հա­վա­նա­կա­նութ­յու­նից, սա­կայն ի­րա­կա­նում Բայ­դե­նը հեր­թա­կան ան­գամ վար­կա­նի­շա­յին մեծ կո­րուստ­ներ ու­նե­ցավ, եւ քիչ հա­վա­նա­կան է, որ կհաս­նեն Ի­րա­նի հետ պա­տե­րազ­մե­լու մա­կար­դա­կի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=273947&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ