ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

Ընկեր Փանջունի

ԻՍԿԱԿԱՆ ԱՆԱՍՆԱՖԵՐՄԱ

(ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ` ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ՓԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ՍԱՏՄ­–ից հայտ­նում են, որ սպան­դա­նոց­նե­րի փակ­ման պատ­ճառ է հան­դի­սա­ցել կեն­դա­նի­նե­րի կող­մից սպան­դի են­թարկ­վե­լու հա­մա­ձայ­նագ­րե­րի բա­ցա­կա­յութ­յու­նը։

* * *

ՆՈՒՅՆ ԳՈՐԾԻՉՆԵՐՆ ԵՆ` ՏԱՐԲԵՐ «ԾԱՂԿԱՄԱՆՆԵՐՈՒՄ»

(«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ» 6–ՐԴ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ` ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՆԻԿՈԼԻ ԴԵՌ ՉՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Մինս­կի խմբի հա­մա­նա­խա­գահ­նե­րի, ե­թե Լե­ւոն Տեր–­Պետ­րոս­յա­նը Ղա­րա­բա­ղը փոր­ձում էր փու­լա­յին տա­րբե­րա­կով հանձ­նել, ա­պա Նի­կո­լը նույն­պես հանձ­նում է փու­լա­յին տար­բե­րա­կով, բայց «Խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» փու­լա­յին տար­բե­րա­կով:

* * *

ԻՏՈԳԸ ՏՎԵՑ

— Նախ­կին­նե­րը բժշկին քիչ են վճա­րել, ու­սուց­չին քիչ են վճա­րել, բո­լո­րին քիչ են վճա­րել, որ այդ խնայ­ված մի­ջոց­նե­րով Ար­ցախ կա­ռու­ցեն, էն էլ Նի­կո­լը փոզ­միշ ա­րեց։

* * *

ՏԱՐՈՍԸ ՆԻԿՈԼԻՆ

(ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ «ԱՌԱՋԻՆ» ԱՐԲԱՆՅԱԿԸ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՏԻԵԶԵՐՔ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ NASA-ի, այդ ար­բան­յա­կը հե­տե­ւե­լու է Նի­կո­լի եւ իր ար­բան­յակ­նե­րի թռիչ­քին, այս ան­գամ ար­դեն Հան­րա­պե­տութ­յան հրա­պա­րա­կից։

* * *

ԱԲ­ՍՈՒՐ­ԴԻ ԹԱՏ­ՐՈՆ

(ԱՐ­ԹՈՒՐ ՍՈ­ՂՈ­ՄՈՆ­ՅԱՆԻ` «Ե­ԹԵ ՄԵ­ԼԻՔ­ԲԵԿ­ՅԱ­ՆԸ ՎԵ­ՐԸՆՏՐ­ՎԻ, «Փ­ՅՈՒ­ՆԻ­ԿԻ» ՈՉ ՄԻ ԹԻՄ ՉԻ ՀԱՅ­ՏԱ­ՎՈՐ­ՎԻ ՀԱ­ՋՈՐԴ ՄՐՑԱՇՐ­ՋԱ­ՆԻՆ» ՀԱՅ­ՏԱ­ՐԱ­ՐՈՒԹ­ՅԱՆ ԿԱ­ՊԱԿ­ՑՈՒԹ­ՅԱՄԲ)

­Բա­նից պարզ­վում է, որ Հա­յաս­տա­նում փո­խա­նակ ֆուտ­բո­լը Փ­յու­նի­կի պես վեր հառ­նի, ընդ­հա­կա­ռա­կը` «Փյու­նի­կին» են սատ­կաց­նում։

* * *

ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

(ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊՐՈՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԱԽՔ­–ի գրա­սեն­յա­կից հայտ­նում են, որ նրանց հան­դի­պում­նե­րի ըն­թաց­քում ըն­դա­մե­նը ծա­նո­թաց­նում են կա­պի­տու­լյա­ցիա­յի են­թարկ­վե­լու ու իշ­խա­նութ­յան մնա­լու տեխ­նո­լո­գիա­յին։

* * *

ՀՈՆՔԻ ՓՈԽԱՐԵՆ` ԱՉՔՆ ԷԼ ՀԱՆԵՑԻՆ

(ԱՎՏՈՆԵՐԿՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ տնտե­սա­գետ­նե­րի, ժո­ղո­վուր­դը Նի­կո­լի ա­սած «տու­գան­քի մա­տեր­յալ» ոնց կար, այդ­պես էլ մնաց, դեռ ա­վե­լին, հի­մա նաեւ թա­լա­նի մա­տեր­յալ է դար­ձել։

* * *

ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ

(ԲԱՅԴԵՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԻՆ Ի ՊԱՏԱՍԽԱՆ` ԾԻԾԱՂԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ ռազ­մա­կան փոր­ձա­գետ­նե­րի` Ուկ­րաի­նա­յի հաղ­թա­նա­կի հնա­րա­վո­րութ­յան վրա հի­մա ար­դեն ոչ միայն ե­փած հա­վերն են ծի­ծա­ղում, այլ նաեւ` մա­րազ­մա­տիկ Բայ­դե­նը։

* * *

ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻ ՏՐՏՈՒՆՋԸ

(ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆԻԿՈԼԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՐԺԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՈՒ ՕԴԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

— Այս­տե­ղով Նի­կոլն է ան­ցել:

 

https://iravunk.com/sim/?p=272207&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ