Ռուս-ուկրաինական պատերազմ 2024. ո՞ւմ դարպասում է հաղթանակի գոլը

Միջազգային

2024թ.-ին ի՞նչ ակնկալել ռուս-ուկրաինական պատերազմի առումով, հաղթանակի գնդակը ո՞ր կողմի դարպասում կլինի. Ուկրաինան անսպասելիորեն կճեղքի՞ հաղթանակի եզրագիծը, թե՞ Ռուսաստանը մեկ անգամ եւս կհաստատի իր հաղթական դիրքը եւ աշխարհաքաղաքական նոր օրակարգ կթելադրի: Գալիք 2024թ.-ը նաեւ ուշագրավ է փետրվարի 7-ին Ադրբեջանում 2025 թ.-ի փոխարեն՝ ավելի վաղ արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու Իլհամ Ալիեւի որոշման հետ կապված:  Ինչո՞ւ է շտապում նա: Այս ու այլ հարցերի վերաբերյալ «Իրավունքը» զրուցել է «Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ ԳԱՐԵԳԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:

«ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԴՐԵԼ Է ՓԱԿՈՒՂԱՅԻՆ ՎԻՃԱԿԻ ՄԵՋ»

— Պարո՛ն Պետրոսյան, ՌԴ-Ուկրաինա պատերազմի հանգուցալուծումը ինչպիսի՞ն կլինի 2024 թ.-ին, կավարտվի՞ այն:

— Ուկրաինական ռազմաճակատում տեղի է ունեցել կարեւոր իրադարձություն, այն ոչ այնքան պայմանավորված է ռազմաճակատում տեղի ունեցող փոփոխություններով, որքանով դրան զուգահեռ արձանագրված քաղաքական փոփոխություններով: Վերջերս արեւմտյան հեղինակավոր լրատվամիջոցներն ավելի համարձակ են խոսում պատերազմում Ուկրաինայի ձախողման հավանականության մասին: Միացյալ Նահանգները Ուկրաինային դրել է փակուղային վիճակի մեջ, որովհետեւ մենք որքանով էլ դիտարկենք Միացյալ Նահանգներին ուժի գործադրման տեսակետից աշխարհում մրցակիցը չունեցող, այնտեղ շատ հստակ հաշվարկներ են կատարվում: Միացյալ Նահանգներում սովոր չեն երկարատեւ պատերազմների, նրանք սովոր են Իրաքի պես, երբ ունեն ռազմական նկատելի գերիշխանություն, ուժերի նկատելի տարբերություն եւ հարցը փակում են շատ կարճ ժամանակում: Պատահական չէ, որ ԱՄՆ-ը կարողանում է իր քարոզչական մեքենայի միջոցով ներկայացնել, որ իրենք հանդես էին գալիս ազատասեր ուկրաինացիների ձգտումներին աջակցողի դերում: Բայց այսօր, երբ Ուկրաինայի իշխող ուժը պարբերաբար, ուղղակի, որպես հասցեատեր պատերազմի հետագա շարունակումով դիմում է Միացյալ Նահանգներին, ուզի, թե չուզի կանգնած է երկընտրանքի առաջ՝ ինքը պատերազմին մասնակի՞ց է, թե՝ ոչ, որովհետեւ բուն ուկրաինացիներն առանց զլանալու կրկնում են, որ առանց ամերիկյան օժանդակության պատերազմը չի կարող երկարել եւ չի կարող շարունակվել, եթե Միացյալ Նահանգներում որոշեն, որ դադարեցնում են օգնությունը: Իսկ Միացյալ Նահանգներում սովոր են «ուրիշի ձեռքով շագանակ հանելուն», նրանք հակված չեն ուղիղ մասնակիցը լինելուն: Միացյալ Նահանգներում եւս շատ մեծ հույսեր ունեին ուկրաինական հակագրոհի հետ կապված, ինչն արդեն հակագրոհի երկրորդ շաբաթվա ընթացքում ակնհայտ դարձավ, որ տապալվելու է: Իսկ մեկ ամիս անց, արդեն պարզ էր, որ այն ձախողվում է: Միացյալ Նահանգներում կանգնած են այսպիսի հարցի առաջ՝ ինչպե՞ս ավարտել պատերազմը, որպեսզի այն բացասաբար չանդրադառնա Ամերիկայի հեղինակության եւ նաեւ առաջիկա ընտրություններում իշխող վարչակարգի վերարտադրվելու հավանականության վրա եւ նաեւ թույլ չտալ, որպեսզի Ռուսաստանը իրեն համարի հաղթող: Գումարած դրան, որքան մոտիկանում է 2024թ.-ը, իսկ Միացյալ Նահանգներում ընտրական թոհուբոհը սկսվում է շատ ավելի վաղ, ներքին քաղաքական հակասություններում Ուկրաինայի խնդիրն ավելի վառ է արտացոլվում ու դառնում հակասությունների առարկա: Սա նաեւ երեւաց Զելենսկու վերջին՝ ԱՄՆ կատարած եւ Կոնգրեսի ներկայացուցիչների հետ, ըստ էության, ձախողված հանդիպումից հետո:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՈՏ ԿԱ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄԻՕՐԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ»

— Ադրբեջանում 2024թ.-ին արտահերթ նախագահական ընտրություններ են, որին կմասնակցի նաեւ ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւը, բայց նախագահական ընտրությունները նախատեսված էին 2025թ.-ին: Ի՞նչ նպատակ է հետապնդում նա՝ արտահերթ ընտրություն անցկացնելով:

— Այստեղ դեպքերի զարգացման հետաքրքիր մի քանի տարեբերակներ կան: Ակնհայտ է մի բան, որ Ալիեւն իր վարքագիծը կառուցում է՝ ելնելով տարածաշրջանում ձեւավորված իրողություններից եւ փոփոխությունների տրամաբանությունից: Նախորդ ընտրությունները Ադրբեջանում անցկացվել են արտահերթ, ինչը լեգիտիմության վերաթարմացման խթան եղավ մի քանի ամիս անց 44-օրյա պատերազմը սկսելու հարցում: Այս պարագայում ես չեմ բացառում նորից նույն տարբերակը, որ Ալիեւը կգնա արտահերթ ընտրության՝ նորից վերաթարմացնելու իր լեգիտիմությունը: Այստեղ մի փոքր ուրիշ իրավիճակ է, մենք այսօր խոսում ենք աշխարհակարգի փոփոխության մասին, եւ Ալիեւի ընտրությունն այստեղ ուղիղ կապ ունի «Խաղաղության պայմանագրի» շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները  չկատարելու եւ ձգձգելու հետ: Ի դեպ, եթե մենք համեմատենք Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների վարքագիծը, այստեղ մենք տեսնում ենք տարբերություն այն հարցում, որ Հայաստանի իշխանությունների մոտ կա տարօրինակ միօրինակություն: Դեռեւս ամռանը Հայաստանի վարչապետը արեւմտյան լրատվամիջոցներին տված իր հարցազրույցների ժամանակ վստահորեն նշում էր, որ Ռուսաստանը դուրս է գալու տարածաշրջանից, եւ մենք պետք է կարողանանք ստեղծել մեզ համար անվտանգության նոր մեխանիզմներ: Իմ խորին համոզմամբ, Հայաստանի իշխանությունների պատկերացումները կառուցված էին Ուկրաինայի առաջիկա հաջողության հետ, ինչը կնվազեցներ մեր նաեւ տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության հավանականությունը: Եվ սա կլիներ ինչ-որ առումով օբյեկտիվ, եթե ուկրաինական ռազմաճակատում Ռուսաստանը կրեր անհաջողություն, այստեղ նրա ռեսուրսն ավելի կթուլանար, բայց փաստացի տեղի է ունեցել հակառակը: Մեր իշխանություններն իրենց վարքագիծը վերանայելու փոխարեն՝ շարունակում են իրենց միօրինակ վարքագիծը տանել առաջ՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը  կարողանում է իր վարքագիծը ավելի ճկուն կառուցել՝ ելնելով իրավիճակային փոփոխություններից:

«ԱԼԻԵՎՆ ԻՐ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՓՈՐՁՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀԵԼ»

— ՀՀ իշխանությունները, կարծես, «շահել են» «Խաղաղություն խաչմերուկ», ինչի՞ դիմաց, Արցախի՞…

— Արցախի դիմաց Հայաստանի իշխանությունները ստացան «Խաղաղության խաչմերուկ», բայց մի դեպքում մենք գործ ունենք իրական կորուստի հետ, մի դեպքում՝ պատրանքների հետ: Մենք իրապես զիջեցինք մի բան, փոխարենը ձեռք բերեցինք պատրանք, որի իրագործումը Հայաստանի իշխանություններից կախված չէ, կախված է նաեւ տարածաշրջանում եւ գլոբալ աշխարհում տեղի ունեցող վերադասավորումների հետագա ընթացքից: Ադրբեջանը  ստացել է իր հասանելիքը Պրահայի պայմանավորվածությամբ, բայց ամեն կերպ խուսափում է իր պարտավորություններից՝ կնքել պայմանագիր: Նա շատ լավ հասկանում է՝ Եվրոպայում Հայաստան-Ադրբեջան պայմանագրով փորձում են սեպ խրել Իրանի եւ Ռուսաստանի տնտեսաքաղաքական ու ռազմավարական մերձեցման ճանապարհին՝ այդկերպ դուրս գալով Կենտրոնական Ասիա, որը նույնպես կարեւոր նշանակություն ունի Ռուսաստանի համար: Մենք այսօր կանգնած ենք այսպիսի իրավիճակի առաջ, եւ Ալիեւն իր արտահերթ ընտրություններով փորձում է ժամանակ շահել, որպեսզի եվրոպացիները իր վրա ճնշում չգործադրեն: Նա արդեն ստացել է այն ամենն, ինչը խոստացվել է իրեն, բայց չի ցանկանում արժանանալ Ռուսաստանի ու Իրանի հակազդեցությանը եւ փորձում է ժամանակ ձգձգել՝ հասկանալու համար, թե ինչ է սպասվում 2024թ.-ին:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=272062&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ