Դատապարտում եմ «Ժողովուրդ» օրաթերթի դեմ ՔՊ-ի բռնաճնշումները

Թավշյա տեռոր
ՔՊ-ն ու նիկոլիզմի «ժողովրդավարության բաստիոնը» նոր բարձունքներ է նվաճում։
Քաղաքական ընդդիմախոսներին կալամավորելուց ու քրեական գործեր կարելուց հետո՝ քպ կոչվող խմբակը նոր արշավանք է ձեռնարկել մամուլի դեմ։
Այս անգամ թիրախում «Ժողովուրդ» օրաթերթն է, որը հետեւողականորեն ու արդյունավետ պայթեցնում է նիկոլիզմի ստերը։
Դա քուն ու դադար չի տվել նիկոլիստներին, որոնք որոշեցին ԱԺ ամբիոնից մտացածին մեղադրանքներ հնչեցնել օրաթերթի հասցեին։
Դա բավարար չէր, հիմա էլ լրագրողին են հավատարմագրից զրկում։
Ողորմելի աշխատավոճ է սա… ողորմելի։
12 տարի ԱԺ-ում աշխատել եմ լրագրողների հետ, շատ հաճախ ստիպված ենք եղել լսել սուր եւ անհարմար հարցեր, բայց որեւէ մեկիս մտքով չի անցել բռնաճնշում իրականացնել ընդդիմադիր մամուլի նկատմամբ։
Իսկ սրանք, որ ԱԺ են եկել լրագրողի աթոռից, ճնշում ու սանկցիաներ են կիրառում իրենց երբեմնի գործընկերների նկատմամբ։
Այս վարքագիծն ունի մեկ բացատրություն՝ քաղաքական վրեժխնդրություն։
Այո, վրեժխնդրություն։
ՔՊ-ն չի ներում «Ժողովուրդ» օրաթերթին, որ բացահայտում է նիկոլիզմի ստերն ու հանցանքները։
Շատ մանր եք, նույնիսկ՝ պուճուր…
Էդուարդ Շարմազանով,
Աժ փոխնախագահ ՝ 2011-2018թթ.
https://iravunk.com/sim/?p=272054&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ