Նիկոլի կախիչների եւ ցնցուղների թափահարելը ու նորօրյա հայ ֆաշիստների կրկեսը

Վերլուծություն

Ամանորյա տոներից հայ ժողովրդին մնաց Նիկոլի  կոմղից կախիչներ պոկելը եւ ցնցուղներ թափահարելը , կաթողիկոսի եւ հայ եկեղեցու դեմ հարձակումները, ինչպես նաեւ նորօրյա հայ ֆաշիստների կրկեսը:

Ինչ վերաբերում է Նիկոլի կողմից մարզպետներ եւ այլ պաշտոնյաներ հեռացնլուն, ապա դա ոչ այլ ինչ է, քան ներքաղաքական լուրջ գործընթացների նախապատրաստական միջոցառումներ։ Ամենայն հավանականությամբ խոսքը գնում է գարնանային արտահերթ ընտրություններից առաջ Նիկոլի կողմից  իր թիմը «մաքրելու» գործընթացի մասին։ Քիչ թե շատ կասկած հարուցող պաշտոնյաներին Նիկոլը անմիջապես հեռացնում է,  փոխարինելով իրեն անձամբ նվիրված ՔՊ-ականներով։ Եվ կարեւորագույն պաշտոններում գտնվողներից Նիկոլը պահանջում է անվերապահ եւ անմնացորդ  նվիրում անձամբ իրեն։ Իսկ պաշտոնյաները պետք է պատրաստ լինեն կատարել նրա ցանկացած հրաման առանց քննարկելու այդ հրամանի օրինականությունը, բարոյականությունը, երկրին օգտակար լինել կամ չլինելը։ Օրինակ, Լոռու մարզպետի`  Ալավերդու քաղաքապետի դեմ գործողություններին չխառնվելը Նիկոը ընկալեց որպես  անհնազանդոփւթյուն։

Բնական է, որ  Նիկոլի եւ ՔՊ-ի վարկանիշի աննախադեպ ցածր լինելու պայմաններում  Նիկոլը գնալու է  արտահերթ ընտրություններում   ցանկացած խախտման եւ օրինազանցության  միայն թե պահպանի իր աթոռը։ Եվ այդ նպատակով պետք է, որ «մարտական» պատրաստության բերի իր ամբողջ ադմինիստրատիվ ռեսուրսը, ինչպես նաեւ` ուժայիններին։

Զուգաքհեռաբար Նիրկոլը միացրեց իր սիրելի հնարքը՝ ամբոխավարությունը։ Ցնցուղը թափահարելով  եւ կախիչների ամրությունը ստուգելով Նիկոլը  ցուցադրում է իր զոմբիների , թե իբր խորապես մտածում է  ժողովրդի մասին եւ պայքարում է կոռուպցիայի դեմ։ Իհարկե, որոշ ցածր խավի մոտ այդ ամենը հռճվանք է առաջացնում, իսկ հռճվանքը իր հերթին պետք է, որ ձայներ բերի։ 

ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՈՐՊԵՍ ԳԼԽԱՎՈՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ

Ամանորյա գիշերվանից սկսած կաթողիկոսի դեմ հարձակումը , իհարկե, պատահական չէր եւ իհարկե, չի կարող լիրնել առանց Նիկոլի հանձնարարականի։ Սրանով  Նիկոլը լուծում է երկու խնդիր։ Նախ ոչնչացնում է  հայ ժողովրդի ինքնության, միասնականության եւ դիմադրողականության կարեւորագույն հիմնասյուներից մեկը, եւ երկրորդը՝  նա տեսնում է Հայ Առաքելական եկեղեցու եւ նրա առաջնորդ հայոց կաթողիկոսի մեջ իրական վտանգ իր իշխանության համար։ Այն բանից հետո, երբ  Նիկոլը  կարողացավ  սանձել բանակը, երբ իր դեմ բողոքող գեներալները ռազմի դաշտում կրած պարտությունից անմիջապես հետո, ոտնկայս դիմավորեն նրան, նա համարեց, որ բանակը այլեւս վնասազերված է եւ որեւէ վնատգ իր իշխանության համար չի ներկայացնում։

Նույնը նա արեց քաղաքական ընդդիմադիր դաշտի հետ։ Ակնհայտ է, որ հիմնական ընդդիմադիր ուժի , այն է՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի հետ Նիկոլը գտել է ստվերային  փոխհամաձայնության  տարբերակ։

Ինչ վերաբերում է ժողովդին, ապա նրա ընդդիմադիր հատվածը նույնպես հաջողվեց վնասազերծել` մղելով անտարբերության եւ հիասթափության դաշտ։ Վազգեն Մանուկայնի ելույթների, տարբեր տեսակի «հայաքվեների», Ազային ժողովում կրկեսների, Երեւանի քաղաքային ընտրություններում ցուցադրված էժանագին թատրոնի հետեւանքով  ժողովրդի ընդդիմադիր զանգվածը ամբողջության ապակողմնորոշվել է։ Ցավոք, հայ մտավորականությունը որեւէ  ռացիոնալ  ազգային  ուղի չբռնեց եւ չդրսեւորեց ազգային շահերի պաշտպանության որեւէ  էական վարքագիծ։

Այս անմխիթար պատկերի վրա ինչ-որ չափով առանձնանում է Հայ Առաքելական եկեղեցին, որը, ըստ էության, դարձել է Նիկոլի հակազգային  վարչախմբի ու քաղաքականության գլխավոր ընդդիմադիր ուժը։ Երբ կաթողիկոսը խոսում է Արցախը վերադարձնելու մասին, ապա դա Նիկոլի համար ինչպես իրենք են ասում դաշույնի հարված է թիկունքից։ Իհարկե, նաեւ կարեւոր է, որ սորոսական գաղափարներով  տոգորված  Հայաստանի իշխանավորները իշխանությունը զավթելուց անմիջապես հետո սկսեցին  աջակցել  տարբեր աղանդներին, ԼԳԲՏ-ներին եւ նման հակազգային երեւույթներին։ Քրիստոնեկան եւ ազգային արժքեների պահպանությամբ տոգորված Հայ Առաքելական եկեղեցին  սորոսական իշխանության համար  մեծագույն խոչընդոտ է հասարակությունը  այլանդակնելու գործում: Եվ չմոռանանք, որ երբ Նիկոլը եկավ իշխանության, ապա առաջին գործը ինչ նա արեց  սկսեց պայքարել եկեղեցու դեմ։ Այն ժամանակ առաջին ալիքը  տապալվեց։ Սակայն այժմ հավանաբար Նիկոլը որոշեց, որ պետք է կրկին փորձել։

ՆՈՐՕՐՅԱ ՖԱՇԻՍՏՆԵՐԸ ԸՆԴԵՄ ՀԱՅ ԱԶԳԻ

Քիչ էր մեզ ամեն տեսակի հակազգային երեւույթներ, ականտես եղանք նաեւ հայ ֆաշիստական խմբակի ելույթին։ Մի քանի  հոգի որոշեցին, որ  կարող են Նժդեհի արձանի մոտ  թափահարել դրոշներ ու վանկարկել  նացիստական կոչեր։ Եթե իշխանությունը որեւէ կապ չունենար այդ ամենի հետ, ապա  րոպեներ անց այդ խմբակը  կհայտնվեր ոստիկանությունում եւ հանդես կգար  իր արածի համար զղջման խոսքով։ Սական ոչ, սրանք խրոխտ-խրոխտ զբոսնում էին Երեւանի կենտրոնով։ Բնականաբար, նախապես տեղեկացված հատուկ լրատվամիջոցները  տիրաժավորեցին  այդ խմբակի  գործողությունը։

Այս ամենը սնվում է նույն աղբյուրից, ինչ վերը նշված այլ հակազգային գործողությունները։ Եվ այստեղ դրված է եւս երկու խնդիր․ առաջինը՝ փչացնել հայ-ռուսական հարաբերությունները, ցույց տալով, որ Հայաստանում նացիստներին  տրվում է գործողությունների ազատություն,  եւ երկորդը՝ վարկաբեկել Նժդեհին, կապելով նրա գործունեությունը  նացիստական  թեմայի հետ։ Երկու դեպքում էլ տուժում է հայ ժողովուրդը, որի նկարագիրը այս ամենի արդյունքում ակնհայտորեն վատթարանում է։ Ի դեպ, ադրբեջանցիները եւ վերջիններիս կողմից գնված ռուսաստանյան փոքրաթիվ, բայց շատ աղմկոտ  քաղաքագետները  արդեն մեծ աղմուկ են բարձրադրել այս ամենի առթիվ, նշելով, որ Հայաստանում ծաղկում է նացիստական գաղափարախոսությունը, որի  ակունքներում իբր կանգնած է Նժդեհը։

Ահա այսպիսին էր ամանորյա, իբր տոնական օրերի ընթացքը ու տխուր տնեդենցները։

Ա․ Հովհաննսիյան

 

https://iravunk.com/sim/?p=273429&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ