Ես գիտեմ, որ դու ու քո քաղաքական պապան սարսափում եք Արցախից. Արմեն Հովասափյանը` Գևորգ Պապոյանին

Թավշյա տեռոր
Ընդհանրապես նկատած կլինեք, որ վերջին շրջանում փորձում եմ չանդրադառնալ նիկոլական մանր-մունր արարածների բարբաջանքներին ու հանրային տիրույթ արտանետած թեզերին, որոնց ականատես ենք լինում ամենօրյա ռեժիմով, սակայն այս դեպքը բացառիկներից է, որին փորձեմ մի քանի դիտարկմամբ արձագանքել։
Նախ ասեմ, որ տվյալ անձը, ում մասին պիտի խոսեմ, իր տեսակով «լողացող» է և, ինչպես նիկոլին սպասարկող խաժամուժին է բնորոշ, մի «կռուգ քշած», սակայն տվյալ պատանու դեպքը բացառություն չէ, ուստի չկենտրոնանանք այդ փաստի վրա։
Տվյալ դեպքում Պապոյան Գևորգ կոչվածի մասին է, ով վերջերս առանձնակի ակտիվություն է դրսևորում լրատվականներում ու փորձում նիկոլից ավելի նիկոլ երևալ։ Ինչևե։ Սույն աշխուժակը նախօրեին աչքի ընկավ հերթական հակահայկական ու ապազգային դրսևորմամբ՝ այս անգամ թիրախավորելով արցախահայությանն ու մասնավորապես Արցախի իշխանություններին։
Նայեք՝ ինչ է ասում․ ասում ա «ԼՂ կառավարությունն ու ԱԺ-ն, ինչ ա իրենց բան չլինի, ստորագրեն, որ 1,5 միլիարդի զենք են տալիս Ադրբեջանին, ստորագրեն, որ ամեն ինչ տալիս են Ադրբեջանին, պետական կազմակերպություններն ու երկիրը լուծարեն ու դրա դիմաց ինչ ա թե անվնաս գան ՀՀ, գան ու 18 տարեկան հայ երիտասարդների հետևից հոխորտան, չի լինելու նման բան, տենց ուժեղ տղերք էին, թող կանգնեին, խի՞ փախան»։
Հիմի ասեք՝ ինչ է սա, եթե ոչ դասական երկպառակտության ու ներքին թշնամանքի, ատելության հերթական չափաբաժին։ Սա բացով, ասում է, որ Արցախի ռազմաքաղաքական էլիտայի նկատմամբ պետք է պատժիչ քայլեր արվեն ու ակնհայտ հակազգային զառանցանքներ է տիրաժավորում։ Ավելին, այդ ամենն անում է դեմքի ցինիկ ու անբնռազբոս արտահայայտությամբ ու ձև բռնած՝ իրա ասած՝ լավ տղու դեմքով։ Սա բացահայտ ատելության խոսք է, ինչի համար ՀՀ օրենսդրությունն ունի համապատասխան պատժաչափ՝ 1-ից 4 տարի։
Կասկած չունեմ, եթե նմանօրինակ մի պնդում աներ ընդդիմադիր հատվածից մի գործիչ կամ շարքային օգտատեր ԱԱԾ-ով ու քննչականով սաղ կխառնվեին իրար ու «բռնության կոչի», «ատելություն տարածելու», «հանրային հարթակում ոչ պատշաճ բառապաշար օգտագործելու» անվան տակ, ամենաքիչը վարույթ կսահմանեին, էլ չեմ ասում կալանքի կիրառումն ու սրոկի ուղարկելը։
Է հա, ավտորիտարիզմն էլ ո՞նց ա լինում՝ պոզով պոչո՞վ։ Թե՞ էդ Քրդատը, որ փոխեցիք, մենակ քպ-ի հետևը պահելու համար է, բացով ասեք՝ մարդիկ իմանան։ Դափոնով գործեր եք «կարել», տվել քննիչներին, օր ու մեջ մարդկանց կանչում են ախմախ-ախմախ հարցակոխ անում, եսիմ ինչեր հնարում, հենա, ասում ա՝ կանչեք պարզաբանման։
Ես գիտեմ, որ դու ու քո քաղաքական պապան սարսափում եք Արցախից, դա եղել է մանկուց, դուք բոլորդ ֆոբիա ունեք, ու ասեմ, դա շատ լավ ա, բայց հիշեք, որ դուք ինչքան էլ բարբաջեք, ցույց եք տալիս թե ինչ աստիճանի ցռան եք։ Հիշո՞ւմ էս, թե մի 4-5 ամիս, ոնց էիք մկան ծակին 1000 թուման տված թռած ման գալիս, ձեն-ծպտուն չէիք հանում, կարկամելով ու կակազելով մի քանի նախադասություն էիք դուս տալիս։ Հիմի ես քեզ ոչ մի բան չեմ ասում, վերևն Աստված կա, ճիշտ ա, դուք դրանից չունեք, բայց կա, ու ամեն բան տենում ու по полочкам դասավորում է։
Ասեմ, բռնության կոչ ու սպառնալիք չկա, նախապես եմ ասում, որ դուք չտանջվեք:

https://iravunk.com/sim/?p=272423&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ