Շեքսպիրի հերոսի ասած` «Чума на оба ваших дома»

Վերլուծություն

32 կողմ, 3 դեմ, 0 ձեռնպահ ձայների համամասնության Երևանի ավագանին ընդունեց Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին նախագիծը։ «Կարմիր գծեր»-ի տարեկան վճարը կդառնա 160 հազար դրամ:

«Մայր Հայաստան»–ը մի շաբաթից ավել անոնսավորում էր քաղաքապետարանի շենքի շրջափակման «Ո՛չ թալանին» ակցիան, որպեսզի իբր թե բոյկոտով ապահովվի բոյկոտը, քվորումի բացակայությունը և թանկացման տապալումը: Բայց ինչպես «քշադուլով» փրկում էին Արցախը, այդպես էլ «բոյկոտով» իբր կանխեցին թանկացումը: «Հետագա թանկացումների պատասխանատվությունն իշխանությունների հետ հավասար կիսելու է «Հանրային ձայն» կուսակցությունըԸնդունվելիք թանկացումները Նոր տարվա դեկտեմբերի 31-ի գիշերը երևանցիներիին մատուցելու են թանկացումների տեսքով նվեր, քաղաքական ջրերն էլ  ավելին են պարզաջրվում: «Մայր Հայաստանը» շարունակելու է  քաղաքացիների շահերը պաշտպանել, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր ձայն չեն տվել «Մայր Հայասատանին»,- ավագանու նիստին ընդառաջ պաթոսով հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

Իա՜, իրո՞ք, Նիկոլի Մանուկ անունով հայտնի տղա: Բայց ախր «Մայր Հայաստանին» քվե տվողներն Անդրանիկ Թևանյանին էին ուզում տեսնել ավագանիում, ալլ ոչ թե քեզ ու առավելևս լաչառ Զառա Փոստանջյանին: Իսկ Անդրանիկ Թևանյանը դրեց ու ոչնչացրեց ձեր ընտրողների վստահությունը, մեծամտաբար համարելով, որ իրեն «պալոժ չի» ավագանի գալը, ինչպես Ռոբերտ Քոչարյանին «պալոժ չէր» գար ԱԺ: Բայց եթե Քոչարյանին կաշկանդողը պաշտոնաթող նախագահի կարգավիճակն էր, Թևանյանի՞ն ինչը կաշկանդեց: Այնպես որ, «Հանրային ձայնից» ոչնչով լավը չեք: Երևանցիները նաև չեն մոռացել ձեր ամոթալի սակարկությունները իբր «ընդդիմադիր» Հայկոյի հետ: Եվ այդ խաղերի շնորհիվ 9 տոկոսանոց Ավինյան Տիկոն հիմա հոխորտում է. «Ես հատուկ ուզում եմ շեշտել՝ եթե ընդդիմությունն իրապես ուզում է նոր ընտրություններ, որովհետև բոյկոտելու մասին խոսակցությունն այդ մեսիջն է պարունակում, մենք այդտեղ խնդիր չունենք: Մենք էլ կարող ենք ինչ-որ մի կետից սկսել բոյկոտել ու կգնանք նոր ընտրությունների։ Տրամաբանական ավարտը դա է լինելու»:

Բա «Հանրապետություն» կուսակցության ռահվիրա Անի Խաչատրյանի չքմեղանալը, թե` ՔՊ–ականները թանկացրին «կարմիր գծերը»: Զահրումա՛ր, դուք անմե՞ղ եք: Թե՞ «один раз – не педераст», սա բոլորիդ է վերաբերում: Բա ո՞ւր են այն բազում աշխուժակները, որ Տարոն Մարգարյանի օրոք 150 դրամի համար իրենց քամակներն էին պատռում, և Նարեկ Թադևոսյանն իրավացիորեն հիշեցնում է Հայկոյին. «ՀՀԿ-ական քաղաքապետը չէր ուզում տրանսպորտի գինը թանկացնել, դա ուղղակի հերթական շոու ծրագիրն էր, քո ու քո տերերի կողմից կազմակերպված»:

Շեքսպիրի հերոսի ասած` «Чума на оба ваших дома», բոլորդ էլ իրար արժանի եք, և՛ ՔՊ–ն, և՛ ՔՊ–ին հարմարված ընդդիմադիրները: Իսկ ինչպես ասում էր մեծն Փարաջանովը, հարմարվելն առաջին քայլն է դեպի կամավոր ստրկություն:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=272689&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ