ՀԱՅԱՍՏԱՆԻՆ «ԿԱՐՄԻՐ ՔԱ՞ՐՏ» ԵՔ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ. ԻՅԱ՜, ԻՐՈ՞Ք

Վերլուծություն

­Նոր ա­ղետ­նե­րի ա­նոնս. Փա­շին­յա­նի հար­ցազ­րույ­ցի մե­սիջ­նե­րը,- այս­պես բնու­թագ­րեց քա­ղա­քա­կան մեկ­նա­բան Աբ­րա­համ Գաս­պար­յա­նը կա­պի­տուլ­յան­տի գար­շա­խո­սութ­յու­նը Հ1-ի ե­թե­րում: Մինչ Հան­րա­պե­տութ­յան հրա­պա­րա­կում հրա­վա­ռութ­յամբ խան­դա­վառ «տո­նում» էին Ար­ցա­խի ան­կու­մը, Նի­կո­լը, ռե­խը մինչև ա­կանջ­նե­րը լո­ճած, փոր­ձում էր «կար­միր քարտ» ցույց տալ Հա­յաս­տա­նին ու հա­յութ­յա­նը, Ար­ցա­խը ո­րա­կե­լով բեռ, ո­րը տաս­նամ­յակ­նե­րով խան­գա­րում էր ՀՀ անվ­տան­գութ­յա­նը:

ՆՈՐ ՌԵՊՐԵՍԻԱՆԵՐ` ԿՐԿՆԱԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Եվ մե­ղա­վոր հռչա­կեց բո­լոր նախ­կին­նե­րին, նաև ռուս­նե­րին` Պու­տի­նով հան­դերձ... Թե` ե­թե Պու­տի­նը Ղա­րա­բա­ղը Ադր­բե­ջան է հա­մա­րում, խեղճ Նի­կոլն ի՞նչ ա­նի: Նոր­մալ մար­դիկ մե­ծա­մա­սամբ չէին լսում գե­րա­գույն դա­վա­ճա­նի գար­շա­խո­սութ­յու­նը, որ­պես­զի սթրե­սի չեն­թարկ­վեն, զի դա հա­յա­խոս թուր­քի խո­սույթ էր ծայ­րե­ծայր: Իսկ պլեբ­սը հրճվում էր տո­նա­ծա­ռի տակ: Յա՜խք... 

­Զու­գա­հե­ռա­բար Ս­տե­փա­նա­կեր­տում հրճվան­քի սեանս էր տա­լիս Նի­կո­լի «կիրթ ու կա­ռու­ցո­ղա­կան ըն­կե­րը»` Իլ­հա­մը, ով մար­զա­դաշ­տում հետ­ևել է Ադր­բե­ջա­նի ֆուտ­բո­լա­յին գա­վա­թի ա­ռաջ­նութ­յան 1/8 եզ­րա­փակ­չի «Ղա­րա­բաղ»–MOIK ա­կումբ­նե­րի հան­դիպ­մա­նը։ «Չորս տա­րի ա­ռաջ այս մար­զա­դաշ­տում ո­մանք ա­սում էին, որ «Ղա­րա­բա­ղը Հա­յաս­տան է, և վերջ»։ Մենք նրանց ա­պա­ցու­ցե­ցինք, որ Ղա­րա­բաղն Ադր­բե­ջան է»,– ա­սել է մա­զու­թա­յին բռնա­պե­տը։ Նա հայ­տա­րա­րեց, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ամ­բողջ տա­րած­քում ար­դեն տե­ղադր­ված են ադր­բե­ջա­նա­կան դրոշ­ներ. «Այ­սու­հետ այս հո­ղե­րի վրա հա­վերժ ծա­ծան­վե­լու է Ադր­բե­ջա­նի դրո­շը։ Մենք՝ ադր­բե­ջան­ցի­ներս, հա­վերժ կապ­րենք այս­տեղ»։

­Բայց ե­թե «հա­վերժ ապ­րող» եք, ա­պա ին­չո՞ւ եք այդ­քան կար­ևո­րում ու պա­հան­ջում, որ Հա­յաս­տա­նում եր­բեք չլի­նեն ռևան­շիս­տա­կան տրա­մադ­րութ­յուն­ներ: Եվ ին­չո՞ւ է Նի­կո­լը «պարգև­ա­ռատ» այց կա­տա­րում «շպիոն բռնե­լու» փո­խա­րեն «սա­տա­նա» և­ ընդ­դի­մա­դիր բռնող ԱԱԾ. «Նախ ու­զում եմ բո­լո­րիդ շնոր­հա­կա­լութ­յուն հայտ­նել կա­տար­ված և կա­տար­վող աշ­խա­տան­քի հա­մար: Ի­հար­կե, ինչ­պես բո­լո­րիս աշ­խա­տան­քը, Ազ­գա­յին անվ­տան­գութ­յան ծա­ռա­յութ­յան աշ­խա­տանքն էլ ան­թե­րի չէ և չէր կա­րող լի­նել, բայց պի­տի ար­ձա­նագ­րեմ, որ, ընդ­հա­նուր առ­մամբ, Ազ­գա­յին անվ­տան­գութ­յան ծա­ռա­յութ­յու­նը նա­խորդ տար­վա ըն­թաց­քում կա­տա­րել է անվ­տան­գութ­յունն ա­պա­հո­վե­լու իր առջև դրված խնդի­րը: Եվ այս ա­ռու­մով, մենք վստահ ենք, որ Ազ­գա­յին անվ­տան­գութ­յան ծա­ռա­յութ­յան աշ­խա­տան­քի ո­րա­կը գնա­լով բա­րե­լավ­վում է, և­ ի­հար­կե, կա­ռա­վա­րութ­յունն ա­մեն կերպ քա­ջա­լե­րե­լու է այս գոր­ծըն­թա­ցը»:

­Կա­պի­տուլ­յանտն ընդգ­ծել է, որ Ազ­գա­յին անվ­տան­գութ­յան ծա­ռա­յութ­յան ինս­տի­տու­ցիո­նալ հզո­րա­ցումն ա­ռաջ­նա­հեր­թութ­յուն է կա­ռա­վա­րութ­յան հա­մար: «Եվ Ազ­գա­յին անվ­տան­գութ­յան ծա­ռա­յութ­յու­նը հաս­կա­նա­լիո­րեն այս ու­շադ­րութ­յան ի­մաս­տով ա­մեն­ևին էլ երկ­րոր­դա­կան տե­ղե­րում չէ, և տ­նօ­րենն ար­դեն նշեց՝ 2018 թվա­կա­նից ի վեր Ազ­գա­յին անվ­տան­գութ­յան ծա­ռա­յութ­յան ֆի­նան­սա­վո­րումն, ըստ էութ­յան, ե­ռա­պատկ­վել է»: Բա­նա­կի ծախս չեն ե­ռա­պատ­կում, ե­ռա­պատ­կում են ազ­գա­յին անվ­տան­գութ­յա­նը զրո օ­գուտ տված «ա­բազ­նո­ցի» ֆի­նան­սա­վո­րու­մը, զի այն ռեպ­րե­սիվ մար­մին է և­ այժմ ի­րեն դրսևո­րում է որ­պես НКВД–ի լիար­ժեք շա­րու­նա­կութ­յուն:

Ա­սում են, թե այ­սօր քաղ­բան­տարկ­յալ Նա­րեկ Մալ­յանն ա­զատ է ար­ձակ­վե­լու դա­տա­րա­նի դահ­լի­ճից, զի նրա գոր­ծի` մա­տից ծծած լի­նելը ակն­հայտ է ան­գամ նի­կո­լա­կան դա­տա­րա­նին: Բայց փո­խա­րե­նը նոր թի­րախ են գտել` Եր­ևան քա­ղա­քի ընդ­հա­նուր ի­րա­վա­սութ­յան քրեա­կան դա­տա­րա­նը (դա­տա­վոր՝ Մ­նա­ցա­կան Մար­տի­րոս­յան) հա­սա­րա­կա­կան–քա­ղա­քա­կան գոր­ծիչ, «Հա­յաՔ­վե» քա­ղա­քա­ցիա­կան օ­րենսդ­րա­կան նա­խա­ձեռ­նութ­յան հա­մա­կար­գող Ա­վե­տիք Չա­լաբ­յա­նին մե­ղա­վոր ճա­նա­չեց և նա­խա­դե­պը չու­նե­ցող աբ­սուր­դա­յին ար­գելք դրեց նրա հան­րա­յին–քա­ղա­քա­կան գոր­ծու­նեութ­յան վրա՝ պար­տա­վո­րեց­նե­լով 2 տա­րի 6 ամ­սով չկազ­մա­կեր­պել հա­վաք­ներ և չ­մաս­նակ­ցել դրանց։ Այս մա­սին նշված է «Հա­յաՔ­վե» քա­ղա­քա­ցիա­կան նա­խա­ձեռ­նութ­յան հա­մա­կար­գող խորհր­դի հայ­տա­րա­րութ­յան մեջ։ Պատ­կե­րաց­նո՞ւմ եք` մար­դուն ար­գե­լեն հան­րա­հա­վաք­նե­րը, ցույ­ցերն ու եր­թե­րը, դահ­լի­ճա­յին հա­վաք­նե­րը... Հա­վա­նա­բար, խուն­տան չի կա­րո­ղա­ցել նրան դարձ­նել ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­ներ պա­հան­ջող փո­ղո­ցային շարժ­ման կազ­մա­կեր­պիչ և հի­մա փաս­տա­ցի ընդ­հան­րա­պես ար­գե­լում է հա­սա­րա­կա­կան–քա­ղա­քա­կան գոր­ծու­նեութ­յամբ զբաղ­վել...

Իսկ մի­գու­ցե Նի­կոլն իր «շուստ­րի գե­ղա­ցի» հա­լով նա­խա­դե՞պ է ստեղ­ծում, որ խուն­տա­յի դեմ պայ­քա­րող­նե­րի դեմ կի­րա­ռի ոչ թե բան­տար­կութ­յուն, այլ հան­րա­յին որ­ևէ գոր­ծու­նեութ­յան ար­գելք: Օ­րի­նակ, Ա­շոտ­յա­նի դեպ­քում բան­տը չծա­ռա­յեց լռեց­նե­լու գոր­ծիք, լայ­վե­րի փո­խա­րեն հի­մա նույն­քան սուր գրա­վոր խոսք է:

ԻՆՉԻՑ ԵՆ ԱՆՀԱՆԳԻՍՏ ԹՐՔԱԽՈՍ ԵՎ ՀԱՅԱԽՈՍ ԱԶԵՐԻՆԵՐԸ

Hraparak

Ա­լի­ևի պար­ծեն­կո­տութ­յու­նը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, քո­ղար­կում է մա­զու­թա­յին սուլ­թա­նա­տի ո­րո­շա­կի վա­խերն ու ան­հանգս­տութ­յու­նը: Թշ­նա­մու քայ­լե­րին և քա­րոզ­չութ­յա­նը մշտա­պես հետ­ևող «Պա­տիվ ու­նեմ» խմբակ­ցութ­յան պատ­գա­մա­վոր Տիգ­րան Աբ­րա­համ­յանն ար­ձա­նագ­րում է. «Ադր­բե­ջա­նա­կան հիմ­նա­կան քա­րոզ­չա­կան կա­նալ­նե­րից մե­կը, տար­բեր երկր­ներ ներ­կա­յաց­նող պրո­ֆե­սոր­նե­րի, փոր­ձա­գետ­նե­րի մաս­նակ­ցութ­յամբ ծա­վա­լուն նյութ է պատ­րաս­տել, որ­տեղ փոր­ձել է «վեր­լու­ծել» նա­խա­գահ Սերժ Սարգս­յա­նի` Ար­ցա­խի հար­ցով հնչեց­վող հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը: Ադր­բե­ջա­նին մտա­հո­գել է Ար­ցա­խի հար­ցով հնչող պա­հան­ջա­տի­րա­կան դիր­քո­րո­շու­մը, ո­րը որ­պես ռևան­շի հնա­րա­վո­րութ­յուն է դի­տարկ­վում: Այս հա­մա­տեքս­տում ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չա­կան մե­քե­նան փոր­ձել է «մեկ­նա­բա­նել» Սերժ Սարգս­յա­նի` Լե­հաս­տա­նի նո­րըն­տիր վար­չա­պետ Տուս­կին ուղղ­ված շնոր­հա­վո­րանք–ու­ղերձ­նե­րը, ո­րի տակ, ըստ ադր­բե­ջան­ցի­նե­րի, սպառ­նա­լիք է թաքն­ված: Որ­քան էլ Ադր­բե­ջա­նը տար­բեր մի­ջազ­գա­յին ամ­բիոն­նե­րից հայ­տա­րա­րի, որ Ար­ցա­խի հար­ցը լուծ­ված կամ փակ­ված է, ակն­հայտ եր­ևում է, որ նա նույ­նիսկ իր հնչեց­րա­ծի մա­սով ան­հանգս­տութ­յուն­ներ ու­նի: Ա­յո՛, այ­սօր Ադր­բե­ջանը, ի դեմս Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յան, ու­նի գա­ղա­փա­րա­կան գոր­ծըն­կեր, հա­մա­խոհ, բայց դա միայն ժա­մա­նա­կա­վոր պա­տու­հան է Բաք­վի հա­մար, ո­րից վեր­ջինս փոր­ձում է ա­ռա­վե­լա­գույնս օգտ­վել»:

­Փաս­տո­րեն, թուր­քը գլխա­վոր ռևան­շիստ է հա­մա­րում ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հին: Իսկ ինչ վե­րա­բե­րում է Բաք­վի «ժա­մա­նա­կա­վոր պա­տու­հա­նի» հա­յա­խոս պա­հա­պան Նի­կո­լին, կա­պի­տուլ­յան­տի՝ սե­փա­կան վա­խե­րից ու հա­վակ­նութ­յուն­նե­րից բխող աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խա­ղը Հա­յաս­տա­նը կա­րող է դարձ­նել մի քա­նի հա­զար քա­ռա­կու­սի կի­լո­մետ­րա­նոց ռե­զեր­վա­ցիա: Քան­զի նա պատ­րաստ է ցան­կա­ցած զի­ջում­նե­րի, միայն թե պահ­պա­նի սե­փա­կան ա­թո­ռը: Սա­կայն Գե­ղար­քու­նի­քում ուր­վագծ­վեց սո­ցիա­լա­կան բուն­տի ուր­վա­կա­նը: Նո­րա­տու­սում ձկնորս­նե­րը, բա­ռիս բուն ի­մաս­տով, «գե­ղար­քու­նիք» ա­րե­ցին Նի­կո­լի և Դան­չի­կի սի­րե­լի պա­րեկ­նե­րին: Է՛լ, «հին և բա­րի» Մո­լո­տո­վի կոկ­տեյլ­ներ, է՛լ «տուր թե կտաս» շան, այ­սինքն` պա­րե­կի ճա­կա­տին, իսկ Ս­ևա­նի ջրե­րի վրա նրանք ձկնոր­սութ­յունն ար­գե­լող­նե­րի դեմ գոր­ծե­ցին ոչ պա­կաս արդ­յու­նա­վետ, քան Սո­մա­լիի ծո­վա­հեն­նե­րը:

Եվ հարկ է արձա­նագ­րել, որ չնա­յած շուրջ 30 ձեր­բա­կա­լութ­յուն­նե­րի, Ղա­զար­յան Վա­հի­կի «քաջն» ոս­տի­կան­ներն ու ոս­տի­կա­նա­կան զոր­քե­րը ա­ռանձ­նա­պես հա­ջո­ղութ­յան չհա­սան: Նո­րա­տու­սի «մար­տե­րի» թարմ հետ­քե­րով գյում­րե­ցի ի­րա­վա­պաշտ­պան Կա­րա­պետ Պո­ղոս­յա­նը նույ­նիսկ ա­նեկ­դոտ է մո­գո­նել. «Ու­րեմն էս պա­րեկ­նե­րը սու­զա­նա­վով մտնում են Ս­ևան ու ջրի տա­կից գնդա­կո­ծում Նո­րա­տու­սը:

­Մի քյա­վառ­ցի, քե­ֆը լավ գա­լիս նա­յում է, ա­սում է. 

— Յա, գյա՛, էս ի՞նչ են ա­նում:

­Թե բա` գնդա­կո­ծում են, ձև չու­նենք դե­մը առ­նե­լու:

— Յա, 2 շիշ օ­րաղ տվեք, խար­ցե­րը լու­ծեմ:

Գ­նում ա­րա­ղը բե­րում են, էս քյա­վառ­ցիս հան­վում, մտնում է ջու­րը, մի տաս րո­պե­ից կրա­կը դա­դա­րում է, նո­րա­տուս­ցիք զար­մա­ցած` հարց­նում են, թե ախ­պեր, էս ի՞նչ ա­րիր, որ հան­դարտ­վեց…

— Հեչ, մտա ջրի տակ, սու­զա­նա­վի դու­ռը ծե­ծե­ցի, էշ–էշ բա­ցին»:

Ա­նեկ­դո­տը` ա­նեկ­դոտ, սա­կայն սո­ցիա­լա­կան խնդիր­նե­րը գնա­լով ծան­րա­նում են, օ­րի­նակ, ՌԴ–ից ֆի­նան­սա­կան փո­խան­ցում­նե­րը 48 տո­կո­սով նվա­զել են: Իսկ ե­թե Նի­կո­լին իր թա­տե­րա­կա­նաց­ված ռու­սա­ֆո­բիա­յով հա­ջող­վի հաս­նել Մոսկ­վա­յի կող­մից պատ­ժա­մի­ջոց­նե­րի կի­րառ­մա­նը, ա­պա ա­ռանց ապ­րուս­տի մի­ջո­ցի մնա­ցած բազ­մա­հա­զար քա­ղա­քա­ցի­նե­րը կլի­նեն ոչ պա­կաս գա­զա­զած, քան նո­րա­տուս­ցի­նե­րը կամ ծո­վագ­յուղ­ցի­նե­րը: Սո­ված և գա­զա­զած քա­ղա­քա­ցի­նե­րի դեմ ոչ մի ոս­տի­կա­նութ­յուն չի օգ­նի: Այն­պես որ, թող ՔՊ–ն նա­յի պա­րեկ­նե­րին և­ ի­րեն խղճա...

Ի դեպ, Եր­ևա­նում էլ ա­վա­գա­նու «Մայր Հա­յաս­տան» խմբակ­ցութ­յու­նը շա­րու­նա­կում է «Ո՛չ թա­լա­նին» կար­գա­խո­սով բո­ղո­քի և­ ի­րա­զեկ­ման ակ­ցիա­նե­րը, և դեկ­տեմ­բե­րի 26–ին պատ­րաստ­վում են շրջա­փա­կել քա­ղա­քա­պե­տա­րա­նը... Բայց հի­շենք, թե քա­նի ժո­ղովր­դա­կան ընդվ­զում­ներ է «փչաց­րել» Անդ­րա­նիկ Թ­ևան­յա­նը: Արդ­յո՞ք սրա­նով կան­խավ «գո­լոր­շի բաց թող­նե­լ» չի ար­վում: Թե չէ սո­ցիա­լա­կան ընդվ­զու­մը մայ­րա­քա­ղա­քում լրիվ կդառ­նա կա­պի­տուլ­յան­տա­կան խուն­տա­յի վեր­ջը:

­Նի­կոլն ու­նի ըն­դա­մե­նը եր­կու մի­ջոց` դրա դեմն առ­նե­լու: Մե­կը` ա­մեն կերպ ա­նել, որ մար­դիկ «ոտ­քե­րով քվեար­կեն» և­ ար­տա­գաղ­թեն, երկ­րոր­դը` կազ­մա­կերպ­ված ձևով «գո­լոր­շի բաց թող­նել»: Ռեպ­րե­սիվ մի­ջոց­նե­րը հաս­տատ աշ­խա­տող չեն, և կա­պի­տուլ­յան­տը դա լավ գի­տի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=272293&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ