Ինչո՞ւ Ալիեւը նորից կատաղեց

Վերլուծություն

­Կար­ծես թե սկսել են չա­փից դուրս հա­ճա­խա­կի անդ­րա­դառ­նալ ՀՀ ԱԽՔ Ար­մեն Գ­րի­գոր­յա­նի «հա­մեստ» ան­ձին: Բայց դա պա­տա­հա­կան չէ. ե­թե Հա­յաս­տան այ­ցե­լող գրե­թե բո­լոր ա­րեւմտ­յան չի­նով­նիկ­ներն ի­րենց «սուրբ պարտքն» են հա­մա­րում հան­դի­պել նաեւ, ըստ էութ­յան, տեխ­նի­կա­կան պաշ­տո­նի նստած Գ­րի­գոր­յա­նի հետ, ար­դեն միայն դա նշա­նա­կում է, որ այս­տեղ մի բան այն չէ:

ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՐՇԱՎԱՆՔԸ ՍԿՍՎԱԾ Է

­Հեր­թա­կան պաշ­տոն­յա­նե­րը եւս հան­դի­պե­ցին Գ­րի­գոր­յա­նին: Նա­խօ­րեին՝ Եվ­րո­պա­կան ար­տա­քին գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ծա­ռա­յութ­յան վար­չութ­յան պետ Ռո­րի Դոմ­մին, դրա­նից ա­ռաջ՝ Հու­նաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րար Յոր­ղոս Գե­րա­պետ­րի­տի­սը, նաեւ՝ ԱՄՆ Կով­կաս­յան բա­նակ­ցութ­յուն­նե­րի հար­ցե­րով ա­վագ խորհր­դա­կան, ԵԱՀԿ Մինս­կի խմբի ա­մե­րի­կա­ցի հա­մա­նա­խա­գահ Լո­ւի Բո­նոն: Թե ին­չու են ա­րեւմտ­յան պաշ­տոն­յա­ներն այդ­քան «սի­րում» Գ­րի­գոր­յա­նին, հաս­կա­նա­լի է. ե­թե մե­կին ըն­դու­նում են ա­մե­րիկ­յան ԿՀՎ-ում եւ բրի­տա­նա­կան MI6-ում, դա բո­լո­րի հա­մար է ցու­ցիչ, թե նա «մե­րոն­քա­կան է, պետք է նրա հետ էլ հար­ցեր հա­մա­ձայ­նեց­նել»: Ամ­բողջ հարցն այն է, որ ե­թե մի երկ­րում կա ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յամբ զբաղ­վող նախ՝ վար­չա­պետ (ի պաշ­տո­նե), ա­պա նաեւ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար, ին­չո՞ւ է պետք նաեւ հար­ցեր հստա­կեց­նել ար­տա­քին քա­ղա­քա­կան հար­ցե­րով պաշ­տո­նա­կան լիա­զո­րութ­յուն­ներ չու­նե­ցող ԱԽՔ-ի հետ: Ի՞նչ է, հա­մա­րում են, որ ԱԽՔ-ը վար­չա­պե­տի եւ ԱԳ նա­խա­րա­րի հետ նույն թի­մում չե՞ն: Կամ, վար­չա­պետն ու ԱԳ նա­խա­րա­րը չե՞ն նեղ­վում, որ ինչ-որ եվ­րո­պա­ցի­ներ կոնկ­րետ հար­ցե­րով ի­րենց «վերջ­նա­կան խոս­քը» լսե­լով, հե­տո էլ ինչ-որ տեղ ի­րենց «գլխից թռնե­լով», ԱԽՔ-ին են դի­մում, ինչ­քան էլ որ վեր­ջի­նիս հան­դեպ այդ­քան լավ են տրա­մադր­ված  ԿՀՎ-ում եւ MI6-ում:

­Շատ կա­րե­ւոր է նաեւ, թե այս պա­հին ի՞նչ հար­ցեր են Հա­յաս­տա­նում փոր­ձում լու­ծել Դոմ­մին, Գե­րա­պետ­րի­տի­սը եւ տար­բեր այլ ա­րեւմ­տա­չի­նով­նիկ­ներ, ո­րոնք պետք է հստա­կեց­նեն նաեւ Ար­մե­նի հետ: Բո­նո­յի այ­ցը հիմ­նա­կա­նում կա­ռուց­ված էր «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րին», ա­վե­լի կոնկ­րետ՝ Վա­շինգ­տո­նում այդ գոր­ծըն­թա­ցը շա­րու­նա­կե­լու հե­ռան­կար­նե­րին: Նույն տար­րե­րը կա­յին նաեւ Դոմ­միի այ­ցի ըն­թաց­քում, իսկ Գե­րա­պետ­րի­տի­սը հիմ­նա­կա­նում ա­ռաջ էր տա­նում «­Հա­յաս­տա­նի՝ Եվ­րո­պա­կան ըն­տա­նիք ին­տեգր­ման երկ­խո­սութ­յան հե­ռան­կա­րի» թե­ման: Կարճ ա­սած`այն, ին­չը են­թադ­րե­լի էր Նի­կո­լի վեր­ջին պե­տեր­բուրգ­յան այ­ցից հե­տո: Ա­րեւ­մուտ­քում ակն­հայ­տո­րեն մտա­վա­խութ­յուն ու­նեն, որ հայ-ադր­բե­ջա­նա­կան գոր­ծըն­թա­ցը կա­րող են ձեռ­քից բաց թող­նել, եւ ա­հա ա­մե­նա­տար­բեր մա­կար­դակ­նե­րով ան­ցել են գրո­հի: Փոր­ձում են Նի­կո­լին հա­մո­զե՞լ, սպառ­նա՞լ, թե՞ այդ ա­մե­նը մի կոմպ­լեք­սով է, ի­րենք կի­մա­նան: Բայց որ պետք է Նի­կո­լին հետ պա­հել ռու­սա­կան ուղ­ղութ­յամբ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րից», դա, ան­շուշտ, այս վեր­ջին այ­ցե­րի ա­ռանց­քա­յին կողմն է, եւ այդ հար­ցում տրա­մա­բա­նա­կան է, որ ա­րեւմ­տա­չի­նով­նի­կութ­յու­նը պետք է ա­ռանձ­նա­հա­տուկ դեր տա ԿՀՎ-ի եւ MI6-ի ան­թա­քույց սի­րաց­յալ Ար­մեն Գ­րի­գոր­յա­նին, ով, չմո­ռա­նանք, հենց այս պա­հին ա­ռաջ է մղում գա­ղա­փա­րը, թե՝ «­­Մենք ո­րե­ւէ ակն­կա­լիք չու­նենք ՀԱՊԿ-ից»:

­Բայց նաեւ հաս­կա­նալ է պետք, թե այս պա­հին ի՞նչ ռեալ ակն­կա­լիք­ներ ու­նի Ա­րեւ­մուտ­քը: Պատ­կե­րը սա է. Ար­ցա­խի հա­յա­թա­փու­մից հե­տո փոր­ձե­ցին Ա­լիե­ւին տա­նել Բր­յու­սել՝ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լու, բայց նա, ին­չը կրկնում ենք ար­դեն ա­միս­ներ շա­րու­նակ, հրա­ժար­վել եւ հրա­ժար­վե­լու է այդ հար­թա­կից: Վեր­ջին պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րութ­յու­նը Բաք­վից. «Ֆ­րան­սիան դուրս է մնում Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցից»,- նա­խօ­րեին ար­դեն ա­մե­նաու­ղիղ տեքս­տով հայտ­նեց Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի հա­տուկ հանձ­նա­րա­րութ­յուն­նե­րի գծով ներ­կա­յա­ցու­ցիչ, դես­պան Էլ­չին Ա­միր­բե­կո­վը: Չ­մո­ռա­նանք, որ «Բր­յու­սել­յան գոր­ծըն­թա­ցում» ԱՄՆ-ն­ որ­պես կու­րա­տոր կար­գել էր հենց Ֆ­րան­սիա­յին, եւ երբ վեր­ջի­նիս այս­քան ուղ­ղա­կի կեր­պով բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի «ե­լի­քի դուռն» է մատ­նանշ­վում, դժվար չէ կռա­հել, որ խոս­քը միայն Ֆ­րան­սիա­յի մա­սին չէ, այլ նրա­նից էլ ա­ռաջ՝ ԱՄՆ-ի եւ ողջ ա­րեւմտ­յան բա­նակ­ցա­յին հար­թա­կի: Հաշ­վի առ­նե­լով նաեւ ե­րեկ տա­րած­ված այն լու­րը, որ Բա­քուն պար­զա­պես հրա­ժար­վել է ըն­դու­նել Լո­ւի Բո­նո­նին: Այ­սինքն, ե­թե հի­մա ա­րեւմ­տա­չի­նով­նի­կութ­յու­նը փոր­ձեր վե­րա­կեն­դա­նաց­նել հայ-ադր­բե­ջա­նա­կան գոր­ծըն­թա­ցի ա­րեւմտ­յան հար­թա­կը, պետք է այս մարդ­կա­յին հոս­քը ոչ թե Ե­րե­ւան, այլ՝ Բա­քու ուղղ­վեր. կրկնենք, Նի­կո­լին չէ, որ պետք է հա­մո­զել, այլ՝ Ա­լիե­ւին: Բայց երբ գա­լիս ու փոր­ձում են Նի­կո­լին ինչ-որ բան հա­մո­զել, ա­պա ա­վե­լի տրա­մա­բա­նա­կան է, որ խոսքն այս դեպ­քում Ա­րեւ­մուտ­քում բա­նակ­ցե­լու մա­սին չէ:

Ու­րեմն, ի՞նչ են ու­զում Նի­կո­լից: Հի­շո՞ւմ եք ա­րե­ւել­յան հայտ­նի ի­մաս­տութ­յու­նը. «Ե­թե Մու­հա­մե­դը չի գնում սա­րի մոտ, սարն է գնում Մու­հա­մե­դի մոտ»: Այս դեպ­քում, ե­թե Ա­լիե­ւը չի գնում Ա­րեւ­մուտք, Նի­կոլն է գնում Ռու­սաս­տան, եւ հենց դա էլ տե­ղի ու­նե­ցավ դեկ­տեմ­բե­րի վեր­ջե­րին: Ու ստա­նում ենք այս պատ­կե­րը. ե­թե Ա­լիե­ւը չի գնում Ա­րեւ­մուտք, ա­պա ա­րեւմ­տա­չի­նով­նի­կութ­յա­նը մեկ բան է մնում՝ ա­մեն գնով թույլ չտալ, որ Նի­կո­լը գնա, ա­վե­լի ճիշտ՝ շա­րու­նա­կի գնալ Ռու­սաս­տան: Իսկ Նի­կո­լին հա­մո­զե­լու հար­ցում, թե­րեւս, Ա­րեւ­մուտ­քը ՀՀ ԱԽՔ-ին հա­մա­րում է ան­փո­խա­րի­նե­լի գոր­ծոն: Միայն թե Գ­րի­գոր­յա­նը, ով իր ներ­կա դիր­քին է հա­սել միայն Նի­կո­լի հաշ­վին (ինչ­քան էլ որ այլ «դաբ­րո»-նե­րով), կա­րո՞ղ է պետք ե­ղած դեպ­քում գնալ «մին­չեւ վերջ քյալ­լա տա­լու» ճա­նա­պար­հով, երբ գի­տակ­ցում է, որ ա­թո­ռը կորց­նե­լու դեպ­քում դեմ առ դեմ է մնա­լու հայ ժո­ղովր­դի հետ. այ, այս մա­սին Ա­րեւ­մուտ­քում լավ կա­նեն, որ նո­րից մտա­ծեն:

ԻՆՉ ԱԿՆԱՐԿԵՑ ՀԵՅԴԱՐՈՎԻՉԸ

Ա­մեն դեպ­քում, նա­խօ­րեին Ա­լիե­ւը հան­դես ե­կավ մի շարք հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով, ո­րոնք ա­ռա­ջին հեր­թին ակ­նարկ են հե­տեւ­յա­լի մա­սին: Նախ, Հեյ­դա­րո­վի­չը սկսեց ինչ-որ բա­ներ պատ­մել Սանկտ Պե­տեր­բուր­գում «ոտ­քի վրա» Նի­կո­լի հետ հան­դի­պու­մից, ին­չը ակ­նարկ է, որ ո­րո­շա­կի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ, ինչ­պես են­թադ­րում էինք, ե­ղել են: Եվ երկ­րոր­դը, որ Ա­լիե­ւը կա­րող է նաեւ այլ չա­կերտ­ներ բա­ցել: Հա­ջոր­դը, նա սկսեց խո­սել նաեւ 44-օր­յա պա­տե­րազ­մից, թե՝ Շու­շին ճա­նա­պարհ բա­ցեց, որ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի թե­ման նե­րառ­վի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րութ­յու­նում, նաեւ խոս­տո­վա­նեց, որ Քել­բա­ջա­րում եւ Լա­չի­նում ա­մե­նե­ւին էլ այն հա­ջո­ղութ­յուն­նե­րը չէր ու­նե­նա, ինչ ու­նե­ցավ դրան նա­խոր­դած 44 օ­րե­րին: Ակ­նար­կը այս է. Նի­կո­լը նախ սխալ­վեց՝ գնա­լով հրա­դա­դա­րի եւ երկ­րորդ սխա­լը թույլ տվեց` կնքե­լով ոչ ձեռն­տու հրա­դա­դա­րի պայ­մա­նա­գիր: Ընդ ո­րում, սա եւս ակ­նարկ է, որ ե­թե պետք ե­ղավ, է­լի բա­զում չա­կերտ­ներ կբա­ցի:

­Թե­րեւս, Ա­լիե­ւի ա­սած­նե­րի ի­մաս­տը ա­մե­նա­լա­վը հենց Փա­շին­յա­նը կհաս­կա­նա: Իսկ, ընդ­հա­նուր առ­մամբ, տպա­վո­րութ­յու­նը հե­տեւ­յալն է. սա պետք է ըն­կալ­վի որ­պես նոր զգու­շա­ցում Նի­կո­լին՝ կա­տա­րիր պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը, այ­լա­պես բա­զում չա­կերտ­ներ կբաց­վեն, տա­կից դուրս չես գա:

Ի­րա­կա­նում թե ինչ տար­բե­րութ­յուն­ներ կան «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ռու­սա­կան կամ ա­րեւմտ­յան տար­բե­րակ­նե­րի մի­ջեւ, այն է՝ Նի­կոլն ին­չի եւ ին­չի մի­ջեւ պետք է ընտ­րութ­յուն կա­տա­րի, շատ է խոս­վել, չկրկնենք, քա­նի որ այս պա­հին, ըստ ա­մե­նայ­նի, ար­դեն այդ ընտ­րութ­յու­նը չէ, որ նա պետք է կա­տա­րի: Կար­ծես թե պատ­կե­րը մի փոքր փոխ­վել է. ընտ­րութ­յունն այս պա­հին ռու­սա­կան տար­բե­րա­կը ստո­րագ­րե­լու կամ ոչ մի բան չստո­րագ­րե­լու մեջ է, հաշ­վի առ­նե­լով, որ Ա­լիեւն այս պա­հին հան­դես է գա­լիս ա­րեւմտ­յան տար­բե­րա­կից վերջ­նա­կա­նա­պես հրա­ժար­վե­լու դիր­քե­րից: Չ­նա­յած, վերջ­նա­կա­նա­պես ա­սե­լը սխալ է՝ աշ­խար­հը շատ ա­րագ է փոխ­վում: Ա­մեն դեպ­քում, այս պա­հին Նի­կո­լը կա­րող է ըն­դու­նել ռու­սա­կան տար­բե­րա­կը կամ հրա­ժար­վել ո­րե­ւէ բան ստո­րագ­րե­լուց, այ­սինքն, է­լի մնում է ընտ­րութ­յան պար­տադ­րան­քի ա­ռաջ: Ընդ ո­րում, որ տար­բե­րակն էլ, որ ընտ­րի, բախ­վե­լու է հա­կա­դիր կող­մի հետ: Ա­րեւմտ­յան ա­ռա­ջարկ­նե­րից հրա­ժար­վե­լով, թե­րեւս, կա­րող է սպա­սել «գու­նա­վոր հե­ղաշրջ­ման» փոր­ձի: Ռու­սա­կան տար­բե­րա­կը մեր­ժե­լով, ա­մե­նա­քի­չը, հե­տե­ւան­քը լիա­կա­տար մե­կու­սա­ցումն է, ո­րի մա­սին Բա­քուն ան­թա­քույց է խո­սում. չբաց­վի Մեղ­րին, չի բաց­վի Ադր­բե­ջան-­Հա­յաս­տան եւ ո­րե­ւէ ճա­նա­պարհ, նաեւ թուր­քա­կան ուղ­ղութ­յու­նը:

Ընդ ո­րում, «գու­նա­վոր հե­ղաշրջ­ման» վտան­գը, թե­րեւս, ա­վե­լի փոքր է, հաշ­վի առ­նե­լով, որ ու­ժա­յին հա­մա­կար­գի նկատ­մամբ Փա­շին­յանն այս պա­հին ու­նի անձ­նա­կան վե­րահս­կո­ղութ­յուն: Ու այն, որ վեր­ջին ժա­մա­նակ­ներս, այս­պես ա­սենք, սո­րո­սա­ծին­նե­րի թե­ւը հիմ­նա­կան հար­վածն ուղ­ղել է հենց ու­ժա­յին կա­ռույց­նե­րի ղե­կա­վար­նե­րի դեմ, դա էլ է շատ բան ակ­նար­կում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=273689&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ