ՃՈԽ ՏՈՆԱԾԱՌ` ԱՐՑԱԽԻ ԱՆԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Վերլուծություն

9 տո­կո­սա­նոց քա­ղա­քա­պետ Ա­վին­յան Տի­կոն վա­ռեց գլխա­վոր տո­նա­ծա­ռի լույ­սե­րը և մեկ­նար­կեց Նոր տար­վա ճոխ տո­նախմ­բութ­յուն­նե­րը: Պատ­մա­բան­նե­րին հարց­նել է պետք` 1920 թվա­կա­նին Կար­սի ան­կու­մից հե­տո՞ էլ պատ­րաստ­վել են ճոխ Նոր տար­վա: Չէ՞ որ սրանք ուղ­նու­ծու­ծով ա­վիս­նու­րի­ջան­յան­նե­րի, այ­վա­զով­նե­րի, այլ թրքա­բոլշ­ևիկ­նե­րի ժա­ռանգ­ներն են: Միակ տար­բե­րութ­յու­նը` ա­վիս­նու­րի­ջան­յան­նե­րի հանձ­նա­րա­րութ­յամբ թուրք ղա­սաբ­նե­րը բան­տում էին կաց­նա­հա­րում հայ ռազ­միկ­նե­րին, իսկ սրանք պայ­մա­նա­վոր­ված, պարտ­ված կռիվ­ներ սար­քե­ցին:

ԱՄՈԹԱԼԻ ԽՐԱԽՃԱՆՔԻ ԽՈՒՄՀԱՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱ՞Ն Է

«­Խա­ղա­ղութ­յան օ­րա­կարգ», «խաչ­մե­րուկ», ֆլան–ֆս­տան... Ս­րանք վա­զում են թուր­քի հետ գրկա­խառն­վե­լուն ըն­դա­ռաջ, ճիշտ այն­պես, ինչ­պես բան­տե­րում Սար­դա­րա­պա­տի հե­րոս­նե­րին կաց­նա­հա­րող ի­րենց հոգ­ևոր պա­պե­րը: Ե­թե 1920–ին հե­ռուս­տա­տե­սութ­յուն գո­յութ­յուն ու­նե­նար, ա­պա սրանց պա­պե­րը հաս­տատ կհե­ռար­ձա­կեին, թե ինչ­պես է թրքա­բոլշ­ևիկ Նու­շիկ Զա­վար­յա­նը կար­միր դրո­շով ու ա­ղու­հա­ցով դի­մա­վո­րում Գ­յում­րի մտնող թուր­քա­­կան զոր­քին... Ի դեպ, Նու­շի­կը գյում­րե­ցի չէր, ինչ­պես և գ­յում­րե­ցի չէին 2018–ին ա­ղե­տա­բեր իշ­խա­նա­զավթ եր­թը Գ­յում­րիից մեկ­նար­կած, քայ­լա­սեր­ված ՔՊ–ա­կան­նե­րը: Իսկ օ­րերս էլ Նի­կո­լը հենց Գ­յում­րիում մեկ­նար­կեց այն քա­րո­զար­շա­վը, ո­րը շատ է նման­վում ընտ­րար­շա­վի:

ՔՊ–ի քա­րոզ­չա­մե­քե­նան երդ­վում–պատռ­վում է, որ ԱԺ ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րի չեն պատ­րաստ­վում, բայց այդ թի­մի վար­քագ­ծա­յին քայ­լե­րը հա­կա­ռակն են հու­շում: Օ­րի­նակ, ին­չո՞ւ Պե­տաի­րա­վա­կան հանձ­նա­ժո­ղո­վը հա­վար–հա­վար քննար­կեց ՔՊ–ա­կան­ներ Ար­փի Դա­վո­յա­նի և Տր­դատ Սարգս­յա­նի հե­ղի­նա­կած օ­րենք­նե­րի փա­թե­թով ա­ռա­ջարկ­վող փո­փո­խութ­յուն­նե­րը, ո­րոնք վե­րա­բե­րում են «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան ընտ­րա­կան օ­րենս­գիրք» սահ­մա­նադ­րա­կան օ­րեն­քում,  «Կո­ռուպ­ցիա­յի կան­խար­գել­ման հանձ­նա­ժո­ղո­վի մա­սին» օ­րեն­քում լրա­ցում­ներ կա­տա­րե­լու մա­սին» օ­րեն­քում և­ այլ օ­րենք­նե­րում փո­փո­խութ­յուն­ներ կա­տա­րե­լուն։ Դաշ­նակ­ցա­կան պատ­գա­մա­վոր Արծ­վիկ Մի­նաս­յանն անդ­րա­դար­ձավ նա­խագ­ծով ա­ռա­ջարկ­վող կար­գա­վոր­մա­նը, ո­րով կու­սակ­ցութ­յուն­նե­րի և նա­խընտ­րա­կան դա­շինք­նե­րի ֆի­նան­սա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի վե­րահսկ­ման լիա­զո­րութ­յուն­նե­րի տա­րան­ջա­տում է մտցվում. «Կո­ռուպ­ցիա­յի կան­խար­գել­ման հանձ­նա­ժո­ղո­վի և Կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի՝ նա­խագ­ծով տա­րան­ջա­տումն միան­շա­նակ չէ, քանի որ այս եր­կու­սը պետք է միմ­յանց հետ օր­գա­նա­կան կա­պի մեջ լի­նեն։ Այ­սօր այս տա­րան­ջա­տու­մը, որ դրված է նա­խագ­ծում և­ ըն­թաց­քում էլ է փո­փո­խութ­յան են­թարկ­վե­լու, էա­կա­նո­րեն խա­թա­րե­լու է կու­սակ­ցութ­յուն­նե­րի ֆի­նան­սա­վոր­ման և դ­րանց նկատ­մամբ սահ­մա­նադ­րա­կան վե­րահս­կո­ղութ­յան արդ­յու­նա­վետ մե­խա­նիզ­մը»։ Դե, ան­կախ դե­տալ­նե­րից, ե­թե պատ­ժիչ մար­մի­նը` Կո­ռուպ­ցիա­յի կան­խար­գել­ման հանձ­նա­ժո­ղո­վը, ո­րով նա­խա­պատ­րաս­տում են քա­ղա­քա­կան և տն­տե­սա­կան հա­լա­ծանք­ներ խուն­տա­յի հա­մար ոչ ցան­կա­լի գոր­ծիչ­նե­րի դեմ, խցկում ընտ­րա­կան գոր­ծըն­թա­ցի մեջ, դրա­նից լավ հոտ չի գա­լիս:

Իսկ ի՞նչ դրդա­պատ­ճառ­ներ կա­րող է ու­նե­նալ կա­պի­տուլ­յան­տը` ո­րո­շա­կի ռիս­կեր պա­րու­նա­կող ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րի գնա­լու: Դա նախ­ևա­ռաջ սե­փա­կան թի­մի «ան­բա­րե­հույս» մա­սից ա­զատ­վելն է, զի պայ­մա­նա­կան «սո­րո­սա­կան» թևից դա­վադ­րութ­յուն­նե­րի մշտա­կան սպա­սու­մը ստի­պում է ամ­բողջ հույ­սը դնել ՆԳ նա­խա­րար Վա­հե Ղա­զար­յա­նի, մեկ էլ` Ար­ցա­խը ծա­խե­լը քո­ղա­ծած­կող Ս­յա­մո­յի վրա: Իսկ ԱԽՔ Ար­մեն Գ­րի­գոր­յանն ար­տա­քին–քա­ղա­քա­կան կար­ևոր քայ­լեր կա­տա­րե­լիս կար­ծես Նի­կո­լի կար­ծի­քը չի էլ հարց­նում: Իսկ Նի­կո­լի կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան ա­ռան­ցքա­յին, հան­ցա­վոր գոր­ծո­ղութ­յու­նը Ս­յա­մո­յին ար­տո­նութ­յուն­ներ տալն էր, ո­րը, ի դեպ, Ար­ցա­խը հանձ­նե­լու նա­խա­պայ­ման­նե­րից մեկն էր. է՛լ ո՞վ, ե­թե ոչ ար­ցախ­ցինե­րի կող­մից մերժ­ված ու ա­տե­լի Ի­ժոն պետք է գլուխ բե­րեր հույժ խրթին գոր­ծը, ո­րի կա­տար­ման հա­մար էլ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կենտ­րոն­նե­րը կոն­սեն­սու­սով Նի­կո­լին «ընտր­յալ փրկիչ» էին կար­գել մեր երկ­րի գլխին:

ԻՆՉՈ՞Ւ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ ՀԵՏԱՔՐՔՐԵՑԻՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ

Giliotin

Ո­րոշ քաղ­բան­տարկ­յալ­նե­րին, մաս­նա­վո­րա­պես` Տաթև Վի­րաբ­յա­նին, ար­դեն հա­ջող­վել է փախց­նել նի­կո­լա­կան «ար­դա­րա­դա­տութ­յան» ճան­կե­րից: Եվ նոր ա­զա­տում­նե­րի սպա­սում­ներ կան, մաս­նա­վո­րա­պես վեր­լու­ծա­բան­նե­րը հա­վա­նա­կան են հա­մա­րում դեկ­տեմ­բե­րի 22–ին Նա­րեկ Մալ­յա­նի կա­լան­քի դա­դա­րե­ցու­մը: Համ էլ հա­վա­քա­կան Արև­մուտ­քը կար­ծես թե սկսել է ճնշել Իլ­համ–Նի­կոլ «քաղցր» զույ­գին:

­Բաք­վի բռնա­պե­տին ար­դեն ու­ղիղ տեքս­տով են ճնշում: ԱՄՆ–ն ա­նըն­դու­նե­լի է հա­մա­րում Ադր­բե­ջա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րի կող­մից լրագ­րող­նե­րի, ակ­տի­վիստ­նե­րի ու ընդ­դի­մա­դիր­նե­րի կա­լա­նա­վո­րում­նե­րը, հայ­տա­րա­րել է Պետ­քար­տու­ղա­րութ­յան խոս­նակ Մեթ­յու Միլ­լե­րը։ «Ադր­բե­ջա­նում լրագ­րող­նե­րի, քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կութ­յան ակ­տի­վիստ­նե­րի և­ ընդ­դի­մա­դիր գոր­ծիչ­նե­րի ձեր­բա­կալ­ման վեր­ջին մի­տու­մը խո­րա­պես մտա­հո­գիչ է: Ըն­դա­մե­նը վեր­ջին մեկ ամս­վա ըն­թաց­քում մեկ տասն­յա­կից ա­վե­լի նման գոր­ծիչ­ներ են ձեր­բա­կալ­վել։ Դա ա­նըն­դու­նե­լի է, և մենք կշա­րու­նա­կենք Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րութ­յա­նը կոչ ա­նել` հար­գել բո­լո­րի մար­դու ի­րա­վունք­նե­րը և հիմ­նա­րար ա­զա­տութ­յուն­նե­րը, ինչ­պես նաև կոչ ա­նում ա­րագ ա­զատ ար­ձա­կել բո­լոր նրանց, ով ա­նար­դա­րա­ցիո­րեն ձեր­բա­կալ­վել է»,– ա­սել է Միլ­լե­րը։

Ինչ վե­րա­բե­րում է Նի­կո­լի թրքա­հարճ խուն­տա­յին, ա­պա ԱԺ «Պա­տիվ ու­նեմ» խմբակ­ցութ­յան ղե­կա­վար Հայկ Մա­մի­ջան­յանն Ար­մեն Ա­շոտ­յա­նի հեր­թա­կան դա­տա­կան նիս­տից ա­ռաջ լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում խո­սեց Ար­մեն Ա­շոտ­յա­նի կա­լան­քի վե­րա­բեր­յալ ԵԽ գլխա­վոր քար­տու­ղա­րի ար­ձա­գան­քի մա­սին, ո­րում «կար­ևոր տո­ղա­տա­կեր» է տես­նում: Հայկ Մա­մի­ջան­յա­նի փո­խանց­մամբ՝ Եվ­րո­պա­յից ար­ձա­գանք­ներն ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով են ե­ղել: «ԵԺԿ հայ­տա­րա­րութ­յամբ հստակ ֆիքս­վում է, որ Ար­մեն Ա­շոտ­յա­նը քաղ­բան­տարկ­յալ է, և պա­հանջ է ներ­կա­յաց­վում ա­զատ ար­ձա­կել նրան և դա­դա­րեց­նել ան­հիմն քրեա­կան հե­տապն­դու­մը... Եվ­րո­պան ֆիք­սել է, որ Ար­մեն Ա­շոտ­յա­նը քաղ­բան­տարկ­յալ է, ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի զգա­լի մա­սը ֆիք­սում է, որ Հա­յաս­տա­նում կան քաղ­բան­տարկ­յալ­ներ, և դ­րան­ցից ա­մե­նա­շա­տը նշվում է Ար­մեն Ա­շոտ­յա­նի ա­նու­նը։ Օ­րի­նակ` Նա­րեկ Մալ­յա­նին ու­ղիղ ե­թե­րում ա­րած հայ­տա­րա­րութ­յան հա­մար են ար­դեն մի քա­նի ա­միս պա­հում ա­նա­զա­տութ­յան մեջ, Մա­մի­կոն Աս­լան­յա­նին եր­կու տա­րի՝ ուղ­ղա­կի ՔՊ–ին հաղ­թե­լու հա­մար են պա­հում ա­նա­զա­տութ­յան մեջ։ Ա­վե­տիք Իշ­խան­յա­նի, Ար­մի­նե Ա­դի­բեկ­յա­նի նկատ­մամբ քրեա­կան գործ են հա­րու­ցել՝ ֆեյս­բուք­յան գրա­ռում­նե­րի հա­մար»,– հա­վե­լեց Հայկ Մա­մի­ջան­յա­նը։

Ի­հար­կե, Նի­կո­լի հա­մար, ով նո­րա­նոր քաղ­հա­լա­ծանք­նե­րի ա­խոր­ժակ ու­նի, հատ­կա­պես ռևան­շի կողմ­նա­կից­նե­րի նկատ­մամբ, Արև­մուտ­քի վե­րա­բեր­մուն­քի տե­ղա­շար­ժը տհաճ է: Չէ՞ որ ա­ռաջ այդ բո­լոր խայ­տա­ռա­կութ­յուն­նե­րի վրա աչք էին փա­կում և հոտն­կայս ծա­փա­հա­րում կա­պի­տուլ­յան­տի ե­լույթ­նե­րին: Սա­կայն պրագ­մա­տիկ Արև­մուտ­քի դու­րը հաս­տատ չի գա­լիս Նի­կո­լի «գեղ­ցի շուստ­րիութ­յու­նը», որ եր­կու տի­րոջ ծա­ռա է, հա­վա­տար­մութ­յան եր­դում­ներ է տա­լիս միա­ժա­մա­նակ և՛ ՌԴ–ին, և՛ Արև­մուտ­քին: Արև­մուտ­քում շատ լավ են ճա­նա­չում քա­ղա­քա­կան չար­չու այդ «քցող» սորտը և չեն վստա­հում, մշտա­կան մո­նի­թո­րինգ են ա­նում: Հա­վա­նա­բար, ինչ–որ շար­ժում են նկա­տել և «պրո­ֆի­լակ­տիկ» գլխին բամ­փում են:

Եվ ի­հար­կե, Արև­մուտ­քին ձեռն­տու կլի­նի ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րով ԱԺ–ում «ընդ­դի­մա­փո­խութ­յուն» ա­նել, ՔՊ կազ­մում էլ բարձ­րաց­նել սե­փա­կան է­մի­սար­նե­րի տե­սա­կա­րար կշի­ռը: Ու Նի­կո­լի մտա­վա­խութ­յուն­նե­րը, որ մի­գու­ցե «խի­յա­րը թարս բուս­նի», ան­հիմն չեն: Սադ­դա­մի ու Քա­դա­ֆիի պես պո­պու­լիստ­նե­րի ճա­կա­տագ­րե­րը վկա...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=272145&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ